| |
Պարահանդեսից Առաջ
Lragir 06/10/09

Չնայած
հայ-թուրքական
արձանագրությունների
շուրջ
տեղի
ունեցող
ամբողջ
աղմուկ-աղաղակին,
տպավորություն
է
ստեղծվում,
որ
Հայաստանում
շատերը
սպասում
են
հանգուցալուծման,
ինչպես
պարահանդեսում,
բայց
այս
դեպքում
ոչ
թե
խնջույք
է
ժանտախտի
ժամանակ,
այլ
ինչ-որ
հանդիսության
ու
հաճույքի
այն
բանից,
որ
երկիրը
հայտնվել
է
համաշխարհային
ուշադրության
կենտրոնում:
Սրա
մասին
ինձ
անկեղծորեն
և
հիացմունքով
ասում
են
և
պրոիշխանական,
և
հակաիշխանական
ապուշները,
որոնք
իրենց
պատմություն
կերտողնոր
են
երևակայում:
ԶԼՄ-ները
գրում
են,
որ
55
տոկոսը
դեմ
է
պայմանավորվածություններին,
իսկ
մնացած
45
տոկոսը
բավական
քիչ
է
հատկապես
այսքան
գթասիրտ
ազգի
համար,
որն
անընդհատ
փոխում
է
միտքը:
Թերևս
տեղին
է
հիշել
Վրաստանի
օրինակը,
որին
ոչ
միայն
մանրադրամ
են
դարձրել,
այլև
գառան
պես
զոհասեղանին
են
դրել,
իսկ
արյունը
անընդհատ
հոսում
է:
Ով
չի
ալարում՝
բողոքում
է:
Եվ
նրանք,
ովքեր
20
տարի
է
քարոզում
են
հրաժարվել
այն
ամենից,
ինչն
ավելի
վաղ
ազգային
գաղափարախոսության
մեջ
անհերքելի
էր
թվում,
այժմ
հանկարծ
դարձել
են
սուպեր
հայրենասերներ
և
նրանց
համար
վիրավորական
է,
որ
Սերժ
անունով
մեկը
անում
է
այն,
ինչ
իրենք
էին
այդքան
ձգտում
անել:
Բողոքում
են
նրանք,
ովքեր
11
տարի
արգասաբեր
և
արդյունավետ
համագործակցել
են
մարգինալ
քաղաքական
ռեժիմի
հետ՝
մաս
կազմելով
ամոթալի
կոալիցիաներին,
իսկ
հիմա
հանկարծ
հիշել
են
ինչ
է
գրված
իրենց
կանոնակարգում:
Բողոքում
են
արտաքին
ազդեցության
բացահայտ
գործակալները,
որոնք
իրենց
ներկայացնում
են
անմեղ
և
անօգնական
այս
աղբափոսում,
որը
կոչվում
է
հայկական
քաղաքականություն:
Խորհրդարանում
ընթացող
քննարկումները,
որոնք
ծիծաղի
առարկա
են
դարձել
արտաքին
դիտորդների
համար,
ի
ցույց
է
դրել
այն
ամենը,
ինչին
ընդունակ
է
հայկական
քաղաքական
դասը:
Այդ
ամենը
շատ
նման
էր
գողական
ռազբորկայի:
Համաշխարհային
ուշադրության
ֆոկուսի
առիթով
Ինչպես
բոլորին
պարզ
դարձավ,
ամերիկացիները
ռուսներին
դուրս
շպրտեցին
այս
բանակցությունների
թատերաբեմից
և
այժմ
նրանց
կարող
են
օգտագործել
ինչպես
հարմար
գտնեն:
Ռուսաստանը
դեռ
երկար
է
լռելու
և
ձևացնելու,
որ
այս
կոմեդիային
դրական
է
վերաբերվում:
Նմանատիպ
կերպով
ձևացնում
են
նաև
եվրոպացիները,
որոնց
համար
(հատկապես
Գերմանիա
և
Ֆրանսիա)
հայ-թուրքական
հարաբերությունների
կարգավորումը
տհաճ
իրավիճակի
է
հանգեցնում:
Առանց
բացառության
բոլոր
շահագրգիռ
կողմերը
հասկանում
են,
որ
պետք
է
տարածաշրջանում
նոր
աշխարհաքաղաքական
իրավիճակի
սպասել,
որն
անկասկած
կհանգեցնի
լարվածության
և
թշնամանքի
ուժեղացմանը:
Եվ
այժմ
յուրաքանչյուր
կողմ
փորձում
է
պարզել
նոր
իրավիճակը
ինչքանով
է
դիպչում
իր
շահերին:
Նման
իրավիճակում,
երբ
Օբաման
Թուրքիային
տարբեր
առաջարկներ
է
անում,
ներառյալ
հակաօդային
պաշտպանության
համակարգի
տեղադրումը
և
Թուրքիայի
դերի
որոշակի
իմաստավորումը,
ինչպես
նաև
Եվրամիության
կողմից
նրան
ճնշելը,
կարող
է
տպավորություն
ստեղծվել,
որ
ԱՄՆ-ն
տեղը
տեղին
սպասարկում
է
այդ
քանդվող
պետությանը՝
նրա
վրա
ռազմավարական
խաղադրույք
կատարելով:
Ամեն
դեպքում
նման
ոչ
մի
բան
տեղի
չի
ունենում:
Թուրքիայի
հետ
հարաբերությունների
զարգացման
ԱՄՆ
ցանկացած
նախաձեռնություն
ուղղված
է
նրա
վրա
վերահսկողությունը
ուժեղացնելուն
և
նրա
արտաքին
քաղաքական
հնարավորությունները
սահմանափակելուն:
Հայ-թուրքական
հարաբերությունների
առիթով
Օբամայի
քաղաքական
վարչակազմի
հետ
կապված
նոր իրադրություն է ի հայտ եկել: ԱՄՆ-ում զանազան հայկական շրջանակներ
վարչակազմից ամբողջովին տարբեր հակասական ազդանշաններ են ստանում կապված
հայ-թուրքական բանակցությունների հետ: Դրա հետ կապված արժե ընդգծել, որ ԱՄՆ
արտաքին քաղաքականության գերատեսչությունը՝ պետդեպարտամենտը, ինչ-որ չափով նաև
ազգային անվտանգության խորհուրդը այս կամ այն չափով կիսված են երեք խմբի, որոնք
համապատասխանաբար կողմոնորոշված են Օբամայի, Բայդենի և Հիլարի Քլինթոնի կողմը:
Օբաման վարչակազմում և պետդեպում իր մարդկանց է նշանակել տարբեր
տարածաշրջանների և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների գծով
խորհրդականների պաշտոններոմ՝ սեփականաշնորհելով իսլամական ուղղությունը, այդ
թվում Թուրքիան:
Ինչպես երևում է, նախագհի մարդիկ վերահսկողության տակ են վերցրել նաև եվրոպական
և չինական ուղղությունները: Փոխնախագահի և պետքարտուղարի ազդեցության ոլորտում
են մնում ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից Արևելյան
Եվրոպան, ներառյալ Ռուսաստանը և Կովկասը: Եվ հատկապես վարչակազմում նախագահի
մարդկանցից է ազդանշաններ տրվում ԱՄՆ հայկական կազմակերպություններին, ինչպես
նաև որոշակի քաղաքական խմբերի Հայաստանում՝ ուժգնացնել բողոքի
գործողությունները: Այսքան հապշտապ և առանց խնդիրների հայ-թուրքական
հարբերությունների կարգավորումը բոլորովին էլ ձեռք չի տալիս Միացյալ
Նահանգներին, որը սկսել է կասկածել այն բանում, որ այդ հեռանկարը կնպաստի
Թուրքիայի հետ կապված իրենց հինական նպատակի իրականացմանը՝ զսպել նրա
հավակնությունները: Մեծ չափով ձուլված, բայց ամբողջովին հայկական էթնիկ իմիջից
չկտրված երկու շատ խելացի անձնավորություն՝ մեկը Մոսկվայում, մյուսը
Հյուսթոնում ինչ-որ չափով կարողացել են Վաշինգտոնում քաղաքական պատուհաս
նախագծողներին բացատրել, որ իրականացվում է հերթական քաղաքական աննկարագրելի
հիմարությունը, և ավելի խելամիտ կլիներ ինչքան հնարավոր է շուտ ճանաչել
ցեղասպանությունը: Կարճ ասած, ամերիկացիները կես ճանապարհի վրա են կանգնել՝
հասկանալով, որ կանգնած են անհասկանալի հեռանկարի առաջ: Վերջիվերջո նրանք չեն
կարող արհամարհել իրենց հիմնական արտաքին գործընկերների՝ առաջատար եվրոպական
երկրների ռազմավարական շահերը: Թուրքիային զսպելու հարցում ԱՄՆ և Եվրոպայի միջև
համաձայնեցված քաղաքականություն վարելու որոշակի փոխըմբռնումից հետո, կառուցված
եվրոպացիների էնտուզիազմի վրա և կապված Օբամայի իշխանության գալու հետ,
ամերիկացիները չափից ավելի առաջ են գնացել իրենց ինքնուրույն խաղի մեջ, ինչը
բոլորովին էլ ձեռք չի տալիս եվրոպացիներին:
Ինչի է ձգտում Հայաստանն այս անորոշ իրավիճակում, երբ և ԱՄՆ-ն, և
Եվրամիությունը և ընդհանրապես ոչ ոք ապագայի համար ոչ մի պատասխանատվություն չի
կրում: Հայկական քաղաքական դասը բնազդաբար զգացել է հնարավորությունների և
տեղեկատվական-ռեսուրսային բազայի բացակայությունը վերլուծություն կատարելու և
ստեղծված իրավիճակը հասկանալու համար, և եթե ինչ որ բան էլ կարող է նրան
խանգարել կատարյալ հիմարություն չանելու համար, ապա դա միայն վախն է
անորոշության հանդեպ:
Այս մարազմատիկ իրավիճակում մնում է միայն հասնել Թուրքիայի հետ սահմանի
բացմանը, բայց ոչ արագացված կարգով, այլ ինչպես ասում են Օդեսայում՝
աստիճանաբար: Վերջիվերջո նույնիսկ ամերիկացիներն են զարմացած հայ ժողովրդի
կատարյալ էնտուզիազմով՝ սահմանի շուտ բացման հարցում ցանկացած գնով: Հետո
սկսվում է զիջումների շղթան մինչև աղետի աստիճան: Բացեք սահմանը, թող հայերը
բավարարվեն էժան օրապահիկով: Ես կողմ եմ սահմանի բացմանը, դրանում ինչ-որ իմաստ
կա:
ԻԳՈՐ
ՄՈՒՐԱԴՅԱՆ |