Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր տեղի է ունեցել Սարդարապատ շարժման ստեղծելիք Այլընտրանքային խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը, որտեղ զեկույցով հանդես է եկել Ալբերտ Բաղդասարյանը:
 
Նա առաջարկել է սահմանադրական բարեփոխումներ կատարել: Ըստ նրա, անհրաժշետ է փոքրացնել նախագահի լիազորությունները, հանել նրա իրավասության տակից դատական համակարգը և գործադիրի լիազորությունները:
 
Երկրին պետք է այնպիսի նախագահ, որ ոչ թե լավ մարդ լինի և ասի, որ միայն լավ բաներ է անելու, այլ պետք է ստեղծել մեխանիզմներ, որ նա չկարողանա անարդարություն անել, ասել է Ալբերտ Բաղդասարյանը:
 
Նրա կարծիքով, պետք է ստեղծվի անցումային շրջանի իշխանություն, որը կկատարի անցումը ավտորիտարից դեպի դեմոկրատական: Այդ շրջանը պետք է տևի 2 տարի և այդ ընթացքում նոր սահմանադրական հանրաքվե, խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններ անցկացվեն: Անցումային շրջանից հետո ժամանակավոր իշխանությունը պետք է լուծարվի և ստեղծվի օրինական իշխանություն:

Lragir.am 30.07.10

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: