Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

 «Սարդարապատ»-ը քննարկեց Սփյուռք-Հայաստան կոնֆերանսի արդյունքները

 

Սարդարապատշարժման նախաձեռնող խումբը մարտի 26-ին Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտի /ՄԻԺԻ/ գրասենյակում կազմակերպել էր հերթական Կլոր սեղանը Վաշինգտոնում տեղի ունեցածՍփյուռք-Հայաստան, անկախության 20 տարիքաղաքական կոնֆերանսի արդյունքների վերաբերյալ:

Միջոցառման բանախոս, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը, ով մասնակցել էր կոնֆերանսի աշխատանքներին, ներկայացրեց վաշինգտոնյան հանդիպումների եւ կոնֆերանսի ընթացքում մի շարք զեկույցների մասին իր տպավորություններն ու նկատառումները:

Վաշինգտոնյան կոնֆերանսի մասնակիցները տեսակետ են հայտնել, որ Հայաստանի իշխանություններին անվերապահ աջակցություն ցուցաբերելու արտերկրի հայության մի մասի որդեգրած դիրքորոշումը նպաստել է Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը, միաժամանակ փաստելով, որ ժողովրդավարական սկզբունքները նույնքան կարևոր են և անհրաժեշտ ավանդական կուսակցությունների, ազգային և հասարակական կազմակերպությունների գործունեության համար:

Կլոր սեղանի մասնակիցները կարծիքներ հնչեցրին այն մասին, որ մարտիմեկյան ողբերգությունը եւ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դարձան պատճառ արտերկրում բնակվող հայությանը երկարատև թմբիրից արթնանալու համար, որի արդյունքում կարող են ծնվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների սպասարկման համար նոր ձևափաչեր:

Իրողությունները վկայում են, որ և արտերկրում և Հայաստանում առկա քաղաքական դաշտում ավանդական կուսակցությունների մենաշնորհը վաղուց իրեն սպառել է, և առաջացելէ անհրաժեշություն նոր ձևաչափերով ազգային-քաղաքական կազմավորումների առաջացմանը:

Քննարկման ընթացքում կարծիք հնչեց, որՍփյուռք-Հայաստան, անկախության 20 տարիքաղաքական կոնֆերանսը թերեւս ամենակարեւոր նմանօրինակ միջոցառումն էր վերջին շրջանում, որն արժանի է հետագա ուսումնասիրության ու վերլուծության:

 

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ

26.03.10 Երևան

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: