| |
ՀԱՅ
ԴԱՏԸ
ՍՊԱՌՎՈՒՄ
Է

Հայկական
սփյուռքը
բարեփոխման
անհրաժեշտության
առջեւ
Յուրաքանչյուր
էթնիկ
սփյուռք
ձևավորվել
է
խիստ
առանձնահատուկ
պատմական
և
սոցիալ-քաղաքական
պայմաններում:
Եվ
ինքնատիպ
ձևով
է
ընկալել
ու
արձագանքել
ժամանակի
նոր
մարտահրավերներին,
զարգացել
է
կամ
չի
զարգացել`
դրանով
իսկ
կանխորոշելով
իր
դերը
բնակության
երկրում
ու
պատմական
հայրենիքի
ճակատագրում:
Տասնամյակներ
շարունակ
հայկական
սփյուռքի
գլխավոր
օջախները
Մերձավոր
Արևելքում,
մասամբ
նաև
Եվրոպայում
ու
Ամերիկայում
գոյատևել
են
գետտոյին
բնորոշ
կոշտ
կամ
ոչ
այնքան
կոշտ
շրջանակներում:
Նրանք
կարողացել
են
հաջողությամբ
գոյություն
պահպանել
միայն
համաշխարհային
տեղեկատվության
սահմանափակության
պատճառով,
երբ
բացակայում
էին
ընդհանուրին
հասանելի
հեռուստակոմունիկացիաները,
ինչպես
նաև
ելնելով
նրանից,
որ
համաշխարհային
քաղաքական
բանավեճն
անհասանելի
էր
բնակչությանը
և
հասարակությանը:
Ինֆորմատիկայի
ի
հայտ
գալուն
զուգահեռ,
առաջացան
համայնքների
ձևավորման
բազմաբնույթ
գործոններ,
որոնց
մի
մասը
տարրալուծում
էր
ավանդական
օջախները
և
սփյուռքի
համայնքները,
մյուս
մասը`
նպաստում
դրանց
ամրապնդմանն
ու
սփյուռքի
ինտեգրմանը:
Այդ
քաղաքական-տեխնոլոգիական
նախապայմաններին
ուղեկցում
էր
համաշխարհային
հասարակական
գիտակցության
մեջ
լիբերալ-դեմոկրատիայի
հզոր
ներդրումը,
ավելի
ճիշտ,
լիբերալիզմի
բռնապետության
ձևավորումը,
որը,
ինչպես
ինֆորմատիկան,
երկակի
ազդեցություն
ունեցավ
սփյուռքի
համայնքներում
զարգացող
գործընթացների
վրա:
Այնքան
էլ
կոռեկտ
չէր
լինի
սփյուռքում
տեղի
ունեցող
գործընթացները
բացատրել
բացառապես
կամ
առավելապես
այդ
գործոններով,
սակայն
մոնդիալիզմի
ազդեցությունը
հայկական
սփյուռքի
վրա
անվիճելի
է:
Իր
մեծամասնությամբ
հայկական
սփյուռքը
չդարձավ
մոնդիալիզմի
և
լիբերալ-դեմոկրատիայի
գործակալը,
ինչը,
հավանաբար,
բացատրվում
է
այդ
գաղափարախոսության
բազմաթիվ
կեղծ
և
հորինված
սկզբունքներով,
բայց
և
այն
գիտակցությամբ,
որ
այդ
գաղափարախոսությունը
թշնամական
է
և
կործանարար
պատմական
հայրենիքի
համար:
Սփյուռքի
քաղաքական
և
հասարակական
կազմակերպությունները
բավականին
հմտորեն
և
արդյունավետ
օգտագործում
էին
լիբերալ-դեմոկրատիայի
ձևաչափը
որպես
համաշխարհային
քաղաքականության
մեջ
ՙմասնակցության՚
և
ներգործության
մեթոդ:
Հայկական
սփյուռքի
կազմակերպությունների
տրանսֆորմացիան`
ազդեցության
գործակալների
ներդրման
միջոցով
և
այդ
ճանապարհով
պատմական
հայրենիքի
վրա
ազդելու
առումով,
հաջողություն
չունեցավ:
Բազմաթիվ
հեռատես
և
խոր
վերլուծաբաններ
ու
քաղաքական
ծրագրավորողներ
հանգեցին
այն
գիտակցության,
որ
հայ
հասարակությունը,
եթե
այդպես
կարելի
է
կոչել
հայկական
համայնքները,
անհուսալիորեն
հակածրագրավորված
է
համաշխարհային
ուժերի
հետ
համագործակցությունից
խուսափելու
առումով:
Հայկական
սփյուռքի
կազմակերպություններն
արտաքին
վնասակար
ազդեցության
երկու
ակնհայտ
մոդել
կամ
օրինակ
ունեին
իրենց
աչքի
առաջ`
ի
դեմս
հրեաների
և
վրացիների,
որոնք
հայտնվել
են
քաղաքական
գոյության
խիստ
աննպաստ
պայմաններում:
Հրեական
ակտիվիստներն
Արևելյան
Եվրոպայում,
ինչպես
նաև
Վրաստանը
որպես
պետություն,
ընտրեցին
ամերիկյան
շահերի
իրագործողի
դերակատարությունն
ու
գործառույթները
և
այդպիսով
հայտնվեցին
հակադրության
մեջ
Եվրասիայի
և
Մերձավոր
Արևելքի
ողջ
ավանդական
կողմնորոշում
ունեցող
հատվածի
հետ:
Հայկական
սփյուռքի
համայնքները
չցանկացան
ստանձնել
այդպիսի
դերակատարություն,
ինչպես
նաև
անցանկալի
են
համարում,
որ
այդ
գործառույթը
ստանձնի
Հայաստանը,
և
ոչ
ավելի,
ոչ
պակաս
փորձում
են
միայն
օգտագործել
բացարձակապես
անընդունելի,
դեմագոգիկ
լիբերալ-դեմոկրատական
համակարգային
արժեքները:
Հայկական
հարցը,
որպես
գնահատականների
և
առաջնահերթությունների
ամբողջություն,
չի
կարող
դառնալ
ծանրակշիռ
և
լիբերալ-դեմոկրատական
արժեքային
համակարգի
մեջ
ամբողջությամբ
ինտեգրված
գործոն
և
համաշխարհային
քաղաքականության
մեջ
կարող
է
հանդես
գալ
որպես
իրական
քաղաքականության
և
աշխարհաքաղաքականության
բաղադրիչ:
Խոսք
անգամ
չի
կարող
լինել
այն
մասին,
որ
Հայկական
հարցը
երբևէ
կարող
է
ընկալվել
իբրև
ժամանակակից
արժեքային
համակարգի
բաղադրիչ,
հակառակ
դեպքում 1915-ի
ցեղասպանության
և
այն
ճանաչելուց
հրաժարվելու
համար
անհրաժեշտ
կլիներ
դատապարտել
ողջ
ժողովրդավարական
աշխարհը:
Սակայն
հայկական
սփյուռքի
խնդիրները
չեն
սահմանափակվում
Հայկական
հարցով,
թեկուզ
և
այդ
գաղափարը
շարունակում
է
մնալ
սփյուռքի
քաղաքական
գոյության
և
գործունեության 'առանցքը':
Սփյուռքում
առաջացել
է
շատ
լուրջ
և
դժվար
լուծելի
հակասություն
հայ
հասարակության
էության
և
նպատակների
միջև:
Հայկական
սփյուռքը
չափազանց
բուրժուականացված
է,
ընդ
որում,
որպես
հիմնական
սոցիալական
բազա
հանդես
է
գալիս
մանր
բուրժուազիան,
որի
աշխարհընկալումները
բառացիորեն
խեղդված
են
ճահճում,
և
մանր
առևտրականների
այդ
խեղդվող
խավը
դարձել
է
հասարակական
կողմնորոշիչ
և
օրինակ:
Սփյուռքի
գոյության
ամբողջ
համակարգը
հենված
է
գոյատևման
այդ
միջոցի
վրա,
բայց
նույնիսկ
դա
չէ
նրա
գլխավոր
դժբախտությունը:
Սփյուռքի
քաղաքական
շրջանակներ
են
թափանցել
մեծ
փողեր,
այսինքն`
մարդիկ,
ովքեր
ունեն
խոշոր
դրամական
միջոցներ:
Դա
գրավիչ
է
ավանդական
հայկական
կուսակցությունների
և
կազմակերպությունների
համար,
որոնք
վաղուց
խոր
մտավոր
ճգնաժամի
մեջ
են
ու
ոչ
պակաս
ճգնաժամ
են
ապրում
շրջապատող
աշխարհի
հետ
հասկանալի
շփումներ
հաստատելու
առումով:
Վերոհիշյալ
հարուստ
մարդիկ
իրենց
առջև
չեն
դնում
կոնկրետ
իմաստավորված
հասարակական,
առավել
ևս
քաղաքական
նպատակներ:
Նրանց
գործունեությունը
երկու
բաղադրիչների
համադրություն
է`
իրենց
անձնական
շահերի
և
որոշակի
կառավարական
կառույցների
շահագրգռության:
Անձնական
շահագրգռությունը
դրսևորվում
է
ամենից
առաջ
իրենց
բիզնեսի
անվտանգությունը,
իսկ
առանձին
դեպքերում
նաև
անձնական
անվտանգությունն
ապահովելու
առումով:
Իսկ
դա
քիչ
նշանակություն
չունի,
եթե
հաշվի
առնենք,
որ
կուտակված
կարողությունների
մեծ
մասը
ձեռք
է
բերվել
անօրինական
կամ
հանցավոր
ճանապարհով:
ՈՒստի
նրանք
իրենց
կարողությունները,
սեփականությունը
'լեգիտիմացնելու',
ինչպես
նաև
անվտանգ
գոյության
պատսպարան
ունենալու
կարիք
ունեն:
Այդ
մարդիկ
մեծ
հաճույքով
կատարում
են
իրենց
կառավարությունների
պատվերները
և
հասարակական
ու
քաղաքական
գործունեությունը
վերածում
իրենց
տերերի
համար
կատարվող
ծառայության:
Դա
բառացիորեն
տեղի
է
ունենում
հայկական
շատ
համայնքներում,
որոնք
գտնվում
են
ակտիվ
ու
բազմաբնույթ
արտաքին
քաղաքականություն
իրագործող
երկրներում:
Այս
չափազանց
զզվելի
պրակտիկան
վաղուց
արդեն
գոյություն
ունի
Վաշինգտոնում,
Լոնդոնում,
Մոսկվայում:
Այդ
ծառայամիտ
գործունեություննառկա
է
նաև
ոչ
մեծ
պետությունների
հայկական
համայնքներում,
բայց
ոչ
այդքան
զզվելի
դրսևորումներով:
Ըստ
էության,
գործունեությունը
հանուն
Հայ
դատի
կորցրել
է
իր
բովանդակությունը,
դադարել
կոնկրետ
նպատակներ
հետապնդելուց,
վերածվելով
որոշակի
ցուցանակային,
տիկնիկային
գործունեության,
որը
երբեմն
սկանդալային
է,
բայց
միշտ
ծաղրանկարային:
Մեկուսացվում
և
տապալվում
է
ցանկացած
անկախ
նախաձեռնություն,
վարկաբեկման
են
ենթարկվում
այն
շրջանակները,
որոնք
ոչ
միայն
ընդունակ
են
իրագործելու
կոնկրետ
ծրագրեր
և
լուծելու
իրական
խնդիրներ,
այլև
կարող
են
մշակել
նոր
գաղափարներ`
համադրելով
դրանք
ժամանակի
արդիական
խնդիրներին:
Հարկ
է
նկատել,
որ
վերոնշյալ
ծառայամիտ
գործունեությունն
իր
դրսևորումն
ունի
ոչ
միայն
հայկական
համայնքներում:
Հայաստանի
ղեկավարությունը
ներգրավվում
է
այդ
ոլորտում,
քանի
որ
շահագրգռված
է,
որ
սփյուռքում
գերակշռություն
ունենան
հաստաքսակավորները,
երբեմն
էլ
պարզապես
քրեական
տարրերը:
Դա
զգալիորեն
հեշտացնում
է
կյանքը,
երաշխավորում,
որ
չեն
լինի
անսպասելի
բռնկումներ
և
պահանջներ,
բացառում
որևէ
ընդդիմախոսություն
Հայաստանի
ղեկավարության
քաղաքականության
նկատմամբ:
Սկսած 1990-ից
Հայաստանի
ղեկավարությունը
մտահոգված
է
սփյուռքյան
կազմակերպությունների
հնարավոր
անկախությամբ
և
աշխատում
է
նրանց
գործունեությունը
դադարեցնելու,
նրանց
շահերը
բնակության
երկրի
տերերին
ենթակայեցնելու
ուղղությամբ:
2009-ի
իրադարձությունների
ընթացքում,
երբ
Հայաստանի
քաղաքական
ղեկավարությունը
ևս
մեկ
անգամ
համոզվեց,
որ
սփյուռքյան
շատ
շրջանակների
դիրքորոշումը
վտանգավոր
է
իր
համար,
արդեն
անկասկած
է,
որ
սփյուռքում
անկախ
նախաձեռնությունները
վերացնելու
կուրսն
ունենալու
է
իր
շարունակությունը:
Սփյուռքի
մեծահարուստների
խմբավորումներն
ինտեգրվում
են
Հայաստանի
ղեկավարության
հետ,
ինչը
տեղի
ունեցավ,
օրինակ,
Վրաստանում:
Ավանդական
կուսակցություններն
ու
սփյուռքի
կազմակերպությունները,
որոնք
ծանրաբեռնված
են
ՙպայքարով՚
և
հասարակության
նպատակներն
իրագործելու
փորձերով,
հաճույքով
Հայ
դատի
բեմահարթակ
բերեցին
այդ
հաստաքսակավորներին,
ավելին`
ներառեցին
նրանց
իրենց
կուսակցական
շարքերում:
Ներկայում
Հայ
դատը,
որպես
քաղաքական
և
զգացմունքային
նախաձեռնություն,
սպառվում
է,
հեռանում
պատմական
բեմահարթակից:
Ավելի
պարզ`
Հայ
դատը
վաճառված
և
վերավաճառված
է
ավանդական
քաղաքական
կուսակցությունների
առաջնորդների
հարմարավետ
գոյության
դիմաց:
Բացի
Հայ
դատից,
բանը
հասել
է
այնտեղ,
որ
մի
շարք
երկրներում,
ուր
հայկական
համայնքները
միշտ
կարողացել
են
պաշտպանել
իրենց
իրավունքները,
այսօր
ընդունակ
չեն
ոչ
միայն
պաշտպանելու
Հայաստանի
կամ
ԼՂՀ-ի
շահերը,
այլև
իրենց
իրավունքները:
Արդյունքում
տեղի
է
ունենում
պայքարի
ուժգնացում
հայկական
համայնքների
ներսում,
ի
հայտ
են
գալիս
բազմաթիվ,
բացարձակապես
անվերահսկելի
խմբավորումներ
ու
կազմակերպություններ,
ինչը
պայմանավորված
է
որպես
էթնոս
տնտեսապես
ու
սոցիալ-մշակութային
առումով
գոյատևելու
խնդիրներով:
Դասական
օրինակ
կարող
են
ծառայել
անկախ
կազմակերպությունների
և
վերահսկելի
ու
ինտեգրված
խմբավորումների
միջև
պայքարը
Կրասնոդարի
երկրամասում,
Ֆրանսիայում,
Կալիֆոռնիայում:
Բոլոր
տեսակի
կարգախոսները
համընդհանուր
միավորման,
ամբողջ
աշխարհում
հայերի
միասնության,
սփյուռքի
և
հայրենիքի
ջանքերը
միավորելու
մասին
ոչ
այլ
ինչ
են,
եթե
ոչ
դեմագոգիա
և
ուղիղ
ճանապարհ
սփյուռքի
գոյության
սոցիալ-քաղաքական
հիմքերը
քայքայելու,
նրա`
իբրև
էթնոքաղաքական
հանրության
բացարձակ
դեգրադացիայի
և
ապակազմակերպման:
Հայաստանի
քաղաքական
անկախության
ձեռքբերումով
ահռելի
վնաս
հասցվեց
հայկական
սփյուռքին,
որը
փորձում
էր
իր
տեղը
գտնել
ոչ
միայն
բնակության
երկրում,
այլև
պատմական
հայրենիքում:
Սփյուռքահայերը
քիչ
սխալներ
չեն
արել
և
կատարել
են
անգամ
հանցագործություններ`
իրենց
համար
գոյության
հարմարավետ
անկյուններ
որոնելով,
Հայաստանի
քաղաքական
ղեկավարության
համար
բարենպաստ
պայմաններ
ապահովելու
շրջանակներում:
Երբեմն
ստեղծվում
է
տպավորություն,
որ
այդպիսի
մարդիկ
բավականին
շատ
են
և
իրենցից
ներկայացնում
են
նույնիսկ
որոշակի
սոցիալական
դասակարգ,
որն
ինչ-ինչ
ազդեցություն
ունի
սփյուռքի
վրա`
ընդհանուր
առմամբ,
և
առավել
խոշոր
համայնքներում`
մասնավորապես:
Իրականում
իրենց
կրթական
մակարդակով,
ֆունկցիոնալ
գործունեություն
ծավալելու
ունակությամբ,
հայրենիքի
նպատակներն
ու
խնդիրները
հասկանալու
տեսակետից,
դրանք
պարզապես
ողորմելի
մարդիկ
են,
որոնց
տեղը
մանր
առևտրականների
շրջանում
է:
Այդ
մարդիկ
ընդունակ
չեն
երկար
մնալու,
այսպես
կոչված,
ապարատում
ու
հարկադրված
են
հետագայում
գոհանալ
նույն
սփյուռքի
գավառական
կառույցներում
գոյատևելով:
Միաժամանակ,
կան
սփյուռքահայեր,
ովքեր
ինտեգրված
չեն
ավանդական
կուսակցություններում,
հաստաքսակավորների
կասկածելի
խմբավորումներում,
իշխանամետ
քրեական
խմբերում
և,
դրանով
հանդերձ,
բազմիցս
ցույց
են
տվել
բարդ
հարցեր
լուծելու
իրենց
ունակությունը:
Դա
վերաբերում
է
և
ցեղասպանության
ճանաչմանը
մի
շարք
պետություններում,
և
տեղերում
հայկական
համայնքների
իրավունքների
պաշտպանությանը,
ընդ
որում,
բավականին
բարդ
սոցիալական
պայմաններում:
Մասնավորապես,
հայերի
ու
հայերի
նկատմամբ
համակրանք
տածող
մարդկանց
ոչ
մեծ
խմբավորումներ,
առանց
որևէ
անձնական
շահագրգռության,
հաջողել
են
բազմիցս
տապալել
և
չեզոքացնել
Ադրբեջանի
պետական
կառույցների
հակահայկական
քարոզչություն
վարելու
փորձերը,
ինչպես
նաև
պաշտպանել
հայերի
դիրքերը
Ռուսաստանում,
Արևելյան
Եվրոպայի
ու
Մերձավոր
Արևելքի
երկրներում:
Համենայն
դեպս,
առնվազն
երկու
անգամ
կասեցրել
են
քաղաքական
դիվերսիաները
Հայաստանի
դեմ,
ինչը
պետական
անվտանգության
մարմինների
խնդիրն
էր:
Ամենքին
հայտնի
է,
թե
ինչպես
էին
Ադրբեջանի
պետական
կառույցներն
ուղղակի
շանթահարված
այդ
վճռական
գործողությունների
արդյունավետությունից:
Ընդ
որում,
այդ
աշխատանքն
իրականացվել
է
առանց
էական
ծախսերի:
Սփյուռքն
ակտիվորեն
և
դինամիկ
արդիականացվում
է:
Ի
հայտ
են
գալիս
մարդկանց
բացարձակապես
նոր
խմբեր,
որոնք
ինքնակազմավորման
նոր
ձևերի
փնտրտուքի
մեջ
են:
Մեծ
թվով
երիտասարդ
հայեր
կրթություն
են
ստանում
ու
դառնում
մասնագետներ
այնպիսի
հեղինակավոր
ոլորտներում,
որոնք
հնարավորություն
են
տալիս
նրանց
հասկանալու
և
իմաստավորելու
միջազգային
քաղաքական
ու
տնտեսական
գործընթացները:
Նրանք
ազդեցություն
են
գործում
արդեն
բոլորովին
նոր
սերնդի
վրա,
որը
նորովի
է
հասկանում
իր
խնդիրները
Հայաստանի
և
սփյուռքի
ազգային
կյանքում:
Ինտեգրացված
խմբավորումները
խիստ
զգուշանում
են
այն
բանից,
որ
սփյուռքում
կառաջանան
անվերահսկելի
խմբավորումներ,
և
փորձում
են
այդպիսիներին
բացահայտորեն
կաշառել
կամ
մեկուսացնել:
Հարկ
է
նշել,
որ
նոր
սերնդի
գործունեությունը
շրջափակելու
հարցում
նրանց
դաշնակիցներն
են
դարձել
ավանդական
քաղաքական
կուսակցությունները,
որոնք
ծնկի
են
եկել
այդ
հաստաքսակավորների
առջև,
բացարձակապես
չհասկանալով,
թե
ովքեր
են
նրանց
իրական
տերերը,
և
ինչպիսիք
են
նրանց
իրական
շահերը:
Հայկական
սփյուռքն
արդեն
բավականաչափ
նախապատրաստված
է
արմատական
բարեփոխման,
նոր
քաղաքական
ու
հասարակական
կազմակերպությունների
ձևավորման
համար,
որոնք
կունենան
բոլորովին
այլ,
ներկայիս
կառույցներին
չկրկնող
բնույթ:
Հայկական
սփյուռքի
միջազգային
նշանակությունը
սպառված
չէ:
Այն
կարող
է
մեծանալ,
և
սփյուռքն
ի
վիճակի
է
արժանի
տեղ
գրավելու
աշխարհում:
Բայց
կազմակերպական
նոր
ձևեր
գտնելու
հայերի
փորձերը
վտանգված
են,
և
այդ
վտանգն
այլ
բանից
չէ,
քան
մեծ
փողերից:
Մի
քսան
տարի
առաջ
հանրահավաքի
ժամանակ
տարօրինակ
մեկը
հայտարարեց.
ՙՄեզ
խանգարում
է
Երևանը,
այրենք
այն
ու
այդ
ժամանակ
կհաղթենք՚:
Բուրժուականությունը
դատարկ
հնչյուն
չէ,
այլ
նախորդ
ժամանակների
արձագանքը,
երբ
աշխարհում
գերակայում
էր
գաղափարախոսությունների
պայքարը:
Բուրժուականության,
բուրժուական
աշխարհընկալման
մասին
բազմիցս
գրել
են
ԱՄՆ-ի
և
Եվրոպայի
փայլուն
սոցիոլոգները,
ընդ
որում
ոչ
միայն 19-րդ
և
20-րդ
դարերի
սահմանագծին,
այլև
վերջին 100
տարվա
ընթացքում:
Եթե
չփորձենք
պարզունակացնել
անցյալի
իրադարձությունները,
ապա
հավանական
է
1915-ի
ողբերգությունը
ոչ
պակաս
չափով
պայմանավորված
էր
նրանով,
որ
հայերն
Օսմանյան
կայսրությունում
աստիճանաբար
վերածվեցին
դասական
կոմպրադորական
և
լևանտական
մոդելի
հասարակության:
Ղարաբաղյան
շարժման
ու
ղարաբաղյան
պատերազմի
հաջողությունը
հնարավոր
դարձավ
հակաբուրժուական
ու
կոլեկտիվ
աշխարհընկալման
գոյության
պայմաններում:
Ներկայիս
ծայրահեղ
բուրժուականությունը,
մանր
առևտրական
հոգեբանությունը
կհանգեցնեն
աղետի,
ակնհայտ
ու
ծանր
պարտության
երկրորդ
ղարաբաղյան
պատերազմում:
Դա
ավելի
լուրջ
խնդիր
է,
քան
սոցիալ-քաղաքական
իրավիճակը
սփյուռքում,
և
կարող
է
դառնալ
բազային
նախապայման
ավանդական
առաջնահերթությունների
բացարձակ
ոչնչացման
համար:
Եթե
պարզ
խոսենք`
նախկինում
հայերից
զգուշանում
էին,
ներկայում
հայերը
դարձել
են
չափազանց
քաղաքակիրթ,
և
հիմա
նրանցից
ոչ
ոք
չի
զգուշանում:
ԻԳՈՐ
ՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրավունք
դե
ֆակտո
lragir.am 22/02/2010
|