| |
ՀԱՅ
ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ
ՈՒ “ԳԵՅ
ՊԱՌԱԴԸ”

Ապրիլի
16-ին
նշվում
էր
հայ
ոստիկանի
տոնը,
որը
համընկել
է
արվամոլների
համաշխարհային
օրվա
հետ,
և
դրա
կապակցությամբ
գլխավոր
ոստիկանապետ
Ալիկ
Սարգսյանը
հայտարարեց,
որ
հայ
ոստիկանների
համար
ամոթ
է
իրենց
մասնագիտական
տոնը
նշել
արվամոլների
համաշխարհային
օրվա
հետ
մեկտեղ,
և
այդ
կապակցությամբ
նա
դիմել
է
Սերժ
Սարգսյանին,
որպեսզի
նա
փոխի
ոստիկանների
մասնագիտական
օրը
մեկ
կամ
մի
քանի
օր
առաջ
կամ
հետ
տալով:
Չեմ
ուզում
խորանալ
այս
հայտարարության
անհեթեթության
մեջ,
սակայն
կուզեմ
Ալիկ
Սարգսյանին
հարցնել,
իսկ
եթե
հայ
ոստիկաններից
ոմանք
ծնվել
են
ապրիլի
16-ին,
ապա
նրանք
պետք
է
նո՞ւյնպես
գնան
իրենց
ծննդյան
ամսաթիվը
փոխելու,
կամ
եթե
կնքվել
են
այդ
օրը,
իսկ
ավելի
սարսափելի,
եթե
ամուսնացել
են
այդ
ամսաթվին:
Հետաքրքիր
է
պարզել,
թե
հայ
ոստիկաններից
քանիսն
են
այդ
ամսաթվի
հետ
սերտ
առնչություն
ունեցել,
միգուցե
ծառայողական
քննություն
նշանակվի
ոստիկանությունում
ու
պարզեն
ՙչարագործներին՚:
Եթե
գնանք
անհեթեթությունների
հետքերով,
կարող
ենք
գտնել
համաշխարհային
ճանաչում
ունեցող
բոլոր
արվամոլների
ծննդյան
թվերը,
սկսելով
Էլտոն
Ջոնից
ու
Բորիս
Մաեսեևից,
վերջացնելով
Ջորջ
Մայքլով
ու
Ֆրեդի
Մերկուրիով,
ու
եթե
որևէ
ոստիկանի
ծննդյան
օրը
համընկավ
նրանց
ծննդյան
օրվա
հետ,
անմիջապես
նրանց
ազատել
աշխատանքից:
Իսկ
եթե
ոստիկանության
ղեկավարության
ծննդյան
օրերը
հանկարծ
համընկնեն,
կամ
իշխանությունների
վերին
օղակներում
գտնվողներինը,
ապա
հայտարարել,
որ
դա
ստոր
հերյուրանք
է,
ու
շարունակել
երջանիկ
ապրել:
Այս
խեղկատակության
ողորմելիությունը
ոչ
միայն
նշված
հայտարարության
մեջ
է,
այլ
նրանում,
թե
ինչից
կարող
են
ամաչել
հայ
ոստիկանները:
Ես
երջանիկ
կլինեի,
որ
գլխավոր
ոստիկանապետը
հայտարարեր,
որ
ինքն
ամաչում
է
այն
բանի
համար,
որ
դեռևս
Հայաստանում
կան
այնպիսի
ոստիկաններ,
ովքեր
իրենց
թույլ
են
տալիս
հարվածել
կամ
հայհոյել
փողոցում
երթի
մասնակցող
կնոջը,
կամ
ցուցապաստառ
բռնող
երիտասարդին,
կամ
ամաչել
ոստիկանական
բաժիններում
ցուցմունք
կորզելու
համար
խոշտանգումների
ենթարկող
օպերներից,
կամ
այն
ՙոստիկաններից՚,
ովքեր
վկաներին
ու
մեղադրյալներին
սպառնում
են
ենթարկել
սեռական
բռնությունների,
կամ
այն
ոստիկաններից,
որոնց
ներկայությամբ
քաղաքացիները
ոստիկանական
բաժիններում
մահանում
են
անհայտ
հանգամանքներում:
Պատահական
չէր,
որ
նշված
հայտարարության
օրը
Չարենցավանի
ոստիկանության
բաժանմունքում
մահացավ
քսանչորսամյա
մի
երիտասարդ,
ու
դրանից
ամաչելու
փոխարեն
մարդն
ամաչում
է
ինչ
որ
օրվա
համընկնումից:
Մի՞թե
սա
ավելի
նողկալի
չէ
քան
արվամոլության
օրը
ոստիկանության
օրը
նշելը:
Էլ
չեմ
ասում
այն
խայտառակության
մասին,
որ
Մարտի
1-ին
հազարավոր
ոստիկանների
առջև
կատարվեց
10
սպանություն,
որը
մինչ
օրս
բացահայտված
չէ:
Պետք
է
ամաչել
նրանից,
որ
Մարտի
1-ից
հետո
որևէ
սպանության
ականատես
ոստիկան
արժեքավոր
ցուցմունք
չտվեց,
որպեսզի
բացահայտվեր
նշված
սպանություններից
գեթ
մեկը:
Կարելի
էր
նաև
ամաչել,
որ
Ալիկ
Սարգսյանի
պաշտոնավարման
ընթացքում
չեն
բացահայտվել
լրագրողների
վրա
հարձակման
տասնյակ
դեպքեր,
այն
լրագրողների,
ովքեր
իրենց
կյանքերը
վտանգելով
ամեն
օր
կատարում
են
հանցագործության
բացահայտումներ,
և
վերջապես
իր
իսկ
տեղակալի
սպանությունը:
Ինձ
համար
շատ
անգամ
ավելի
նողկալի
է
այն
ոստիկանը,
ով
իրեն
թույլ
է
տալիս
դառնալ
հանցագործություն
կոծկող,
կին
ու
երեխա
խոշտանգող,
օլիգարխների
դռան
ՙտուզիկ՚,
ով
հոգով
է
արվամոլ,
քան
մի
սովորական
արվամոլ:
Այդ
արվամոլները
պետք
է
ամաչեին
այն
բանի
համար,
որ
իրենց
համաշխարհային
օրը
նշվում
էր
հանցագործ
նկարագիր
ունեցող
և
հոգով
հանցագործ
որոշ
ոստիկանների
հետ
մեկտեղ:
Իսկ
այն
ոստիկանները,
ովքեր
իսկապես
ատում
են
հանցագործներին
ու
ամեն
ինչ
անում
են
նրանց
մեկուսացնելու
համար,
և
ում
համար
սպայի
պատիվը
ոչ
թե
սին
խոսքեր
են,
այլ
կենսակերպ,
նրանք
ոչ
մեկից
և
ոչնչից
ամաչելու
բան
չունեն,
որովհետև
հպարտ
ու
գլուխները
բարձր`
քայլում
են
իրենց
սեփական
երկրում,
ցանկացած
օր
ու
ցանկացած
ժամի:
ԱՌԱՔԵԼ
ՍԵՄԻՐՋՅԱՆ
lragir.am 19.04.10
|