| |
ՀԱՅ
ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Եթե
չլինեին
ճորտերը,
չէր
լինի
և
ճորտատիրությունը
Պլատոն
Հոգեբաններն
ասում
են,
թե
մարդիկ
սովորաբար
շատ
են
խոսում
հենց
այն
բանի
մասին,
ինչից
որ
էապես
կախված
է
նրանց
կյանքն
ու
կեցությունը,
և
հատկապես
այն
պարագայում,
երբ
այդ
ինչ-որ
«բանի»
դեմ
նրանք
կամ
անզոր
են,
կամ
էլ
չեն
կարող
ազդել
դրա
հետ
առնչվող
դեպքերի
ընթացքի
վրա:
Անգլիացիներն,
օրինակ,
ինչպես
հայտնի
է,
միմյանց
բարևելուց
հետո
անմիջապես
անցնում
են
զրույցի
եղանակի
մասին:
Հետո
էլ՝
ֆուտբոլի:
Նորին
Մեծության
հպատակների
պարագայում
վերը
նշված
հոգեբանական
վարկածը
կարծես
թե
միանգամայն
«աշխատող
է»:
Իրոք,
եղանակը,
թերևս
միակ,
կամ
էլ
խիստ
սակավաթիվ
այն
գործընթացներից
մեկն
է,
որոնց
ընթացքի
վրա
չեն
կարողացել,
և
այժմ
էլ,
դեռևս,
չեն
կարողանում
իրենց
ազդեցությունն
ու
ներգործումը
տարածել
աշխարհակալ
ավանդույթների
տեր
այդ
տերությունն
ու
ժողովուրդը:
Ֆուտբոլի
առնչությամբ
իրավիճակը
նույնպես
միանգամայն
բացատրվում
է
այդ
մոտեցման
շրջանակներում:
Իրոք,
չնայած
նրան,
որ
հենց
անգլիացիներն
են
ֆուտբոլի
թե
ստեղծողը,
թե
կնքողը,
և
անգլիական
ֆուտբոլը
ցայսօր
էլ
հանդիսանում
է
աշխարհում
ուժեղագույններից
մեկը,
միևնույն
է,
ֆուտբոլը
խաղ
է,
ուստիև
նրա
ընթացքն
ու
ելքը,
ինչպես
և
ցանկացած
խաղի
դեպքում,
անկանխատեսելի
են
և
չեն
ենթարկվում
հանդիսատեսի
կամքին
ու
ցանկությանը:
Հայերն
էլ
են
եղանակից
շատ
խոսում:
Հիմնականում՝
դժգոհելով:
Ֆուտբոլի
մասին՝
հատկապես
հայկական,
այսօր
մեզանում
գրեթե
չի
խոսվում:
Քանզի
հայկական
ֆուտբոլին
առնչվող
բոլոր
գործընթացներն
ու
արդյունքները
միանգամայն
կանխատեսելի
են,
եթե
չասենք՝
հայտնի
են
վաղօրոք:
Ոչ
մի
մրցակցի
մենք
որևիցե
նեղություն
չենք
պատճառում:
Բայց
ամենից
շատ
և
ամենից
հաճախ
հայերն
այսօր
խոսում
են
քաղաքականությունից:
Եթե
նույնիսկ
հանգիստ
թողնենք
մեր
խիստ
անհանգիստ
անցյալը,
ապա
վերջին
երկու
տասնամյակների
ընթացքում
այդ
համաժողովրդական-համազգային
«զրիցը»
գնում
է
ամեն
օր
ու
ամեն
ժամ:
Անընդմեջ
ու
անընդհատ:
Երևի
թե
շատ
սխալված
չենք
լինի,
եթե
ասենք,
որ
վերը
նշված
հոգեբանական
թեզը
մեր
պարագայում,
կարծես,
ավելի
կիրառելի
է
և
աշխատում
է
ավելի
մեծ
ճշտությամբ:
Իրոք,
ինչպես
և
ցանկացած
պետության
ու
ժողովրդի
համար,
մեր
ներկա-ապագա
կոչվածը
նույնպես
և
միարժեքորեն
կախված
է
եղել,
կախված
է,
և
կախված
կլինի
այս
կամ
այն
քաղաքական
գործընթացներից:
Բայց
մենք,
ցավոք,
աշխարհի
այն
«ընտրյալ»
ազգերից
մեկն
ենք,
որն,
ավաղ,
ոչ
մի
կերպ
չի
կարողանում
վճռական
դերակատարում
ստանձնել
և
իրականացնել
իրեն
իսկ
վերաբերող
քաղաքական
գործընթացներում:
Լինի
դա
արտաքին,
թե
ներքին
քաղաքականության
ոլորտը:
Մնում
է
միայն
խոսելը:
Ռուսը
նման
դեպքերում
ասում
է.
У
кого
что
болит,
тот
о
том
и
говорит:
Իրոք
որ
մեզ
համար
է
ասված,
զի
հենց
մեզանում
է,
որ
քաղաքականություն
կոչվող
այդ
ցավը,
ասես,
ոչ
սկիզբ
ունի,
ոչ
էլ
վերջ:
Չգիտես
թե,
երբ
և
ոնց
է
սկիզբ
առել
նա,
և
երբ
է
գալու
մեզ
համար
այդ
“Չարի
վերջը”:
Քաղաքական
ասպարեզում
հայաստանյան
քաղաքականության,
մեղմ
ասած,
չոգևորող
գործընթացներն
ու
արդյունքները,
մեզանում
գտել
են
բավականին
յուրահատուկ
և
խիստ
«փիլիսոփայական»
մեկնաբանություն:
Ըստ
հայերիս
կողմից
առաջ
քաշած,
մեզանում
ձևավորված
ու
«հիմնավորված»
վարկածի,
պարզվում
է
«ամեն
ինչ
այդպես
է»
(իմա՝
մեզ
համար
վատ
է)
այն
ակնհայտ
պատճառով,
որ...
«քաղաքականությունը
դա
պոռնիկություն
է»:
Մեջբերման
ավարտը:
Հենց
այդպես:
Ոչ
ավել,
ոչ
պակաս:
Սա,
ինչպես
ասում
են,
զանգվածների
կարծիքն
է:
Իսկ
ի՞նչ
կարծիք
ունեն
մարդկային
գործունեության
ամենաբարդ
և
ամենապատասխանատու
այդ
դժվարին
ոլորտի
մասին
մեր՝
«քաղաքական
գործիչ»
անվանում
կրողները:
Այն
ոլորտի
մասին,
որը
պահանջում
է
դրանով
իրականում
զբաղվող
անձի
մոտ
մտավոր,
կամային,
հոգևոր
և
մարդկային
բազմաթիվ
այլ
կարևորագույն
հատկանիշների
ոչ
սովորական
մակարդակի
առկայություն
ու
դրանց
դրսևորում:
Այն
ոլորտի,
որը՝
բովանդակ
մարդկության
համար
դա
բացարձակ
աքսիոմ
է,
իրականում
ամեն
մարդու
բան
չէ:
Դիմենք
բնագրին.
2009-ի
դեկտեմբերի
վերջերին
Հայաստանի
լրատվամիջոցները
մեր
հանրությանը
մատուցեցին
երկրի
խորհրդարանի
նախագահի
ուղիղ
խոսքն
առ
այն,
որ
«քաղաքական
գործիչ
դառնալու
համար
շատ
խելք
պետք
չէ»:
Հաշվի
առնելով
ասվածի
բացառիկ
անկեղծությունը,
ցանկացած
մեկնաբանություններն
այս
պարագայում
դառնում
են
անիմաստ:
Պարզապես
մեր
«վերևների»
և
«ներքևների»
միասնական
կարծիքը
մեզ
է
ներկայացնում
այսօրվա
Հայաստանի
«քաղաքական
գործիչ»
անվանումը
կրող
անձի
հավաքական
ու
միասնական
հետևյալ՝
ընդհանրական
ու
բովանդակ
մի
կերպար.
դա
բավականին
սահմանափակ
մտավոր
կարողությունների
տեր
և
խիստ
կասկածելի
բարոյականությամբ
մի
անձնավորություն
է:
Ինչ
խոսք,
դրանցից
ոմանց
համար
ասված
է
մի
քիչ
խիստ,
ոմանց
համար
էլ՝
չափազանց
մեղմ:
Բայց
այս
պահին
կոնկրետացումն
ամենևին
էական
էլ
չէ:
Էականը,
ցավոք,
այն
է,
որ
հենց
այդ
որակումների
շրջանակներից
դուրս
ոչ
ոք
չի
էլ
բնութագրում
(և
չի
էլ
պատրաստվում
բնութագրել)
մերօրյա
հայաստանյան
քաղաքական
ներուժը:
Բնականաբար,
բացի
իրենք
իրենցից:
Այդ
թվում՝
տարբեր
ժամանակներում
և
տարբեր
իրավիճակներում
իրենց
քաղաքական
ընդդիմություն
պարբերաբար
հայտարարող
այս
կամ
այն
անհատներն
ու
զանգվածը
ներառյալ:
և
իրականությունն
էլ
այն
է,
որ
մերօրյա
Հայաստանում
քաղաքականություն
իրականացնելու
պարտականությունը
բաժին
է
ընկել
հենց
նման
տեսակի
քաղաքական
ներուժ
ձևավորող,
և
ոչ
մեկ
այլ
տեսակի,
անձանց
ու
խմբերին:
Ճիշտ
է,
այդ
դաշտում
իրականացրած
ինչ-ինչ
իմիտացիոն,
կամ
էլ
ձախողված
(էլ
չենք
խոսում
սեփական
հանրության
հանդեպ
բացարձակ
խաբեության
դրսևորումների
մասին)
քայլերը
տեսականորեն
նույնպես
կարելի
է
համարել
քաղաքականություն:
Բայց՝
պարտադիր
ճշգրտմամբ.
անհաջող
քաղաքականություն,
ձախողված
քաղաքականություն:
Կարելի
է
բերել,
ի
հարկե,
նաև
ավելի
խիստ
որակումներ:
Արդյունքը,
սակայն,
դրանից
չի
փոխվի:
Ի
տարբերություն
Օլիմպիական
խաղերի,
որտեղ
կարևորը
մասնակցությունն
է
(ի
դեպ՝
զուտ
կամավոր
սկզբունքով)
և
որտեղ
պարտվելու
դեպքում
ընդամենը
հավաքում
ես
քո
ճամպրուկն
ու
վերադառնում
տուն,
քաղաքական
ասպարեզում
խաղի
կանոնները
շատ
ավելի
դաժան
են:
Նախ,
անկախ
քո
ցանկությունից,
դու՝
պետություն,
ազգ,
չես
կարող
ներգրավված
չլինել
ինչ-ինչ
քաղաքական
գործընթացների
մեջ:
Իսկ
այդ
գործընթացներում
պարտվողը,
սովորաբար,
կանգնում
է
շատ
դաժան
ու
կործանարար
իրականության
առաջ:
Շատ
հաճախ
գլխին
տալիս
ճամպրուկն
էլ
են
ձեռքից
առնում
և
տուն
վերադառնալու
հնարավորությունից
էլ
է
նույնիսկ
զրկվում:
Զի
պարզվում
է,
որ
իր
տունն
էլ
այլևս
իրենը
չէ
և
այլևս
երբևիցե
չի
էլ
լինելու:
Ոչ
այլաբանական
լեզվով
դրան
ասում
են
պետականության,
երկրի
կորուստ:
Այսօր
մեր
հասարակության
մեջ
կա
կայուն
մի
հատված,
որը
համոզված
է,
որ
նորանկախ
Հայաստանը՝
վերջին
երկու
տասնամյակներիի
ընթացքում
իր
քաղաքական
վերնախավի
կողմից
վարած
քաղաքականության
«շնորհիվ»,
չափազանց
շատ
է
մոտեցել
այդ
վտանգավոր
եզրագծին
և
անհրաժեշտ
են
շատ
կտրուկ
քայլեր
այդ
անդունդի
եզրից
դեպի
ետ
շարժվելու
համար:
Դա
այն
հատվածն
է,
որը
ոչ
գայթակղվել
է
իշխանության
կողմից
առաջարկված
կերատաշտին
բավականին
մոտ
«տեղհատկացումներով»,
ոչ
էլ
հրապուրվել
ու
ոգևորվել
է
ընդդիմության
կողմից
փրկիչ
հռչակված
«օրվան
բանախոսի»
օսլայած-արդուկած,
կամ
էլ
ախպերական-ճռճռան
կենացաոճ
ճառերով:
Այլ
ունեցել
է
դրանց
կողմից
մատուցանվող
«պատվիրաններից»
խիստ
տարբերվող
սեփական
կարծիքը
«իրերի
բնության»
վերաբերյալ՝
պետականաշինությունից
մինչև
սովորական
մարդկային
հարաբերություններ: Եւ
այդ
իսկ
պատճառով
էլ
հավասարապես
մերժելի
և
վտանգավոր
են
ընկալվել
ու
համարվել
թե
իշխանություն,
և
թե
հերթական
ընդդիմություն
հայտարարվող
քաղաքական
խմբավորումների
կողմից:
Այսօր,
ինչպես
ասում
են,
բոլոր
պարամետրերով
հենց
այն
օրն
ու
ժամն
է
(վաղը,
իրոք,
կարող
է
արդեն
ուշ
լինել),
որ
անհրաժեշտ
է
վերջապես
փակել՝
և
փակել
շատ
ամուր,
այն
քաղաքական
դուքյանը,
որը
գործում
էր
Հայաստանում
վերջին
քսան
տարիների
ընթացքում:
Եկեք
սթափ
և
հանգիստ
վերհիշենք,
թե
ովքեր
հայտնվեցին
մեր
քաղաքական
դաշտում,
ովքեր
համալրեցին
մեր
քաղաքական
էլիտայի
շարքերը,
ձևավորեցին
նորանկախ
Հայաստանի
Հանրապետությունում
քաղաքական
մտածողություն:
Անցած
երկու
տասնամյակների
ընթացքում
այդ
ասպարեզի
բոլոր
անձինք՝աննշան,
չնչին
բացառությամբ,
իրենց
ամենօրյա
գործողություններով
ու
վարկագծով
ապացուցեցին
և
շարունակում
են
ապացուցել
մեզ
բոլորիս
միայն
մի
բան.
այդ
անձինք
իրենց
ամբողջ
էությամբ,
իրենց
ուղն
ու
ծուծով
ոնց
որ
կային
Խորհրդային
համակարգի
ծնունդ
և
արդյունք,
այդպիսին
էլ
մնացին:
Նրանք
չդարձան
Անկախ
Հայաստանի,
կամ
էլ
ազատագրված
Արցախի
քաղաքացիներ:
Նրանց
իսկական
ծնող
ու
սնուցող
հայրենիքը
այդպես
էլ
մնաց
Խորհրդային
Միությունն
ու
Կոմկուսը,
խորհրդային
կարգերը,
իրենք
էլ՝
դրանց
հավատարիմները:
Որոնք,
պարզապես,
Խորհրդային
Միության
փլուզման
շնորհիվ
հարմար
պաշտոններ
զբաղեցրին
անկախ
Հայստանում
և
Լեռնային
Ղարաբաղի
Հանրապետությունում,
և
իրենց
կողմից
զանազան
մերօրյա
«կոմսոմոլների»
ստեղծումը
դրա
թերևս
ամենավառ
ապացույցներից
է:
Այդ
ամենը
տեղի
ունեցավ
և
հնարավոր
դարձավ,
բնականաբար,
ոչ
առանց
մեզանից
շատ-շատերի
ուղղակի
և
անուղղակի
աջակցության:
Ինչ
խոսք,
շատ
բան
հաստատ
այլ
ընթացք
կունենար,
եթե
ժամանակին
բացվեին
Հայաստանին
առընչվող
Խորհրդային
ՊԱԿ-ի
արխիվները:
Բայց
գնացքն
արդեն
գնացել
է
(ականջդ
կանչի,
Վազգեն
Մանուկյան),
և
այսօր
դրա
մասին
նույնիսկ
մտածելը
ապարդյուն
է:
Ի
դեպ,
մի
անգամ,
երբ
խոսք
գնաց
այդ
արխիվների
գաղտնազերծման
մասին,
այդ
հարցերին
լավատեղյակ
համարվող
մի
անձնավորություն
նշեց,
որ
հայերիս
պարագայում
դա
շատ
վտանգավոր
էր,
քանզի
մյուս
միութենական
հանրապետությունների
համեմատ,
մեզանում
«ստուկաչները»
չափազանց
մեծ
տոկոս
են
կազմել:
Չի
բացառվում:
Չի
բացառվում
նաև,
որ
դա
ասվել
է
հենց
նպատակային՝
այդ
թեմայով
խոսակցությունները
մարելու
համար:
Հայաստանյան
քաղաքական
Պառնասը
յուրահատուկ
է
նաև
մեկ
այլ
գործոնով:
Ամեն
անգամ,
երբ
իշխանության
կողմից
խաբված
կամ
ջարդված,
ընդդիմության
կողմից
էլ
«օգտագործված
ու
բրախած»
զանգվածները
հայտնվում
են
հերթական
կոտրած
տաշտակի
առաջ,
խիստ
աշխուժանում
են
խոսակցությունները «երրորդ
ուժի»
կազմավորման
անհրաժեշտության
վերաբերյալ:
Ինչպես
որ
Իլֆի
և
Պետրովի
անմահ
կերտվածքում
խեղճ
օտեց
Ֆյոդորի
համար
«սվեչնոյ
զավոդիկը»
մնաց
չիրականացած
մի
երազանք,
այդպես
էլ
հայ
ակտիվ
քաղաքական
զանգվածների
համար
այդ
«երրորդ
ուժ»
կոչվածը
մնաց
երկնքից
առկախ
և
անհասու
մի
բան:
Հարգելիներս,
իրեն-իրեն,
ոչնչից
ոչ
մի
ուժ՝
ոչ
երրորդ,
ոչ
տասներորդ,
չի
գոյանա,
չի
ծնվի,
երբ
բացակայում
է
դրա
համար
անհրաժեշտ
հասարակական
«մերանը»:
Անկախացման
ընթացքում
շատերին
թվում
էր,
թե
փոքրիշատե
նորմալ
պետության
ստեղծումը
մեզ
համար
էական
դժվարություն
չի
ներկայացնելու:
Ոնց
թե,
բա
մեր
հինգհազարամյա
պատմությունը,
Ուրարտուն,
Տիգրան
Մեծը...
Պարզվեց,
որ
ինչպես
անհնար
եղավ
չուկչաներին
միանգամից
ու
արագ
նախնադարից
տեղափոխել
կոմունիզմ,
այդպես
էլ
մեր
մեջ
նստած
գիտակցական
պաշարով
անհնար
եղավ
միանգամից
ստեղծել
սեփական
անկախ
պետություն
և
դառնալ
նրա
տերն
ու
արժանապատիվ
քաղաքացին:
Բացահայտվեց
շատ
պարզ,
աքսիոմատիկ
մի
ճշմարտություն.
անհնար
է
կառուցել
ու
պահել
իրավական
ամուր
հիմքերով
պետականություն
ու
երկիր,
եթե
դրանց
«կառուցողների»
կողմից
չեն
պահպանվում
և
չեն
կիրառվում
մարդկային
տարրական
բարոյական
նորմերը:
Եվ
ինչքան
անտեսվի
իրական
բարոյականությունը,
իսկ
փոխարենը՝
«պրագմատիզմի»
և
այլ
«իրատեսականության»
քողի
տակ
բարգավաճեն
անբարո
նորմերը,
այնքան
կխորանա
հասարակական
ճգնաժամը,
կահագնանա
պետականության
կորստյան
վտանգը:
Այսօրվա
մեր
վիճակն
ու
իրականությունը՝
դրանց
վկան
ու
ապացույցը
և
ուղեցույցը,
թե
ինչպես
դուրս
գալ
այս
իրավիճակից:
Իրոք,
գործի
«կոնստատացիոն»
մասն
ավարտվեց:
Հայաստանի
ողջ
բնակչությունը
այսօր
արդեն
վերջնականապես
հասկացավ
և
համոզվեց,
որ
եթե
շարունակենք
ղեկավարվել
այսօրվա
ընդունված
բարոյական
նորմերով,
հինգ
հազար
տարի
էլ
անցնի,
ընտրությունների
միջոցով
իշխանափոխություն
չի
իրականացվի:
Որովհետև
հենց
այդ՝
այսօր
գործող
հասարակական
բարոյականության
շնորհիվ
է,
որ
իշխանությունը
կարողացել
է
ձևավորել
իր
համար
հարմար
ընտրազանգված:
Եվ
խոսքը
ոչ
այնքան
ուղղակի
ընտրահանցագործների
մասին
է,
որքան
որ
համապատասխան
բարեբեր
ֆոնի:
Առաջինները
փոքրաթիվ
են
և
համապատասխան
պայմանների
դեպքում
առանց
մեծ
դժվարության
կչեզոքացվեն:
Հիմնական
ու
առավել
մեծ
վտանգը
դա
հանդուրժող,
համակերպվող,
հաճախ
էլ՝
պահի
տակ
համակրող
էլեկտորալ
ֆոնն
է:
Հասկացվեց
նաև
մեկ
այլ
ակնհայտ
ճշմարտություն.
եթե
ցանկանում
ես
մի
ինչ-որ
կարևոր
տեղ
գնաս,
բայց
չունես
համապատասխան
զգեստ,
ապա
ավելի
ճիշտ
է
մի
քիչ
շատ
ջանք
թափես
այդ
նորն
ու
լավը
գտնելու,
քան
թե,
պահի
ազդեցության
տակ
համաձայնվես
քո
վրա
քաշել
իբրև
նորը
առաջարկվող,
բայց
քեզ
քաջածանոթ
հնամաշր,
որից
ժամանակին
հրաժարվել
ես
առանց
ափսոսանքի,
զի
դուրովդ
չէր,
համ
էլ
նեղում
էր:
Խոսքը,
բնականաբար,
քաջածանոթ
հնամաշ
ՀՀՇ-ն
այս
անգամ
ՀԱԿ-ի
անվան
տակ
իբրև
թարմ
ուժ
ընդունելու
մասին
է:
Հայաստանի
առաջին
նախագահի
կողմից
ժողովրդին
մատուցած
ամենամեծ
ծառայությունը,
թերևս
եղավ
այն,
որ
նրա
ռետրոքաղաքական
քայլերի
շնորհիվ
ժողովուրդը
հասկացավ
նաև,
որ
«հին
գվարդիայից»
՝քնած
թե
արթուն,
անհրաժեշտ
է
ժամ
առաջ
ազատվել
և
ազատվել
անդարձորեն
, ծնունդ
տալ
նոր
ուժի:
Ոչ
երրորդ,
ոչ
չորրորդ,
ոչ
էլ
տասերորդ:
Այլ
հենց
նոր
ուժի
(համենայնդեպս
նշում
եմ.
չշփոթել
«Նոր
Ժամանակներ»-ի
հետ):
Ճիշտ
է,
դժվար
է,
բայց
հնարավոր
է:
Առկա
են
բավականին
նախադրյալներ:
Նախ
այդ
«հին
գվարդիան»
ցույց
տվեց
իրեն
բոլոր
կողմերով,
հետո
էլ,
չմոռանանք,
որ
նրանք
էլ
են
մարդ
և
բոլորիս
նման
իրենք
էլ
ունեն
ծերանալու
հատկություն:
Չպետք
մոռանալ
և
ուրանալ
այն
փաստը,
որ
իր
բոլոր
թերություններով
հանդերձ,
անկախ
պետականության
շնորհիվ
բոլոր
տեսակի.
քաղաքական,
հասարակական,
ազգային,
թատերական
և
նույնիսկ
«այլկողմնորոշային»
գործիչների
պատկերը
մեր
աչքի
առաջ
է:
Եվ
դրանց
իրական
էության
մասին
փոքրիշատե
ամբողջական
պատկերացում
կազմելու
համար
էլ
կարծես
թե
անհրաժեշտություն
չկա
բացել
գաղտնի
ծառայությունների
արխիվները:
Ամեն
ինչ
ընթանում
է
մեր
աչքի
առաջ
և
մարդիկ,
ասես,
իրենք
են
իրենց
գործերով
ու
վարքագծով
մեզ
հուշում,
թե
տեսեք
և
հասկացեք,
թե
ում
պետք
չէ
վստահել:
Իսկ
այդ
նոր
ուժ
ասածը
պետք
է
լինի
նախևառաջ
նոր,
ավելի
ճիշտ՝
այսօրվաններից
խիստ
տարբերվող
արժեհամակարգային
նորմերի
և
առհասարակ,
համակարգի
կրողն
ու
տարածողը:
Իսկ
դա
հնարավոր
է
միայն
մի
պարագայում.
եթե
Հայաստանի
ամեն
մի
քաղաքացի
գիտակցի
և
ինքն
իրեն
հասկացնի,
որ
այսօրվա
բացահայտ
ձևախեղված
բարոյական
նորմերով
ղեկավարվելն
ու
ապրելն
այլևս
անթուլադրելի
է:
Այլևս
հույս
դնել,
որ
գալու
է
մի
ինչ-որ
ուժ,
կամ
ինչ-որ
անձ,
և
ամեն
ինչ
«կդնի
իր
տեղը»,
այսօր
առնվազն
միամտություն
է,
եթե
չասենք՝
ծիծաղելի:
Այսօրվա
մեր
հասարակության
մեջ
չի
կարող
ի
հայտ
գալ
ոչ
նման
անձ,
ոչ
էլ,
առավել
ևս,
նման
մի
ուժ:
Նման
անձ
և
նման
ուժ
կարող
է
առաջ
բերել
միայն
համապատասխան
նորմերով
ապրող
հասարակությունը:
Իսկ
հասարակությունն
էլ
կազմվում
է
մեզանից:
Այնպես
որ
մենք
ենք
վերջին
հաշվով
ամեն
ինչ
«իր
տեղը
դնողը»,
և
առաջին
հերթին՝
ամեն
մեկս
ինքն
իրեն:
Այլ
միջոց,
կամ
այլ
ուղի
այս
իրավիճակից
դուրս
գալու
համար,
կարծես
թե
չի
նշմարվում:
Իսկ
եթե
այսպես
էլ
շարունակենք,
չի
բացառվում,
որ
ազգովի
գնանք
օտեց
Ֆյոդորի
արահետով:
ՎԼԱԴԻՄԻՐ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ.Գ.
Կա
մի
հանրահայտ
ու
անհերքելի
ճշմարտություն.
հանդուրժողականությունը
պետության
մեջ,
դա
նրանում
գործող
ուժերի
հավասարակշռության
ցուցանիշն
է:
Մինչ
օրս
մեր
պետության
մեջ
նման
ուժ
դեռևս
ի
հայտ
չի
եկել:
Ուժ,
որը
կարողանար,
իրավունք
ունենար
ստիպեր
իշխանական
հատվածին
հարգել
ու
հաշվի
նստել
ոչ
իշխանական
հատվածի
իրավունքների
ու
պահանջների
հետ:
Մեզանում
շատ
են
սիրում
պատեհ-անպատեհ
առիթով
կրկնել
ու
շահարկել
«ուժն
է
ծնում
իրավունք»
կարգախոսը:
Իրենց
նեղություն
չտալով
պարզաբանել,
թե
իսկ
որտեղից
է
գոյանալու
այդ
ուժը,
որ
աղբյուրից:
Համոզված
եղեք,
որ
միայն
հզոր
բարոյականությունն
է
կարող
ծնել
որևիցե
շոշափելի
ուժ:
|