|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Վարդան Այգեկցի
* 1
ԳԱՐՈՒ
ՀԱՇԻՎ ԳԱՐՈՒ ՀԱՇԻՎ Մի մարդ կալից գրաստով գարի Էր կրում տուն: Եվ քուռակը մոր հետ գնում Էր ու ետ դառնում: Իսկ տանը, ուր կրում Էին գարին, մի խոզ կար կապած, որին գիրացնում Էին: Գարին նրանից անպակաս Էր, որպեսզի ուտի և գիրանա: Քուռակն ասաց մորը. — Ինչո՞ւ համար այն խոզը առանց աշխատանքի ուտում Է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ, իսկ մեզ, որ չարչարվում ենք, օրը մի անգամ են գարի տալիս: Մայրն ասաց. — Լսիր, որդյակ, մի շաբաթ ևս համբերիր, ես քեզ պատասխան կտամ ու քո աչքով կտեսնես: Մի շաբաթ հետո Էշը և քուռակը բեռով տուն Էին գալիս: Քուռակը մորից առաջ Էր գնում և լսեց ուժեղ խռնչոցի ձայն, որովհետև խոզը մորթում Էին: Քուռակը խրտնեց և ետ փախավ դեպի մայրը: Մայրն ասաց. — Ի՞նչ եղավ քեզ, որդյակ, որ սոսկում ես. մի վախենար խոզից, որովհետև նրանից գարու հաշիվ են ուզում: Դարձյալ եկան կալը՝ գարի կրելու: Եվ երբ բարձված վերադարձան տուն, քուռակը բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց. — Ո՛վ մայր, տես թե ոտքիս չի՞ փակչել գարու մի հատ, որ ինձնից Էլ հաշիվ ուզեն, ինչպես խոզից: ԱՅՐԻ ԿԻՆԸ ԵՎ ԻՐ ՈՐԴԻՆ Մի այրի կին ուներ տաս այծ և մի որդի: Ամեն օր որդին այծերը տանում էր արոտ, և մայրն ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ ու փոխ էր տալիս հարևաններին: Եվ որդին մորն ասաց, թե ինչու ես այդպես ջուր լցնում կաթի մեջ ու փոխ տալիս հարևաններին: Մայրն ասաց. — Որդի, մեր կաթը քիչ է, նրա համար եմ անում, որ մեր կաթը մի քիչ ավելի լինի, որ ձմեռը մեզ թացան լինի: Իսկ մի օր, երբ որդին այծերն արոտ էր տարել, երկնքում ծնվեց մի փոքր ամպ, անձրև եկավ, հեղեղ եղավ և այծերը սրբեց լցրեց գետը: Որդին տուն եկավ արևով ու դատարկ, ձեռքին միայն փայտը: — Որդի՛, ո՞ւր են այծերը, և ինչո՞ւ դու այսօր արևով եկար: Որդին ասաց. — Մայրիկ, այն մի շերեփ ջուրը, որ խառնում էիր կաթին ու փոխ տալիս հարևաններին, հավաքվեց, հեղեղ դարձավ ու եկավ մեր այծերը տարավ, լցրեց գետը: ԱՅԾԵՐ ԵՎ ԳԱՅԼԵՐ Հավաքվեցին այծերը միասին և պատգամ ուղարկեցին գայլերի ազգին ու ասան, թե ինչու մեր մեջ լինի անհաշտ խռովություն և ոչ թե խաղաղություն: Հավաքվեցին գայլերը և շատ ուրախացան, նամակով պատգամ ուղարկեցին այծերի ազգին, նաև անթիվ ընծաներ: Եվ գրեցին այծերին. «Լսեցինք ձեր բարի խորհուրդը և գոհ ենք աստծուց, որովհետև մեզ համար մեծ խնդություն է և խաղաղություն, նաև իմացնում ենք ձերդ իմաստության, որ հովիվն ու շներն են պատճառը և սկիզբ մեր խռովության և կռվի: Եվ եթե նրանց վերացնենք մեջտեղից, շուտով խաղաղություն կլինի»: Լսեցին այծերը, հաստատեցին և ասացին. — Իրավացի են գայլերը, որ մեզ սպանում են, որովհետև շները և հովիվը նրանց հալածում են մեզնից: եվ այծերը վտարեցին շներին ու հովվին և երդվեցին, որ հարյուր տարի մնան անխախտելի սիրով: Այծերը ցրվեցին լեռներն ու դաշտերը և սկսեցին ուրախ լինել, ցնծալ ու խաղալ, որովհետև արածում էին լավ արոտներում, ուտում էին համեղ խոտեր, խմում էին պաղ ջրեր, խնդում էին ու վազվզում, փառք տալով, որ հասան լավ ժամանակի: Գայլերը համբերեցին հարյուր օր, ապա հավաքվեցին դաս-դաս, ընկան այծերի վրա և կերան: ԱՌՅՈՒԾՆ ՈՒ ԱՂՎԵՍԸ Մի առյուծ կորյուն ծնեց: Հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու: Աղվեսը եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ, առյուծին նախատեց բարձրաձայն ու անարգեց, թե այդ է քո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ: Առյուծը հանդարտաբար պատասխանեց. — Այո՛, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես: ԱՌՅՈՒԾԸ, ԳԱՅԼԸ ԵՎ ԱՂՎԵՍԸ Առյուծը, գայլը և աղվեսը եղբայրացան ու որսի ելան: Գտան մի խոյ, մի մաքի և մի գառ: ճաշի ժամին առյուծն ասաց գայլին, թե բաժանիր մեր մեջ այդ որսը: Գայլն ասաց. — Ո՛վ թագավոր, աստված արդեն բաժանել է. խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին: Առյուծը բարկանալով ապտակ զարկեց գայլի ծնոտին: Գայլի աչքերը դուրս թռան, և նա նստեց ու դառն լաց եղավ: Առյուծն ասաց աղվեսին, թե բաժանիր ոչխարները մեր մեջ: Աղվեսն ասաց. — Ո՛վ թագավոր, աստված արդեն բաժանել է. խոյը քեզ՝ ճաշին, մաքին քեզ՝ հրամենքին, գառը քեզ՝ ընթրիքին: Եվ առյուծն ասաց. — Ո՛վ խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել: Աղվեսն ասաց. — Ինձ սովորեցրին գայլի աչքերը, որ դուրս թռան: ԳԻՆԻ Մի թագավոր մի որդի ուներ: Նա հրամայեց նայիպներին, թե ամեն օր ձեզնից մեկը թող տանի իմ որդուն և պատվի: Եվ տանում էին: Մի օր մի նայիպ պատվելու էր տարել թագավորի որդուն: Երեկոյան նրան տարավ թագավորի տունը և ինքը գնաց: Թագավորի որդին խիստ գինով էր: Նա հարբած դուրս եկավ ընկավ աղբանոցը և մեռավ: Թագավորը հրամայեց, թե իմ իշխանության ներքո ինչքան այգի կա փակեք և կարասները կոտրատեք: Այդպես արին: Մի այրի կին մի որդի ուներ: Նա պահեց իր հնձանն ու գինին: Ամեն առավոտ ու երեկո հացի վրա երկու թաս գինի էր տալիս որդուն: Այրի կնոջ որդին մի գիշեր դուրս եկավ, սպանեց թագավորի առյուծին: Թագավորն առավոտյան հրամայեց՝ եթե իմ առյուծին սպանողը գա և ինձ պատմի՝ նրան չեմ պատժի: Եկան այրի կինը և նրա որդին: Թագավորը նրան հարցրեց, թե ինչպե՞ս սպանեցիր առյուծին: Նա ասաց, թե գիշերով դուրս եկա, հանդիպեցի առյուծին և սպանեցի: Մայրն ասաց, թե նրան գիշերով է սնուցել և պատմեց, թե ինչպես է գինով սնուցել: Թագավորը հրաման արձակեց, թե այգի տնկեք և գինին այնպես խմեք, որ առյուծ սպանեք, ոչ թե աղբանոցում մեռնեք: ՄԻԱՄԻՏ ԳՈՂԵՐԸ Երկու գող բարձրացան մի մեծատան կտուր և կամեցան երդիկով վայր իջնել ու գողություն անել: Մեծատունն իմացավ, որ գողերը երդիկի մոտ են: Կինը մարդուն ասաց, թե այս բոլոր գանձերը, ոսկին և կերպասը քեզ որտեղի՞ց: Մեծատունն ասաց. — Գնում էի գողության, մեծատուն մարդկանց երդիկով իջնում էի լուսնկա գիշերով, ինչպես այժմ, լուսնի շողերը երդիկից ներս էին ընկնում, ինչպես այժմ: Ես գրկում էի շողերի սյունը, վայր էի իջնում և այնպիսի մի բան էի ասում, որ ինչքան գեղեցիկ կերպաս կար այդ տանը, երևում էր ինձ: Կապում էի լուսնի շողերին և վեր բարձրանում: Այս ամենն այդպես եմ վաստակել: Երբ գողերն այդ բանը լսեցին, խիստ ուրախացան և հավատացին այս ցնորամիտ բանին և լուսնի շողերը գրկելով երդիկից վայր ընկան ու ջարդվեցին: ԻՇխԱՆԸ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆԸ Մի իշխան կար խիստ չար և անիրավ: Նույն քաղաքում ապրում էր նաև մի այրի կին: Իշխանը հարկ պահանջելով նեղում էր նրան, իսկ այրի կինը աղոթում էր, որ իշխանը երկար ու խաղաղ կյանք ունենա: Գնացին ասացին իշխանին, թե քո չարության համար այրին աղոթում է: Իշխանը եկավ և ասաց. — Ես քեզ բարիք չեմ արել, ով կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում: Այրի կինն ասաց. — Քո հայրը վատ մարդ էր. ես անիծեցի, և նա մեռավ: Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար: Այժմ վախենում եմ, որ մեռնես և քո որդին քեզնից ավելի չար լինի: ԻՄԱՍՏՈՒՆ ԶԻՆՎՈՐԸ Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում, նա երկու ոտքով կաղ էր: Զինվորներից մեկը նրան ասաց. «Ո՛վ ողորմելի, ուր ես գնում: Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող»: Իսկ նա ասաց. «Ո՛վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, կռվելու և հաղթելու»: ԹԱԳԱՎՈՐՆ ՈՒ ՕՁԸ Կար մի թագավոր և ուներ մի սիրելի օձ, որն ամեն օր նրան բերում էր մի կարմիր դահեկան: Թագավորն ունեցավ մի մանուկ, որին սնուցում էր գահի վրա: Նա օձը նետում էր մանկան պարանոցով, և օձն ու մանուկը այդպես խաղում, էին: Երբ մանուկը մեծացավ, մի անգամ խաղի ժամանակ սուրը հանեց, կտրեց օձի պոչը և գետին գցեց: Օձը զայրացավ, խատեց մանուկին, և մանուկն իսկույն մեռավ: Օձը գնաց օտար երկիր: Երբ թագավորը եկավ ու տեսավ մանուկին օձի թույնից սևացած ու մեռած, օձի պոչը գետնին ընկաց, իմացավ, որ իր մանուկն է թրով կտրել օձի պոչը: Նա սգաց որդուն, տարավ թաղեց գերեզմանում: Անցավ մի առ ժամանակ, և թագավորը խնդրատուներ ուղարկեց այն օձի մոտ և ասաց. — Գիտեմ, որ առաջ իմ որդին է ծռություն արել. նա կտրել է քո պոչը, ապա դու կծել ես նրան: Ինչ որ եղավ՝ եղավ, և իզուր գնացիր: Արի, և մենք առաջվա նման կսիրենք իրար ու միասին կապրենք: Իսկ օձը պատասխան տվեց և ասաց. — Այդպես չէ. քանի որ ես պիտի նայեմ իմ պոչի վրա, իսկ դու քո որդու գերեզմանին, ուրեմն մեր միջից թշնամությունը չի վերանա: Լավն այն է, որ դու և ես իրարից հեռանանք, որպեսզի ուրիշ մեծ չարիքներ չծնվեն մեր մեջ: ԱՌՅՈՒԾԸ, ԱՂՎԵՍՆ ՈՒ ԱՐՋԸ Առյուծը հիվանդացավ, և բոլոր կենդանիները եկան նրան տեսության, միայն աղվեսն ուշացավ: Արջը չարախոսեց նրան, իսկ աղվեսը դռան ետևից լսեց և ներս ընկնելով, թավալվեց առյուծի առաջ: Առյուծն ասաց աղվեսին. «Բարի ժամի չեկար, գարշելի, ասա ինձ, ինչո՞ւ ուշացար»: Աղվեսն ասաց. «Մի՛ բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առոդջության համար այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության»: Եվ առյուծն ասաց. «բարի եկար, իմաստուն կենդանի, ի՞նչն է քո դեղը»: Աղվեսն ասաց. «Խիստ պիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծր վրա, մորթին իսկույն ցավը կհանի հիվանդից»: Առյուծը հրամայեց, բռնեցին արջին և սկսեցին մորթին հանել: Իսկ նա վայում էր և ուժեղ ոռնոց արձակում: Աղվեսն ասաց. «Այդ ամենը քեզ և նրան, ով արքունիք մտնելով կչարախոսի մեկին»: ՄԻ ԿԱԹ ՄԵՂՐԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌ Մի մարդ խանութ ուներ և մեղր էր ծախում: Մեղրից մի կաթիլ կաթեց գետնին և մի պիծակ նստեց կաթի վրա: Կատուն վազեց և պիծակին առավ: Նրանից հետո շունը վազեց և կատվին առավ: Խանութի տերը շանը զարկեց և սպանեց: Այդ գյուղին դրացի մի գյուղ կար, և շունն այն գյուղից էր: Երբ շան տերն իմացավ, թե խանութպանն սպանել է իր շանը, այն ժամանակ եկավ և սպանեց խանութպանին: Հետո երկու կողմից վեր կացան գյուղացիք և միմյանց հետ մեծ պատերազմ արին: Նրանց մեջ կոտորած եղավ, և երկու կողմից կենդանի մնաց մի մարդ մի կաթիլ մեղրի համար: ԿՏԱԿ ԳԱՆՁԻ ՄԱՍԻՆ Մի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ: Մահվան ժամին նա կանչեց որդիներին և ասաց. — Ո՛վ զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թողել մեր այգում, բայց ես ձեզ ցույց չեմ տա նրա տեղը: Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խոր փորի: Հոր մահից հետո որդիներն սկսեցին աշխատել մեծ եռանդով և խորն էին փորում, որովհետև յուրաքանչյուրն աշխատում էր, որ ինքը գտնի գանձը: Այգին սկսեց աճել ու զորանալ, առատ բերք տվեց և նրանց հարստացրեց գանձերով: ՈՒՂՏԸ, ԳԱՅԼՆ ՈՒ ԱՂՎԵՍԸ Ուղտը, գայլն ու աղվեսը եղբայրացան և ճանապարհ ընկան: Ճանապարհին գտան մի բլիթ հաց և միմյանց ասացին, թե ով ավագ է, թող նա ուտի: Եվ սկսեցին ասել իրենց տարիքը: Աղվեսն ասաց. — Ես այն աղվեսն եմ, որի անունը Ադամը դրեց: Գայլն ասաց. — Ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ: Ուղտը տեսնելով, որ նրանք իրենից ավագ դուրս եկան և հացը պիտի ուտեն, հացը բերանն առավ և բարձրացնելով՝ ասաց. — Մի՞թե ես երեկվա տղան եմ, որ այսչափ մեծացրել եմ իմ սրունքները: Եվ սկսեց հացն ուտել: Իսկ աղվեսը և գայլը ցատկելով նրա շուրջը, ոչինչ չկարողացան անել և փախան: ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ ԿՌՈՒՆԿԸ ԵՎ ԷՇԸ Հավաքվեցին թռչունները և ասացին, թե ում ձայնը զորավոր է, նրան մեզ թագավոր դնենք, որպեսզի պատերազմի ժամին կանչի մեզ: Կռունկը երկինք բարձրացավ և գոչեց. նրան հավանեցին թռչունները և օծեցին թագավոր: էշը եկավ և ասաց. — Ա՛յ, եթե ինձ ոտի տակ անեիք, որ նրա փոխարեն ե՛ս բարձրանայի, դուք կլսեիք, թե ում ձայնն է զորավոր: ԵԶԸ ԵՎ ՁԻՆ Եզը և ձին խոսեցին իրար հետ: Եզն ասաց. — Դու ով ես, կամ ի՞նչի պետք ես: Ձին ասաց. — Ես ձին եմ, ինձ թագավորները, իշխանները և պարոնները զարդարում են ոսկով և արծաթով ու բազմում են ինձ վրա: Եզն ասաց. —
Ամբողջ
աշխարհի
բարեկեցությունն
եմ
ես,
որովհետև
ես
եմ
վաստակում,
չարչարվում
և
հոգնում,
իսկ
դու
և
քո
թագավորն
ուտում
եք:
Բոլոր
մարդիկ
ուտում
են
իմ
վաստակը,
եթե
չվաստակեմ,
դու
և
քո
թագավորն
իսկույն
կմեռնեք:
Եվ
դու
երախտամոռ
մի
լինիր: ՀԻՄԱՐԸ ԵՎ ՁՄԵՐՈՒԿԸ Մի հիմար և միամիտ մարդ ուներ մի դահեկան: Առնելով դահեկանը նա գնաց քաղաք մի էշ գնելու: Շրջեց քաղաքում և շուկայում, մի դահեկանի էշ չգտավ, նորից եկավ շուկա, տեսավ մի մեծ ձմերուկ և հիացած հարցրեց. — Այս ի՞նչ է: Վաճառականներն իմացան, որ նա հիմար է և ասացին, թե հնդու էշի ձու է և կհանի հնդու մեծ էշ: Մարդը ուրախանալով տվեց դահեկանը և առավ հնդու էշի ձուն: Վաճառականները նրան պատվիրեցին, թե ձեռքիդ զգույշ տար, թե չէ կկոտրվի և էշը միշից կփախչի: Մարդը ձմերուկը ձեռքին սկսեց գնալ զառիվայր ճանապարհով, ոտքը սայթաքեց, ձմերուկը ձեռքից դուրս պրծավ և գլորվեց խիտ անտառի մեջ: Անտառից մի նապաստակ վազեց և սկսեց փախչել, իսկ մարդը կարծեց, թե ձուն կոտրվել է և ահա էշը դուրս է եկել ու փախչում է: Նա ետևից վազելով կանչում էր նապաստակին ու ձայն տալիս. - Ա՛յ հնդու էշ, վայ ինձ, մի՛ փախչիր, քուռի՛, քուռի՛, խնայիր ինձ և վերադարձիր: ԷՇԻՆ ԹՈՌ ԾՆՎԵՑ Էշին ավետիս տվին՝ թե ցնծա, ուրախ եղիր ու մեծ ընծա պարգևիր, որովհետև քեզ թոռ ծնվեց: Եվ էշն ասաց. — Վայ ինձ, բարեկամներ, եթե հարյուր թոռ էլ ծնվի, իմ մեջքի բեռան ծանրությունը չեն թեթևացնի: ԱՂՔԱՏՆ ՈՒ ԱՎԵՏԱՐԱՆԸ Մի աղքատ գյուղ եկավ ու մտավ գյուղի եկեղեցին, որ խարխուլ էր և անձրևի ժամանակ կաթում էր: Աղքատը անձրևից թրջվել էր: Նա քաղցած էր, հագել էր պատառոտուն զգեստ, դողում էր, հոգնել էր ճանապարհից: Ներս մտավ քահանան, սկսեց ժամ ասել: Առավ ավետարանը և կարդաց այն էջը, ուր գրված էր, թե օտարական էի՝ ընդունեցիք ինձ, մերկ էի՝ հագցրիք ինձ, քաղցած էի՝ կերակրեցիք ինձ, ծարավ էի՝ հագեցրիք ինձ: Աղքատը լսեց և ուրախացավ. «Այս ինձ համար է ասված, շուտով կկատարեն իմ կամքը»: Քահանան ժամն արձակեց ու գնաց տուն, աղքատին թողեց եկեղեցու մեջ և հոգ չտարավ նրա մասին: Աղքատը մտածեց. «Այն գիրը, որ կարդաց, սուտ էր»: Առավ ավետարանը, վրան քար դրեց և սուզեց ջրի մեջ: Քահանան եկեղեցի գալով, ավետարանը չգտավ և աղքատին ասաց. — Ո՞ւր է ավետարանը: Աղքատն ասաց քահանային. — Ի՞նչ ես անում սուտ ավետարանը, ես տարա ջուրը գցեցի: Քահանան բարկանալով սկսեց ծեծել աղքատին: Աղքատն ասաց. — Ինչո՞ւ ես ծեծում ինձ, անիրավ, եթե հավատում ես, թե ավետարանն աստծու ճշմարիտ խոսքն է, ապա ինչո՞ւ չես կատարում նրա կամքը: Որովհետև ես օտարական եմ, և ինձ չեք ընդունում, մերկ եմ, և ինձ չեք հագցնում, քաղցած եմ՝ չեք կերակրում, ծարավ եմ՝ ջուր չեք տալիս: Մի՞թե աստված այդ բաների պակասությունն ուներ և այդ ամենն իր համար ասաց: ՄԱՐԴԸ, ԸՆԿՈՒՅԶԸ ԵՎ ՁՄԵՐՈՒԿԸ Մի մարդ ընկույզի ծառի տակ ձմերուկ էր ցանել: Պտուղի ժամանակ եկավ, տեսավ մեծ-մեծ ձմերուկները, նայեց ծառին, տեսավ, որ ընկույզը մանր էր: Մարդն ասաց. — Տե՛ր աստված, ինչ որ ստեղծել ես՝ ամենը կարգին է և մի բանի նման: Իսկ այս երկու պտուղը անկարգ են և բանի նման չեն: Մարդն ասում էր, որ ընկույզի տեղ ձմերուկ պիտի լիներ ծառին և ընկույզը ձմերուկի թփի վրա: Նա պառկեց ծառի տակ, նայեց ծառին: Հանկարծ մի ընկույզ պոկվեց ծառից, ընկավ նրա ճակատին, ճակատը պատռեց և արյուն եկավ: Մարդը վեր կացավ տեղից և աղաղակեց. — Տե՛ր աստված, ինչ որ ստեղծել ես, ամենը կարգին է ու կատարյալ և ով չհավանի քո ստեղծածը, նրա ճակատը թող իմից լավ լինի, որովհետև եթե ընկույզի տեղ ձմերուկ լիներ, ինձ պիտի սպաներ: ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ՋՐԱՂԱՑԸ Եկեղեցին պարծեցավ իր սրբությամբ և ասաց. — Ես աստծու տաճարն եմ. քահանաներն ու ժողովուրդը դեպի ինձ են գալիս աստծուն աղոթելու և պատարագ մատուցելու: Աստված հաշտվում է աշխարհի հետ և մեղքերին թողություն է լինում: Այն ժամանակ ջրաղացն ասաց եկեղեցուն. — Ինչ որ դու ասում ես, արդար է և ճշմարիտ, բայց դու իմ երախտիքը մի՛ մոռանա, որ գիշեր-ցերեկ աշխատում եմ և դատում ա՛յն, ինչ ուտում են քահանաներն ու ժողովուրդը, և ապա քեզ են տալիս աղոթելու և երկրպագելու աստծուն: ԱՄԵՆԱՏԳԵՏ ՄԱՐԴԸ Մի թագավոր կամեցավ աշտարակ շինել: Աշտարակը քանի ցերեկը շինում էին, գիշերը փուլ էր գալիս: Նա հավաքեց իր գիտուններին ու պատճառը հարցրեց: Նրանք ասացին. — Եթե կամենում ես, որ այլևս չփլչի, գտիր մի տգետ մարդ, որից ավելի տգետ մարդ չլինի, և նրան կենդանի դիր պատի մեջ, ու պատը թող շարեն, այլևս չի փլչի. Թագավորն ասաց. — Այդ բանի ընտրությունը ևս դուք արեք, գտեք մի տգետ մարդ, որին կենդանի թաղեն պատի մեջ: Գիտունները նստեցին միասին որոշելու, թե որտե՞ղ կարող են գտնել տգետ մարդ: Մեկն ասաց. — Ձկնորսն է տգետ, քանի որ նրա առն ու տալը մարդու հետ չի, այլ ջրի և ձկների: Իսկ ոմանք ասացին. — Իշապանը, որ էշի հետ է լինում և իր ողջ կյանքն անց է կացնում գրաստի հետ, շրջելով լեռ ու անտառ: Ոմանք ծովարարին ասացին, իսկ ոմանք հովվին, որ ամառ-ձմեռ ոչխարների հետ շրջում է լեռներում, չի մտնում գյուղ կամ քաղաք: Հավանություն տվին և կամեցան հովվին բերել: Այն ժամանակ գիտուններից մեկն ասաց. —Մեր թագավորը մի հովիվ ունի, որ ծնվել է սարում ոչխարների մեջ, սնվել է այնտեղ և իր կյանքում ոչ գյուղ է մտել, ոչ քաղաք: Ուղարկեցին տասը ձիավոր, որպեսզի մարդուն բերեն: Ձիավորները գնացին գտան հովվին, որ կթում էր ոչխարը, և ողջունելով ասացին. — Թագավորը քեզ կանչում է: Հովիվն ասաց. — Ես իմ կյանքում ոչ քաղաք եմ գնացել և ոչ գյուղ, ինձ ինչու է կանչում: Իսկ նրանք խորամանկությամբ ասացին. «Չենք իմանում»: Հովիվը պատվեց նրանց, գառ մորթեց, պանիր բերեց, ուրախացրեց նրանց և երդմամբ հարցրեց կանչելու պատճառը: Նրանք ասացին, թե այս պատճառով է քեզ կանչում, որովհետև թագավորի գիտուններն ասել են, որ մի տգետ մարդու պետք է դնել պատի մեջ, որպեսզի պատը շեն մնա: Այն ժամանակ հովիվը ծիծաղեց և ասաց. — Հիմարը և տգետն այն գիտուններն են, որ այդպիսի ընտրություն են արել: Նա մի ոչխար բերելով ասաց. — Ես ձեզ ցույց կտամ իմ տգիտությունը: Եվ ասաց. —Այս ոչխարը երկու գառ ունի փորում, մինը էգ է, մյուսը՝ որձ, մեկի գլուխը սև է, մյուսինը՝ սպիտակ: Ոչխարը մորթեց ու գառները փորից հանեց, այնպես էր, ինչպես ասաց: Մի այլ ոչխար բերելով, ասաց. — Այս ոչխարը մեկ գառ ունի փորում, մարմինը սև է, գլուխն սպիտակ, ինքը որձ: Մորթեցին տեսան այնպես է: ձովիվն ասաց. — Ոչխարի այս երկու հոտը, որ կա ձեր առաջ, ամեն մեկին գիտեմ, թե ո՛րն է ծնելու, ո՛րն է ստերջ, ո՛րն է որձ ծնելու, ո՛րը էգ, ո՛րը սև ու սպիտակ և ո՛րը սև ու սպիտակ պուտերով: Ձեր գիտունները կարո՞ղ են այդ իմանալ: Ձիավորներն ասացին. — Ո՛չ ամենևին: Հովիվն ասաց. — Ուրեմն իմացեք, որ ես չեմ այն հիմարը և տգետը, որին դուք փնտրում եք: Իսկ եթե կամենաք, ես ցույց կտամ տգետ մարդուն: Թագավորը թող իր նայիպին բռնի, թալանի և ինչ ունի՝ բոլորն առնի ու քաղաքի հրապարակում նրան կախի, չարաչար տանջի, որպեսզի բոլոր քաղաքացիները տեսնեն, ապա նայիպին թող տանեն թաքցնեն և ասեն, թե նրան սպանեցին: Երեք օր քաղաքում թող կանչեն, թե ի՛նչ մարդ որ գա և հանձն առնի նայիպի գործը, նրա բոլոր ապրանքն այդ մարդուն կտանք և նրան կնշանակենք թագավորի նայիպ: Ա՛յն մարդը, որ կտեսնի այդ խաղքը, կլսի, ինչ որ արին նայիպի գլխին և առաջանալով կասի, թե ես ուզում եմ լինել նայիպ, այդ մարդը և՛ հիմար է, և՛ տգետ, նրան բռնեցեք և կենդանի դրեք պատի մեջ, որպեսզի այլևս պատը չփլչի և շեն մնա: Նրանք եկան և թագավորին պատմեցին: Թագավորն արեց այնպես, ինչպես հովիվն ասել էր: Մինչդեռ քաղաքում կանչում էին, թե ով գա և հանձն առնի նայիպի գործն ու իշխանությունը, նա կստանա նրա ապրանքն ու հողը, մոտ վազեց մի անճարակ ու տխմար մարդ և ասաց, թե ես հանձն կառնեմ այդ գործը: Նրան հարցրին, թե տեսար ինչ արին նայիպի գլխին: Նա ասաց. — Այո՛, տեսա: Իսկույն առան նրան ու տարան, կենդանի դրին պատի մեջ, և պատը հաստատուն մնաց: ԱՂՎԵՍՆ ՈՒ ՈՐՍՈՐԴԸ Որսորդը շներով հետապնդում ու նեղում էր աղվեսին: Աղվեսը դարձավ և ասաց. — Աղաչում եմ քեզ, ասա, թե ինչո՞ւ համար ես ինձ նեղում: Որսորդն ասաց. — Որպեսզի հանեմ քո մորթին: Աղվեսը կանգնեց և ասաց. — Տե՛ր աստված, փառք քեզ, որ սրա ուզածն այս է: Իսկ ես կարծում էի, թե ինձ ուզում է նշանակել մեր գավառի հավարած կամ թռչնոցի վանահաւր: ԻՇխԱՆԱՎՈՐԸ ԵՎ ԻՄԱՍՏՈՒՆԸ Կար մի աշխարհակալ իշխանավոր: Նա ուներ մի շատ գեղեցիկ տղա: Իշխանավորն ասաց, թե գեղեցիկ աղջիկ կառնեմ, որ կին լինի իմ որդուն՝ իմ գահը ժառանգող գեղեցիկ թոռներ ունենամ: Գնաց բերեց մի գեղեցիկ հարս, և դեռ թոռ չէր ունեցել, երբ որդին մեռավ ու հարսը մնաց: Նա ինքը կամեցավ հարսին առնել և հարցրեց իմաստուններին, թե կա՞ իրավունք: Նրանք ասացին, թե իրավունք չկա, որ հայրը հարսին առնի: Նա չկամեցավ լսել նրանց, գտավ մի լավ իմաստուն, որ նրա սիրելին էր, և այդ իմաստունն ասաց իշխանավորին. —Աշխարհում յոթանասուներկու ազգ կա, և նրանցից ո՛չ մեկին չի հասնում, իսկ քեզ կհասնի: Եվ իմաստունն ասաց. — Վախենում եմ պատճառն ասել, որովհետև կսպանես ինձ: Նա երդվեց չպատժել նրան, եթե պատճառն ասի: Այն ժամանակ իմաստունն ասաց. —Որովհետև դու ամեն ազգից դուրս ես. քեզ վրա իշխանություն չկա, ինչ կամենաս՝ կարող ես անել: ԱՂՎԵՍԸ ԵՎ ԹՂԹԱՏԱՐ ԳԱՅԼԸ Աղվեսը մի գրած թուղթ գտավ, տարավ գայլին ու ասաց. — Այսքան ժամանակ աշխատեցի, բարեխոս մարդիկ մեջ գցեցի և իշխանից քեզ համար թուղթ հանեցի, մի ոչխար պիտի տա քեզ: Եվ ոչ շուն, ոչ մարդ քեզ չպիտի նեղեն: Այդպես խաբեց գայլին և միասին գնացին մի գյուղ: Աղվեսը նստեց բլուրի վրա և թուղթը տվեց գայլին: Երբ գայլը գյուղ մտավ, վրա թափվեցին շներն ու մարդիկ և նրան գզեցին ու գանահարեցին: Արյունաթաթախ գայլը հազիվ ազատվելով հասավ աղվեսին: Աղվեսն ասաց. — Ինչո՞ւ թուղթը ցույց չտվիր: Գայլն ասաց. —Ցույց չտվի, բայց գյուղում հազար շուն կար, որ գիր չգիտեր: ԱՅՐԻ ԿԻՆԸ ԵՎ ԽՈՐԹ ՈՐԴԻՆ Մի այրի կին ուներ մի կով, իսկ նրա խորթ որդին ուներ մի էշ: Խորթ որդին գողանում էր կովի կերը, տալիս էշին: Այրի կինն աստծուն աղաչեց, որ աստված էշին մեռցնի: Բայց կովը մեռավ, և այրին լաց եղավ ու ասաց. «Ո՛վ աստված, մի՞թե չկարողացար էշը կովից տարբերել»: ՀԱԼԱԼ ՄԱՐԴԸ ՄԻ երիտասարդ ուխտել էր հարամ բան ամենևին չուտել: Մի օր նա գնաց գետի ափը և տեսավ, որ ջուրը մի խնձոր է բերում: Երիտասարդն առավ խնձորը և կերավ անոթի: Ապա միտն ընկավ իր ուխտը, գնաց գետն ի վեր, գտավ մի այգի և իմացավ, որ խնձորն այդ այգուց էր: Երիտասարդն ասաց այգետիրոջը. — Ողորմիր ինձ և առ խնձորի գինը կամ հալալ արա, որովհետև ես հարամ բան ամենևին չեմ կերել: Բուրաստանի տերն ասաց. — Կեսը, որ իմն է, հալալ քեզ, իսկ կեսը իմ եղբորն է, նրան տեր չեմ: Իմ եղբայրը հեռու է այստեղից վեց օրվա ճանապարհ: Երիտասարդը ճանապարհ ընկավ և գտավ այն մարդուն, ասաց. — Կամ առ քեզ կես խնձորի գինը և կամ հալալ արա ինձ: Մարդն ասաց. — Ո՛չ գինը կառնեմ և ո՛չ հալալ կանեմ: Թե կուզես, որ հալալ անեմ, ես մի աղջիկ ունեմ, որ ո՛չ ականջ ունի, ո՛չ լեզու, ո՛չ ձեռք և ո՛չ ոտք. նրան քեզ կին առ, որ հալալ անեմ: Երիտասարդն անճարացած առավ այդ աղջկան: Երբ առագաստ մտան, տեսավ որ աղջիկը բոլորովին առողջ էր: Երիտասարդն աներոջն ասաց, թե ինչո՞ւ էիր ծաղրում քո աղջկան: Եվ նա ասաց. — Ես ճշմարիտ էի, որովհետև ծնված օրից իմ աղջիկն արեգակի լույսը երդից է տեսել, օտար մարդու ձայն չի լսել, օտարի հետ չի խոսել, ձեռքով մեղք չի շոշափել և ոտքը դռնից դուրս չի դրել: Ես քեզ նման հալալ մարդ էի ուզում, և ահա դու եկար՝ ԱՌՅՈՒԾՆ ՈՒ ՄԱՐԴԸ Մի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին, և տեսակ-տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով ու անցնում: Առյուծը հարցրեց նրանց. — Ինչո՞ւ եք փախչում և ում ահից եք զարհուրած փախչում: Նրանք ասացին. — Փախիր և դու, որովհետև ահա գալիս է մարդը: Առյուծն ասաց. — Ո՞վ է մարդը, ի՞նչ է նա, ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից. Նրանք ասացին. — Կգա, կտեսնի քեզ և քեզ վայ կլինի: Եվ ահա իր հանդից եկավ մի հողագործ մարդ: Առյուծն ասաց. — Մի՞թե դու ես այն մարդը, որ վախցնում է գազան¬ներին: Նա ասաց. — Այո՛, ես եմ: Առյուծն ասաց. — Արի կռվենք: Մարդն ասաց. — Այո՛, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը տանն են: Եկ նախ կապեմ քեզ, որպեսզի չփախչես, մինչև ես գնամ, առնեմ իմ զենքը, և ապա կռվենք: Առյուծն ասաց. — Երդվիր որ կգաս, և ես կլսեմ քեզ: Մարդը երդվեց, և առյուծն ասաց. — Հիմա կապիր ինձ և գնա շուտ ու դարձիր: Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապեց կաղնու ծառին, ծառից կտրեց մի բիր և սկսեց զարկել առյուծին: Առյուծը գոչեց. — Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկ իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել: ՄՈՒԿԸ ԵՎ ՈՒՂՏԸ Մի մուկ հպարտացավ: Կորավ նրա իմաստությունը և նրա սիրտը լցվեց հպարտությամբ: Մուկը գնաց ուղտի մոտ և ասաց ուղտին. — Ինձ հրաման տուր թո կճղակի մեջ բուն դնեմ և այնտեղ բնակվեմ: Ուղտն ասաց. — Քեզ վնաս կլինի, որովհետև հանկարծ կոխ կտամ քեզ և կմեռնես: Մուկն ասաց. — Քո սմբակը կակուղ է և ինձ վնաս չի լինի: Ուղտն ասաց. — Քո արյունը քո գլուխը: Եվ մուկն ուղտի կճղակի մեջ շինեց իր բունը: Մի անգամ ուղտը ծանր բեռան տակ քայլեց և հանկարծակի կոխ տվեց մուկին: Մուկը ճչաց և նրա փորից դուրս եկավ ճրագուն, որովհետև մուկը գեր էր: Այդ տեսնելով ուղտն ասաց. — Ահա եղբայր, հենց այդ էր նեղում քեզ, որ դուրս ելավ քո փորից: ԳԱՅԼԸ, ԱՂՎԵՍՆ ՈՒ ՋՈՐԻՆ Գայլը, աղվեսն ու ջորին եղբայրացան ու գնացին: Երբ սովածացան և որսի չհանդիպեցին, ասացին. — Եկեք ուտենք նրան, ով տարիքով փոքր է: Այսպես ասեցին գայլը և աղվեսը, որովհետև կամենում էին ջորուն ուտել: Գայլին հարցրին, թե ո՞ր տարվա գայլն ես: Նա ասաց, թե ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ: Աղվեսն առաջ եկավ և ասաց. — Օ, դու տասը ազգով ինձանից փոքր ես. ես այն աղվեսն եմ, որին աստված ստեղծեց: Ջորին եկավ և ասաց. — Իմ ծննդյան թվականը գրված է սմբակիս վրա, եկեք կարդացեք և տեսեք՝ քանի տարեկան եմ: Նա ոտքը բարձրացրեց: Աղվեսն ասաց գայլին. — Գիտեմ, որ դու դպրոցում եղել ես, արի գիրը կարդա: Գայլը հավատաց և գնաց կարդալու: Ջորին ասաց. — Առաջ արի, որովհետև գիրս մանր է: Նա առաջ գնաց, և ջորին սաստիկ ուժով զարկեց գայլի ճակատին ու ջախջախեց: Գայլը գնաց կողկոնձալով: Աղվեսն ասաց գայլին. — Արի, մի տող էլ կա, այն էլ կարդա: Գայլն ասաց. — Ես ինչ գիտեի գիրը, մենք ազգե ազգ մսագործ ենք և մսեգործի որդի: ԳՈՂ ՔԱՀԱՆԱՆ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆԸ Մի քահանա գողացավ այրի կնոջ կովը և կապեց ախոռում: Կինն իմացավ և քահանային ասաց. — Տեր հայր, հասավ իմ մահվան ժամը, գնանք ախոռ, որ խոստովանեմ մեղքերս: Այն ժամանակ քահանան կովը տարավ ներսի տուն, այնտեղից ժամատուն և այնտեղից եկեղեցի: Կինն ասաց. — Տեր հայր, վերջին խոստովանությունը մահից առաջ պետք է անեմ եկեղեցում: Քահանան կովը բեմ բարձրացրեց և վարագույրը քաշեց նրա վրա: Երբ նրանք մտան եկեղեցի և նստեցին, կինը բարձրացրեց վարագույրը և ասաց կովին. — Ով գարշելի, ես քեզ կով գիտեի, այժմ քեզ ով արեց պատարագիչ, ասա ինձ: ԴՐԱԽՏԸ ԵՎ ԳԵՂՋՈՒԿ ՄԱՐԴԸ Մի գեղջուկ մարդ աղը շալակին բարձրանում էր դժվար սարով: Տոթ ժամանակ էր: Շատ հոգնեց մարդը և բեռը վայր դնելով սկսեց բամբասել Ադամին և Եվային, թե ինչու նրանք անհամբերությամբ դուրս եկան դրախտից: Իսկույն երևաց հրեշտակը և նրան ասաց, — Եթե քեզ դրախտ տանեմ, դու կհամբերե՞ս: Գեղջուկն ասաց, — Ե՞րբ կլինի այդ: Հանկարծ քունն իջավ նրա վրա և տեսավ, որ դրախտն է ընկել, շատ ուրախացավ: Ապա տեսավ, որ դրախտի մեջ մարդիկ կտրատում են դեռաբույս ծառերը և չհամբերելով ասաց. — Այդ ի՞նչ մարդիկ եք, որ չոր ծառերը թողած, կտրատում եք կանաչ ծառերը: Աչքերը բաց արեց, տեսավ, որ դարձյալ նստել է աղի բեռան մոտ, և սկսեց դառն արտասվել: Գեղջուկը նորից տեսավ հրեշտակին և ասաց. — Այլևս չեմ խոսի: Նա նորից դրախտ ընկավ և տեսավ, որ մարդիկ կտրած ճյուղերը և փայտը շալակ են կապել և չեն կարողանում շալակել, բայց դեռ դարսում են ճյուղ և փայտ: Չհամբերեց և ասաց. — Ո՛վ անխելքներ, թեթևացրեք ձեր բեռը, որ կարողանաք շալակել: Գեղջուկը նորից զարթնեց դժվար սարի վրա և սկսեց արտասվել: Հրեշտակը երրորդ անգամ նրան դրախտ տարավ: Նա տեսավ մի մեծ քար, որից կապել էին տասներկու լուծ եզ. ամեն մեկն իր կողմն էր քաշում, բայց քարը չէր շարժվում: Մարդը դարձյալ չհամբերեց և կանչեց. — Ո՛վ հիմարներ, մի կողմի վրա քաշեք և միասին քշեք, որ քարը տեղից շարժեք: Զարթնելով գեղջուկ մարդն ասաց. — Լավ է ես իմ աղը շալակեմ: Եվ բարձրացավ դժվար սարով: ՝արձրացավ դժվար ԵՐԿՈՒ ՆԿԱՐԻՉ Մի թագավոր շինեց գեղեցիկ դարբաս և կամեցավ զարդարել այնպիսի նկարներով, որոնց նմանը ոչ մի տեղ չէր եղել: Ընտրեց երկու նկարիչների, մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը և նրանց միջև վարագույր քաշեց: Երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ ու տեսավ, որ մեկը նկարել էր գեղեցիկ պատկեր և շատ հավանեց: Իսկ մյուսը ոչինչ չէր նկարել, նա պատը շատ գեղեցիկ սարքել ու կոկել էր հայելուց ավելի լավ: Երբ թագավորը տեսավ, որ չի նկարել, այլ միայն կոկել է, զարմացավ և ասաց. — Դու ի՞նչ ես արել: Նա ասաց. — Ես ցույց կտամ իմ գործը: Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը: Երբ լույսը ծագեց ու լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր նկարները, որ նկարված էին մյուս պատի վրա: Եվ թագավորն ասաց. — Այս մյուսից գեղեցիկ է: ԻՄԱՍՏՈՒՆ ԴԱՏԱՎՈՐԸ Մի մարդ ուներ չար կին: Մի անգամ կինը կռվեց նրա հետ ու ասաց. — Կարծում ես թե քո երեք որդիները քեզնի՞ց են: Մեկն Է քեզնից, իսկ երկուսը բիճ են: Նա հարցրեց, թե որն Է իմը, և կինը չասաց: Երբ հայրը մեռնում Էր, ասաց. — Իմ ամբողջ կայքը թող լինի իմ հարազատ որդուն: Եղբայրները կռվում Էին իրար հետ. մեկն ասում Էր, թե ես եմ հարազատ որդին, մյուսը՝ թե ես եմ: Գնացին մի իմաստուն դատավորի մոտ: Դատավորը հրամայեց նրանց հորը հանել գերեզմանից և նետ արձակել նրա վրա: Ով հորը զարկեր նետով և նետը ծակեր հոր մարմինը, նա Էր հարազատ որդին: Եվ երկու որդիները զարկեցին հորը, իսկ ճշմարիտ որդին դանակը քաշեց, որ սպանի եղբայրներին, լաց եղավ դառն արցունքներով և թաղեց հոր մարմինը: Իմացան, որ նա Էր հարազատ | ||