|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Քաղաքաշինությունը Երևանում հակաէկոլոգիական բնույթ ունի, ասում է Կարինե Դանիելյանը
Քաղաքաշինությունը Երևանում հակաէկոլոգիական բնույթ ունի`§Սարդարապատ¦ շարժման նախաձեռնած կլոր-սեղանի ժամանակ մայրաքաղաքի էկոլոգիական վիճակն այսպես է ամփոփել §Հանուն կայուն մարդկային զարգացման¦ ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: Նա խոսել է բնապահպանական խնդիրներից ու վիճակն ընդհանուր առմամբ աղետալի գնահատել: Կարինե Դանիելյանը նման իրավիճակի ստեղծման և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ է նշել, որպես սուբյեկտիվ պատճառ ագահությունն ու արագ հարստանալու ձգտումը մատնանշել, իսկ որպես օբյեկտիվ պատճառներ համարել այն բարեփոխումները ու մոտեցումները, որոնք հաճախ նաև պարտադրվել են միջազգային կառույցների կողմից: §Այն քաղաքաշինություբը, որը իրականացվել է վերջին 10 տարիների ընթացքում բացարձակ հակաէկոլոգիական է: Խտացումը կենտրոնում , այդ խտության և մեքենաների համար չհաշվարկված փողոցները, կանաչ տարածքների վերացումը, այս ամենը աղետալի ազդեցություն է թողել քաղաքի վրա¦: armradio.am 12/02/2010 |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: