|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Ա. Ենիգոմշյան. 2216 բանաձևը` «խիստ վտանգավոր»
«2216 բանաձևն առաջին հերթին հետևանքն է մեր արտաքին դիվանագիտական անգործության, երկրորդ հերթին` հայկական խորհրդարանական դիվանագիտության, երրորդ հերթին` եվրոպայում հայկական լոբբինգի, որը ևս թերացած է իր աշխատանքների կատարման մեջ»,- կարծում է ազատամարտիկ, «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի տնօրեն Ալեք Ենիգոմշյանը, ով ընդունված բանաձևը «խիստ վտանգավոր որակեց»: Ըստ Ա. Ենիգոմշյանի, այս բանաձևի նախագիծը «չի պարունակել հայկական կողմի համար այն հիմնական բացասական դրույթները, որոնց մենք ծանոթ ենք, այն է` բանաձևը «պահանջում է հայկական ուժերի անհապաղ հեռացումը բոլոր «ադրբեջանական գրավված տարածքներից»», ինչպես նաև «Հարավային Կովկասի հակամարտությունների գործի մեջ Ռուսաստանի և ԱՄՆ կողքին դերակատարություն է շնորհվում Թուրքիային»: «Այս 2 ամենաբացասական կետերը տեղ չեն գտել բուլղար Եվգենի Կիրիլովի ներկայացրած զեկույցի առաջին նախագծում, որը պաշտոնապես ներկայացրել է սույն թվականի հունվարի 11-ին, ինչը երեք ու կես ամիս մշակման է ենթարկվել, ապրիլի 23-ին հաստատվել է գլխադասային հանձնաժողովի նիստում և միայն մայիսի 20-ին հաստատվել է Եվրախորհրդարանի լիագումար նիստում»,- մանրամասնեց Ա. Ենիգոմշյանն ու հավելեց, որ «հսկայական տարբերություն գոյություն ունի հունվարի 11-ին ներկայացված զեկույցի և հանձնաժողովի հաստատածի միջև, որը համարյա ամբողջությամբ հաստատվել է լիագումար նիստի կողմից»: Ա. Ենիգոմշյանի խոսքերով` հունվարին ներկայացված նախագծում կային դրույթներ, որոնք ունեցել են պրոհայկական երանգներ: Այդ թվում նա նշեց, որ «զեկույցում ակնարկություն էր կատարվում Լեռնային Ղարաբաղի դե ֆակոտ իշխանություններին անցումային փուլում լեգիտիմ կարգավիճակ շնորհելու մասին, ինչն ամբողջությամբ բացակայում է ընդունված բանաձևում»: «Այս նախագիծը ներկայացվել է հունվարին, սակայն այս ընթացքում ադրբեջանական և թուրքական կողմն իրենց համար կատարել են հիանալի աշխատանք, իսկ մեր դիվանագիտությունը զբաղված է եղել այլ գործառույթներով, և ստացվել է այն, ինչ որ ստացվել է»,- ամփոփելով իր խոսքը` ասաց Ա. Ենիգոմշյանը:aysor.am 26.05.10 |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: