| |
Ազատագրված
շրջանների
տնտեսական
զարգացումը`
Հայաստանի
տնտեսական
անվտանգության
թիվ
մեկ
խնդիր
Հետընթացաց
Հայացք
Բերդապարսպի
Ներսից
Եվ
Դրսից

Ադրբեջանական
ԽՍՀ
պաշտոնական
վիճակագրական
տվյալներով`
1985-ի,
այսինքն`
ղարաբաղյան
գոյամարտի
նախօրեին,
ԼՂՀ-ին
անմիջականորեն
կից
շրջաններում
բնակվում
էր
շուրջ
475
հազար,
ԼՂՀ
տարածքում`
շուրջ
145
հազար,
Շուշիում`
ավելի
քան
20
հազար
մարդ:
Այսօր
Արցախի
բնակչության
թիվը,
մոտավոր
տվյալներով,
չի
գերազանցում
110-120
հազարը։
Շուշիում
բնակվում
է
շուրջ
3
հազար
մարդ,
իսկ
ազատագրված
շրջաններում,
ավելի
ճիշտ,
դրանցից
երկու
հիմնական
շրջաններում
(Քաշաթաղի
մոտակայքում)
բնակչության
թիվը
չի
անցնում
10-15
հազարից
և,
կարծես,
սառել-կանգնել
է
մի
կետի
վրա:
Դա
խոր
մտահոգություն
է
պատճառում:
Հարց
է
առաջանում,
և
այդ
հարցը
չեն
թաքցնում
Հայաստան
և
Արցախ
այցելող
պաշտոնական
և
ոչ
պաշտոնական
պատվիրակությունները.
ինչի՞
համար
էր
ձեր
ազատագրական
պատերազմը,
եթե
ազատագրած
տարածքները
շուրջ
1,5
տասնամյակ
պետք
է
թողնեիք
անմարդաբնակ
ու
ամայի:
Հայաստանի
ազգային
անվտանգությունը
նման
բազմանկյուն
մի
բերդակառույցի
բազմաբևեռ
խնդիրների
շարքում
թիվ
մեկն
է:
Այսօր
այդ
կառույցի
ամենաթույլ
օղակը,
մեր
համոզմամբ,
երկրի
լեռնային
շրջանների
ամայացումն
է,
բնակչության
գերկենտրոնացումը
Երևանում
և
Արարատյան
դաշտավայրում:
Դա
կարելի
էր
շատ
թե
քիչ
բնական
համարել,
եթե
այն
տեղի
չունենար
լեռնային
շրջանների
հաշվին:
Ասվածն
առավելապես
վերաբերում
է
Լեռնային
Ղարաբաղին
և
հարակից
ազատագրված
շրջաններին:
Նկատենք,
որ
նշված
3
աշխարհագրական
տարածքները
Հայաստանի
միասնական
տարածք
են,
և
միայն
այդ
մոտեցմամբ
կարելի
է
լուրջ
մտածել
նրա
անվտանգության
մասին:
Այսօր
ազատագրված
շրջանների
ամայությունը
նույնքան
վտանգավոր
է
Հայաստան
պետության
համար,
որքան
ՀՀ
լեռնային
շրջանների
բնակչության
արտահոսքը
և
բնակավայրերի
չափազանց
խախուտ
(տկարացած)
վիճակը:
Առավել
սուր
և
կենսական
նշանակություն
է
ձեռք
բերում
(ճիշտ
կլիներ
ասել`
վաղուց
ի
վեր
ձեռք
է
բերել)
ազատագրված
շրջանների
բնակեցման
խնդիրը,
քանի
որ
պահել-չպահելու
հարցը
դուրս
է
եկել
միջազգային
սպեկուլյատիվ
խոսակցությունների
մակարդակից
և
տեղ
գրավել
միջազգային
ուժերի
պարտադրած
սպառնալիքի
հարթության
մեջ:
Հայաստանը
թևակոխել
է
արցախյան
գոյամարտի
2-րդ
փուլ,
երբ
նրա
ամբողջ
ներուժը
պետք
է
գործադրվի
ազատագրվածը
պաշտպանելու
և
պահելու
համար:
Շատ
բան,
թերևս,
մեզանից
կախված
չէ,
սակայն
մի
բան
հաստատապես
կախված
է.
դա
ազատագրված
շրջանների
արագ
բնակեցումն
է
և
տնտեսական
յուրացումը:
Եվ
այսպես,
ինչո՞ւ
չեն
բնակեցվել
ազատագրված
շրջանները:
Դա
բացատրվում
է
երեք
հիմնական
պատճառներով.
1.
Նոր
շրջանների
բնակեցման
պետական
ծրագրի,
ընդհանրապես,
պետական
ծրագրի
իսպառ
բացակայություն:
Այս
կարևորագույն
գործը
մատնված
է
բախտի
քմահաճույքին,
կրում
է
տարերային
բնույթ:
2.
Ազատագրված
շրջաններում
հաստատված
նոր,
հայաստանյան
պաշտոնյաների
հոռի
բյուրոկրատական
բնույթը,
կաշառակերությունն
ու
այլ
հակապետական
բարքերն
ուղղակիորեն
խոչընդոտում
են
կամավոր
նորաբնակներին
հավատով
հաստատվելու
նոր
բնակավայրերում:
3.
Վերջապես,
հայաստանյան
տեղական
իշխանությունների
և
ոչ
իշխանական
կազմակերպությունների
բացարձակ
անտարբեր
վերաբերմունքն
այս
կարևոր
ազգային
հարցին:
Փախստականների
և
բնակչության
միգրացիայի
պետական
կոմիտեն,
որը
գործում
է
շուրջ
2
տասնամյակ,
մատնված
է
անգործության,
քանի
որ
նրա
մշակած
Արցախի
և
նոր
շրջանների
վերաբնակեցման
ծրագիրը
մնում
է
թղթի
վրա
կամ
իրականացվում
է
կրիայի
քայլերով,
նվազագույն
պետական
միջոցների
բացակայության
պատճառով:
Ի
վերջո,
ոմանց
մոտ
այն
տպավորությունն
է
ստեղծվել,
որ
արյամբ,
հրով
ու
սրով
ազատագրված
շրջաններում
հայերիս
ներկայությունն
ընդամենը
ժամանակավոր
և
վաղանցիկ
երևույթ
է:
Անհրաժեշտ
է
օր
առաջ
կոտրել
այդ
թերարժեք
հոգեբանությունը,
մշակել
ազատագրված
շրջանների
արագ
բնակեցման
և
տնտեսական
զարգացման
պետական
քաղաքականություն
և
անհապաղ
ձեռնամուխ
լինել
դրա
իրագործմանը`
նկատի
առնելով
այդ
հարցի
ռազմավարական
նշանակությունը
Հայաստանի
և
Արցախի
անվտանգության
համար:
Հայաստանի
անվտանգության
ռազմավարական
շահերը
պահանջում
են,
որ
առաջիկա
10-15
տարում,
այսինքն`
Արցախի
և
ազատագրված
շրջանների
բնակչությունը
հասցվի
մեկ
միլիոն
մարդու,
ինչի
դեպքում
հնարավոր
կլինի
իրականացնել
Հայաստանի
և
Արցախի
սահմանների
պաշտպանությունը
սեփական
ուժերով,
ինչպես
նաև
լուրջ
հիմքի
վրա
դնել
Արցախի
և
նոր
տարածքների
ռեսուրսների
տնտեսական
յուրացման
հրատապ
խնդիրը:
Այս
կենսական
հարցը
պահանջում
է
անհապաղ
ձեռնամուխ
լինել
հստակ
նպատակային
ծրագրի
ստեղծմանը:
Չհավակնելով
այդ
խնդրի
լուծմանը`
նշենք
դրա
մի
քանի
հիմնական
առաջնահերթ
կետերի
ուրվագծերը.
1.
Պետական
ֆինանսական
հիմնադրամի
ստեղծում`
ելակետ
ունենալով
առնվազն
Քաշաթաղի
մարզում
տարեկան
հազար
նորաբնակների
բնակեցման
անհրաժեշտությունը:
2.
Այդ
նպատակով
«Արցախ»
հիմնադրամի
ստեղծում,
որը
պետք
է
հավաքագրել
հայկական
սփյուռքի
ջանքերով;
3.
Ազատագրված
շրջաններում
ազատ
տնտեսական
գոտու
որոշ
տարրերի
կիրառում,
որը
կնպաստի
Հայաստանի
և
սփյուռքի
գործարարների
ներդրումների
հոսքին
դեպի
այդ
շրջաններ:
4.
Հայաստանի
բնակչության
օրինազանց
տարրերի
(փախստականների,
հասարակությանը
չինտեգրացված
նախկին
քրեական
տարրերի,
դասալիքների,
թափառաշրջիկների
և
այլն)
վերաբնակեցման
կազմակերպում
ազատագրված
շրջաններում
(հիշեցնենք,
որ
այդ
եղանակով
են
բնակեցվել
և
զարգացել
ԱՄՆ-ի
բազմաթիվ
շրջաններ
18-րդ
դարում):
5.
Հստակ
ուշադրություն
պետք
է
դարձվի
ազատագրված
շրջանների
գյուղատնտեսական
հողերի
արդյունավետ
բաշխմանն
ու
օգտագործմանը:
Կանխել
Հողի
Սեփականաշնորհման
Հայաստանյան
Ձախորդ
Փորձի
Կրկնությունը

Ազատագրված
շրջաններում
այդ
վտանգավոր
միտումն
արդեն
իսկ
ակնհայտ
է։
Այս
մարզի
նորընծա
ղեկավարներին
բնավ
չի
հետաքրքրում,
թե
հողի
և
մյուս
արտադրամիջոցների
հախուռն
և
համատարած
սեփականաշնորհումը,
ինչը
ծանր
հետևանքներ
բերեց
Հայաստանի
գյուղացիության
և
գյուղի
գլխին,
արդյոք
կհաջողվի՞
հաղթահարել:
Հիշեցնենք,
որ
ներկայիս
Հայաստանի
Հանրապետության
որոշ
արկածախնդիր
առաջնորդներ
ծրագրում
էին
դրանով
թռիչք
կատարել
զարգացած
սոցիալիզմից
դեպի
20-րդ
դարի
զարգացած
կապիտալիզմ:
Իրականում
դա
թռիչք
էր
հողի
(և
ոչ
միայն
հողի)
պետական
սեփականությունից
դեպի
նույնքան
համատարած
մասնավոր
սեփականություն:
880
խոշոր
հանրային
(պետական
և
կոլեկտիվ)
գյուղձեռնարկությունների
փլատակների
վրա
ստեղծվեցին
ավելի
քան
330
հազար
մանր
և
գաճաճ
գյուղացիական
տնտեսություններ:
Դրանց
թիվն
այսօր
անցնում
է
380
հազարից,
որոնք
կրակն
են
ընկել
իրենց
տրված
ավելի
քան
մեկ
միլիոն
մանր
հողակտորների
ձեռքը:
Սեփականության
և
տնտեսության
մյուս
ձևերն
ու
եղանակներն
ինչպես
համայնապետական
ժամանակներում
գոյություն
չունեին,
այնպես
էլ
չկան
այսօր`
«ազատ
շուկայական»
համակարգի
օրոք:
Իրոք,
պատմական
թռիչք
կատարվեց,
սակայն
դա
թռիչք
էր
ոչ
թե
դեպի
կապիտալիզմ,
այլ
դեպի
հեռավոր
միջնադար:
Այս
բոլորի
անմիջական
արդյունքը
եղավ
այն,
որ
Հայաստանի
Հանրապետության
մշակելի
հողատարածությունների
40
տոկոսից
ավելին
արդեն
1,5
տասնամյակ
դուրս
է
մնացել
գյուղատնտեսական
շրջանառությունից,
ավելի
ճիշտ,
վերածվել
է
արոտավայրերի,
իսկ
ավելի
ստույգ`
թունավոր
խոտաբույսերի
բուծարանի,
քանի
որ
անխնամ-անմշակ
արոտավայրն
աստիճանաբար
լցվում
է
թունավոր
մոլախոտերով,
այսինքն`
դրանք
ոչ
պիտանի
են
դառնում
նաև
անասնապահության
համար:
Իսկ
վերջինիս
վիճակի
մասին
են
խոսում
նաև
հետևյալ
թվերը.
Հայաստանում
դեռևս
55-66
տարի
առաջ
կառուցված
կապիտալ
անասնագոմերը
հանրային
հոտի
սեփականաշնորհումից
հետո
բառացիորեն
դատարկվել
և
թալանվել
են,
իսկ
դրանք
ավելի
քան
3000
տիպային
քարե
շինություններ
են,
որոնցից
այսօր
մնացել
են
միայն
պատերը
և
տանիքների
կմախքը:
Ամայացած
հողերն
ու
թափուր
մնացած
անասնագոմերը
Հրանտ
Բագրատյան-Լևոն
Տեր-Պետրոսյանական
տխրահռչակ
ագրարային,
ավելի
ճիշտ,
հակաագրարային
քաղաքականության
տխուր
հուշարձաններ
են:
Մենք
այս
հակիրճ
պատմական
ակնարկով
ցանկացանք
միայն
զգուշացնել,
թե
ինչու
չի
կարելի
այլևս
թույլ
տալ
հայաստանյան
տապալված
սեփականաշնորհման
փորձի
կրկնությունը
նոր
յուրացվող
շրջաններում,
քանզի
դա
հավասարազոր
կլինի
մեռելածինի
վերակենդանացմանը:
Տեղին
է
հիշել
ժողովրդի
խոսքը.
«Վնասի
կեսից
հետ
կանգնելն
էլ
օգուտ
է»:
Մեքենատրակտորային
Հավաքակայանի
Ստեղծումը`
Օրակարգի
Հարց

Գետազատը
Արարատի
մարզի
ՈՒրց-Կոտայք
գոտու
վերին
սահմանագծի
գյուղերից
մեկն
է,
չորս
կողմը
գետերով
ու
ջրատարներով
երիզված,
հողերի
բնական
լանդշաֆտը
տատանվում
է
չոր
անապատայինից
ու
կիսալեռնայինից
մինչև
ոռոգելի
հարթավայրային:
Բնակչությունը`
շուրջ
550
ծուխ:
Մոտակա
ավտոմայրուղին
և
բենզալցակայանը
մեկ
կիլոմետրից
հեռու
են:
Գյուղատնտեսական
մշակելի
հողատարածությունները`
270
հա,
որոնք
տրոհված-բաժանված
են
շուրջ
1500
հողակտորների:
Այժմ
պատկերացրեք
550
գյուղացու`
տղամարդ
կամ
կին,
ովքեր
զանազան
տարողությամբ
ամանները
ձեռքներին,
տարվա
գրեթե
բոլոր
եղանակներին,
ոտքով
կամ
էշով
իջնում
են
վառելիքի
վաճառքի
կետ:
Այդ
երթուղին
կրկնվում
է
օրվա
մեջ
5-10
անգամ:
Վառելիք
են
տանում
տրակտորի
համար:
Թե
ինչ
արժե
հեղուկ
վառելիքը,
բոլորը
գիտեն,
սակայն
ոչ
ոք
չգիտի,
քանզի
ոչ
ոք
չի
հաշվել,
թե
ինչ
արժե
այն
ժամանակը,
որ
վատնում
են
մարդիկ
(չէ՞
որ
ժամանակը
փող
է):
Առանց
հաշվելու
էլ
կարելի
է
ասել,
որ
նկարագրված
պատկերը
մարդկային
ներուժի
գիշատիչ
օգտագործման
վաղ
միջնադարյան
պատկեր
է:
Իհարկե,
մեր
համեմատությունը
շատ
պայմանական
է,
միջնադարում
ո՛չ
տրակտոր
կար,
ո՛չ
հեղուկ
վառելիք,
չկար
աշխատուժի
նման
անխնա
օգտագործում:
Արդեն
18
տարի
վառելիքավազքի
այս
տխուր
պատկերը
մեր
գյուղերից
չի
հեռանում
և
հայտնի
էլ
չէ`
երբ
կհեռանա:
Այստեղ
են
ասել`
«մինչև
չգա
նորը,
չի
հիշվի
հինը»:
Խորհրդային
Հայաստանի
խոշոր
գյուղատնտեսական
ձեռնարկություններից
(պետական,
կոլեկտիվ,
միջտնտեսային,
պտղատնկարանային,
սերմնաբուծական
և
տոհմաբուծական)
յուրաքանչյուրն
ուներ
իր
սեփական
մեքենատրանսպորտային
կայանը`
չհաշված
յուրաքանչյուր
վարչական
շրջանի
պետական
կենտրոնացված
մեքենատրանսպորտային
հավաքակայանը:
Այդ
հավաքակայանները
մեծ
դեր
խաղացին
մեր
երկրի
գյուղատնտեսության
բոլոր
ճյուղերի
մեքենայացման,
գյուղացու
աշխատանքի
թեթևացման
գործում:
Ինչ
վերաբերում
է
կոլտնտեսությունների,
մեքենատրանսպորտային
հավաքակայանների
և
այսօր
անհատ
գյուղացիական
տնտեսությունների
համեմատական
ծախսերին,
ապա
մեր
ուսումնասիրությունը
ցույց
է
տվել,
որ
գյուղացիական
տնտեսության
ծախսերը
1
հա
վարելահողի
կամ
այգու
մշակման
համար
5-8
անգամ
գերազանցում
են
կոլտնտեսության
համանման
ծախսերը:
Իսկ
եթե
այդ
հաշվարկի
մեջ
մտցնենք
նաև
գյուղացու
վազքը
վառելիքի
ճանապարհին,
տարբերությունն
ավելի
ցայտուն
կդառնա:
Մեքենատրանսպորտային
հավաքակայանների
վերացումը
ՀՀՇ-ական
առաջնորդների
երկրորդ
մահացու
մեղքն
էր,
որն
այսօր
անուղղելի
է
թվում:
Սակայն
վերստին
հիշենք
ժողովրդական
խրատն
առ
այն,
որ
վնասի
կեսից
հետ
դառնալը
դարձյալ
օգուտ
է:
Վնասի
կես
ճանապարհից
հետ
կանգնելու
պատմական
շանս
է
մեզ
ներկայացել
հենց
ազատագրված
շրջաններում
ու
Արցախում,
և
առնվազն
աններելի
կլիներ
այն
չօգտագործել:
Հայաստանի
անցած
18
տարիների
դրամատիկ
ուղու
դասերը
միանշանակ
հաստատում
են
գյուղատնտեսական
մեքենատրանսպորտային
հավաքակայանի
վերականգնման
կենսական
անհրաժեշտությունը,
ընդ
որում,
եթե
ՀՀ-ում
դա
բավականին
դժվար
է
(բայց
ոչ
անհնար),
ապա
ազատագրված
շրջաններում
միանգամայն
հնարավոր
է
և
անհրաժեշտ,
չէ՞
որ
այստեղ
ամեն
ինչ
սկսվում
է
զրոյից,
այսպես
ասած,
մաքուր
էջից
և
նոր
տողից:
Մեքենատրանսպորտային
հավաքակայանների
ստեղծումը
կլինի
արդարացված
և
արդյունավետ
(նկատի
ունենք,
նախ
և
առաջ,
պետական
և
կոլեկտիվ-համայնքային
հավաքակայանների
ստեղծումը):
Ֆինանսական
միջոցներն
այդ
նպատակով
կարող
են
լինել
ուղղակի
անհատույց
(անվերադարձ),
փոխատվական
(սուբսիդիաներ),
վարկային
ցածր
տոկոսադրույքով
և
այլն:
Ինչ
վերաբերում
է
նման
հավաքակայանների
ստեղծման
աշխարհագրությանը
(ո՞ր
համայնքներում,
շրջաններում
և
այլն),
այդ
հարցերի
պատասխանը
կտա
տեղերում
իրավիճակի
ուսումնասիրությունը:
Չափազանց
կարևոր
հարց
է,
թե
ինչ
սկզբունքով
և
ինչ
պայմաններով
պետք
է
կատարվի
մեքենատրանսպորտային
հավաքակայանների
կողմից
գյուղացիական
տնտեսությունների
սպասարկումը:
Մի
բան
ակնհայտ
է`
գյուղացիական
տնտեսությունների
տեխնիկական
սպասարկումը
չի
կարելի
թողնել
առանձին
համայնքների
հայեցողությանը,
այլ
պետք
է
կարգավորվի
և
վերահսկվի,
կենտրոնացված
կարգով:
Անհատ
գյուղացիական
տնտեսության
կամ
նույնիսկ
համայնական
(կոլեկտիվ)
տնտեսության
սպասարկման
նորմերը
և
սակագները
պետք
է
ենթարկվեն
կենտրոնացված
պետական
կամ
հասարակական
վերահսկողության,
որպեսզի
բացառվեն
առանձին
մարդկանց
և
նույնիսկ
առանձին
կոլեկտիվների
կողմից
ցանկացած
չարաշահում,
գյուղացու
շահերի
դույզն-ինչ
ոտնահարում:
Մեքենատրանսպորտային
հավաքակայանների
վերականգնումն
ու
շահագործումն
այն
պատմական
շանսն
է,
որ
տրվել
է
Հայաստանին`
ագրարարային
ոլորտում
թույլ
տրված
սխալները
գոնե
մասամբ
շտկելու
համար:
Վերջապես,
ազատագրված
տարածքների
պաշտպանության
և
անվտանգության
նկատառումներից
ելնելով`
հարկ
է
նոր
գյուղական
համայնքներն
ի
սկզբանե
դարձնել
ռազմականացված
համայնքներ:
Այդ
հարցում
օգտակար
կարող
է
լինել
1990-ականներին
կազմակերպված
«Դիցմայրի»
բնակավայրի
օրինակը
Քաշաթաղի
շրջանում:
Համայնքի
հողերի
40-50
հեկտարը
մինչև
տվյալ
բնակավայրի
բնակչության
օպտիմալ
թվաքանակի
հասնելը
կարող
է
օգտագործվել
համայնքի
կողմից
կամ
տրվել
վարձակալության`
ձեռներեց
բնակիչներին:
Այսպիսով,
հողօգտագործումն
ազատագրված
շրջաններում
կարող
է
լինել
ինչպես
անհատական-վարձակալական,
այնպես
էլ
կոլեկտիվհամայնական,
ինչը
հնարավորություն
կտա
խուսափելու
հողի
համատարած
սեփականաշնորհման
այն
ձախորդ
փորձից,
որ
տեղի
ունեցավ
Հայաստանում
1990-ականների
սկզբին:
Ազատագրված
շրջանների
արագ
տնտեսական
յուրացումն
անխուսափելիորեն
կհանգեցնի
թուրք-ադրբեջանական
քարոզչամեքենայի
նոր
հիստերիային։
Դրան
Հայաստանը
պետք
է
նախապատրաստվի
վաղօրոք
և
մշակի
համարժեք
քաղաքականություն
ու
նոր
հայեցակարգ։
Զարգացնել
Հողատիրության
Բոլոր
Ձեվերը
Աշխարհի
փորձը
վկայում
է,
որ
այդ
ձևերը
հիմնականում
երեքն
են.
մասնավոր,
համատեղ
(կոլեկտիվ,
կոոպերատիվ)
և
պետական։
Դա
է
հաստատում
նաև
Հայաստանի
պատմությունը:
Պետական
հողային
ֆոնդը
պետք
է
ընդգրկի.
lսահմանամերձ
հողային
տարածքներ,
lերթևեկելի
(տրանսպորտային)
մայրուղիներին
կից
որոշակի
հողային
տարածքներ,
lոռոգման
մայրուղիների
(գետերի,
ջրանցքների,
ջրամբարների)
որոշակի
լայնեզր
հողեր,
lզորամասերի
զբաղեցրած,
գյուղատնտեսական
նպատակներով
օգտագործվող
հողեր
և
դրանք
սպասարկող
որոշակի
հողատարածություններ
lպետական
գյուղատնտեսական
ձեռնարկությունների
համար
նախատեսված
հողեր
(նշենք,
որ
գյուղատնտեսական
պետական
ձեռնարկություններ
ՀՀ-ում
չկան,
քանի
որ
նույնիսկ
պտղատնկային
և
տոհմաբուծական
տնտեսությունները
լուծարվեցին,
սակայն
ազատագրված
շրջաններում
դրանք
պետք
է
նախատեսվեն),
lանտառային
հողեր
և
անտառներ,
lկոլեկտիվ
(կոոպերատիվ)
գյուղատնտեսական
ձեռնարկությունների
համար
նախատեսվող
հողեր:
ՀՀ-ում
այդպիսիք
նույնպես
բացակայում
են,
լուծարվեցին
սեփականաշնորհման
ժամանակ:
Լուծարվեցին,
պետք
է
ասել,
երբեմն
չհիմնավորված:
Հայաստանի
37
գյուղական
շրջաններում
գոյություն
ուներ
առնվազն
50
օրինակելի
կոլտնտեսություն,
որոնք
կարող
էին
և
պետք
է
պահպանվեին
ու
կլինեին
մրցունակ`
մասնավոր
շուկայական
տնտեսությունների
նորաստեղծ
կացութաձևի
պայմաններում,
սակայն
դարձյալ
լուծարվեցին,
քանի
որ
ագրարային
բարեփոխումների
ՀՀՇ-ական
հեղինակները
հրապարակայնորեն
հայտարարել
էին
«սոցիալիզմը
արմատախիլ
անելու»
իրենց
մտադրության
մասին:
Եվ
արմատախիլ
արեցին
նույնիսկ
օգտակար
բույսերը`
տեղ
ազատելով
թունավոր
մոլախոտերի
համար:
Համոզված
ենք,
որ
այժմ
նոր
յուրացվող
շրջաններում
բոլոր
նախադրյալները
կան
մրցունակ
և
օրինակելի
կոլեկտիվ
(կոոպերատիվ)
գյուղձեռնարկություններ
ստեղծելու
համար:
Այդ
նախադրյալներից
ամենակարևորը
նորաբնակ
ընտանիքներն
են,
որոնք
այստեղ
ամեն
ինչ
պետք
է
սկսեն
զրոյից:
Նրանք
ոչ
պակաս
անզեն
են,
քան
բուն
Հայաստանի
նրանց
եղբայր
գյուղացիները:
Ով
նրանց
կօգնի
լուծել
գյուղատնտեսական
զենքի,
ասել
է
թե`
գյուղատնտեսական
սարքավորումների
և
մեքենայացման
հարցը,
նա
էլ
կարող
է
խթանել
կոլեկտիվ
(կոոպերատիվ)
գյուղատնտեսական
ձեռնարկության
կազմակերպումը:
Գյուղացիների
կամավոր
միավորումը
կոլեկտիվ
(կոոպերատիվ)
ձեռնարկության
մեջ
նրանց
համար
իսկական
փրկօղակ
է`
մանր-գաճաճ
տնտեսության
անլուծելի
հոգսերից
ազատվելու
համար:
Կան
մի
քանի
այլ
օբյեկտիվ
հանգամանքներ,
որոնք
թելադրում
են
կոլեկտիվ
(կոոպերատիվ)
գյուղացիական
տնտեսությունների
կազմակերպման
անհրաժեշտությունը:
Այդ
հանգամանքներից
մեկը
Արցախի
ագրարային
բարեփոխումների
դասերի
ուսումնասիրությունն
է:
Չխորանալով
այդ
հարցի
մեջ`
նշենք
ամենակարևորը:
Արցախում
կոլեկտիվ
պետական
գյուղձեռնարկությունները,
բարեբախտաբար,
չեն
լուծարվել,
այլ
պահպանվել
են
բաժնետիրական
ընկերությունների
ձևով:
Դա
նշանակում
է`
պահպանվել
է
խոշոր
(կոլեկտիվ
և
պետական)
գյուղձեռնարկությունների
հետագա
բարեփոխման
և
զարգացման
հնարավորությունը,
պահպանվել
են
դրանց
հեռանկարային
զարգացման
այլընտրանքային
տարբերակները:
Այլ
խոսքով`
Արցախում
կոլեկտիվ
տնտեսություններն
արմատախիլ
չեն
արվել:
Մասնավոր
Հողօգտագործումից`
Մասնավոր
Սեփականություն
Բայց
քանի
որ
հայերս
ճնշող
մեծամասնությամբ
մասնավոր
սեփականության
և
մենատնտեսության
ընդգծված
կողմնակիցներն
ու
այդ
կատեգորիայի
հազարամյա
կրողներն
ենք,
ապա
և
ազատագրած
շրջանների
գյուղատնտեսական
հողերի
ճնշող
մասը,
ակներևաբար,
կբաշխվի
հենց
այդ
ուղղությամբ:
Հատկապես
գյուղատնտեսական
հողատարածքները
պետք
է
հատկացվեն
նորաբնակներին`
մասնավոր
հողօգտագործման
համար:
Ընդգծենք`
մասնավոր
հողօգտագործման,
սակայն
ոչ
մասնավոր
սեփականության
իրավունքով:
Հատկացնելով
նորաբնակներին
հողն
անմիջապես
որպես
մասնավոր
սեփականություն`
մենք
դրանով
իրավունք
ենք
տալիս
նրանց
ցանկացած
պահին
իրենց
հողը
հանել
առք
ու
վաճառքի,
որը
շուտով
կարող
է
հանգեցնել
սպեկուլյացիայի
և
դրա
հետ
կապված
անառողջ
երևույթների,
ինչն
անկայուն
միջավայր
կստեղծի
նորաբնակների
շրջանում:
Այդ
իսկ
պատճառով
գյուղատնտեսական
հողատարածքների
հատկացումը
նպատակահարմար
է
կատարել
երկարատև
(10-15
տարի)
օգտագործման
իրավունքով,
ընդհուպ
մինչև
ժառանգական
հողօգտագործման
իրավունքը:
Դա
հնարավորություն
կտա
բնական
ընտրության
եղանակով
առանձնացնել
հողօգտագործողների
այն
կայուն,
հավատարիմ
խավը,
շերտը,
որին,
ի
վերջո,
հողը
կամրացվի
մասնավոր
սեփականության
իրավունքով:
Այսպիսով,
ազատագրված
շրջաններում
մենք
գործ
ունենք
օբյեկտիվորեն
հողատիրության
3
ձևերի
հետ,
ընդ
որում,
եթե
պետական
և
կոլեկտիվ
համաձայնական
հողատիրության
կարգը
կարող
են
սահմանել
պետական
օրենքով
կամ
համայնքի
կանոնադրությամբ,
ապա
շատ
ավելի
բարդ
է
մասնավոր
հողատիրության
խնդիրների
լուծումը.
զուտ
ձևական
իրավական
առումով
մասնավոր
հողատիրությունը
կարող
է
հռչակվել
օրենսդրական
ակտով
(ինչը
և
արվել
է
մինչ
օրս),
սակայն
իրական-տնտեսական
բովանդակության
առումով
այն
օրենքով
հռչակել
չես
կարող,
քանզի
պահանջում
է
շատ
ավելի
երկար
ժամանակաշրջան,
որի
ընթացքում
իրավական
հողատերը
կդառնա
իրական
տնտեսական
շուկայական
հարաբերությունների
կրող,
շուկայի
ամենօրյա
սուբյեկտ:
Իրական
հողատերը`
իրական
մասնավոր
տնտեսության
մասնակիցը,
այսպես
ասած,
երկարատև
երկունքի
ծնունդ
է:
Շատ
ավելի
երկարատև,
քան
մեր
նշած
10-15
տարին:
Սա
միայն
անցումային
փորձնական
շրջան
է,
որի
ընթացքում
անհատ
հողօգտագործողը
կամ
վարձակալը
թրծվում-կոփվում
է
որպես
մասնավոր
մենատնտես,
մասնավոր
սեփականատեր:
Քանի
որ
ազատագրված
շրջանների
յուրացումն
առաջին
քայլերն
է
կատարում,
և
գյուղական
համայնքներում
այժմ
նվազագույն
թվով
բնակչություն
է
հավաքվել,
ապա
հասկանալի
պատճառով
յուրաքանչյուր
համայնքի
հողերի
մեծ
մասը
(առնվազն
50
տոկոսը)
պետք
է
հատկացվի
անձեռնմխելի
(պահուստային)
ֆոնդին,
որը
կծառայի
համայնքի
հետագա
զարգացման
խնդիրների
լուծմանը:
Պահուստային
ֆոնդի
հողերը
կարող
են
տրամադրվել
կարճաժամկետ
վարձակալության
կարգով,
մինչև
նորաբնակների
թվի
ավելացումը:
Նորայր
ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Տնտեսագիտության
դոկտոր,
պրոֆեսոր
|