| |
«ՀՆԱՈՃ»
ՊԱՅՔԱՐՆ
ՈՒ
ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄԸ
կամ
արձագանքելով
Իգոր
Մուրադյանին

Խորհրդային
նոմենկլատուրայի
շրջանում
կար
հայտնի
մի
ասացվածք,
թե
հատկապես
որ
խութերն
են,
որ
կործանում
են
պաշտոնյա
մարդուն,
եթե
նա
դրանցից
զերծ
չի
մնում:
Համամարդկային
ճանաչում
ունեցող
ալկոհոլի
եւ
կանանց
կողքին
նշվում
էր
նաեւ
խիստ
խորհրդային
ծագում
ունեցող
եվս
մեկ
սպառնալիք.
այսպես
կոչված
«ազգային
հարցը»:
Այսինքն,
հենց
խորհարդային
պետական
գործիչներն
առաջին
հերթին
քաջ
գիտակցում
էին,
որ
«ազգային
հարց»
կոչվածը
ԽՍՀՄ-ում
դա
մի
ականապատ
դաշտ
է,
որտեղ
ցանկացած
կետում
կարող
է
պայթյուն
տեղի
ունենալ
ամենաանսպասելի
պահին՝
ամենաչնչին
առիթից:
Երբ
դիտում
էիր
ԽՍՀՄ
վարչական
քարտեզը,
ապա
բազմաթիվ
ազգային
ինքնավար
հանրապետությունների
ու
ինքնավար
մարզերի,
ազգային
օկրուգների
եւ
այլոց
շարքում
առեղծվածային
էր
մնում
երեք
վարչա-տարածքային
միավորների
ծագումն
ու
գոյությքունը:
Դրանք
էին.
Լեռնային
Բադախշանի
Ինքնավար
Մարզը՝
Տաջիկական
ԽՍՀ
կազմում
եվ
Լեռնային
Ղարաբաղի
Ինքնավար
Մարզն
ու
Նախիջեւանի
Ինքնավար
Հանրապետությունը
Ադրբեջանական
ԽՍՀ
կազմում:
Տրամաբանությունը
հուշում
էր,
որ
մյուս
ազգային
ինքնավարությունների
նման,
ինքնավարությունը
պետք
է
տրամադրված
լիներ
այդ
տարածքների
վրա
բնակվող
ազգություններին:
Նույն
տրամաբանությամբ,
այդ
ազգությունները
պետք
է
ունենային,
համապատասխանաբար, «լեռնային
բադախշանցիներ»,
«լեռնային
ղարաբաղցիներ»,
եւ
«նախիջեւանցիներ»
անվանակոչումները:
Բայց
աշխարհում
նման
էթնոնիմների
տեր
ազգ
ու
ժողովուրդ
գոյություն
չունեն:
Իսկ
ամենավերջին
հրատարակության
(1990 թ.)
Խորհրդային
Հանրագիտարանը
տալիս
է
այդ
հանելուկային
ինքնավարությունների
բնակչության
էթնիկ
կազմի
մասին
հետեւյալ
տվյալները.
Լեռնային
Բադախշան՝
տաջիկներ,
կիրգիզներ,
ռուսներ:
Լեռնային
Ղարաբաղ՝
հայեր,
ադրբեջանցիներ,
ռուսներ
եւ
այլ
ազգեր:
Նախիջեւան՝
ադրբեջանցիներ,
ռուսներ,
հայեր:
Թողնենք
«բադախշանյան
ականը»
տաջիկներին
(ասում
են
դա
ավելի
շատ
կրոնական
հիմքի
վրա՝
շիա-իսմաիլիթներին
տված
ինքնավարություն
է,
քան
ազգային),
եւ
անդրադառնանք
Ադրբեջանական
ԽՍՀ
կազմում
գոյացած
ինքնավարություններին:
Թե
ինչպես
հայկական
այդ
տարածքները
հանկարծ
հայտնվեցին
Ադրբեջանական
ԽՍՀ
կազմում`
հայտնի
է
բոլորիս:
Եվ
հենց
այդ
պատճառով
էլ
դրանք
բոլշեւիզմի
թողած
ամենից
շուտ
պայթող
ականներն
էին:
Իրոք
որ,
պետք
էր
ընդամենը
մի
չնչին
առիթ:
Եվ
այդ
առիթը՝
ոչ
չնչին,
լավ
էլ
հիմնովին,
եկավ
ու
վրա
հասավ:
1980-կանների
կեսերից
արդեն
սկսեցին
պարզորոշ
նախանշվել
ԽՍՀՄ
փլուզմանը
միտված
գործընթացները:
Կոմունիստական
հասարակարգի
հիմքերի
երերալը
հայության
մոտ
որոշակի
հույսեր
արթնացրեց
եւ
խմորումներ
սկսվեցին՝
բռնազավթած
հայրենի
տարածքները
հետ
բերելու
գափարի
շուրջ:
Առողջ
բանականությունը
միարժեքորեն
թելադրում
էր,
որ
այդ
առումով
պետք
է
անդրադառնալ
նախեւառաջ
ԽՍՀՄ
կազմավորման
«լուսաբացին»
տարբեր
եղանակներով
մեզանից
խլած
եւ
հարեւան
«եղբայրական»
հանրապետություններին
բռնակցված
հայկական
տարածքներին:
Բոլոր
առումներով
առաջնահերթությունը
այդ
հարցում
Արցախինն
էր:
Հասկանալի
է,
որ
ոչ
ոք
էլ
չէր
մտածում
հետ
բերել
մեր
արեւելից
կողմանց
գավառները
«Աշխարհացույց»-ի
սահմաններով,
բայց
միաժամանակ
շատերի
համար
պարզ
էր,
որ
նույնիսկ
1980-կաններին
հայկական
Արցախ-Ղարաբաղի
տակ
հասկանալ
զուտ
Լեռնային
Ղարաբաղի
Ինքնավար
Մարզի
տարածքը,
նույնպես
սխալ
է:
Հենց
այդ
80-կանների
ընթացքում
մի
քանի
անհատների
եւ
արշավախմբերի
կողմից
իրականացրած
հետազոտություններն
անհերքելիորեն
վերահաստատեցին
ու
մեկ
անգամ
եւս
ապացուցեցին
այն
հայտնի
իրողությունը,
որ,
եթե
անգամ
հանգիստ
թողնենք
Կուր
գետի
աջափնյա
տարածքը,
ապա,
նույնիսկ
տասնամյակների
անխնա
ոչնչացումից
հետո
էլ,
միեւնույն
է,
Խորհրդային
Ադրբեջանում
պրակտիկորեն
չկա
այնպիսի
շրջան,
որտեղ
այս
կամ
այն
ձեւով
ներկա
չլինեն
հայկական
նյութական
մշակույթի
հուշարձան-վկայությունները:
Սա,
իհարկե,
չի
նշանակում,
որ
մեկն
ու
մեկը
պատրաստվում
է
պնդել,
թե
Խաչմասը
կամ
Լենքորանը
«մեր
հայրենիքն
է»:
Բայց
չէ
որ
միաժամանակ
հայտնի
եւ
անհերքելի
փաստ
է,
որ
1980-կանների
ԼՂԻՄ-ի
տարածքն
ու
սահմանները
ձեւավորվել
էին
այլ,
առավել
ընդարձակ
հայկական՝
հենց
իր
բնիկ
տարրով
բնակեցված
տարածքների
նպատակային
ու
միտումնավոր
բզկտման
ու
բազմաթիվ
վերաձեւման
արդյունքում:
ԼՂԻՄ-ը,
որպես
հայկական
վարչական-տարածքային
միավոր,
դարձել
էր
անհետացման
դատապարտված
շագրենի
կաշու
վերջին
ու
փոքրիկ
այն
կտորը,
որը
մնացել
էր
ժամանակին
Ադրբեջանական
ԽՍՀ-ին
բռնակցված
ընդարձակ
հայկական
Արցախ-Ղարաբաղից:
Վերջին
հաշվով,
նույնիսկ
տասնամյակների
ընթացքում
Ադրբեջանի
կողմից
իրականացրած
ասիմիլյցիոն
ու
տեղահանման
կոշտ
քաղաքականությունից
հետո,
այդ
երկրից
մենք
ունեցանք
մոտ
կես
միլիոնի
չափ
փախստական:
Այսինքն
Ինքնավար
Մարզի
հայ
բնակչությունից
մոտ
երեք
անգամ
ավել:
Որոնց
մեծ
մասը
հենց
պատմական
հայկական
Արցախ-Ղարաբաղի
բնակչությունն
էր:
Դա
էլ
ասենք,
որ
այն
ժամանակ
նույնպես
զգալի
թիվ
էին
կազմում
անձինք,
որոնք
այն
տեսակետին
էին,
որ
«Աղդամը
մեր
հայրենիքը
չէ»:
Բայց
հայության
հիմնական
զանգվածը
լավ
էլ
գիտեր
ու
գիտակցում
էր,
որ
իրական
Արցախ-Ղարաբաղը
դա
ամենեւին
էլ
արհեստական
սահմանների
մեջ
խցկած
չորս
հազար
քառակուսի
կիլոմետր
տարածքով
ԼՂԻՄ-ը
չէ,
իսկ
արցախահայությունն
էլ՝
այդտեղ
դեռեւս
բնակվող
հարյուր
հիսուն
հազար
հայությունը
չէ:
Ղարաբաղյան
հարցի
շուրջ
արդեն
մոտ
երկու
տասնամյակ
ընթացող
գործընթացում,
ամենի
հետ
մեկտեղ,
առանձնանում
է
մի
դետալ,
որը
շատերի
համար
անհասկանալի
է
եւ
տարօրինակ:
Բանակցություններն
ընթանում
են
այնպես,
ասես
ոչ
չորս
տարի
տեւած
պատերազմն
է
եղել,
ոչ
այն
սկսողը,
ոչ
նրանում
հաղթողը
եվ
ոչ
էլ
պարտվողը:
Խոսվում
է
ինչ-որ
«Լեռնային
Ղարաբաղի
ժողովրդի
ինքնորոշման
իրավունքի»
մասին:
Բա
էդ
ո՞նց
դասավորեցիք,
որ
Սովետը
փլուզվեց,
բայց
կրկին
լույս
աշխարհ
եկավ
«Լեռնային
Ղարաբաղի
ժողովուրդ»
հասկացությունը,
ազգերի
ինքնորոշման
լենինյան
սկզբունքով
հանդերձ:
Եվ
հիմա
էլ
պետք
է
ապահովել
նրա
«ինքնորոշման»
այդ
իրավունքը:
Բայց
այդ
մարդիկ
ոչ
Ենիսեյի
ափերի
խակասներն
են,
ոչ
Բենինի
նեգրերն
են,
ոչ
էլ
Կոսովոյի
ալբանացիները,
որ
իրենց
ազգային
ինքնագիտակցության
էվոլյուցիայի
շնորհիվ
արդեն
հասել
են
ինչ-որ
ձեւով
ինքնորոշվելու
մակարդակի:
Դրանք
հայոց
աշխարհի
մի
մասի
վրա
ապրող
հայ
ազգի
մի
մասն
են:
Եվ
մենք
էլ,
հայերս,
ինքնորոշվել
ենք
հազարամյակներ
առաջ:
Դեռ
ավելին:
Մինչ
այսօր
էլ
հասցրել
ենք
նույնիսկ
մի
քանի
անգամ
կորցնել՝
թերեւս
եթե
ավելի
անկեղծ
լինենք՝
կործանել
սեփական
պետականությունը:
Իսկ
88-ին
էլ,
երբ
հնարավորություն
ընձեռնվեց,
կրկին
ելանք
պայքարի,
որի
նպատակն
էր՝
ազատագրել,
հետ
բերել
մեզանից
խլած
մեր
հայրենի
տարածքների
գոնե
մի
մասը՝
այնտեղ
բնակվող
հայությունով
հանդերձ:
Այնպես
որ,
մարդկայնորեն
միանգամայն
հասկանալի
է
Իլհամ
Ալիեւի
զարմանքն
ու
զայրույթը,
որը
հենց
հիմքից
մերժում
է
Ղարաբաղում
հայերի
ինքնորոշվելու
թեզը,
եւ
լրիվ
տրամաբանական
են
նրա
այն
ռեպլիկները,
որ
եթե
այդպես
է,
մի
գեղեցիկ
օր
էլ
հայերը
ցանկություն
կարող
են
հայտնել
ինքորոշվել
Կրասնոդարի
կամ
Ստավրոպոլի
երկրամասերում,
Լոս-Անջելեսում,
Հավլաբարում,
Բուրջ-Համուդում
կամ
Տյումենում:
Բա
այդ
դեպքում
ի՞նչ
եք
անելու:
Թու՞յլ
եք
տալու:
Հայերը
Հայաստանի
Հանրապետության
տարածքում
ինքնորոշվել
պրծել
են,
էլ
ինչ
են
ուզում:
Այսինքն
առաջ
մղելով
այսօր
«ինքնորոշման
իրավունքի»
այդ
թեզը,
մենք,
փաստորեն,
մեր
իսկ
ձեռքով
կասկածի
տակ
ենք
դնում
նախկինում
երբեւիցե
հայոց
պետականության,
Հայաստանի`
որպես
աշխարհագրական-քաղաքական
միավորի
գոյության
եւ
նրանում
Արցախի
եւ
արցախահայության
երբեւիցե
ընդգրկված
լինելու
փաստերը:
Ստացվում
է,
որ
հայերս
ինքնորոշվում
ենք
փուլ
առ
փուլ.
մեկ
Քրիստոսի
ծնունդից
առաջ,
մեկ
էլ՝
ի
դեմս
արցախահայության՝
նրա
երկրորդ
գալստյան
նախաշեմին:
Իրոք,
ի՞նչ
ինքորոշման
մասին
է
խոսքը:
Շարժման
առաջին
իսկ
օրերից
թե
ամբոխային-զանգվածային,
թե
պաշտոնական
բնույթի
բոլոր
ակցիաներում
եւ
փաստաթղթերում
առկա
էին
«ՄԻԱՑՈՒՄ»,
«ՂԱՐԱԲԱՂԸ
ՄԵՐՆ
Է»
կոչերից
բխող
միտքն
ու
գաղափարը:
Եվ
հայությունն
էլ
մարտնչեց
ոչ
թե
հանուն
«Լեռնային
Ղարաբաղի
ժողովրդի
ինքնորոշման
իրավունքի»,
այլ
հանուն
Ղարաբաղը
Ադրբեջանից
ազատագրելու
եւ
Հայաստանին
վերադարձնելու
ու
միացնելու:
Ի
դեպ,
Ադրբեջանն
էլ
երբեւիցե
չթաքցրեց,
որ
պատերազմը
ինքը
սկսել
է
ոչ
թե
նրա
համար,
որ
ճնշի
«Լեռնային
Ղարաբաղի
ժողովրդի
ինքնորոշման
իրավունքը»,
այլ
նրա
համար,
որ
արցախահայության
ոչնչացման
ու
տեղահանման
միջոցով
իր
կազմում
պահի
այդ
տարածքները:
Այնպես
որ,
Արցախյան
պայքարը
իր
բոլոր
փուլերում՝
սկզբից
մինչ
օրս
էլ,
իր
էությամբ
եղել
է
եւ
մնում
է
բացառապես
ազգային-ազատագրական:
Պարզապես
հայ
զինվորը
չնկատեց,
թե
հատկապես
որ
պահից
սկսած
իր
մղած
ազգային-ազատագրական
պայքարը
սկսեց
որակվել
որպես
պայքար
հանուն
«Լեռնային
Ղարաբաղի
ժողովրդի
ինքնորոշման
իրավունքի»:
Թերեւս,
պայքարի
էության
եւ
որակի
նման
փոխակերպմանը
մեր
համաձայնություն
տալը
նույնպես
հանդիսացավ
այն
պատճառներից
մեկը,
որ
շեշտադրումներն
այսօր
որակապես
փոխված
են:
«Մոռանալով»
պատերազմն
ու
նրա
իրական
արդյունքները,
միջնորդներն
այսօր
հայտարարում
են,
թե
ղարաբաղյան
հարցի
լուծման
արդյունքում
չպետք
է
լինեն
հաղթողներ
եւ
պարտվողներ:
Իսկ
երկրիս
ղեկավարությունն
էլ
ջանք
չի
խնայում
մի
կողմից
սեփական
ժողովրդին
ապացուցելու,
որ
ԼՂԻՄ
սահմաններում
արցախահայության
ինքնորոշումը
կլինի
Աստծո
մի
պարգեւ
մեզ
համար:
Էլ
չենք
խոսում
«Արցախը
Հայաստանի
հետ
կապող
միջանցքի»
մասին:
Իսկ
մյուս
կողմից
պարտված
կողմի
առաջ
արդարանում
է
եւ
հավաստիացնում,
որ
ազատագրված
տարածքները
հայկական
կողմը
ոչ
օգտագործում
է
ու
կամ
բնակեցնում,
ոչ
էլ
նման
մտադրություն
ունի:
Սխալվել
վերցրել
է,
հետ
կտա:
Իրոք,
ասես
Հայաստանի
վերնախավի
համար
էլ
ոչ
պատերազմ
է
եղել,
ոչ
տարածք
է
ազատագրվել,
ոչ
էլ
այսօր
դրանք
պահելու
կարիքը
կա:
Լավ
է,
գոնե
մեկ-մեկ
Ադրբեջանն
է
էլի
խոսում
պատերազմի
մասին,
հիշեցնելով,
որ
իր
տարածքները
գրաված
են
եւ
անհրաժեշտ
է
դատապարտել
Հայաստանին
որպես
ագրեսորի:
Ուշագրավ
է
նաեւ
հետեւյալը:
Ազգային-ազատագրական
պայքարը
ինքնորոշման
իրավունքով
փոխակերպելու
գործընթացին
զուգահեռ
իրականացվեց
նաեւ
գլխավոր
դերակատարների
կազմի
յուրատեսակ
փոխակերպումը:
Մարտնչող
ու
չնահանջող
անձանց
սկսեցին
հետզհետե
փոխարինել
«խաղաղասեր»
ու
«իրատես»
անձինք:
Որոնք,
ինչպես
պարզվում
է,
չգիտեն
նույնիսկ
այն
շրջանների
անունները,
որոնք
պատրաստվում
են
հակառակորդին
հանձնել
իրենց
«պրագմատիկ»
քաղաքականության
շրջանակներում:
Թերեւս
այսօրվա
քաղաքական
դաշտում
կազմակերպված
եւ
շոշափելի
թվաքանակ
ունեցող
համապատասխան
քաղաքական
ուժի
բացակայության
պատճառներից
մեկն
էլ
վերը
նշված
այդ
փոխակերպումն
է:
Որի
«շնորհիվ»
հետին
պլան
մղվեց,
արժեզրկվեց
եւ
մոռացության
մատնվեց
ազգային-ազատագրական
պայքարի
գաղափարը:
Այն
«հնաոճ»
գաղափարը,
որն
այսօր
իրոք
որ
կարող
է
համախմբել
մի
քաղաքական
կազմակերպության
մեջ
զգալի
թվով
հայերի:
Վլադիմիր
Հարությունյան
Ֆիզ.–մաթ.գիտությունների
դոկտոր
lragir.am 19.04.10 |