|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Բաց նամակ Ժիրայր Սեֆիլյանին
ԼՂՀ մարտական խաչի ասպետ Ժիրայր Սեֆիլյանին ուղղված այս նամակը ստորագրել են «Մտավորականների ֆորումի» ավագանու անդամներ Օհան Դուրյանը, Երվանդ Մանարյանը եւ Ռոբերտ Կարայանը: «Սիրելի՛ Ժիրայր, վերջին օրերին մեր հասարակության եւ մամուլի որոշակի հատված քո առիթով կրկին վրդովմունք ապրեց` քո քաղաքացիության հետ կապված խնդրի բերումով: Չենք կարծում, որ դու զարմացած ես այդ շրջադարձից: Մեզ մնում է խորապես գիտակցել, որ, իրոք, ազատ ու անկախ հայրենիք ունենալու համար դեռեւս շատ ճանապարհ կա անցնելու: Մեզանում ընթանում է նենգ, թաքուն եւ դաժան պայքար: Տապալված է նախորդ համակարգի միայն կառուցվածքային դրսեւորումը, հոգեբանականը, գիտակցականը եւ ածանցյալ մյուս դրսեւորումները ոչ միայն չեն վերացել, ոչ միայն շարունակում են պահպանվել, այլեւ փորձում են գոյատեւման նորովի միջավայր ստեղծել եւ, կարելի է ասել, որ ծանոթ հեքիաթների պես դեւի մի գլուխը տապալելուց հետո նրան փոխարինում են մի քանի առավել նենգ, առավել արյունռուշտ գլուխներ: Վերցնենք թեկուզ մայրենի լեզվի նկատմամբ Կրթության եւ գիտության նախարարության նենգախաղերը: Այն, ինչ տարիներ առաջ չհաջողվեց անել ԽՍՀՄ պոլիտբյուրոյի հնագույն, հետմահու պաշտոնական եզրակացությամբ մարազմատիկ անդամ, հայատյաց Սուսլովին, այսօր նոր, ապաշնորհ ու անճաշակ հագուստ հագցրած` փորձում են հրամցնել մեզ: Կամ, ասենք, ԱԺ փոխնախագահի «ուր որ պետք է կնստացնենք» սպառնալիքը: Սրանք մանրուքներ չեն: Դժբախտաբար, մենք մատների արանքով ենք նայում շատ բաների եւ չենք անդրադառնում, որ տապալված անցյալի վերապրուկը արդեն սկսել է նորովի արմատակալել: Այլ կերպ ասած` տեղի է ունենում ռեւանշ, մի երեւույթ, որը կարող է հիմնահատակ կործանել այս ազգային միավորը, եթե մեզ չհաջողվի իրական ժողովրդավարություն հաստատել մեր երկրում: Մենք վեր ենք ածվում անարժանապատիվ հավաքականության. քաղբանտարկյալներ, մարտիմեկյան սպանդի գործի անշարժություն, ընտրակեղծիքների «ինստիտուտի» կայուն ձեւավորում, մենաշնորհային տնտեսություն, էկոլոգիայի արհավիրքի սպառնալիք, դիվանագիտական ճամարտակություններ, բացարձակ անտարբերություն, որ մեր երրորդ իշխանությունը ձեռք է բերել խամաճիկի կարգավիճակ:
Նման
հիմնապատկեր
ունեցող
երկրում
ուշադրության
ակնկալիքը
ազատամարտիկի
անցյալ
ունեցող
հրամանատարի
նկատմամբ
օրինաչափ
չէ:
Կողմերից
մեկը
պետք
է
լուսանցքում
հայտնվի:
Առայժմ
մեր
նվաճումը
մանկապիղծի
մանկապիղծ
լինելն
ամրագրելն
է:
Դեռ
երկար
ճանապարհ
կա
անցնելու: armtimes.com 15.05.10 |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: