Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Կրեմլի Մոտալուտ Պարտությունը

Lragir 06/10/09

 

Ռուսաստանը վերջնականպես կպարտվի ԱՄՆ-ին և ՆԱՏՕ ին եթե վերջերս առաջարկված հայ-թուրքականարձանագրությունները վավերացվեն:
 Վավերացումից հետո երկու ամսվա ընթացքում Թուրքիան պարտավոր է բացել հայ-թուրքական սահմանը: Այնուհետև, կամ գուցե զուգահեռաբար, հայ-ադրբեջանական սահմանը կբացվի, եթե Ղարաբաղյան հակամարտության կողմերը կնքեն խաղաղ պայմանագիր, ինչը շատ հավանական է:
 Անկախ այն բանից, թե արդյոք հայ-ադրբեջանական սահմանը կբացվի, թե ոչ, բաց հայ-թուրքական սահմանը կհանգեցնի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ ի ներթափանցմանը Հայաստան:
 Արևմուտքի նպատակը. Վերահսկում
 Երկու տասնամյակ, Արևմուտքը, ինչպես նաև Իսրաելը երազել են Կովկասում վերահսկողություն սահմանելու մասին, որը մուտք կապահովի դեպի նավթով և գազով հարուստ Կասպից ծովի շրջան: Այսպես անելու համար հարկավոր էր, որ Կովկասի երեք նախկին սովետական երկրները, Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, դուրս պրծնեն ռուսական արջի ճանկերից:
 ԱՄՆ և ՆԱՏՕ բավականին մեծ հաջողություների են հասել այս գործում: Արևմուտքն արդեն իսկ երկու բավական խոշոր գազամուղ է կառուցել Ադրբեջանից դեպի Կասպից ափ, Վրաստանի և Թուրքիայի միջով: ԱՄՆ պնդում է, որպեսզի բոլոր գազամուղները շրջանցեն Ռուսաստանը և Իրանը:
Այս ամենը Հայաստանին դարձրել էր Ռուսաստանի միակ դաշնակիցը որպես ԱՄՆ տոտալ վերահսկողության միակ խոչընդոտ:
 Համոզելով Թուրքիային բացել սահմանը, Վաշինգտոնը փորձում է կտրել Հայաստանին Ռուսաստանից և նրան գցել միշտ անսահման հարուստ և ժամանակակից, գրավիչ ու ժողովրդավարական արևմտյան/ՆԱՏՕ միության մեջ:
 Հայաստանի կարևորությունը ԱՄՆ ռազմավարության մեջ
 Նախորդ տարվա ռուս-վրացական պատերազմից առաջ, ԱՄՆ լիովին գոհ էր Հայաստանի շրջափակմամբ: Վաշինգտոնը հուսով էր, որ բլոկադան, որն առաջացել էր Արցախի պատերազմի հետևանքով, կօգներ լուծել այդ հակամարտությունը:
 Նշենք, որ միայն Ղարաբաղյան խաղաղ կարգավորումը կարող է միջամտել ադրբեջանա-հայա-թուրքական միջանցքի բացմանը, մի բան, որ ԱՄՆ ցանկանում է:
Բայց, Վրաստանի պատերազմը կասկած առաջացրեց, թե արդյոք այդ երկիրը ի վիճակի է ընդունել Արևմուտք գնացող գազատարներ: ԱՄՆ-ի համար միակ այլընտրանքը Հաայաստանն էր: Սա բացատրում է, թե ինչու էր ԱՄՆ անդադար ազդում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի վրա, որպեսզի նրանք լուծեն իրենց տարաձայնությունները, ստեղծելով մի նոր ուղի դեպի Կասպից շրջան:
 Ինչ է մտածում Ռուսաստանը Հայաստանի սահմանների հետ կապված:
 Ռուսասատանի ճակատագրական սխալը
 Կրեմլը երկար ժամանակ լիովին բավարարված էր փակ հայ-թուրքական սահմանով: Ի վերջո, սա խանգարում էր ԱՄՆ-ին մտնել Հայաստան և տիրել Կովկասյան երկրներում:
 Այժմ, տարբեր աղբյուրներ տեղեկացնում են, որ Մոսկվան խրախուսում է հայ-թուրքական արձանագրությունները և Արցախի խաղաղ կարգավորումը:
Ռուսաստանը հուսով է, որ առևտուրը հայ-թուրքական սահմանի միջոցով հնարավոր կդարձնի մեծ եկամուտ ստանալ, հաշվի առնելով այն, որ իրեն է պատկանում հայկական տնտեսության բավականին մասը:
 Կրեմլը նաև վախենում է, որ մի նոր ռուս-վրացական պատերազմ կհարվածի Հայաստանի տնտեսությանը, քանի որ արտահամումն ու ներկումը իրականացվում են Վրաստանի տարածքով:
 Մոսկվան և Անկարան կարևորագույն տնտեսական և քազաքական հարաբերություններ են զարգացրել վերջին տարիների ընթացքում: Հետեւաբար, Կրեմլը կարծում է, թե կարող է թելադրել Անկարային: Կրեմլը սխալվում է: Ինչքան ել Թուրքիան մտերմանա Ռուսաստանի հետ, այն կմնա ՆԱՏՕ անդամ: Ավելին, Թուրքիան և Վրաստանը հավանաբար կստեղծեն նոր այլընտրանքային էներգիայի աղբյուր և այլևս խոցելի չեն լինի Ռուսաստանի կողմից: Այդ ժամանակահատվածում Ռուսաստանը կզիջի Հայաստանը Արևմուտքին:
 Ռուսաստանը նույնպես փորձում է նավթային և գազային պաշարներ գնել Ադրբեջանից այն հույսով, որ այսպիսով Արևմուտքը կկորցնի իր հետաքրքրությունը Ադրբեջանի նկատմամբ: Ռուսաստանը բացահայտորեն ազդում է Հայաստանի վրա, ստիպելով զիջել Արցախը Ադրբեջանին:
 Սա շատ մեծ սխալ է: Պատմականորեն ադրբեջանցիները միշտ դավաճանել են ռուսներին: Այդ ժամանակահատվածում Հայաստանի բարկությունը Ռուսաստանի վրա Արցախը վաճառելու համար, միացած Արևմտյան հարստության գայթակղության հետ, վերջնականապես կհեռացնեն Հայաստանը Ռուսաստանից: Միայն իսկական ռուսական միությունը առանց Հայաստանի ռազմական և տնտեսական դիսկրիմինացիայի կկարողանան պահել Հասաստանը որպես բարեկամ: Թուրքիայից Հայաստանի վախը դեռ քիչ է:
 Ռուսական քաղաքականությունը սխալվում է
 Ռուսաստանը վատագույն քաղաքականություն վարելու բազմաթիվ տարիների փորձ ունի: 75 տարվա ընթացքում, Ռուսաստանը կորցրեց 2 տերություն, ցարական և սովետական, նաև տանուլ տվեց սառը պատերազմը: Նաև այսօր Ռուսաստանի հարստության մեծ մասը ոչ թե մարդու, այլ մայր բնության շնորհքն է՝ նավթ և գազ:
 
Կրեմլի վերջին շրջանի քազաքականության վրա հատկապես ազդել է Ալեքսանդր Դուգինը. Ինչպես բազմաթիվ այլ ռուս փորձագետ, Դուգինը Հայաստանը տեսնում էր որպես Թուրքիայի դեմ խոչընդոտ: Դուգինը փոխել է իր կարծիքը: Հիմա նա մտածում է, որ Թուրքիան Ռուսաստանի դաշնակիցն է:
 Այժմ, Պուտինի և Մեդվեդևի գլխավորած Ռուսաստանը կրկին ականջ է դնում կեղծ մարգարեների: Թուրքիայի ձեռքը կարող է պտտվել բայց ոչ կոտրվել Ռուսաստանի կողմից:
 Մինչդեռ թուրքերը հավատացնում են ռուսներին, որ իրենք ընկերներ են դարձել: Ռուսները իրենց միակ դաշնակցին՝ Հայաստանին նետում են թուրք գայլի երախը: Ռուսաստանը կկորցնի Հայաստանին, բայց չի գտնի Թուրքիան:
 Մերժել վտանգավոր արձանագրությունները
 Հայերը պետք է բացեիբաց մերժեն հայ-թուրքական “արձանագրությունները”: Բացի հայկական իրավունքներից իր ցեղասպան հարևանի նկատմամբ, այդ արձանագրությունները Հայաստանի հանդեպ Թուրքիայի վերահսկողեւթյան բանաձեւն են:
 Եթե հայ-թուրքական սահմանը պիտի բացվի, դա պետք է արվի այնպես, որպեսզի թույլ չտա թուրքերին ներթափանցել, գնել, օսմանացնել և կառավարել Հայաստանում:
 Հայերը պետք է հրապարակայնորեն շեշտեն իրենց ռուս դաշնակցի համար, որ “արձանագրությունները” կշրջափակեն Ռուսաստանը ՆԱՏՕ-ով և կավերեն այն, Հայաստանի հետ մեկտեղ:
 ԴԱՎԻԹ ԲՈՅԱՋՅԱՆ
 Հեղինակը Ամերիկահայ ազատ գրող է: Նրա բազմաթիվ հոդվածներ տեղ են գտել Armeniapedia.org. արխիվներում:

 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: