|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Պատասխան տվեք
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, նախկին քաղբանտարկյալ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Ժիրայր Սեֆիլյանի Եվրոպական դատարանին ներկայացրած դիմումի առնչությամբ ԵԴ-ն ՀՀ կառավարությանն է ուղարկել հարցերի իր ցանկը: Այս մասին մեր թղթակցին տեղեկացրել է Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան փաստաբան Վահե Գրիգորյանը: Երբ ԵԴ դիմումի հետ կապված կոմունիկացիան սկսվում է, նշանակում է, որ մի քանի ամսից դատարանը կարող է նաեւ վճիռ կայացնել: Հիշեցնենք, որ Սեֆիլյանը ձերբակալվեց 2006-ի դեկտեմբերի 9-ին` հակասահմանադրական կոչեր անելու եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքով: Վերջին մեղադրանքով էլ նա դատապարտվեց մեկուկես տարվա ազատազրկման: Իսկ իբրեւ ապօրինի զենք ներկայացվեց նրան` Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարին, որպես պարգեւ տրված ատրճանակը: ՀՀ կառավարությանն ուղարկված հարցերը ստացվել են հունվարի 23-ին: Դրանք Ժիրայր Սեֆիլյանի դեմ հարուցված գործի քննության ժամանակ տեղի ունեցած իրավախախտման փաստերի վերաբերյալ են, որոնց առնչությամբ ԵԴ-ն կառավարությունից պահանջել է բացատրություններ ներկայացնել: ՀԺ - Հունվար 27, 2010armtimes.com
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: