| |
PFA
ՀՐԱՊԱՐԱԿԵԼ
Է
ԶԵԿՈՒՅՑԸ

Policy
Forum Armenia (PFA)
կազմակերպությունը
երեկ
Վաշինգտոնում
մեկնարկած
իր
Երկրորդ
տարեկան
համաժողովում
հրապարակեց
«Հայաստան-Սփյուռք
հարաբերություններ.
Անկախությունից
20
տարի
անց»
զեկույցը,
որով
PFA-ն
ազդարարում
է
ազգային
զեկույցների
շարքի
սկիզբ:
Բացման
խոսքով
հանդես
եկավ
Բրուքինգսի
հաստատության
ավագ
գիտաշխատող
Դանիել
Կաուֆմանը:
Նա
նշեց,
որ
որեւէ
երկրի
բարեկեցություն
կախված
է
լավ
կառավարումից
եւ
հակակոռուպցիոն
քաղաքականությունից,
իս
արտաքին
գործոններից
կախումը
սովորաբար
չափազանցված
է:
Չկան
տնտեսական
հրաշքներ,
կան
ազգային
նվաճումներ,
ասաց
դոկտոր
Կաուֆմանը:
PFA-ի
զեկույցը
անդրադարձ
է
Հայաստանի
եւ
աշխարհասփյուռ
հայության
միջեւ
հարաբերություններին:
Այն
փորձ
է
անում
գնահատել
Հայաստանի
եւ
սփյուռքի
համար՝
զարգացման
եւ
անվտանգության
խնդիրների
առկա
վիճակն
ու
հեռանկարները:
Զեկույցը
գնահատում
է
հայ
ժողովրդի
երկու
մասերի
փոխներգրավվածությունը
վերջին
երկու
տասնամյակում:
Սփյուռքի
ներգրավվածությունը
Հայատանի
կյանքում
դիտարկվում
է
երեք
հարթությունում՝
տնտեսական
զարգացում,
կառավարում
եւ
հանրային
սեկտորի
բարեփոխումներ,
քաղաքացիական
հասարակության
կայացում:
Գիտակցելով
Հայաստանին
աջակցելու
համար
անկախության
վաղ
շրջանում
պահանջված
ջանքերն
ու
արված
զոհողությունները՝
զեկույցը
քննադատական
հայացք
է
նետում
նշված
կարեւոր
հարթություններում
ունեցած
ձեռքբերումների
վրա
եւ
վերլուծում
է
ստացված
արդյունքների
պատճառները:
Վերջապես,
զեկույցն
առաջարկում
է
համատեղ
գործունեության
ծրագիրը,
որը
ճիշտ
արժեքների
եւ
նպատակների
որդեգրման
եւ
պատշաճ
կիրառման
դեպքում
կօգնի
դիմակայել
հայ
ժողովրդի
առջեւ
ծառացած՝
զարգացման
եւ
աշխարհաքաղաքական
մարտահրավերներին:
Զեկույցը
համաժողովում
ներկայացրեցին
PFA-ի
թիմի
անդամները՝
Ասպետ
Գոչիկյանը,
Դավիթ
Գրիգորյանը,
Էդգար
Մարտիրոսյանըեւ
Զավեն
Քալաջյանը:
Քննարկումը
վարում
էր
Հայաստանում
ԱՄՆ-ի
նախկին
դեսպան
Ջոն
էվանսը:
Զեկույցի
եւ
ընդհանուր
թեմայի
շուրջ
տեսակետներ
փոխանակեցին
ԱՄՆ-ում
ՀՀ
առաջին
դեսպան,
Թաֆթս
համալսարանի
պրոֆեսոր
Ռուբեն
Շուգարյանը
եւ
Կանադացի
դոկտոր
Ռազմիկ
Փանոսյանը,
ինչպես
նաեւ
համաժողովի
այլ
մասնակիցներ:
«Հայաստան-Սփյուռք
հարաբերություններ.
Անկախությունից
20
տարի
անց»
զեկույցն
առաջինն
է
PFA-ի
մեկնարկած
ազգային
զեկույցների
շարքում:
Կազմակերպությունը
նախկինում
հրապարակել
է
Հայաստանին
վերաբերող
մի
շարք
այլ
զեկույցներ
(տես
կից):
Հայաստան-սփյուռք
հարաբերություններին
վերաբերող
խնդիրների
քննարկումն
այսօր
կշարունակվի
PFA-ի
Երկրորդ
տարեկան
համաժողովում:
Այսօր՝
մարտի
1-ին,
հատուկ
ուղերձով
հանդես
կգա
ՀՀ
արտաքին
գործերի
առաջին
նախարար,
«Ժառանգություն»
կուսակցության
հիմնադիր
Րաֆֆի
Հովհաննիսյանը:
Զեկուցողների
թվում
են
Փարիզի
Պանթեոն-Ասսաս
համալսարանի
իրավագիտության
պրոֆեսոր
Քեթրին
Քեսեջյանը,
Կանադյում
ՀՀ
նախկին
դեսպան,
«մոդուս
Վիվենդի»
կենտրոնի
նախագահ
Արա
Պապյանը,
ՀՀ
ԱԺ
պատգամավորներ
Լարիսա
Ալավերդյանը
եւ
Արծվիկ
Մինասյանը:
01.03.10 lragir.am
Զեկույցը
կհրապարակվի
PFA-ի
պաշտոնական
կայքէջում
(www.pf-armenia.org):
|