|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Դ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԹՈՒՐՔԵՐԻՆ
ԵԽԽՎ
Հայաստանի
պատվիրակության
փոխարինող
անդամ
Զարուհի
Փոստանջյանը
մայիսի
26-ին
խոսելով
Եվրախորհրդարանի
ընդունած
2216 բանաձեւի
մասին,
լրագրողների
ուշադրությունը
հրավիրել
է
այն
հանգամանքին,
որ
ԵԽԽՎ
հունիսի
ամառային
նստաշրջանում
քննարկվելու
է
մեկ
այլ
բանաձեւ,
որն
ընդունվել
էր
դեռեւս
2005 թվականին:
Խոսքը
Ատկինսոնի
հայտնի
բանաձեւի
մասին
է,
որտեղ
Հայաստանը
համարվում
է
ադրբեջանական
տարածքները
օկուպացրած
երկիր:
Զարուհի
Փոստանջյանը
նշել
է,
թե
այդ
ոչ
հայանպաստ
1416 բանաձեւը
քննարկվելու
է
դրանում
առկա
առաջարկի
համատեքստում:
Խոսքը
վերաբերում
է
Ղարաբաղի
հարցի
ԵԽԽՎ
ենթահանձնաժողովի
ճակատագրին:
Զարուհի
Փոստանջյանը
նշել
է,
որ
ԵԽԽՎ
թուրք
նախագահ
Չավուշօղլուն
շատ
է
ձգտում,
որ
ենթահանձնաժողովը
վերսկսի
իր
աշխատանքը,
որը
դադարել
էր
դրա
առաջին
նախագահ
Ռասել
Ջոնսթոնի
մահից
հետո:
Զարուհի
Փոստանջյանի
խոսքով,
Չավուշօղլուի
այդ
ջանքին
փաստորեն
աջակցում
է
ԵԽԽՎ
Հայաստանի
պատվիրակության
ղեկավար
Դավիթ
Հարությունյանը,
ով
այդ
կապակցությամբ
բանակցում
է
ադրբեջանական
պատվիրակության
ղեկավարի
հետ: lragir.am 26.05.10 |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: