Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

 Իրանցի թրքախոս հոգևորականը հույս ունի, որ Ղարաբաղը կմաքրվի հայերից

 

Իրանական «Ֆարս» գործակալությունը հաղորդում է, որ Իրանի հյուսիսային Արդաբիլ քաղաքի ուրբաթօրյա աղոթապետ, երկրի առաջնորդի ներկայացուցիչ Սեյեդ Հոսեյն Ամելին Հայաստանին զգուշացնում է հեռու մնալ Իսրայելի և ԱՄՆ-ի հետ բարեկամությունից։

      Ամելին, ապրիլի 23-ի ուրբաթօրյա աղոթքի ընթացքում, որին ներկա էին նաև Իրանում հավատարմագրված Ադրբեջանի դեսպանն ու Ադրբեջանցի կրոնապետ Հաջ Ալի Աքրամովը, քննադատելով հայ-ադրբեջանական կոնֆլիկտում ԵԱՀԿ-ի 20-ամյա գործունեությունը՝ ասել է. «ԵԱՀԿ-ի գործունեությունը ցայժմ ապարդյուն է եղել. դա ոչ միայն խաղաղության չի հանգել, այլ պայմաններն ավելի է վատթարացել»։

     Նա նշել է նաև, որ Իրանը ցանկացել է Ադրբեջանի և Հայստանի միջև խաղաղարար միջնորդի դեր կատարել և հավելել. «Ադրբեջանն ընդառաջել է մեր միջնորդությանը, իսկ Հայաստանը հրաժարվում է դրանից և պատրաստ չէ ընդունել Իրանի բարեկամության խմբին։ Այս երկիրը(ՀՀ), որն այսօր վայելում է Ամերիկայի, Եվրոպայի, ինչպես նաև Իսրայելի պաշտպանությունը, պիտի բարեկամներին վնասելու հարցում ուշադիր լինի, որովհետր ԱՄՆ-ն ու Իսրայելը, որոնք տարածաշրջանի զավթիչներն են, ոչ միայն խաղաղություն ու անդորր չեն ստեղծում, այլ հետամուտ են դավադրություն ու նոր պատերազմ հրահրելու»։ Նա խոսքն ուղղելով Հայաստանի ղեկավարներին ասել է. «Ամերիկային ու Եվրոպային հետևելը, իրականության մեջ, արահետով գնալ է նշանակում։ Թուրքիայի և Ադրբեջանի փորձը պետք է դաս լինի Հայաստանի համար,որովհետև Արևմտյան երկրները, հատկապես Իսրայելը, միտում ունեն տարածաշրջանում դաշունահարել մուսուլմաններին և շիաներին»։

       Կառավարական շրջանակների հայացքներն արտացոլող «Ֆարս» գործակալության հաղորդման համձայն, Ամելին հույս է հայտնել, որ Ղարաբաղը կվերադարձվի Ադրբեջանին. «Հուսով ենք մեր հարևան երկրները ձերբազատվելով տարածաշրջանի թարախոտ խուլ բռնակալ Իսրայելից և ոճրագործ Ամերիկայից՝ կքայլեն բարեկամության ու խաղաղության ուղղությամբ Ղարաբաղի վերադարձով Ադրբեջանին։ Այդ երկիրը պետք է մաքրվի հայերի կեղտոտ գոյությունից և ավերակ դարձած մզկիթներից ականջալուր դառնանք Ալլահ-օ-Աքբարի ղողանջին»,- ասել է նա։

http://www.farsnews.com/newstext.php?nn=8902030532

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: