| |
ՎԵՐՋԱՊԵՍ ԿԱՏԱՐՎԵՑ ԷԿԶԱԼՏԱՑԻԱ

lragir 08/10/09
Որեւէ սպասելիքներ՝ ցեղասպանության միջազգային ճանաչման
քաղաքականություն վարելու վերաբերյալ Սերժ Սարգսյանից պարզաբանում ստանալու,
սպառված են: Այս ամենածանր եւ ցավոտ հարցը մնաց առանց պարզաբանման: Արտաբերվել
են բառեր, որոնց հետեւում ոչինչ չկա, բացի կրքերը հանդարտեցնելու ձգտումից:
Հասկանալի է, որ եթե Հայաստանը գնում է այդ “արձանագրությունները” ստորագրելու,
ապա ցեղասպանության ճանաչման քաղաքականությունն ավարտվում է: Անհնար է ենթադրել,
թե Թուրքիան բաց է պահելու սահմանը, եթե Հայաստանը կամ սփյուռքը շարունակի
“ճանաչման” քաղաքականությունը: Եւ խնդիրը միայն Հայաստանի ու Թուրքիայի
պահվածքի մեջ չէ, “արձանագրությունները” որոշակի ազդանշան է աշխարհին այն մասին,
որ Հայկական հարցը փակված է:
Սակայն, դրանով հանդերձ, նախագահը չնչին փաստարկներ ունի, այսինքն
ընդհանրապես չունի, եւ այդ պատճառով ասպարեզ է նետվում փաստարկը, թե Հայաստանը
չի կարող պատերազմել, ինչը տվյալ ենթատեքստում նշանակում է, որ Հայաստանը չի
կարող պատերազմել երբեւէ, եւ պարտավոր է հանձնել ցանկացած դիրքերը արտաքին
պահանջների ազդեցության ներքո: Եւ ոչ այլ տեղ, քան ԱՄՆ-ում, Սերժ Սարգսյանը
հայտարարում է, թե ինքը չի կարող թույլ տալ, որ հայ երիտասարդությունը զոհվի
հանուն Հայրենիքի: Այսինքն, Հայաստանում 15 ամյա ռազմական շինարարությունը
հանգեցրել են նրան, որ հայկական նախագահը ստորագրում է սեփական երկրի
նվազագույն անվտանգությունն ապահովելու անընդունակության տակ:
Գործնականում, այս հայտարարությունը նշանակում է կապիտուլյացիա:
Կասկածներ են առաջանում, որ նույն բանը նա ասել է նաեւ Իլհամ Ալիեւի, ինչպես
նաեւ միջնորդների հետ հանդիպումներին: Ընդ որում, իրավիճակը ծանրացնում է այն,
որ հայկական “նախագան” դա ասում է իր համար բավական ծայրահեղ ու ձախողման
իրավիճակում, գտնվելով ոչ թե գեներալների, այլ ստեփանակերտյան նշանավոր
ծաղրածուի եւ կոմսոմոլի ռետրո-մադմուազելի շրջապատում: Երեւում է, այս մարդիկ,
ունենալով բարձրագույն բարոյական հեղինակություն, կոչված են հաստատելու մեր
զինված ուժերի անկարողությունը: Երբ անհեթեթ մարդկանց քանակը դառնում է
կրիտիկական, անհեթեթությունը դառնում է ազգային հատկություն:
Եթե որեւէ մեկը կարծում է, թե Հայաստանում եւ Հայաստանից դուրս
չգտնվեցին փորձագետներ, ովքեր մասնագիտորեն վերլուծեին մեր զինված ուժերի
մարտունակությունը, ապա սխալվում է: Նման, բավական ադեկվատ վերլուծություն
արվել է տարբեր ժամանակաշրջաններում եւ ներկայում: Դրա համար օգտագործվել է
փաստացի նյութն ու գնահատականները, ովքեր տրամադրել են ամենաիրավասու սպաները:
Ընդ որում, հենց մարտունակության գործոնը հաշվի առնելով հաջողվեց պարզել
քաղաքական ղեկավարության մոտիվները: Այդ փորձագետների տրամադրության տակ են
նաեւ Ադրբեջանի զինված ուժերի բավական որակյալ գնահատականներ: Այդ մասին չի
ասվել հրապարակային, եւ չի հրապարակվել, որովհետեւ անթույլատրելի է:
Համենայնդեպս, այդպես էր թվում նախկինում, մինչ հայկական “նախագայի”
էկզալտացիան ԱՄՆ-ում:
Ադրբեջանի զինված ուժերն այդպես էլ որակական նոր գնահատականներ
չստացան 2003 թ-ից հետո: Գնդի մակարդակով ոչ մի զորավարժություն այդպես էլ
չցուցադրեց զորքի գործողությունների համադրման, հարձակողական գործողությունների
ընդունակություն: Ընդ որում, ոչ մի զորավարժություն չի անցկացվել կոռեկտ
պայմաններում, եւ ադրբեջանական զինուժի իրական ունակություններն այդպես էլ ոչ
ոք չի պարզել: Հրամանատարաշտաբային զորավարժություններ անցկացնելու ժամանակ
պարզվում է, որ այնպիսի միավորն, ինչպիսին բրիգադն է, ի վիճակի չէ ադեկվատ
մասնակցել գործողություններին: Աշխարհի ամենաիրավասու ռազմական
հաստատություններից մեկը, որն ամեն երկու տարին մեկ խաղ է անցկացնում՝ պարզելու
Հարավային Կովկասում եւ այլ տարածաշրջաններում ռազմական հակամարտության
հավանական արդյունքները, 10 տարի շարունակ ոչ գովական գնահատականներ է տալիս
Ադրբեջանի զինված ուժերին:
Նման կարծիքի են նաեւ այն պետությունների գլխավոր շտաբների պետերը,
որոնք սահմանակից են Ադրբեջանին: Ադրբեջանական գեներալիտետը շատ լավ հասկանում
է իր զինված ուժերի հնարավորությունները եւ իստեբլիշմենտի մեջ չկա որպես ոմն
պատերազմի կուսակցություն: Կան կասկածներ, որ Ադրբեջանում ընդհանրապես չկա
իրական “պատերազմի կուսակցություն”: Ադրբեջանական հասարակության մոտիվացիան
համոզիչ չէ, եւ այդ հանրությունը հնարավոր չէ եւ պարզապես ծիծաղելի է կոչել
միլիտարացված: Ադրբեջանական հրամանատարությունը հենվում է երկու բաղկացուցիչի
վրա՝ զանգվածային հրետակոծություն եւ զրահատանկային ուժեր, որոնք պետք է ճեղքեն
հակառակորդի պաշտպանությունը երկու ուղղությամբ՝ հարավային՝
Հորադիզ-Զանգելան-Ստեփանակերտ եւ հյուսիսային՝ Մարտակերտ-Ստեփանակերտ, կամ
մասնակի շրջապատելով ղարաբաղյան խմբավորումը, կամ էլ ստիպելով նրան նահանջել:
Ընդ որում, բավական կասկածելի է մարտական ավիացիայի օգտագործումը: Այս ծրագիրը
գնահատվում է որպես բավական պարզունակ, որ հաշվի չի առնում հակառակորդի
հնարավորությունները հրետանային համակարգը եւ ավիացիան ոչնչացնելու հարցում:
Պաշտպանությունը զրահատանկային ուժերով ճեղքելն ընդհանրապես չի կարող դիտարկվել
որպես լուրջ մտադրություն: Ռազմական փորձագետների գնահատմամբ, որոնք մասնակցում
են ռազմական խաղերին, ադրբեջանական զինված ուժերը շանս չունեն ճեղքելու
պաշտպանությունը, առավել եւս խլելու նախաձեռնությունը: “Եթե չլինի արտաքին
միջամտություն, եւ ռազմական գործողություններն ընթանան բավական ինտենսիվ,
երկու-երեք շաբաթ անց Ադրբեջանի բանակը կկորցնի ակտիվ մանեւրելու
հնարավորությունը”:
Իհարկե, հայկական “նախագայի” այս ողջ էկզալտացիան հաշվարկված է
սփյուռքի բացարձակապես չտեղեկացված եւ հարմարվողական ներկայացուցիչների համար:
Սակայն իրական հասցեատերը Ադրբեջանի ղեկավարությունն է: Ադրբեջանական էթնոսը
համոզիչ կերպով ցուցադրում է դեզերտիրի մենթալություն, ընդ որում, դա դարձել է
վարքի հիմնավորված ու արդարացված տրամաբանություն: Վերջին 6 տարիներին տեղի է
ունենում զենք համարվող խլամի գնում: Ռազմական բյուջեն դարձել է կոռուպցիայի,
գողության ու չարաշահումների կարեւոր աղբյուր: Ադրբեջանական գեներալները
հիանալի հասկանում են, որ ստիպված են կռվել հետեւից արգելափակող բրիգադների
պայմաններում, ինչպես եւ տեղի է ունեցել Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ:
Նրանք չեն էլ երազում գրավել Ստեփանակերտը, այլ՝ Հարթավայրային Ղարաբաղը: Պետք
է հասկանալ, որ 1994 թ. ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանը
երբեք չի ենթադրել Հայաստանի հետ կռվել միայնակ: Ադրբեջանում ենթադրվում է
հարձակվել բացառապես Թուրքիայի հետ միասին, որը քաղաքական ներկայիս
պայմաններում անհեթեթ է թվում: Ադրբեջանի իշխող վարչակարգն իրենից ներկայացնում
է ծայրահեղ էգոիստ մարդկանց, զանազան հակումներով: Ես ամենայն
պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել հետեւյալը՝ Իրանի Ազգային
Անվտանգության խորհուրդը տիրապետում է համոզիչ տեղեկատվության, որ Իլհամ Ալիեւը
բավական ծանր հոգեբանական դիագնոզ ունի, ինչը շատերին է հայտնի Ադրբեջանում: Եւ
նմաններով է վախեցնում հայկական “նախագան” սփյուռքին ու Հայաստանի
քաղաքացիներին:
“Արձանագրությունների” խնդիրն այն չէ, թե ինչ է ասվում, այլ այն, թե
ով է ասում, այսինքն ոչ այն քաղաքականությունը, որն արվում է, այլ այն մարդիկ,
որոնք քաղաքականություն են անում: Դա այնքան էլ միայն հայկական խնդիր չէ,
սակայն հայերի համար այն ներկայանում է դեռեւս չհասկացված խնդիր, դրա լուծման
մասով:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|