Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

 Ալեքսանդր Ջեքսոն. Հայաստանն ու Թուրքիան փոխում են Կովկասը

hayinfo 23/09/09 

Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման և զարգացման շուրջ Արձանագրությունները, որտեղ բացակայում են Լեռնային Ղարաբաղի կամ Ադրբեջանի մասին հիշատակումները, կարծես թե, խաչ են քաշում այն հայտարարությունների վրա, որ հայ-թուրքական սահմանի բացումը հնարավոր է միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում: Այդ մասին ադրբեջանական Зеркало-ում գրել է Միջազգային հարաբերությունների կովկասյան ամսագրի թղթակից Ալեքսանդր Ջեքսոնը:Այդ մասին հաղորդում է   Թերթ.ամ

Եթե Ղարաբաղի հարցում ոչ մի առաջընթաց չնկատվի 6 շաբաթվա ժամկետից հետո, որը սահմանվել է Արձանագրությունների ներքաղաքական քննարկման համար, ապա, ըստ հոդվածագրի, Բաքվի ամենառաջին և վնասաբեր պատասխանը կլինի «Նաբուկո» գազատարի անտեսումն ու Ռուսաստանի հետ համագործակցության ամրապդնումը:

Միևնույն ժամանակ, Ջեքսոնը նշում է, որ մեծ է Հայաստանում և Թուրքիաում ներքաղաքական անհանգստությունների հավանականությունը, սակայն հատկապես Հայաստանում, որը պետք է լուծի Թուրքիայի հետ հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղին հարող տարածքներից զորքերի դուրսբերման հարցերը միաժամանակ:

«Լուրջ ներքին դիմադրությունը կարող կասեցնել բոլոր խաղաղ նախաձեռնությունները մոտ ապագայում: Կասպից դեպի Արևմուտք գազային նախագծերը վտանգված են: Տվյալ իրավիճակը կարող է խարխլել Թուրքիայի հեղինակությունը` որպես էներգետիկ օջախի, ինչն էլ Եվրամիության համար ամենագրավիչ բնութագրերից է: Ռուսաստանը կորցնում է իր ազդեցության մի մասը Հայաստանի վրա, սակայն կարող է ավելի մեծ ազդեցություն շահել ադրբեջանական էներգետիկ արտահանման վրա` այսպիսով փոխելով ողջ նավթային և գազային խաղը տարածաշրջանում»,- կարծում է հոդվածագիրը:

Ինչպես նշում է Ալեքսանդր Ջեքսոնը, «ամենացնցող պահը կարող է լինել այն իրավիճակը, երբ վերջ կդրվի Բաքու-Թբիլիսի-Անկարա դաշինքին: Առաջիկա վեց շաբաթները կարող են փոխել այն Կովկասը, որը մենք այսօր գիտենք»,- եզրափակում է հոդվածագիրը

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: