|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Վրաստանը թույլ չի տա թուրք-մեսխերին հոծ բնակվել Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում 22/01/09 Bagin.info BAGIN ԼԿ ներկայացնում է հոդված թուրք-մեսխերի հիմնախնդրի մասին, որը տպագրվել է ադրբեջանական ,Trend Newsե լրատվական կայքում (20.12.08 թ.): Վրաստանը թույլ չի տա թուրք-մեսխերին հոծ բնակվել Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում` ի խուսափում դժվարությունների վրաց-հայկական հարաբերությունների պարագայում և երկրի տարածքային ամբողջականության սպառնալիքի: ,Վրաստանը հաշվի է առնում հարևանների մտահոգվածությունը, ինչպես նաև գործում է` իր տարածքային շահերին համապատասխան և ձեռնպահ է մնում հայրենադարձների մեծ թվաքանակի հոծ բնակեցումիցե,- ասաց վրացի անկախ քաղաքագետ Ռամազ Սաքվարելիձեն: Հայկական ,Միտքե վերլուծական կենտրոնի, ինչպես նաև մի շարք երիտասարդական և քաղաքական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները դեկտեմբերի 16-ին հանդես եկան Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջան թուրք-մեսխերի վերադառնալու անթույլատրելիության վերաբերյալ Վրաստանի ղեկավարությանը հասցեագրված կոչով` ելնելով դիմումի մեջ մեջբերված պատճառներից: Վրաստանի Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում մինչև 1944 թվականը բնակվել և նույն թվականին` ստալինյան ճնշամիջոցների ժամանակ, արտաքսվել են թուրք-մեսխերի համայնքի մոտ 90 հազար ներկայացուցիչներ: 1999 թվականին Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց հետո Վրաստանը ստանձնեց նախկին բնակավայրերը նրանց վերադարձը կազմակերպելու պարտավորությունը: Օրենսդրական մակարդակով ընդունվել է որոշում, որ վերադառնալ ցանկացողների առաջարկությունները քննարկվելու են հատուկ հանձնաժողովի կողմից: Մինչ այդ ժամանակ հանձնաժողով ներկայացվեց ընդամենը մինչև 700 դիմում, ուստի հայտերի ներկայացման ժամկետները երկարացվել են: Այժմ Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանը 70 տոկոսով բնակեցված է հայերով: Չնայած թուրք-մեսխերի տարածաշրջան վերադառնալու դեմ հայկական իսթեբլիշմենթի մշտական բողոքներին` դիտորդները վստահ են, որ բողոքի նման ակցիաների համար առիթ չկա, քանի որ Վրաստանի ղեկավարությունը չի ցանկանում հայրենադարձների զանգվածային վերադարձը նրանց տարածքներ` խուսափելով հարևանների հետ հակամարտություններից և մտավախություններ ունենալով` երկրի տարածքային ամբողջականության կապակցությամբ: Հայերը գործում են կանխավ. դեռ ոչինչ տեղի չի ունեցել, իսկ իրենք արդեն հանդես են գալիս բողոքներով, գտնում է ռուսաստանյան քաղաքագետ Միխաիլ Ալեքսանդրովը: ,Հայերը հասկացնում են Վրաստանի իշխանություններին, որ պետք չէ ստեղծել կոնֆլիկտային իրավիճակ, - ասաց ԱՊՀ Երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Ալեքսանդրովը: - Սակայն, Վրաստանի իշխանությունները չեն պատրաստվում ստեղծել նման կոնֆլիկտային իրավիճակե: Թուրք-մեսխերի վերադարձը Վրաստանի տարածքում գտնվող իրենց բնիկ հողերը հնարավոր չէ, գտնում է թուրք փորձագետ Ուֆհուք Թավքուլը. առաջին հերթին, այն պատճառով, որ Վրաստանի կառավարությունը չի ուզում դա: Գլխավոր պատճառը, իր խոսքերով, երկրի տարածքային ամբողջականության վերաբերյալ վրացիների ունեցած մտավախություններին են: ,Հայրենադարձ բնակչության ժողովրդագրական աճի պարագայում բացառված չէ այն տարբերակը, որ իրենք կպահանջեն իմքնավարությունե, - ասաց ԿՕԿ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Թավքուլը: Ոչ տիտղոսային խմբերին իրավունքներ տարամադրելու հետ կապված հարցերը Վրաստանում դիտարկում են ներունակ վտանգների տեսանկյունից, գտնում է ադրբեջանցի անկախ փորձագետ Թոֆիկ Աբբասովը: Նա նաև գտնում է, որ հենց ժողովրդագրական կայունության հիմնախնդիրը վրացիների համար ներկայացնում է բավականին ցավոտ դրդապատճառ: ,Էթնիկ խմբերի շրջանում բնական աճն անչափ ցածր է, և այն անհամեմատելի է թուրքական էթնոսի թվային աճի հետե, - ասաց Աբբասովը: Սակայն, փորձագետները գտնում են, որ Վրաստանի ամբողջականության անկայունությունը կարող է սադրվի ոչ թուրք-մեսխերի կողմից: Թուրք-մեսխերի հոսքն այնքան մեծ չէ, որ հանգեցնի սոցիալական պայթյունի, գտնում է Ալեքսանդրովը, սակայն, Վրաստանն ունի ազգային հատկանիշով փլուզման հեռանկարներ` հաշվի առնելով ներկայիս միտումները, ինչպես նաև ինքնավարությունների պահանջները և Սամցխե-Ջավախքում, և Մառնեուլիի շրջանում: Աբբասովի կարծիքով, տարածաշրջանի անջատման վտանգն իրոք գոյություն ունի, սակայն, այն կապված չէ թուրք-մեսխերի կողմից տարածաշրջանի գերբնակեցման հետ: Ադրբեջանցի փորձագետը գտնում է, որ իրենց մշակութային ինքնավարություն տրամադրելու հետ կապված վիրահայերի առաջնորդների հայտարարությունները վկայում են այն մասին, որ Վրաստանից հայաբնակ շրջանների անջատման և Հայաստանին դրանց հետագա միացման ծրագիրն իրոք գոյություն ունի և իրականացվում է: ,Այս տարածքում բնակվող հայերն ունեն Վրաստանից անջատվելու և դեպի Սև ով ելքի ծրագիրե, - ասաց Թավքուլը: Թղթ. Է. Թարիվերդիևա, նյութի պատրաստմանը մասնակցել են Ռ. Աղաևը (Մոսկվա), Բ. Հասանովը |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: