| |
ՍՓՅՈՒՌՔՈՒՄ
ՆՈՐ
ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ
ՖՈՐՈՒՄԸ
ՄԱՍՆԱԿՑԻ
ԱՉՔԵՐՈՎ
Ժառանգություն
խորհրդարանական
խմբակցության
քարտուղար
Լարիսա
Ալավերդյանը
մարտի
9-ին
իր
տպավորությունն
է
ներկայացրել
Վաշինգտոնում
փետրվարի
28-ից
մարտի
2-ը
տեղի
ունեցած
Հայաստան-Սփյուռք
համաժողովի
մասին,
որը
հասարակական
նախաձեռնությամբ
տեղի
է
ունենում
արդեն
երկրորդ
տարին:
Լարիսա
Ալավերդյանը
նշել
է,
որ
համաժողովը
բավական
ներկայացուցչական
էր
եւ
դրան
մասնակցում
էին
բազմաթիվ
անձինք,
ովքեր
հայտնի
մասնագետներ
են
այս
կամ
այն
բնագավառում:
Լարիսա
Ալավերդյանը
նշել
է,
որ
սփյուռքի
ներկայացուցիչների
մոտ
նկատելի
էր
հիասթափություն:
“Կա
նոր
տրամաբանություն,
նոր
տրամադրություններ,
որոնք
որ
կարծես
թե
ավելի
հիասթափեցնող
են
եղել,
գոնե
այն,
սփյուռքի
այն
մասի,
որը
մասնակից
է
եղել,
եւ
սա
կապված
է
Հայաստան-Թուրքիայի
հարաբերությանը
վերաբերող
արձանագրությունների
հետ”,
ասում
է
Լարիսա
Ալավերդյանը:
Նրա
խոսքով,
գնահատելի
է
այն,
որ
ֆորումի
ընթացքում
հնչել
են
երիտասարդ
մասնագետների,
գիտնականների
մտքեր,
որոնք
համապարփակ
ներկայացրել
են
այնպիսի
մոտեցումներ,
որոնց
շնորհիվ
հնարավոր
է
Հայաստանը
համատեղ
ջանքով
դարձնել
զարգացած,
մրցունակ
պետություն:
“Մենք
լսեցինք
բավական
հետաքրքիր
ելույթներ,
որոնք
հնչեցվեցին
երիտասարդ
մասնագետների
կողմից:
Եվ
ինձ
համար
շատ,
ես,
զարմանալի
չասեմ,
որ
ավելի
լավ,
որակյալ,
բայց
զարմանալի
էր
այն
բարձր
մակարդակը,
որ
թե
տնտեսագիտական,
թե
հոգեբանական,
թե
սոցիալական,
եւ
մշակութաբանական
առումով
վերլուծություններ
են,
որոնք
տրված
են
եղել
այն
մասնագետների
կողմից,
որոնք
որ
աշխատում
են
բավական
բարձր
համբավ
ունեցող
միջազգային
ինտիտուտներում”,
ասում
է
Լարիսա
Ալավերդյանը:
Ի
դեպ,
նա
նշում
է,
որ
Հայաստանի
իշխանությունից
որեւէ
մեկը
չի
մասնակցել
ֆորումին,
թեեւ
հրավիրված
է
եղել
Սփյուռքի
նախարար
Հրանուշ
Հակոբյանը:
Ֆորումին
չի
մասնակցել
նաեւ
որեւէ
մեկը
ԱՄՆ-ում
Հայաստանի
դեսպանությունից:
09.03.10 lragir.am |