Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

 

ՄԵՐ ՄԱՐՏՆՉՈՂ ԸՆԿԵՐԸ

Ասում էր` հաղթելու ենքՈգևորվում էր ամեն ցույցի , երթի, հանրահավաքի  առիթով` էս ի¯նչ ժողովուրդ է: Ցավում էր ամեն մի  քաղբանտարկյալի համար` տղերքին պետք է օր առաջ ազատել:
 
Նա մեզ հետ էր: Դեռ 1988-ից: Դեռ Արցախի  ազատագրման համար  մղվող պայքարում: Նա մեզ հետ էր 2008-ին էլ: Շարժման  առաջին օրերից, դրանից առաջ ու այսուհետ էլ` մեզ հետ կլինի: Իր համոզմունքների մեջ ազնիվ, իր ձգտումների  մեջ նվիրյալ, իր պայքարի մեջ անսասան  Գուրգեն Բոյաջյանը: Մեր Գուգոն
 
Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, նա առաջին շարքերում էր: Ռուսաստանում  Գալինա Ստարավոյտովայի օգնականն էր, ապա Հայաստանում էր, մեր կողքին: Ղարաբաղյան պատերազմի առաջին իսկ օրերից այնտեղ էր: Վերադարձավ, երբ պատերազմն ավարտվեց: Ասկերանի գնդի թիվ 31 գումարտակի հետախուզական դասակի հրամանատարն էր: Գուրգենը նաև  անսպառ շտեմարան էր տարբեր պատմությունների: Պատերազմի մասնակից լինելով տեղյակ էր շատ ազատամարտիկների անցած մարտական ուղուն, փաստեր էր հավաքում, լուսանկարներ, ֆիլմեր նկարում: Երազում էր դրանք մի օր հրապարակել, թեև անհատական ցուցադրություններ էլ էր անում: 2001-2002 թ. ընկերների հետ հրատարակում էր  'Բարի օր' թերթը` համեստ տպաքանակով ու բաժանում էր:
 
Գուրգենը քարոզիչ էր: Հեղափոխականի դասական կերպար` անհանգիստ հոգի, մարտնչող զինվոր, իր գաղափարների-համոզմունքների մարտիկը, մեր ընկերն ու գաղափարակիցը: Իր ողջ ուժն ու հնարավորությունները ծառայեցրեց մեր ընդհանուր պայքարին: Ամենուր առաջինը պիտի լիներ: Երկրի որ մասում էլ ժողովուրդը հավաքվեր, նա այնտեղ էր` վառ, կրակոտ, պոռթկուն և անկեղծ:
 
Մանկուց գիտեր, որ իր անունը դրել էին ի պատիվ կապանցի մի ուսուցչի: Ցանկացել էր ծանոթանալ այդ բարի համբավ ունեցող մարդու հետ: Պապն ասել էր` երբ կարգին մարդ դառնաս, նրա նման հայրենիքդ, ժողովրդիդ սիրես, կծանոթանաս: Հետագայում իմացավ, որ այդ մարդն այլևս չկա: Իր մահվանից երկու շաբաթ առաջ Կապանում էր, գնացել էր ուսուցիչ Գուրգենի գերեզմանը գտնելու: Գտել էր, նրա հիշատակի համար հյուրասիրություն կազմակերպել
 
2008-
ի ազգային-գաղափարական հերթական զարթոնքը նրա համար մի հիանալի հնարավորություն էր հեղափոխականի իր կերպարով շրջապատին վարակելու համար: Նա իր տարերքի մեջ էր: Ամեն հնարավոր բան անում էր Համաժողովրդական Շարժման շունչը տարածելու համար: Հարազատ որդուն էր մղում առաջին գիծ, չէր խնայում, ասում էր` դու առաջինը պիտի լինես:
 
Գուրգեն Բոյաջյանը, մեր Գուգոնանսպառ էր: Նրա անափ սերը առ իր հայրենիքը, առ իր ժողովուրդը մի անքննելի հմայք էր հաղորդում իր կերպարին, նվիրյալ հայի իր ոգուն:
 
Մի խումբ ընկերներ

Lragir.am 19.07.10

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: