|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
Տեղի է ունեցել այլընտրանքային Ազգային խորհրդարանի հանձնաժողովի անդրանիկ նիստը
«Սարդարապատն» օգնողից դառնում է առաջնորդող«Սարդարապատ»
քաղաքացիական
շարժման
անդամ
Ժիրայր
Սեֆիլյանը
Tert.am–ի
հետ
զրույցում
համոզմունք
հայտնեց,
որ
իրենց
նախաձեռնած
«Այլընտրանքային
խորհրդարանը»
և
առհասարակ
իրենց
նախաձեռնած
գործը
հաջողության
կհասնի։ «Ընդդիմադիր դաշտում որևէ անկեղծ մղում ունեցող շրջանակների գործին չպետք է բացասական մոտենալ, պետք է միայն ողջունել և փորձել օժանդակել, և անկեղծ ասած, մենք այդպես ենք վերաբերվում ՀԱԿ–ին։ Իսկ ինչ վերաբերում է հարցին՝ կհաջողվի՞, թե ոչ, ասեմ՝ մինչև օրս ինձ մոտ չի եղել՝ մի խնդիր դնեմ ու լուծված չլինի։ Քաղաքական իմաստով մեր տեսակը մինչև օրս միշտ օգնողի դերում է եղել, և սա առաջին դեպքն է, երբ մենք ասում ենք, որ մեր տեսակը պետք է առաջնորդի։ Սա առաջին անգամն է, և ես չեմ կասկածում մեր հաջողությանը»,– հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը։ Tert.am 11.06.10 Դեինդուստրալիզացիա, դեսոցիալիզացիա, դեպոպուլյացիա. Մեր սոցիալական խնդիրների պատճառները՝ ըստ Սարդարապատի«Սարդարապատ» քաղաքացիական շարժման նախաձեռնած «Այլընտրանքային խորհրդարանի» սոցիալ–տնտեսական հանձնաժողովն այսօր ՄԻԺԻ գրասենյակում գումարեց անդրանիկ նիստը, որը վարում էր շարժման անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը։ Սեֆիլյանը հայտարարեց իրենց նախաձեռնության անելիքներն ու նպատակները։ «Առաջին հերթին փորձելու ենք ձևավորել մի բեմահարթակ, որտեղ համապատասխան ոլորտի մասնագետները կկարողանան ներկայացնել իրենց ասելիքը»,– որպես առաջին նպատակ մատնանշեց Ժիրայր Սեֆիլյանը։ Հաջորդ անելիքներն, ըստ նրա, նախաձեռնության մեջ երիտասարդներին, Սփյուռքի մտահոգ ներկայացուցիչներին պետք է ներգրավեն, աշխատանքի արդյունքում ստեղծեն ժողովրդին առաջարկվելիք փոփոխությունների հայեցակարգ։ Որպես 5–րդ նպատակ, ըստՍեֆիլյանի, նախաձեռնության արդյունքում կստեղծվի կադրերի բանակ։ «Սարդարապատ»
նախաձեռնության
անդամ
Հայկ
Բալանյանը
նշեց
մեր
երկրի
սոցիալ–տնտեսական
խնդիրների
երեք
պատճառներ՝
դեինդուստրալիզացիա,
երբ
արդյունաբերություն
չկա
մեր
երկրում,
դեսոցիալիզացիա,
որի
դեպքում
չկա
բանվորական
համակարգը,
և
դեպոպուլյացիա,
որի
արդյունքում
մեր
երկրում
գրանցվել
է
մեծ
արտագաղթ։ Հանձնաժողովի անդամները քննարկեցին սոցիալ–տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ իրենց տեսակետները։ Tert.am 11.06.10 Տեղի է ունեցել այլընտրանքային Ազգային խորհրդարանի հանձնաժողովի անդրանիկ նիստըԱյսօր տեղի է ունեցել «Սարդարապատ» շարժման նախաձեռնությամբ ստեղծվելիք' այլընտրանքային Ազգային խորհրդարանի սոցիալ-տնտեսական հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Շարժման ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը նշել է, որ իրենք փորձելու են Հայաստանի նեսում մի բեմահարթակ ձևավորել, որտեղ համապատասխան ոլորտի մասնագետները կկարողանան իրենց տեսակետը հրապարակայնորեն ներկայացնել։ Ծրագրվում է այլընտրանքային Ազգային խորհրդարանի սոցիալ-տնտեսական հանձնաժողովում ներգրավել հնարավորինս շատ երիտասարդ մասնագետների և Սփյուռքի հայերի։ Հանձնաժողովի աշխատանքների ավարտին էլ տվյալ ոլորտի վերաբերյալ հայեցակարգ կներկայացվի։ Նպատակ կա այլընտրանքային Ազգային խորհրդարանի համար ամբողջ Հայաստնում և Սփյուռքում մեկ կառույց ստեղծել, որպեսզի նաև ժողովրդի անունից խոսելու իրավական հիմք լինի։ «Սարդարապատ» շարժման անդամ Հայկ Բալանյանն էլ նշել է, թե եթե ուզում են Հայաստանում ազատականություն կառուցել, ապա պետք է սոցիալիստական մեթոդներով միջին դասակարգ ստեղծեն։ 7or.am 11.06.10 Ժ.Սեֆիլյան «Նոր միտք, նոր շունչ» «Ազգային խորհրդարանը պետք է ունենա իրավական հիմք, որ կարողանա խոսել ժողովրդի անունից»,- այսօր այլընտրանքային ազգային ժողովի սոցիալ-տնտեսական հարցերի հանձնաժողովի անդրանիկ նիստի ժամանակ ասաց շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: «Սարդարապատ» շարժումը Ազգային խորհրդարան ստեղծելու գաղափարի իրականացման համար ներգրավելու է հնարավորինս շատ երիտասարդ մասնագետների: Ժ. Սեֆիլյանը նշեց, որ փորձելու են երկրի ներսում ձևավորել մի հարթակ, որտեղ հնարավոր կլինի ազատ կարծիք արտահայտել: Ժ. Սեֆիլյանը տեղեկացրեց, որ ներգրավելու են նաև Սփյուռքի ներուժը: Ըստ նրա, հանրապետության ներքին կյանքին Սփյուռքի մասնակցությանը իշխանությունները դեմ են` հայտարարելով, թե` Սփյուռքը պետք է լուծի Սփյուռքի խնդիրները, իսկ հայաստանցին` Հայաստանի: Ժ. Սեֆիլյանը նշեց, որ արդեն մի քանի պայմանավորվածություններ կան Սփյուռքի ներկայացուցիչների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել` աջակցել իրենց գործին: «Երբ կգա փոփոխությունների ժամանակը, պետք է ասենք, թե ինչը ինչով ենք փոխելու: Կադրային համախմբման ենք հասնելու»,- շեշտեց Ժ. Սեֆիլյանը` հայտնելով, որ այդ նպատակով հանձնաժողովը մշակելու է հայեցակարգ: Aysor.am 11.06.10 ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
Սարդարապատ
նախաձեռնությունն
այսօր
գումարել
է
այլընտրանքային
խորհրդարանի
սոցիալ-տնտեսական
հանձնաժողովի
առաջին
նիստը:
Շարժման
նախաձեռնող
խմբի
անդամ
Ժիրայր
Սէֆիլյանը
ներկայացրել
է
այլընտրանքային
Ազգային
Ժողովի
ստեղծման
նպատակները: Lragir.am 11.06.10 «Եթե հասարակությունը չբարեփոխվի, մենք չենք կարող բարեփոխումներ կատարել»Մոտ մեկ ժամ առաջ ավարտվեց «Սարդարապատ» քաղաքացիական նախաձեռնության այլընտրանքային «Ազգային Ժողովի» սոցիալ-տնտեսական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի ընթացքում ճշտվեցին առաջիկա ծրագրերն ու աշխատանքները: Նիստը համակարգող Ժիրայր Սեֆիլյանը նշեց հանձնաժողովի նպատակները, դրանցից առաջինը ազատ բեմահարթակ ստեղծելն է, որտեղ կհնչեցվեն եւ կքննարկվեն բոլորի կարծիքները: Աշխատանքներում պետք է ներգրավվեն երիտասարդ մասնագետներ. «Որովհետեւ առանց ոլորտի երիտասարդացման չենք պատկերացնում փոփոխություներ»,- նշեց Սեֆիլյանը: Այլընտրանքային «Ազգային ժողովի» «պատգամավորները» պետք է նաեւ լուծեն ժողովրդի անունից լիազորվելու խնդիրը, որպեսզի իրենց ներկայացրած փաստաթղթերը իրավական հիմք ունենան: Սոցիալ-տնտեսական հանձնաժողովի անդամ Հայկ Բալանյանը նշեց առկա 3 խնդիրներ, որոնց հաղթահարումն էլ դրված է հանձնաժողովի նպատակներում: 1.Դեինդուստրացիա. արդյունաբերության կորուստը սովետական կարգերի փլուզումից հետո 2. Դեսոցիալիզացիա. Ըստ Հայկ Բալանյանի` դեինդուստրացիան հանգեցրել է դեսոցիալիզացիայի, երբ միջին խավ ձեւավորված չէ: 3. Դեպոպուլիզացիա. հայրենիքից դժգոհ բազմաթիվ քաղաքացիներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում գիտնականները, մտավորականներն ու ստեղծագործող մարդիկ, լքել են հայրենիքը վերջին տարիներին: Հայկ Բալանյանը մեր հասարակությունը անվանեց «թլպատված», քանի որ որակյալ մասնագետների մեծամասնությունը Հայաստանում չէ այժմ: Բանախոսը նշեց, որ իրենց հանձնաժողովը բաց է լինելու կարծիքների եւ քննադատության համար. «Այդպես մենք էլ կփոխվենք, հասարակությունը պետք է բարեփոխվի, այլապես մենք չենք կարող բարեփոխումներ կատարել»: Հանձնաժողովը նպատակադրել է ծրագիր կազմելուց հետո այն ներկայացնել հանրությանն ու արժանացնել ժողովրդի հավանությանը, քանի որ վստահ են, որ միայն սոցիալական պահանջի դեպքում ծրագիրն իրականություն կդառնա: Հայկ Բալանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ծրագրի հաստատումից հետո իրենք կայցելեն մարզեր եւ մարդկանց կներկայացնեն այն. «Մենք ունենք ռազմավարական ծրագիր, որը չենք ցանկանում հրապարակել»,- ասաց Բալանյանը: «Պատգամավոր» Ալեք Եմիգոմշույանն իր խոսքում նշեց, որ պետք է իդեալ ունենան, որին հասնելուն էլ ուղղված կլինեն իրենց բոլոր քայլերը: Այդ իդեալը այնպիսի Հայաստան ունենալն է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա իրացնել ինքն իրեն: «Կացությունը գնալով օրհասական է դառնում, եթե այսպես շարունակվի, մի 30 տարի անց մենք կկորցնենք մեր պետությունը, հայրենիքն ու ժողովուրդը»,- կարծում է Եմիգոմշույանը: «Ժառանգություն» կուսակցությունից վերջերս դուրս եկած Մովսես Արիստակեսյանը մտահոգված էր, որ մասնագետների ռեսուրսները մասնատվում են, եւ աշխատանքն անարդյունավետ է դառնում: Ժիրայր Սեֆիլյանը ի պատասխան ասաց, որ իրենք պետք է համախմբեր բոլորին, քանի որ մասնագետները բաժանված են երեք մասի. իշխանություն, Հայ ազգային կոնգրես եւ նրանք, ովքեր չեն համակրում ոչ իշխանությանը, ոչ ՀԱԿ-ին: Տնտեսական հանձնաժողովի անդրանիկ նիստի համակարգողը նշեց, որ իրենց անհրաժեշտ են ֆինանսական ռեսուրսներ, որոնք, սակայն, չպետք է ստացվեն միջազգային կամզակերպություններից: «Սփյուռքում կան անհատներ, որոնք պատրաստ են մեզ օժանդակել ֆինանսապես, եւ այդ հոսքը կլինի», – ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Ռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ նշեց, որ Հայաստանին իշխաններ պետք չեն, այլ ծառաներ են պետք, որոնք հրավիրվում են աշխատելու: Նշենք, որ «Ազգային Ժողովի» սոցիալ-տնտեսական հանձնաժողովի առաջին նիստը տեղի ունեցավ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտի գրասենյակում: hetq.am 11.06.10 «Առանց մասնագետների թլպատված ենք»«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը որոշել է ստեղծել այլընտրանքային խորհրդարան: Այն կկոչվի Ազգային խորհրդարան, որի սոցիալ-տնտեսական հանձնաժողովի անդրանիկ նիստն այսօր արդեն տեղի ունեցավ: Նախաձեռնող խմբի հիմնադիրներից Ժիրայր Սեֆիլյանը, ներկայացնելով ստեղծվելիք հանձնաժողովի առջեւ դրված խնդիրները, ընդգծեց, որ փորձելու են երկրի ներսում ստեղծել մի բեմահարթակ, որտեղ համապատասխան ոլորտի մասնագետները կկարողանան ազատորեն արտահայտվել: Այդ նպատակով նախաձեռնող խումբն հանձնաժողովում կներգրավի հնարավորինս շատ երիտասարդ մասնագետների, քանի որ, ըստ նրա, «երկրում որակական փոփոխություններ առանց երիտասարդացման հնարավոր չէ»: Նրա ասելով` հանձնաժողովում կներգրավվի Սփյուռքի ներուժը եւ այդ նպատակով թե Երեւանում, թե Սփյուռքում Ազգային խորհրդարանը կունենա կենտրոններ: Ժիրայր Սեֆիլյանի վստահեցմամբ` Սփյուռքի համապատասխան մասնագետներն արդեն իրենց պատրաստակամությունն հայտնել են` մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին: «Մենք խնդիր ունենք մեր ամբողջ ազգի ներուժը մեկտեղելու, որ վերջիվերջո կարողանանք պետականություն հաստատել մեր հայրենիքում»,- ընդգծեց Ժիրայր Սեֆիլյանը: Հանձնաժողովի աշխատանքների արդյունքում կստեղծվի նաեւ տվյալ ոլորտի հայեցակարգ, որ շնորհիվ հասարակության համար հստակ կլինի` ինչ է նշանակում որակական փոփոխություն: Ամբողջ գործունեությունը տեղի կունենա հրապարակային,որը ըստ նրա` նորամուծություն կլինի մեր քաղաքականության մեջ: «Սարդարապատ» շարժման անդամ Հայկ Բալանյանն իր խոսքում ընդգծեց այն ուղենիշները, ըստ որոնց` պետք է իրականացնեն սոցիալ-տնտեսական հանձնաժողովի աշխատանքները: Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառների` օլիգարխների, մենաշնորհների, կրիմինալի մասին նա չցանկացավ խոսել` նախընտրելով վերլուծել, թե «Հայաստանի հետ իրականում ինչ է կատարվում»: Ըստ նրա` առաջացել է 3 փոխկապակցված խնդիրներ, որոնք մեծ վնաս են հասցնում տնտեսությունը: Այդ խնդիրներից է այն, որ դարձել ենք «ագրարային սպասարկումների երկիր, իսկ արդյունաբերությունը կորցրել ենք»: Բացի այդ` ունեինք հզոր բանվորական դասակարգ, կայացած միջին խավ, այժմ` ոչ: 3-րդ առկա խնդիրը, ըստ Հայկ Բալանյանի` մասսայական արտագաղթն է: «Բարձր որակավորում ունեցող հայ մասնագետներից ոչ մեկը Հայաստանում չէ: Առանց պետության, հասարակության զարգացման համար անհրաժեշտ այդ մասնագետների մենք ոնց որ թլպատված ենք, կիսատ է մեր հասարակությունը: Դրա համար էլ մեր հասարակությունը իր բոլոր գործառույթները չի կարողանում կատարել»,- ընդգծեց Հայկ Բալանյանը: A1plus.am 11.06.10 |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: