Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

«Այս անձնասպանություն չէ, ոչ էլ խելագարության արտահայտություն,այլ մեր զոհաբերումը ազատության խորանին»

 

... Եկ գովք անենք հայ քաջերին
Խենթ սրտին էլ ընդդէմ դարի,
Յիշէ՛ք հայեր, ինչպէս Տիզբոն,
Երէկ Տիզբոն, այսօր
Լիզբոն...

Հովհաննես Շիրազ

 Նախօրեին լրացավ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում հինգ հայորդիների կողմից թուրքական դեսպանատան գրավվման և նահատակության 27-րդ տարեդարձը:

1983թ. հուլիսի 27-ին Լիբանանում ծնված հինգ քաջորդիներ` Վաչե Դաղլյանը, Սեդրակ Աճեմյանը, Սիմոն Յահնիյանը, Սարգիս Աբրահամյանը և Արա Քրդլյանը հարձակվում են Լիսաբոնում թուրքական դեսպանատան վրա: Շենքը գրավելու գործողության սկզբում խփվում է Սիմոն Յահնիյանը, մյուսները մուտք են գործում դեսպանատան հարևանությամբ գտնվող դեսպանի բնակարանը: Կանխելով ոստիկանական ուժերի գործողությունները և հրաժարվելով անձնատուր լինել, հայորդիները պայթեցնում են իրենց։

 Հանուն Հայրենիքի կյանքը գիտակցաբար զոհած երիտասարդների կատարած գործողությունը ցնցում է աշխարհը։

 Այն չտեսնված արարք էր ազգային ազատագրական շարժումների պատմության մեջ, ապագայում դառնալով խորհրդանիշ և փարոս հայ երիտասարդներից շատերի համար:

 Լիսաբոնի հինգ երիտասարդների հերոսապատումը նվիրումի անկրկնելի օրինակ է:

 Դժբախտաբար Երրորդ Հանրապետությունում առ այսօր ըստ արժանվույն չեն գնահատվել  օտար ափերում Արևմտյան Հայաստանի ազատագրության համար մարտնչած և նահատակված հայորդիները։

 Նրանց մեծարումը հայրենիքում օրվա հրամայական է, և  հինգ հայորդիների խնկարկելի աճյունները իրավացիորեն պետք է ամփոփվեն Հայաստանում։

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ

28.07.10 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: