| |
ՈՒՆԵՑԵԼ
ԵՆՔ
ՆԱԵՎ
ԱՅԴՊԻՍԻ
ՆԱԽԱԳԱՀ

ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ը
ԼՂՀ
ԳԵՐԱԳՈՒՅՆ
ԽՈՐՀՐԴԻ
ԱՌԱՋԻՆ
ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԹՈՒՐ
ՄԿՐՏՉՅԱՆԻ
ԾՆՆԴՅԱՆ
ՕՐՆ
Է
“Ապագա
պատմաբանը
Դիոգենեսի
պես
լապտերը
վերցրած
պետք
է
քրքրե
մեր
ներկա
դարի
պատմությունը,
որ
գտնե
այն
գաղափարական
գործիչներին,
որոնց
գործը
նմանվում
է
հին
հեքիաթների
դարու
հերոսների
գործունեությանը:
Հայ
ներկա
իրականության
մեջ
ապագա
անաչառ
պատմաբանը
շատ
քչերին
կգտնի,
որոնց
անունը
արժանի
կլինի
հավերժացնելու...”:
Այս
տողերը
գրվել
են
1920 թվականին:
Համաձայնվենք,
որ
հայ
քաղաքական
իրականության
համար
ասվածն
իր
էությամբ
ունիվերսալ,
իսկ կիրառելիությամբ
էլ՝անվրեպ
ու
անխափան
մի
բանաձև
է,
որը
մեզանում
գործածելի
է
ցանկացած
պահին՝
անկախ
պատմական
ժամանակաշրջանից:
Այսօր
էլ՝
այդ
տողերը
գրելուց
մեկ
դար
անց,
արծարծված
հարցի
վերաբերյալ
իրավիճակը
մեզանում
բացարձակապես
նույնն
է:
Երկար
դարեր
ձգվող
մեր
պատմության
ընթացքում
հայության
ձեռքբերումները
քաղաքական
ասպարեզում,
ինչպես
հայտնի
է,
ոչ
միայն
համեստ
չեն
կարող
համարվել,
այլ
նույնիսկ
զրոյական
էլ
չեն:
Դրանք,
ակնհայտորեն,
«մինուսային»
են:
Դրա
ամենապերճախոս
վկաներն
են,
թերեւս,
այսօրվա
մեր
քարտեզը
և
այն
փաստը,
որ
քաղաքական
ասպարեզում
աշխարհի
ընտրյալների
ցուցակում
հայկական
անունները,
առհասարակ,
բացակայում
են: Մենք
չկանք
այդտեղ
ոչ
միայն
այսօր,
այլ
ներկայացված
չենք
նաև
անցյալի
քաղաքական
գործիչների
պանթեոնում:
Թերևս
կարիք
կա
կատարել
մի
փոքրիկ
ճշգրտում.
խոսքը
ոչ
թե,
առհասարակ,
հայազգի
քաղաքական
ու
պետական
գործիչների
մասին
է,
որոնք
հատ
ու
կենտ
հայտնվում
են
այս
կամ
այն
պետության
գործիչների
շարքերում,
այլ
բուն
Հայաստան
պետությունը,
կամ
էլ՝
գոնե
հայությունը
որպես
ազգ
ներկայացնող
քաղաքական
այրերի
մասին
է:
Այդ
առումով,
այսօրվա
ընդունված
լեզվով
ասած,
«եվրոստանդարտների»
պահանջներին
համապատասխանող
քաղաքական
գործիչներ
ունենալուց
մենք
շատ
ու
շատ
հեռու
ենք
եղել
բոլոր
ժամանակներում:
Այսօր՝
նույնպես:
Դրա
պատճառները
միշտ
էլ
նույնն
են
եղել,
և
արմատներն
էլ
պետք
է
փնտրել
հենց
մեր՝
հայկական
կերպի
և
էության
մեջ:
Եթե
մի
պահ
հանգիստ
թողնենք
խիստ
անհանգիստ
մեր
անցյալը
և
շատ
դեպքերում
իրականությունը
միֆերով
փոխարինող
նրա
մեկնաբանությունները,
և
անդրադառնանք
այսօրվա
մեր
քաղաքական
դաշտում
ծլարձակած
«քոթուկներին»՝
իրենց
«լեգալ»
ստվերային
բիզնեսով
ու
միայն
ներքին-տնայնական
և
անձնական
օգտագործման
համար
պիտանի
իրենց
բազմաթիվ
կոչումներով,
տիտղոսներով
ու
պարգևներով,
ապա
ամեն
ինչ
ավելի
քան
հասկանալի
է
դառնում:
Իրոք,
այդ
դաշտում
որտեղի՞ց
և
ո՞նց
կարող
էր
ի
հայտ
գալ
մի
բովանդակ
ու
իր
էությամբ
լիքը,
միջազգային
ասպարեզում
իրոք
ներկայանալի
և
մրցունակ
քաղաքական
մի
այր,
եթե
պետության
քաղաքական
ամենաբարձր
պաշտոնատերերից
մեկը
շատ
անկեղծորեն
կանգնում
ու
հայտարարում
է,
թե
«քաղաքական
գործիչ
դառնալու
համար
շատ
խելք
պետք
չէ»:
Իսկ
շարքային
կոչվող
քաղաքացիների
գերակշռող
մասն
էլ՝
դեմքերին
խիստ
իմաստուն
արտահայտություն
տված,
շպրտում
է.
«Քաղաքականությունն
ի՞նչ
է՝
սովորական
պոռնկություն»:
Մեկնաբանությունները
նման
պարագայում
իրոք
որ
անիմաստ
են:
Պարզապես
երկու
դեպքում
էլ
խիստ
օրիգինալ
այդ
մտքերի
հեղինակները
պարտավոր
էին
իրենց
խոսքում
ամենասկզբից
նշել.
«Հայաստանում...»:
Եվ
հետո
շարունակել՝
ինչպես
տեքստում:
Եվ
այդ
դեպքում
արդեն
պարզ
կդառնա,
թե «քաղաքական
գործիչ»
անվանումը
կրող
անձի
հավաքական
ինչպիսի
կերպար
է
կերտել
ու
մեզ
է
ներկայացնում
մեր
այսօրվա
Հայաստանի
«վերևների»
և
«ներքևների»
միասնական
կարծիքը: Պարզվում
է,
որ
համաձայն
համատեղ
ուժերով
«մշակված»
այդ
չափանիշների,
դա
պետք
է
լինի բավականին
սահմանափակ
մտավոր
կարողությունների
տեր
և
խիստ
կասկածելի
բարոյականությամբ
մի
անձնավորություն:
Դե
ինչ:
Ըստ
այդմ
էլ
ստանում
են
աշխարհի
կողմից
(բնականաբար՝
մենք
էլ
իրենց
հետ)
իրական՝
ոչ
հայաստանյան
գնահատականն
ու
վերաբերմունքը:
Այն
տողերը,
որով
սկսել
էինք
ակնարկը,
ունեն
հետևյալ
շարունակությունը. «...Անշուշտ
ու
անկասկած,
դրանց
թվում
կլինի
նաև
Գարեգին
Նժդեհի
անունը...»:
Գարեգին
Եղիշեի
Տեր-Հարությունյան:
Այսինքն
այն
անձի,
որի
թե՛
մտավոր
կարողությունները,
թե՛
բարոյական
կերպարը,
ինչպես
հայտնի
է,
խիստ
տարբերվել
են
թե՛այսօր
իրեն
թունդ
նժդեհական
հայտարարողի
պատկերացումներից,
թե՛
մերօրյա
քաղաքագետ
զանգվածի
կողմից
քարոզվող
քաղաքական
չափորոշիչներից:
Մենք
ձեռնպահ
կմնանք
Նժդեհի
կողքին
մյուս
արժանի
անձանց
անունները
նշելուց,
բայց
կասկածից
վեր
է,
որ
նրանք
բոլորն
էլ,
անշուշտ,
ոչ
սովորական
մտավոր
ու
կամային
կարողությունների
տեր,
շատ
բարձր
բարոյական
արժեհամակարգ
դավանող
անձինք
են
եղել:
Մեկ
այլ՝
նորմալ
ասած
երկրում,
նման
տողերը,
անկասկած,
ընթերցողի
մոտ
առաջ
կբերեին
զարմանք.
«ի՞նչ
իմաստ
ունի
շարադրել
ակնհայտ
և
բացահայտ
այս
ճշմարտությունները»:
Ինչ
արած,
պատվելիներս,
մերն
ուրիշ
է:
Այդ
թվում՝
ակնհայտ
ու
բացահայտ
ճշմարտությունները,
նույնպես:
Մեր
պատմության
այս
վերջին
շրջանում
Արցախյան
Ազատամարտն
է,
անկասկած,
որ
հանդիսանում
է
պատմական
այն
առանցքային
իրադարձությունը,
որով
պայմանավորված
է
մեր
անկախ
պետականության
վերականգնումն
ու
նրա
հետագա
գոյությունը:
Եվ
այս
շրջանի
պետական
ու
քաղաքական
գործիչներին
անդրադառնալիս,
ապագայի
անաչառ
պատմաբանը,
անկասկած,
նույնպես
պետք
է
շատ
երկար
փնտրի,
գտնի
և
առանձնացնի
հատուկենտ
այն
անձանց,
որոնք
իրոք
տարբերվել
են
բոլորից
և
իրականում
առանձնակի
են
եղել
իրենց
մարդկային
կերպով
և
էությամբ:
Ինչի
շնորհիվ
էլ
կարողացել
են
դրսևորել
պետական
և
քաղաքական
այրից
պահանջվող
այն
բացառիկ
հատկությունները,
որոնք
հասու
չեն
սովորական
մահկանացուին:
Կատարենք
«գրագողություն»
վերը
հիշատակված
1920 թվականի
թերթից
և
փաստենք
վստահաբար.
«Անշուշտ
ու
անկասկած,
դրանց
թվում
կլինի
նաև
Արթուր
Մկրտչյանի
անունը»:
Արթուր
Ասլանի
Մկրտչյանը՝
լուրջ
հեռանկարով
գիտնական-ազգագրագետ,
Լեռնային
Ղարաբաղի
Հանրապետության
Գերագույն
Խորհրդի
առաջին
Նախագահը,
անկախ
Արցախի
առաջին
ղեկավարը:
Այսօր
պետք
չէ
խաբվել
բրեժնևյան
«Մալայա
Զեմլյա»-ն
հիշեցնող
տարբեր
հանրագիտարանների
լույս
աշխարհ
գալով,
անաչառության
հավակնող
զանազան
հուշապատումներով
ու
ակնարկներով,
տարաբնույթ
վկայություններով
ու
ձոներգերով:
Այդ
ամենը,
բնականաբար,
կունենա
իր
բնականոն
ավարտը,
դառնալով
փոշեծածկ
թղթակույտ
ու
մակուլատուրա:
Իսկ
Արթուր
Մկրտչյանի
ժամանակակից
պաշտոնյաներից
շատ
շատերն
էլ՝
իրենից
և՛
երկար
ապրած,
և՛
երկար
պաշտոնավարած,
հետագայում,
եթե
հանկարծ
հիշատակվեն
էլ
պատմության
մատյաններում,
ապա,
լավագույն
դեպքում՝
մի
«ընդհանուր
ցուցակով»:
Էլ
չենք
խոսում
դրանց
մեծ
մասի
հետևներից
ձգվող
անմաքուր
հետքերի
մասին:
Մի
անգամ
Մարգրեթ
Թեթչերին
հարցրել
են,
թե
ինչպե՞ս
է
ինքը
կարողացել
իր
ենթակայության
տակ
ձևավորել
ու
աշխատացնել
նման
անկաշառ
կառավարման
մի
համակարգ:
Երկաթե
լեդին
պատասխանել
է.
«դրա
համար
բավական
է,
որպեսզի
երկիրը
ղեկավարող
առաջին
հինգ
դեմքերը
ազնիվ
մարդիկ
լինեն»:
Այդ
առումով
Արթուրը
ղեկավարեց
ազնիվ,
պաշտոնից
ու
այս
աշխարհից
էլ
հեռացավ
անբիծ:
Շատերն
ասում
են
և,
հավանաբար,
հետագայում
էլ
ասողներ
կլինեն,
թե
«քանի
որ
շատ
կարճ
տևեց
նրա
ղեկավարման
հատվածը,
նա,
պարզապես,
չհասցրեց
կեղտոտվել:
Եթե
երկար
ղեկավարեր,
ինքն
էլ
բոլորի
նման
չէր
դիմանա
գայթակղությանը
և
նույնպես
կարատավորվեր»:
Նախ,
նման
պարագայում
ցանկացած
«եթե»-ները՝
լինեն
դրանք
դրական
ուղղվածությամբ,
թե՝
բացասական,
անիմաստ
են
և
անտեղի:
Բայց
եթե
նման
վիրտուալ
ենթադրությունների
փորձեր,
համենայնդեպս,
արվում
են,
ապա
պետք
չէ
մոռանալ
կարևորագույն
և
իրական
այն
հանգամանքը,
որ
նա
քաղաքականություն մուտք
գործեց
բացարձակ
մաքուր
ու
բացարձակ
ազատ:
Եվ
այդպիսին
էլ
մնաց:
Զի
չուներ,
պատկերավոր
ասած,
և
ոչ
մի
պարտք
տալու
իր
օգտին
տված
և
ոչ
մի
ձայնի
դիմաց:
Հետևից
էլ,
ոմանց
նման,
չէր
քաշկրտվում
խորհրդային
ժամանակներից
եկող
«ավանդական»
բեռը: Նրա
անձի
հետ
կապված,
օրինակ,
ո՛չ
հանրապետական
ՊԱԿ-ի
պետի
հրամանի
բնօրինակը
տպագրվեց
մամուլում՝
ՊԱԿ-ի
պահեստազորի
սպա
հրամանագրելու
մասին,
ո՛չ
էլ
ընթերցողին
գլուխկոտրուկ-հանելուկ
առաջարկվեց,
թե
արդյոք
ովքեր
էին,
որ
«Նարիմանով»
և
«Պաուկ»
գործակալական
ծածկանուններով
ժամանակին
ներդրվել
էին
«Կռունկ»
կոմիտեի
կազմի
մեջ,
և
որոնք
Ստեփանակերտում
ռեգուլյար
կեսգիշերային
այցերի
էին
գնում
Ադրբեջանի
Կոմկուսի
այդ
օրերի
երկրորդ
քարտուղար
Պոլյանիչկոյի
մոտ:
Շեղվելով
հիմնականից,
համենայնդեպս,
հարկ
ենք
համարում
նշել,
որ
թե՛
իրավիճակային,
և
թե՛
ակնկալվող
արդյունքի
առումով,
նման
«հանկարծակի
և
խիստ
ժամանակին»
արված
«մերկացնող»
հրապարակումներն
ու
հայտարարություններն
իրենց
բուն
ուղղվածությամբ
ու
հետապնդվող
նպատակներով
բացարձակապես
ոչ
մի
առնչություն
չունեն
իսկական
բացահայտման
կամ
էլ
դիմակազերծման
հետ։
Իրականում
դրանք
ոչ
այլ
ինչ
են,
քան
իրոք
որ՝
ուղղակի
ու
բացահայտ
զուգահեռներ
և
աղերսներ
հնագույն
մասնագիտության
հետ:
Պարզապես
«պանելը»
փոխարինված
է
քաղաքական
հարթակով:
Եթե
նույնիսկ
այդ
ամենը
հարյուր
տոկոսանոց
ճշմարտություն
էլ
է,
ապա,
ինչպես
ասում
են,
կողմերը
միանգամայն
արժանի
են
միմյանց:
Իսկ
մեզ
մնում
է,
որ
մեր
հարազատ
քաղաքական
այրերի
ով
և
ինչ
լինելու
վերաբերյալ
մենք
կարողանանք
համապատասխան
եզրակացություններ
անել:
Ըստ
որի
էլ
ձևավորենք
մեր
վերաբերմունքն
ու
անելիքները
նրանց
նկատմամբ:
2009-ին
ԼՂՀ-ում
ամենաբարձր՝
պետական-կառավարական
մակարդակով
կազմակերպվեց
միջոցառումների
շարք,
նվիրված
Արթուր
Մկրտչյանի
ծննդյան
հիսնամյակին:
Ինչպես
և
նման
դեպքերում
լինում
է,
նրա
հասցեին
հնչում
էին
բացառապես
դրական
գնահատականներ
և
կարծիքներ:
Եվ
ամենևին
էլ
ոչ
այն
պատճառով
և
նրա
համար,
որ
«մեռածների
մասին՝
կամ
ոչինչ,
կամ՝
միայն
լավը»:
Ոչ:
Անտիկ
ժամանակների
այդ
պատվիրանը,
ցավոք,
մեզանում
խախտվում
է
շատ
հաճախակի
և
անխնա:
Բարեբախտաբար,
բացակայում
էր
նաեւ
սրբապատկեր
ստեղծելու
կամ
էլ
ֆետիշ
կերտելու
միտումը:
Նույնիսկ
պաշտոնական-պրոտոկոլային
ելույթներում
նկատվում
էր,
որ
մարդիկ
իրենց
խոսքի
մեջ
անկեղծ
են:
Զգացվում
էր,
որ
նրա
մահվանից
մեկ
ու
կես
տասնամյակ
անց
էլ
մարդիկ
մի
տեսակ
ձգվում
են
դեպի
այդ
անձը,
ցանկանում
են
մեկ
անգամ
էլ
առնչվել
նրա
հետ:
Եվ
դա
միանգամայն
հասկանալի
է:
Քանզի
Արթուր
Մկրտչյանն
այն
անձնավորությունն
էր,
որը
մարդկային
հարաբերությունների
մեջ
երբևիցե
«քաղաքականություն
չէր
խաղում»,
այլ
դրսևորում
էր
հենց
նման
գործչին
հատուկ
իմաստություն
ու
լայնախոհություն,
իսկ
քաղաքականության
մեջ
էլ
չէր
դավաճանում
մարդկային
իր
սկզբունքներին,
պահպանում
էր
բնատուր
մարդկային
իր
վեհ
ու
բարձր
հատկությունները:
Որտեղ
էլ
որ
գործեր
Արթուրը,
ինչպիսի
կառույցի
կազմում
էլ
որ
ընտրվեր՝
լիներ
դա
Մոսկվա,
ԽՍՀՄ
Գերագույն
Խորհուրդ՝
Դեմիչևի
մոտ
մեկնող
պատվիրակությունը,
թե
Ղարաբաղի
Ազգային
Խորհուրդը,
իսկ
վերջում
էլ՝
ԼՂՀ
Գերագույն
Խորհուրդը,
ընտրությունն
ընթանում
էր
առանց
սուր
պայքարի:
Բոլորը
շատ
շուտ
համոզվում
ու
ընդունում
էին,
որ
դա
հենց
նրա
տեղն
է,
որ
հենց
նա
է
կարող և
պետք
է
կատարի
այդ
ֆունկցիաները:
Նա
երբևիցե
չէր
ներկայանում,
կամ
ներկայացվում
հանրությանը,
որպես
լայնորեն
«գովազդված»
ու
«աֆիշացված»
առաջնորդ-փրկչի
մի
կերպար:
Դա
էլ
ասենք,
որ
նման
բանի
ոչ
ինքն
էր
ունակ,
ոչ
էլ
իր
մոտակա
շրջապատը՝
նման
գործողությունների
համար
ենթադրվող
անհրաժեշտ
բոլոր
«բաղադրիչների»
առումով:
Խոսել
նրա
անձի
համեստության
մասին,
նշանակում
է
ոչ
սովորական
այդ
անձին
խցկել
պարզունակ
ու
ծեծված,
ոչինչ
չասող
մի
ինչ-որ
բառակաղապարի
շրջանակների
մեջ:
Նրա
հետ
առնչվողներին
զարմացնում
և
գրավում
էր
նախ
այն
իրողությունը,
որ
ընդամենը
երեք
տասնամյակ
կյանք
ապրած
անձը
կարող
է
այդ
տարիքում
արդեն
այդքան
ազատ
լինել
հավակնոտությունից,
պատվամոլությունից
և,
առհասարակ,
որևիցե
ամբիցիաներից,
այն
էլ
հեղափոխական
պայքարի
մթնոլորտում:
Եվ
դրա
համար
էլ
նա
հենց
Արթուր
Մկրտչյանն
էր՝
ներքին
իր
այդ
ազատությունից
բխող
իրեն
հատուկ
«հրակայունությամբ»
ու
անպարտելիությամբ:
Գուցե
զուտ
հոգեբանորեն
հենց
դա
է
վճռական
դեր
խաղացել
Շարժման
համար
ծանր
այն
օրերին,
երբ
կրկին
«ինտերնացիոնալիստ»
դարձած
մեկօրյա
մեր
«նացիոնալիստների»
ուղղակի
մատնությունների
պահանջներին
տեղի
տալով,
թե
իբր
այս
ամբողջ
«խառնակչությունը
Մկրտչյանը
կազմակերպում
է
զուտ
անձնական
շահադիտական
նպատակներով»,
Հադրութում
տեղակայված
խորհրդային
զինվորական
պարետատնից
նրան
գալիս
են
ձերբակալելու:
Արթուրն
ընդառաջ
է
ելնում
պարեկախմբին
և
հանգիստ
ուղեկցում
նրանց
դեպի
իր
կացարանի
ներսը:
Սրանք
ներս
են
մտնում,
մի
քանի
րոպե
լուռ
մնում
են
կանգնած
և
հետո,
հավանաբար
իրական
պատկերացում
կազմելով
թե՛
կացարանի,
և
թե՛
նրա
տիրոջ
ու
իր
ընտանիքի
մասին,
շուռ
են
գալիս
ու
հեռանում՝
իրենց
նեղություն
չտալով
նաև
զսպել
«դոնոսչիկներին»
հասցեագրված
ռուսական
հյութեղ
հայհոյանքները:
Ինչպես
տեսնում
ենք,
տեղի
դաժան
«պրոկուրատորը»՝
Հադրութի
«Պիղատոսը»,
այդ
իրավիճակում
ավելի
շրջահայաց
է
գտնվել՝
վերջնականորեն
տեղի
չտալով
Արթուրին
մատնողների
հորդորներին:
Իսկ
ինչ
վերաբերում
է
«շահամոլությանը»,
ապա
մարդկության
մեծ
մասին
համակած
ունայն ու
ցավոտ
այն
արատից,
ինչպիսին
արծաթապաշտությունն
է,
Արթուրի
շատ
հեռու
լինելը
առավել
քան
խորհրդանշական
ձևով
դրսևորվեց
նույնիսկ
նրա
մահից
հետո:
Երևանում հատուկ
պատրաստած
շքեղ
դագաղը՝
ճակատագրի
հեգնանք,
թե
հենց
օրինաչափություն,
այդպես
էլ
տեղ
չհասավ:
Եղանակը
մի
քանի
օր
համառորեն
թույլ
չէր
տալիս
օդանավերին
օդ
բարձրանալ,
և
երևանյան
իշխանական
վերնախավի
կողմից
Արթուրի
համար
նախատեսված
պերճասուգ
այդ
իրը
մերժվեց,
կարծես,
հենց
ի
վերուստ:
Իսկ
նրան
հողին
հանձնեցին
Ղարաբաղում
պատրաստած
տեղական
համեստ
մի
մահարկղով:
Տարիներ
շարունակ
էլ
նրա
վրա
չէր
դրվում
գոնե
սովորական
մի
շիրմաքար,
և
անկախացած
երկրի
առաջին
ղեկավարը
համեստորեն
«յոլա
էր
գնում»
զուտ իր
հողաթմբով:
Եվ
ԼՂՀ
Գերագույն
Խորհրդի
նախագահի
պաշտոնում
նրա
ընտրվելն
էլ
ամենևին
նախօրոք
պլանավորված
և
հաջող
իրականացրած
ընտրարշավի,
կամ
էլ
մի
ինչ-որ
նախնական
հետկուլիսային
պայմանավորվածության,
քաղաքական
բարդ
կոնսուլտացիաների,
առավել
ևս՝
քաղաքական
առևտուրների
արդյունք
չէր:
Ոչ:
Ինքը
մուտք
գործեց
Գերագույն
Խորհուրդ
որպես
շարքային,
սովորական
մի
պատգամավոր,
բայց
դուրս
եկավ
այնտեղից
որպես
նրա
ղեկավար:
Այն
մի
քանի
օրերի
ընթացքում,
որ
ընթանում
էր
նստաշրջանը,
այն
իրականության
մեջ,
երբ
հաջորդ
նիստին
բացակայող
պատգամավորը
հարգելի
բացակա
էր
ստանում
իր
զոհվելու
պատճառով,
հավաքվածների
մեծ
մասը
պարզեցին
իրենց
համար
և
համոզվեցին,
որ
իրենց
բոլորի
միջից
հենց
Արթուր
Մկրտչյանն
է
այն
անձնավորությունը,
որը
պետք
է
այս
պահին
դառնա
նորահռչակ
պետության
առաջին
դեմքը
և
առաջնորդի
Ղարաբաղի
զինված
պայքարը:
Այդպիսին
էր
պատգամավորների
մեծ
մասի
համոզմունքն
ու
դրանից
բխող
որոշումը:
Եվ
նրա
կառավարման
ընդամենը
երեք
ամսից
քիչ
ավել
ժամանակի
ընթացքում
Ղարաբաղի
համար
արդեն
արձանագրվեցին
մի
շարք
լուրջ
հաջողություններ՝
թե՛
ռազմական,
թե՛
քաղաքական
ու
դիվանագիտական
ասպարեզներում:
Դա
անհերքելի
է:
Եթե
այսօր
խոսվում
է
«ԼՂՀ-ն
որպես
բանակցային
կողմ
հանդես
գալու»
անրաժեշտության
մասին,
ապա
վերհիշենք,
որ
հենց
Ա.Մկրտչյանի
օրոք
ԼՂՀ-ն
սկսեց
մասնակցել
բոլոր
տեսակի
բանակցություններին
ամենաուղղակի
ձևով:
Եվ,
ինչը
չափազանց
կարևոր
էր,
առանց
«Լեռնային
Ղարաբաղի
ադրբեջանական
համայնքի
ներկայացուցիչների»
ներգրավմանը
այդ
գործընթացների
մեջ:
Այդ
օրերին
արտերկրի
լրագրողների
կողմից
նույնիսկ
որոշ
չափազանցված
մի
թեզ
տարածվեց,
թե
«Ստեփանակերտն
այսօր
դարձել
է
դիվանագիտական
Մեքքա»:
Ներպետական
իրավիճակն
էլ
կարծես
պարզ
էր
ու
հստակ.
կար
նորակազմ
իշխանություն,
որին
մարդիկ
վստահում
ու
ենթարկվում
էին
և
կար
թշնամու
դեմ
պայքարի
անհրաժեշտության
և
այդ
պայքարին
որևիցե
այլընտրանքի
բացակայության
համընդհանուր
գիտակցում:
Ամենակարևորը՝
Արթուր
Մկրտչյանի
կառավարման
օրոք
հասարակության
մեջ
չկար
«ինտրիգ»
կոչվածը,
քանզի
հենց
ինքը՝
պետության
ղեկավարը,
իշխանության
գլուխ
էր
անցել
առանց
որևիցե
ինտրիգի։
Այդ
ինտրիգ
կոչվածը,
սակայն,
պաշտոնավարման
առաջին
իսկ
օրվանից
սկսվեց
հյուսվել
Արթուրի
շուրջ:
Մի
կողմից,
Հայաստանի
Հանրապետության
առաջին,
կամ
ինչպես
այսօր
իր
մոլի
երկրպագուներն
են
տեղի-անտեղի
կրկնում,
հիմնադիր
նախագահի
քաղաքական
ճաշակին
«չբռնեց»,
եթե
խոսենք
նույն
լեզվով՝
Արցախի
հիմնադիր
նախագահի
անձը:
Ասում
են,
Լեւոն
Տեր-Պետրոսյանի
ծննդյան
օրն
է
եղել,
և
Ա.Մկրտչյանի
ընտրվելու
մասին
լուրը
Երևան
հասնելուց
հետո
մերձավորները
մտել
են
շեֆի
մոտ՝
նրա
տարեդարձը
շնորհավորելու:
Ինչին
նա
արձագանքել
է,
թե՝
«Սև
շնորհավորանք
բերեցիք:
Ընտրվեց
այն
անձը,
որին
ամենաշատը
չէի
ցանկանում:»
Ըստ
դրան
էլ,
բնականաբար,
մշակվեց
և
սկսեց
դրսևորվել
համապատասխան
ոչ
միայն
քաղաքական
կուրս,
այլ
նաև
անձնական
վերաբերմունք:
Ինչպիսիք
կդրսևորվեն
ամենաանցանկալի
գործչի
և
անձի
նկատմամբ։
Մյուս
կողմից,
զուտ
իշխանական
բնույթի
ինտրիգներ
որոշ
անձինք
ընտրություններից
հետո
սկսեցին
հյուսել
նաև
Ղարաբաղում:
Հարցն
այն
էր,
որ
տեղի
խորհրդային
երիտնոմենկլատուրան,
որն
իր
կյանքը
տեսնում
ու
պլանավորում
էր
զուտ
կուսակցական
կարիերայի
շրջանակներում,
պարզորոշ
գիտակցում
էր,
որ
«Սովետը
սկում
է»
անվերադարձորեն,
և
իրենց
երազած
կարիերան
խիստ
վտանգված
է։
Բայց
նրանք
շատ
շուտ
կողմնորոշվեցին
և,
գիտակցելով,
որ
Ղարաբաղյան
Շարժմանը
քաղաքական
այլընտրանք
չկա,
արագորեն
թռան
այդ
Շարժման
«շալակը»՝
ակնկալելով
արդեն
քաղաքական
այդ
հոսանքի
միջոցով
ու
նրա
շրջանակներում
հաջողացնել
իրենց
կարիերան։
Եվ
միանգամայն
բնական
է
և
հասկանալի,
որ
այդ
անձինք
պետք
է
դժգոհ
և
նույնիսկ
նեղացած
լինեին
նորանկախ
Արցախի
պետական
կառավարման
մարմինների
ընտրությունների
արդյունքներից։
Բա
էդ
ոնց
կլինի.
նախկինում
իրենց
«օբկոմի»
ու
«իսպոլկոմի»
ապագա
ղեկավարներ
տեսնողները
հիմա
հետին
պլան
մղվեցին,
չստացան
իրենց
ուզած
պաշտոնները;
Ինչպես
ասում
են,
տեղի
ունեցավ
«շահերի
համընկում»,
և
հենց
այդ
խումբն
էլ
դարձավ
հայաստանյան
իշխանությունների
կողմից
տարվող
«հակամկրտչյանական»,
իսկ
խորքային
առումով,
ըստ
էության՝
հակաղարաբաղյան
քաղաքականության
իրականացման
հենարանը
«տեղում»։
Պարադոքս
է,
չէ՞։
Իր
համար
«Ղարաբաղ»
կոմիտե
անվանումը
ընտրած
քաղաքական
խմբավորումը,
որը
հենց
Ղարաբաղյան
Շարժման
շնորհիվ
և
հենց
այդ
ալիքի
վրա՝
հակակոմունիզմի
դրոշը
պարզած
իշխանության
եկավ
Հայաստանում,
կտրականապես
մերժում
է
համագործակցությունը
օրինական
ընտրված
և
այդ
նույն
Շարժումը
սկսող
նրա
իրական
առաջնորդողներից
մեկի
հետ,
և
սկսում
է
հենվել,
մեծ
հաշվով,
Շարժումը
սկսելու
հետ
և
ոչ
մի
առնչություն
չունեցող
երեկվա
կուսնոմենկլատուրայի
ներկայացուցիչների
վրա:
Ավելին,
սկսում
է
ամեն
գնով
թուլացնել
օրինական
ընտրված
իշխանության
դիրքերը,
փոխարենը՝
գործի
դնելով
ձեռքի
տակ
ունեցած
բոլոր
միջոցները,
աստիճանաբար
հզորացնում
և
դեպի
վեր
է
մղում
իրեն
հավատարիմ
համարվող
այդ
խումբը:
Մասնավորապես՝
օրինական
իշխանությանը
զուգահեռ
ստեղծելով
արհեստական
և
ոչ
լեգիտիմ
տարբեր
կառույցներ,
հարաբերակցելով
հենց
նրանց
հետ,
ցուցադրաբար
անտեսելով
օրինական
իշխանությունը:
Լեռնային
Ղարաբաղին՝
որպես
սուբյեկտի,
մահացու
հարված
հասցվեց
նախևառաջ
հենց
այդ
գործընթացների
միջոցով:
Իսկ
այն
կրակոցն
էլ,
որի
պատճառով
զոհվեց
Արթուր
Մկրտչյանը,
այդ
գործընթացում,
եղավ
փաստորեն,
ինչպես
ասում
են,
«ստուգիչ
կրակոցը»:
Դրանից
հետո
շատ
կարճ
ժամանակ
անց՝
չհաշված
Գեորգի
Պետրոսյանի
և
Կարեն
Բաբուրյանի
կառավարման
կարճաժամկետ
անցումային
հատվածները,
Ղարաբաղը
դարձավ
միանգամայն
կառավարելի:
Տեղացիների
նեղացածությունն
էլ
անցավ:
Հայաստանյան
իշխանությունների
հոգածության
շնորհիվ
այն
մարդիկ
էլ
ոչ
միայն
հասան իրենց
երազած
պաշտոններին
Ղարաբաղում,
այլ
նույնիսկ
պաշտոնավարման
հրավիրվեցին
Հայաստան:
Այդ
քայլերը,
ըստ
էության,
հանդիսացան
մեզանում
դեմոկրատիայի
բացահայտ
ոտնահարման
ու
անտեսման,
իսկ
ավելի
կոպիտ,
բայց
ճիշտն ասած՝
ժողովրդավարություն
կոչվածի
բացահայտ
բռնաբարման
գործընթացների
սկիզբը
և
առաջին
դրսևորումը:
Հայաստանի
քաղաքական
վերնախավը
1992-ին
Ղարաբաղի
ժողովրդին,
առանց
որևիցե
պայմանականության՝
բաց
տեքստով
ասաց
հետևյալը.
«հարգելիներս,
ազատ
եք
Դուք
ընտրում,
արդար
եք
ընտրում,
Ձեր
ուզած
անձին
եք
ընտրում,
դա
մեզ
չի
հուզում:
Ղարաբաղը
ղեկավարելու
է
ոչ
թե
Ձեր
ընտրած
մարդը,
այլ
մեր
ուզած
մարդը»:
Եվ
այդ
«պոլիտտեխնոլոգիան»
աշխատեց,
և
աշխատեց
բավականին
արդյունավետ
իր
ներդրողների
համար:
Այդ
հաջողությամբ ոգևորված
էլ
«նա-ուռա»
անցկացվեցին
1995-ի
Հայաստանյան
խորհրդարանական
ընտրությունները,
իսկ
1996-ի
սեպտեմբերին
էլ
արդեն
առանց
«քաշվելու»
ի
լուր
աշխարհի
հայտարարվեց,
թե
ուզում
է
հարյուր
տոկոս
ձայներ
հավաքած
լինեն,
միևնույնն
է,
մենք
դրանց
(իմա՝
Վազգեն
Մանուկյանին)
իշխանություն
չենք
տա:
Մնացյալը
հայտնի
է
բոլորիս:
Քաղաքական
գենետիկ
այս
կոդը
հետագայում
դրսևորվեց
արդեն
հոկտեմբերի
27-ով,
ապրիլի
13-ով,
մարտի
1-ով
...։
Անկախության
երկու
տասնամյակների
ընթացքում
մեր
հայրենի
իշխանությունների
ուղղակի
ու
անդադար
ջանքերի
շնորհիվ
դեմոկրատական
ինստիտուտները
մեզանում
այնպիսի
աննախադեպ
«զարգացում»
ստացան,
որ
հուսահատության
հասցրած
հասարակությունն
այսօր
արդեն
քաջ
գիտակցում
է,
որ
Հայաստանում
ընտրություններ
ասածի
միջոցով
հնարավոր
է
միայն
իշխանության
փոխանցում,
բայց
ոչ
երբևիցե՝
իրական
իշխանափոխություն: Այս
ֆոնի
վրա
էլ
առնվազն
ծիծաղելի
են
տարբեր
գույների
ու
երանգների
հատվածական-կարճաժամկետ
իրենց
ընդիմադիր
հայտարարողների
պահանջները,
թե
ինչու՞
է
լռում
Ղարաբաղը,
ինչու՞
է
ընդունել
կրավորական
կեցվածք:
Իսկ
ի՞նչ
բերեցիք
Ղարաբաղի
գլխին,
որ
այսօր
էլ
ձեր
քաղաքական
ամլությունը
փորձ
եք
անում
«կոմպենսացնել»
Ղարաբաղի
կարծր
կեցվածքով:
Մարդկային
միջավայրում
չդադարող
վեճերը՝
«անհատի
դերը
պատմության
մեջ»
հարցի
շուրջ,
նույնքան
հին
են,
որքան
որ
հին
է
ինքը՝
մարդկությունը:
Ու
թեև
խնդրո
առարկա
հարցի
վերաբերյալ
միասնական
և
վերջնական
կարծիք
գոյություն
չունի
(և
երբևիցե
չի
էլ
լինելու),
մի
բանում
համակարծություն,
համենայնդեպս,
կա.
պատմական
այս
կամ
այն
դերակատարումն
ստանձնած
անձի
հենց
մարդկային
ներուժն
է՝
թե՛
մտավոր,
թե՛
բարոյական,
որը,
ինչպես
այսօր
կասեին,
էքստրեմալ
իրավիճակներում
հատկապես,
դառնում,
ի
վերջո,
վճռորոշ
գործոն: Եվ
ամենևին
պատահական
չէ,
գուցե
և
խիստ
օրինաչափ
է,
որ
Արամ
Մանուկյանի
նման,
հենց
Արթուր
Մկրտչյանին
ճակատագրով
վիճակվեց
արցախահայության,
նաև
ամբողջ
հայության
համար
բախտորոշ
այն
պահին
կանգնել
նորաստեղծ
արցախյան
պետության
կառավարման
ղեկի
մոտ
և
առաջնորդել
իր
ժողովրդի
զինված
պայքարը:
Զուգահեռները
մեծն
Արամ
Մանուկյանի
հետ
այստեղ
ամենևին
պայմանավորված
չեն,
ասենք,
նրանց
երկուսի
էլ
ղարաբաղյան
ծագումով,
կամ
էլ՝
պետության
ղեկավարումն
ստանձնելուց
մինչև
մահն
ընկած
երկուսին
էլ
վիճակված
շատ
կարճ ճանապարհով:
Առավել
ևս՝
մեզանում
բավականին
տարածված,
մեծերի
միջոցով
ժամանակակցին
ֆետիշացնելու
անհեթեթ
միտումով:
Պարզապես,
եթե
սեղանին
ենք
դնում
այդ
երկու
պատմական
ժամանակաշրջանների
քաղաքական-իրավիճակային
իրողությունները,
ապա
զուգահեռները
տրամաբանորեն
այդ
նույն
սեղանին
են
հայտնվում
ինքնըստինքյան:
Գուցեև
կրկնվում
ենք,
բայց
հայտնի
իրողություն
է,
որ
ցանկացած
ազգի
մոտ,
ցանկացած
երկրում,
նման
իրավիճակներում
որպես
առաջնորդ
ի
հայտ
են
գալիս
անձինք,
որոնց
համար
ճշմարիտ
է
և
միայն
եզակի
նվիրյալների
դեպքում
է
գործում՝
«իշխանությունը՝
որպես
խաչ»
բանաձևը,
այլ
ոչ
թե
«իշխանություն՝
ամեն
գնով»
անսկզբունքային
համոզմունքը:
Որպես
կանոն,
այդ
վերջին
«պրագմատիկ»
թեզը
դավանողներն
ասպարեզում
հայտնվում
են
հետո,
երբ
հաղթանակն
արդեն
կորզված
է,
արյունը՝
թափված,
զոհերն
էլ՝
մատուցված:
Իսկ
այն
օրերին
յուրաքանչյուրիս
համար
հասկանալի
էր,
որ
առանց
զինված
պայքարի
որևիցե
դրական
տեղաշարժ,
առավել
ևս
արդյունք,
Արցախյան
հարցում
ակնկալելն
անիմաստ
է
և
ամենակարևորը`
զինված
պայքարը
միայն
այն
դեպքում
կպսակվի
հաջողությամբ,
եթե
հենց
ա՛յդ
հողի
վրա,
հենց
ա՛յդ
մարդիկ
ոտքի
ելնեն
և
զենք
վերցնեն:
1991-92 ձմռան
օրերը
հենց
ա՛յդ
օրերն
էին:
Եվ
անձ
էր
պետք,
որ
կարողանար
կազմակերպել
և
առաջնորդել
այդ
ամենը:
Եվ
ճակատագրի
բերումով
ու
ժամանակի
թելադրանքով
այդ
անձը
եղավ
դեռ
33-ը
չբոլորած
Արթուր
Մկրտչյանը:
Մեկը
նրանցից,
որ
ժամանակին
կարևոր
հիմնաքարերից
մեկն
էր
դրել
Արցախյան
մեր
պայքարի:
Ճակատագիրը,
որը
Արթուր
Մկրտչյանի
դիմաց
այդ
օրերին
հառնեց
հայ
քաղաքական
իրականության
տեսքով,
պետության
ղեկավար
ընտրվելուց
հետո
ապրելու
և
ղեկավարելու
համար
նրան
բաց
թողեց
ընդամենը
97 օր:
Ավելին
այդ
իրականությունը
չհանդուրժեց:
Քանզի
Արթուր
Մկրտչյան
քաղաքական
գործչի
անձն
ու
կերպարը
չէր
տեղավորվում
այն
նորմերի
և
սկզբունքների
շրջանակների
մեջ,
որոնք
մշակված
ու
ընդունված
են
մեր
քաղաքական
դաշտում
որպես
նորմ։
Չնայած
այն
թանձր
շղարշի
առկայությանը,
որով
պատված
են
նրա
զոհվելու
հանգամանքները,
այդ
կյանքի
մասին
միարժեք
կարելի
է
ասել,
որ
Արթուր
Մկրտչյանը
Ղարաբաղի
ազատագրման
պայքարի
Գողգոթա
բերեց
իր
կյանքի
առաջին
երեսուն
և
երեք
տարիները:
Այն
պայքարի,
որը
պսակվեց
մեզ
համար
շոշափելի
ռազմական
հաղթանակներով:
Որոնք
այսօր
իրապես վտանգված
են:
Վտանգված
են`
«շնորհիվ»
Հայաստանում
քաղաքական
գործչի
համար
ընդունված
չափանիշների
շրջանակներում
իրենց
գործունեությունը
ծավալող
անձերի
և
այրերի:
ՎԼԱԴԻՄԻՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
lragir.am 15/02/2010
|