| |
ԱՐՑԱԽԸ
ՏՈՏԵՄ
ԿԱՄ
ՄՈՒՄԻԱ
ՉԷ

ԼՂՀ
ԱԺ
պատգամավոր
Գեղամ
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ
ելույթը
ՀՅԴ
Հայ
Դատի
հանձնախմբերի
և
գրասենյակների`
մայիսի
9-ին
Ստեփանակերտում
կայացած
խորհրդաժողովում
Ողջունում
եմ
ՀՅԴ
Հայ
Դատի
հանձնախմբերի
և
գրասենյակների
խորհրդաժողովի
մասնակիցներին,
գնահատելով
այն
հիրավի
հսկայական
գործը,
որ
ՀՅԴ-ն
ու
Հայ
դատի
առաջամարտիկները
կատարել
ու
կատարում
են
Հայոց
ցեղասպանության
միջազգային
ճանաչման,
Սփյուռքի
ներուժի
պահպանման
ու
հայոց
երկու
պետականություններին
նյութապես
աջակցելու
գործում:
Ինչ
վերաբերում
է
Ցեղասպանության
ճանաչմանը,
ապա
կարևորելով
բուն
գործընթացը
և
արդեն
իսկ
առկա
արդյունքները,
այդուհանդերձ
գտնում
եմ,
որ
Ցեղասպանության
զոհերի
հիշատակը
հարգելու
լավագույն
ձևը
ցեղասպանությունը
որպես
այդպիսին
բացառելն
ու
կանխելն
է
մեր
հետագա
սերունդների
կյանքում:
Կարծում
եմ`
սա
պիտի
լինի
հիմնական
դասը
Մեծ
եղեռնից:
Իսկ
սրա
բանալին
մեկն
է`
ուժեղ,
ամուր,
ժողովրդավարական,
մրցունակ
պետություն
ունենալը:
Նորերս
ԼՂՀ
նախկին
փոխարտգործնախարար
Մասիս
Մայիլյանի
գլխավորած
Արտաքին քաղաքականության
ու
անվտանգության
հանրային
խորհուրդը
ԼՂՀ
միջազգային
ճանաչման
գործընթաց
նախաձեռնելու
կոչով
դիմել
է
Սփյուռքի
հայկական
կազմակերպություններին,
ՀՅԴ
ու
Հայ
դատի
գրասենյակներին:
Ուրախ
եմ,
որ
այսօրվա
քննարկումներն
էլ
նույն
թեմայով
են:
Ինչ
խոսք,
ԼՂՀ
իշխանույթուններն
այս
ամբողջ
ընթացքում
կարող
էին
շատ
ավելին
անել,
և
այսօր`
պատերազմի
ավարտից
16
տարի
անց,
կարող
էին
գոնե
ունենալ
կոնկրետ
ծրագիր
ու
հստակ
հայեցակարգ:
Բայց
այսօր
էլ
ուշ
չէ:
Հայ
ժողովրդի
այս
հատվածի
համար
պատմական
այս
հանգրվանում
սա
առաջին
հերթին
անվտանգության
խնդիր
է,
ցեղասպանության
փորձի
կանխման
խնդիր:
Խորհրդի
կարծիքովª
կարևորն
այստեղ
ոչ
միայն
կամ
նույնիսկ
ոչ
այնքան
միջազգային
իրավական
երաշխիքներն
են,
որքան
բարոյահոգեբանական
գործոնը:
Նորանկախ
երկրի
ճանաչումը
կոգևորի
արցախցիներին,
կնպաստի
ազատագրված
տարածքների
վերաբնակեցմանը
և
բնակչության
արտահոսքի
կանխմանը:
Իհարկե,
Խորհուրդը
հասկանում
է
առանձին
երկրների
կողմից
ճանաչման
ամբողջ
բարդությունը,
ուստի
առաջարկում
է
դա
անել
նաև
տարբեր
երկրների
տեղական
ինքնակառավարման
մարմինների
մակարդակով:
Բայց
սա
հարցի
միայն
մի
կողմն
է:
ԼՂՀ-ի
կարևորագույն
խնդիրն
այսօր
ակտիվ
քաղաքականություն
վարելն
է
բոլոր
ուղղություններով,
քաղաքականապես
ինքնահաստատվելն
ու
ամրապնդվելը:
Մենք
պիտի
կարողանանք
վերականգնել
տարածաշրջանային
ինքնուրույն
ռազմաքաղաքական
գործոնի
մեր
դերը:
Հենց
սույն
գործոնը
վերականգնելու
հարցում,
մրցունակ
պետություն
ունենալու
հարցում
ամենամեծ
աջակցության
կարիքն
ունենք:
Մինչդեռ
Սփյուռքն
այսօր
էլ
նախընտրում
է
գերազանցապես
նյութական
աջակցություն
ցուցաբերել
Արցախին,
ինչը,
իհարկե,
կարևոր
է
և
ինչի
համար
խորապես
երախտապարտ
ենք
նրան,
բայց
այսօր
այլ
են
մարտահրավերները:
Պարզունակ
ասած`
Սփյուռքը
նախընտրում
է
դպրոցի
շենք
կառուցել,
բայց
այսօր
շատ
ավելի
կարևոր
է
կրթության
որակի
բարելավումը:
Այստեղ
դժվար
է
ներդրումը
չափելն
ու
գնահատելը,
այստեղ
շատ
ավելի
երկար
ժամանակ
է
պետք,
բայց
սա
շատ
ավելի
հեռագնա
ու
ազգօգուտ
է:
Մենք
պիտի
տաղանդախույզ
քաղաքականություն
վարենք:
Համոզված
եմ`
վաղուց
արդեն
ժամանակն
է
դրամահավաքի
փոխարեն
ուղեղահավաք
անցկացնել,
մարաթոնի
փոխարեն
կազմակերպել
գաղափարաթոն,
ժողովել
լավագույն
գաղափարներն
ու
ծրագրերը
և
դրանց
հեղինակներին,
մշակել
հայրենիքի
ու
համայն
հայության
զարգացման
համապարփակ
ծրագիր
ու
մտածել
համատեղ
ուժերով
դրա
իրականացման
մասին:
Խնդրում
եմ
ճիշտ
հասկանալ`
նյութական
օգնությունը
շատ
կարևոր
է,
բայց
Արցախը
քայլող
ստամոքս
չէ,
այլ
քայլող
ոգի,
ազատատենչ
ու
արժանապատիվ
մարդիկ,
ովքեր
սովին
կդիմանան,
բայց
անարժանապատիվ
կյանքին`
երբեք:
Մինչդեռ
երբ
խոսում
ես
Արցախում
մարդու
իրավունքների
մասին`
սփյուռքահայերը
վարանում
են:
Սփյուռքահայությունն
ուզում
է
Արցախի
մասին
լսել
կամ
լավ,
կամ
ոչինչ:
Մինչդեռ
այդպիսի
վերաբերմունք,
ինչպես
հայտնի
է,
ունենում
են
մահացածների
նկատմամբ:
Իսկ
Արցախը
տոտեմ
կամ
մումիա
չէ,
այլ
կենդանի
օրգանիզմ,
բաբախող
սիրտ
ու
միտք:
Մենք
ձեզ
հետ
միասին
կարծես
թե
խնայում
ենք
Արցախը
որպես
երեխա,
բայց
իրականում
խնայում
ենք
նրան
մեծ
կյանքից,
կյանքի
հորձանուտից,
մինչդեռ
շատ
ավելի
խելամիտ
կլիներ
նպաստելու
պետականության
արդիական
նավի
կառուցմանը,
նավ,
որին
ոչ
մի
հորձանուտ
սարսափելի
չի
լինի:
Շատ
ավելի
խոհեմ
կլիներ
պատրաստ
մտնել
հորձանուտի
մեջ,
քան
թե
հորձանուտը
ներխուժի
մեր
մեջ,
մեր
երկիրն
ու
մեր
հոգիները:
Ուզում
եմ
հատուկ
ընդգծել`
սփյուռքահայ
մեր
եղբայրներն
ու
քույրերը
կարող
են
և
իրավունք
ունեն
ըստ
ամենայնի
մասնակցելու
պետականաշինությանը,
կարող
են
և
իրավունք
ունեն
պահանջատեր
լինելու
նաև
այս
հարցում,
հայրենաշինության
հարցում,
որովհետև
հայրենիքը
բոլորինս
է:
Երկու
հայկական
պետականություններն
այսօր
լուրջ
մարտահրավերների
առաջ
են
կանգնած:
Ուստի
մեր
պետականությունների
մակարդակը
և
իշխանությունների
որակը
պիտի
համապատասխան
լինի
այդ
մարտահրավերների
մակարդակին
ու
որակին:
Սա
է
խնդիրը:
Համապատասխան
պիտի
լինի
նաև
հասարակական-քաղաքական
ու
տեղեկատվական
դաշտերի
որակը:
Այստեղ
է,
որ
լուրջ
աջակցության
ու
համագործակցության
կարիք
կա:
Եւ
վերջինը`
ներհայկական
մեր
հիմնախնդիրների
դանդաղ
լուծման
պատճառներից
մեկն
էլ
բանավեճի
համահայկական
հարթակի
բացակայությունն
է:
Արժե
նաև
այս
մասին
մտածել:
Նաև
այս
տեսանկյունից
եմ
կարևորում
այսօրվա
միջոցառումը
և
մաղթում
շատ
ավելի
ընդգրկուն
ու
խորունկ
քննարկումներ:
Lragir.am
10.05.10 |