Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Ապրիլի 16–ին Ստեփանակերտում ՀՀ և ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանները հանդիպել են տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Այլ խնդիրների շարքում երկու օմբուդսմենները անդրադարձել են Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տրամադրել չտրամադրելու հարցին։

 

ՀՀ–ի և ԼՂՀ–ի Մարդու իրավունքների պաշտպանները տարակուսում են թե ինչու՞ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին ակտիվ մասնակից Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն չտվեցին։ Այսօր Ստեփանակերտում Մարդու իրավունների պաշտպանները համատեղ ասուլիս ունեցան, որի ընթացքում ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ասաց, որ այդ դեպքը իր համար անհասկանալի է և անընդունելի:

-Խոսքը գնում է մի մարդու մասին, որը, որ այն դժվարին պայմաններում եկավ և միացավ մեր ազատամարտիկներին և իրոք կարող է բարոյական հարց առաջանալ` իսկ ինչու՞ նա չի կարող լինել ԼՂՀ քաղաքացի։ Ինձ համար որպես քաղաքացի, որպես հայ մարդ, որպես արմատներով արցախցի այնուամենայնիվ մնաց անհասկանալի և անընդունելի։ Մենք այս հարցի լուծումը չկարողացանք գտնել որովհետև մեզ ասացին, որ կան խնդիրներ որոնք գաղտնիք են, չեն կարող դրանք հրապարակել և ներկայացնել։ Եվ դրա համար էլ մենք Հայաստանում այդ հարցով չկարողացանք իրավական դաշտում խորանալ որովհետև կան նաև էտիկայի կանոններ՝ պետական ինստիտուտները պետք է իրար վստահեն։ Մենք չենք կարող ասել, որ չենք վստահում և այլն։

 16.04.10թ.

 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: