Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Հայաստանին պետք են ոչ թե իշխաններ, այլ ծառաներ

Այսօր տեղի է ունեցել Սարդարապատ շարժման նախաձեռնած այլընտրանքային ազգային խորհրդարանի արտաքին քաղաքականության հարցերին նվիրված հանձնաժողովի ստեղծման և կազմակերպման անդրանիկ նիստը։

Նիստը վարում էր «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանը։ Նա նշել է, որ այսօրվա իշխանությունները ձախողել են նաև արտաքին քաղաքականությունը, ինչն էլ հանձնաժողովի ստեղծման պատճառ է հանդիսացել։

Տիգրան Խզմալյանի խոսքերով' կան բազմաթիվ մասնագետներ և փորձագետներ, որոնք որոշումներ կայացնելու գործընթացում ներառված չեն, ինչը ևս խթան է հանդիսացել, որ «Սարդարապատ» շարժումը ձգտի ստեղծել մի մարմին, մի քաղաքական միավոր, որտեղ մշտապես վերլուծություններ կարվեն, որոնք կփորձեն գտնել, թե որն է հասարակական շահը։

Հանձնաժողովը կվարի հայաստանակենտրոն քաղաքականություն և չի հավակնի մրցակցային դաշտ ստեղծել ընդդիմության մեջ։

-Մենք չենք էլ ձգտում դասական ընդդիմություն լինել, որը ձգտում է իշխանության և իշխանության գալուց հետո բոլոր հարցերը կլուծի։ Ո՛չ։ Մենք փորձում ենք ստեղծել հասարակական և հեղինակավոր ամբիոն,-ասել է Տիգրան Խզմալյանը և նշել, որ Հայաստանին այլևս պետք չեն իշխաններ, պետք են ծառաներ։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ նույն աշխատանքը չի արվում ՀԱԿ-ի հետ, Տիգրան Խզմալյանն ասել է, որ իրենք դաշնակիցներ են որոշ ժամանակ և ճանապարհի որոշ մասը փորձում են անցնել միասին.

-Մենք մաղթում ենք իրենց հջողություն վերջին օրերին հայտարարված արտահերթ ընտրությունների ճանապարհին, թեպետ մենք չենք հավատում արտահերթ կամ հերթական ընտրություններին։ Սակայն եթե պատկերացնենք, որ այս ճանապարհով այդ հեղինակավոր կազմակերպությունը փորձի լուծել քաղաքական հարցը, ինչի՞ն են հասնելու։ Լավագույն դեպքում, ստանձնելու են 5-6 պատգամավորական տեղ հերթական ընտրակեղծիքներով ընտրված խորհրդարանում։ Լավ, իսկ դրանից հետո ի՞նչ է փոխվելու։ Ոչի՛նչ,- ընդգծել է Տիգրան Խզմալյանը և նշել, որ իրենք առկա հարցերը հետաձգելու շռայլություն իրենց թույլ տալ չեն կարող։

Նա նշել է, որ նախաձեռնությունն իրենց համար տունտունիկ խաղալ չէ, և կարևորագույն հարցերից է լինելու նաև ընդդիմադիր մոտեցումները լսելի դարձնելը, հետևաբար փորձ է արվելու ավանդույթ դարձնել հակադիր կարծիք լսելը և քննարկելը։ Այնուհետև՝ իշխանափոխությունից հետո, շարժումը ձգտելու է, որ արդեն իշխանության հասած ուժերը օրենքի ուժ տան դրան։

«Սարդարապատ» շարժամն մեկ այլ անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ իրենք աշխատելու են այն ուղղությամբ, որ հանձնաժողովների աշխատանքներում մասնակցություն ունենան նաև երիտասարդ մասնագետները, իսկ նիստերի ընթացքում եզրակացություններ ծնվեն։

7or.am 18.06.10

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԾԱՌԱՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ

Սարդարապատ շարժման ձևավորած Այլընտրանքային խորհրարանի շրջանակում այսօր տեղի ունեցավ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջին նիստը:
 
Սարդարապատ շարժման անդամ Տիգրան Խզմալյանը նշել է, որ Հայաստանին այլևս իշխաններ պետք չեն, պետք են ծառաներ: “Մենք ցանկանում ենք ստեղծել ամբիոն, որտեղ համապատասխան մասնագետները վերկուսակցական և հայաստանակենտրոն սկզբունքվ կքննարկեն, կվերլուծեն Հայաստանի արտաքին քաղաքականությունը և համաշխարհային զարգացումները”, ասել է Խզմալյանը:
 
Նրա խոսքով, արտաքին քաղաքականությունը մյուս ոլորտների պես ևս մենաշնորհված է, անվերահսկելի է հասարակության կողմից և հաշվետու չէ նրան, հակապետական է և հակազգային:
 
Խզմալյանը նշել է, որ հասարակական-քաղաքական վերլուծաբանների, լրջագույն մասնագետների, ինչպես օրինակ Իգոր Մուրադյանը, Մանվել Սարգսյանը, Արա Պապյանը և այլն, կարծիքները և վերլուծությունները հաշվի չեն առնվում: Այս պատճառով էլ ստեղծվում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով, որը փորձելու է պատասխաններ տալ, թե որն է հասարակության շահը: Այժմ ոչ մի կուսակցություն չի կարող այդ առաքելությունը վերցնել իր վրա, որովհետև զբաղված են գզվռտոցով և կերակրատաշտի մոտ տեղ գրավելով:
 
Խոսելով արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, նա նշել է, որ դրանք կրկին կեղծվելու են, ընդդիմությունը 5-6 տեղ է վերցնելու, իսկ ի՞նչ է լինելու հետո:
 
Խզմալյանը նշել է, որ Հայաստանը կարող էր փայլուն կերպով օգտվել իսրայելա-թուրքական հակասություններից, կարող էր նախաձեռնություն ցուցաբերել ղրղզա-ուզբեկական հարցում և հումանիտար օգնություն ուղարկեր այդ թուրքալեզու երկրներին, դիվիդենտներ շահելով: Հայաստանը պասիվություն է ցուցաբերում իր համար կենսական նշանակություն ունեցող Իրանի և Չինաստանի հետ հարաբերություններում:

 Lragir.am 18.06.10

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: