| |
Իրական
միասնությունն այսօր հայրենիքի փրկության գաղափարի շուրջ կարող է
ձեւավորվել
Գեղամ
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ստեփանակերտ
Խոսելով
հետպատերազմյան
15 տարիների
մասին,
ես
միշտ
մտաբերում
եմ
մի
դրվագ
պատերազմական
տարիներից՝
ԼՂՀ
առաջին
գումարման
Գերագույն
խորհրդի
նախագահ
Արթուր
Մկրտչյանը
ցուրտ
ձմռանն
իր
աշխատասենյակում
իր
իսկ
ձեռքերով
վառում
է
փայտե
վառարանը,
ձեռքերն
իրար
շփում
ու
կուչ
եկած
զննում
սեղանին
դրված
փաստաթղթերը:
Պատկերն
այս
խորհրդանշում
է
այն
ծանր
պայմանները,
որոնցում
աշխատում
էր
նորանկախ
երկրի
առաջին
ղեկավարությունը:
Այդ
ծանրագույն
պայմաններում
Արթուրը
եւ
ընկերները
կարողացան
ահագին
բան
անել:
Ու
մտածում
ես՝
ինչեր
կաներ
ու
կանեին
նորմալ
պայմաններում
աշխատելու,
ղեկավարելու
դեպքում:
1992-ի
ձմեռային
այդ
օրը
վերհիշելով՝
այն
համեմատում
եմ
այսօրվա
հետ:
Այսօր
ուղղակի
«առողջարանային»,
ֆանտաստիկ
պայմաններ
են
ստեղծարար
աշխատանքով
զբաղվելու
համար:
Սույն
համեմատությունը
ես
արեցի
ըմբռնելու
համար,
թե
ինչեր
կարելի
էր
անել
հետպատերազմյան
ժամանակաշրջանում
ու
ինչեր
կարելի
է
անել
հիմա:
Ցանկացած
գործի
գնահատական
տրվում
է
ոչ
միայն
արվածի
արդյունքներով,
այլեւ
հնարավորի
հետ
համեմատությամբ:
Պատերազմից
հետո
անցած
15
տարիներին
մեր
երկրում
քիչ
բան
չի
արվել,
բայց
երբ
այն
համեմատում
ես
այն
բանի
հետ,
թե
ինչեր
կարելի
էր
անել՝
նոր
ես
հասկանում
արվածի
քչությունը:
Մեր
ժողովրդի
պատմության
մեջ
քիչ
են
եղել
խաղաղ
ու
դինջ
աշխատանքի
այսպիսի
իդեալական
հնարավորություններ:
Նման
դեպքերում,
որպես
կանոն,
վերածնունդ
էր
լինում,
ոսկեդար
էր
լինում,
թեեւ
այն
երբեք
դարի
չափ
չէր
ձգվում:
Մեզ
մոտ
ոսկեդար
չեղավ,
ավելի
ճիշտ՝
եղավ,
բայց
միայն
իշխանությունների
ու
իշխանամերձ
շրջանակների
համար:
Ժողովուրդն
անմասն
մնաց
այդ
ամենից:
Առաջիններին
բաժին
ընկան
անկախության
բոլոր
բարիքները,
իսկ
երկրորդին
(ժողովրդին)՝
անկախության
խորհրդանիշերը՝
դրոշ,
օրհներգ,
զինանշան:
Մենք
մսխեցինք
այդ
ժամանակահատվածը,
եւ
հիմա
գնալով
դժվարանում
է,
դինջ
կյանքը
խաթարվում
է
համաշխարհային
տնտեսական
ճգնաժամով,
ղարաբաղյան
կարգավորման
հանգուցալուծվող
թակարդներով
եւ
այլ
բարդություններով:
Դժվարանալուն
զուգընթաց
ուժեղանում
է
կորցրածի
ընկալման
դառնությունը:
Այս
դառնությունը
պիտի
որ
ստիպի
թափ
տալ
մեզ
ու
արագացնել
մեր
քայլքը
դեպի
ապագա:
Բայց
այսօր
էլ
տեսնում
ես,
որ
այդ
զգացողությունը
չկա:
Ղարաբաղյան
կարգավորման
երկնքում
սեւ
ամպեր
են
կուտակվում,
բայց
Արցախում
միշտ
«կապուտակ
ու
անխռով»
երկինք
է:
Օրեցօր
ավելանում
են
«Ջիպ»-երը,
որոնց
ընթացքը
չեն
կարող
կասեցնել
ոչ
համաշխարհային
ճգնաժամը,
ոչ
Բրայզայի
սենսացիոն
հայտարարությունները,
ոչ
արտաքին
վտանգը,
ոչ
էլ
այլ
բան:
Փոխանակ
ամբարները
լցնելու,
մթերք
ու
զինապաշար
կուտակելու՝
մենք
փափուկ
մեքենաներն
ու
փափուկ
կահույքն
ենք
ավելացնում:
Ու
հանցավոր,
ինքնասպան
անտարբերությամբ
չենք
նկատում
մեր
գլխին
կուտակվող
սեւ
ամպերը:
Պատերազմից
հետո
Արցախում
միշտ
էլ
իշխանությունը
բացարձակ
ազատություն
է
ունեցել
գործելու,
քանի
որ
ընդդիմության
տեսքով
«խանգարիչ»
հանգամանք
երբեք
չի
ունեցել,
ձեռքերն
ազատ
էին
ամեն
ինչ
անելու,
ուստի
կարելի
էր
լավ
շատ
բաներ
անել:
Առավել
եւս,
որ
տնտեսական,
ավելի
ստույգ՝
փող
հայթայթելու,
բյուջե
լցնելու
պրոբլեմ
էլ
չեն
ունեցել՝
մայր
Հայաստանն
ու
Սփյուռքը
միշտ
էլ
տեղը-տեղին
ու
ժամանակին
փողը
տվել
են,
այդ
թվում՝
նաեւ
«գրպանի
փող»:
Այսօր
ընդհանրապես
«իդեալական»
վիճակ
է,
մի
ուղղակի
հովվերգական
միասնություն,
որից
առավել
միասնություն
միայն
ճտահանման
կայանում`
ինկուբատորում
ու
սպանդանոցում
է
լինում:
Ամեն
ինչ
իշխանության
ձեռքին
է,
ուղղակի
հսկայական
ռեսուրսներ,
ժողովրդի
կողմից
ուղղակի
հսկայական
«ըմբռնումով
մոտեցում»,
ուղղակի
հարթ
ու
անարգելք
ճանապարհ,
բայց
չգիտես
ինչու
արագ
առաջ
շարժվելը
դարձյալ
պրոբլեմատիկ
է:
Եւ
այս
պայմաններում
դեռ
շարունակվում
են
միասնության
կոչերը:
Սահմանը
պահող
զինվորը,
տավարը
պահող
հոտաղը,
հացթուխը,
բանջարաբույծը,
ֆուտբոլիստը,
բանաստեղծը
եւ
այլք
էլ՞
ինչ
պիտի
անեն,
որ
ապահովվի
միասնությունը,
եւ
կամ
հանուն
ինչի՞
է
այդ
միասնությունը:
Գործն
է
ապահովում
միասնությունը,
նպատակը:
Եթե
դրանք
հստակ
չեն,
ի՞նչ
անենք՝
բանուգործ
թողնենք
ու
համազգային
երգչախումբ
ստեղծելով
գանք
ու
միասնությու՞ն
շարականենք...Չգիտես
ինչու
ոչ
ոք
չի
խոսում
հավասարության
մասին:
Անհավասար
միասնություն
կլինի՞...
Այս
ֆանտաստիկ
ռեսուրսների
չնչին
մասն
ունենալու
դեպքում
անգամ
կարելի
է
շատ
բան
անել,
ինչ
մնաց
հիմա...Մինչդեռ
այս
ռեսուրսները
ձեռքներիս
հաջողացրինք
անէանալ,
վերանալ
որպես
քաղաքական
գործոն,
որպես
գործոն
ընդհանրապես:
Ինչ
որ
է,
այսօր
շատ
կարեւոր
է
գիտակցել
մեր
թույլ
տված
վրիպումները,
որպեսզի
գոնե
շանս
ունենանք
սխալներն
ուղղելու
եւ
կորցրածը
հետ
բերելու,
հուսալով,
որ
ուշ
չէ:
Հենց
այս
նպատակին
են
միտված
առաջարկներս:
Հայկական
երկրորդ
պետականությունն
այսօր
կանգնած
է
բավականին
լուրջ
ու
վտանգավոր
մարտահրավերների
առաջ:
Ղարաբաղյան
հիմնախնդրի
քաղաքական
կարգավորման
բանակցային
գործընթացն
այսօր
մի
այնպիսի
փակուղային
հանգրվանում
է,
որից
մեր
նորանկախ
պետության
համար
ընդունելի
ու
բարենպաստ
լուծում
ակնկալելն
ուղղակի
անհնար
է:
Սույն
կացությունն
ստեղծվել
է
նաեւ
մեր
մեղքով,
քանի
որ
տարիներ
շարունակ
ոչ
միայն
հանդուրժել
ենք
բանակցային
գործընթացից
մեր
դուրս
մնալը,
այլեւ
գրեթե
ոչինչ
չենք
արել
ԼՂՀ
միջազգային
ճանաչման
ուղղությամբ:
Ընդհանրապես,
լուրջ
ու
սկզբունքային
սխալ
էր
նորանկախ
երկրի
միջազգային
ճանաչումը
կախման
մեջ
դնելը
բանակցային
գործընթացից,
հարկ
էր
զուգահեռել
այս
երկու
գործընթացները,
քանի
որ
միջազգային
ճանաչմանն
ուղղված
մեր
քայլերը
կամրապնդեին
մեր
դիրքերը
նաեւ
բանակցային
գործընթացում:
Ինչ
վերաբերում
է
ազատագրված
տարածքների
ճակատագրին
եւ
դրանց
վերաբերյալ,
այսպես
կոչված,
մադրիդյան
սկզբունքներից
բխող
առաջարկություններին,
ապա
Ադրբեջանի
ներկայիս
ռազմատենչ
հռետորությունը,
ինչպես
նաեւ
միջնորդների
հայտարարությունները
վկայում
են,
որ
պաշտոնական
Բաքուն
ոչ
միայն
պատրաստ
չէ
փոխզիջումների,
այլեւ
ըստ
ամենայնի
պատրաստվում
է
ռազմական
գործողությունների
լայնածավալ
վերսկսման:
Քանի
որ
ղարաբաղա-ադրբեջանական
հակամարտության
գոտում
ռազմական
հավասարակշռության
պահպանումն
ու
հակամարտության
կողմերի
ռազմական
ներուժի
համադրելիությունն
է
հրադադարի
պահպանման
հիմնական
երաշխիքը,
ուստի
ազատագրված
հողերը,
ամեն
ինչից
զատ,
նման
հավասարակշռության
ու
համադրելիության,
ավելի
ստույգ՝
անվտանգության
համակարգի
բաղկացուցիչ
մասն
են,
որոնց
կորուստը
ոչ
միայն
կխախտի
ռազմական
բալանսը,
այլեւ
Ադրբեջանի
համար
ավելի
գայթակղիչ
կդարձնի
հիմնախնդրի
ուժային
լուծումը
եւ
պատերազմի
վերսկսումը՝
ծանր
կացության
մեջ
դնելով
մեզ:
Եւ
այդ
ժամանակ
մեզ
չեն
փրկի,
հաստատ
չեն
փրկի
խաղաղապահ
ուժերը՝
նրանք
խաղաղ
կմնան:
Մեր
անվտանգության
համակարգում
մեր
որոշիչ
դերն
է
այն
սահմանը,
որից
այն
կողմ
ոտք
դնելու
իրավունք
չունենք:
Անվտանգության
երաշխիքները
առաջին
հերթին
պիտի
բավարար
ընկալվեն
հենց
մեր
ժողովրդի
կողմից:
Օրվա
հրամայականն
է
երկու
հայկական
պետականությունների
փոխհարաբերությունները
կանոնակարգելու
նպատակով
ԼՂՀ-ի
ու
ՀՀ-ի
միջեւ
կնքել
միջպետական
պայմանագիր
ռազմավարական
գործընկերության
մասին
եւ
այդ
փաստաթղթում
արտացոլել
երկուստեք
անվտանգության
հարցերում,
ինչպես
նաեւ
ղարաբաղյան
հիմնախնդրի
կարգավորման
գործում
կողմերի
լիազորությունները,
իրավունքներն
ու
պարտականությունները:
Վաղուց
արդեն
ժամանակն
է
երկու
հայկական
պետականությունների
հարաբերությունները
վեր
բարձրացնել
միջանձնային,
միջիշխանական
հարաբերությունների
մակարդակից
ու
հասցնել
սկզբունքային,
արժեհամակարգային
ու
հանրային
մակարդակի:
Ընդհանրապես,
պիտի
վերականգնել
ղարաբաղյան
կողմի՝
որպես
տարածաշրջանային
ինքնուրույն
ռազմաքաղաքական
գործոնի
ու
տարածաշրջանային
անվտանգության
համակարգի
բաղկացուցիչ
մասի
դերն
ու
առաքելությունը:
Մեր
նորանկախ
պետության
ստեղծման
ու
կայացման,
ինչպես
նաեւ
առաջին
ահավոր,
պատերազմական
փորձության
ժամանակ
մեր
հաջողությունների
ու
հաղթանակի
գլխավոր
երաշխիքը
եղել
են
ինքնուրույն
որոշում
կայացնելու
մեր
կամքն
ու
պատրաստակամությունը:
Մեր
որոշումներից
այն
ժամանակ
շատ
բան
էր
կախված,
առանց
մեր
որոշման
ու
հստակ
դիրքորոշման
անհնար
էր
լինում
որեւէ
սցենարի
մշակում,
քանի
որ
մեր
որոշումներն
ունակ
էին
խափանելու
եւ
փլուզելու
մեզ
վերաբերող
ու
առանց
մեր
մասնակցության
մշակած
ցանկացած
ծրագիր:
Այսօր,
ցավոք
սրտի,
ոչ
միայն
բացակայում
են
այդ
կամքն
ու
պատրաստակամությունը,
այլեւ
վաղուց
արդեն
մեզնից
չեն
էլ
ակնկալվում
դրանք:
Մեր
անհաջողությունները
սկսվեցին
այն
պահից,
երբ
որոշումներն
արդեն
Ստեփանակերտում
չէին
ընդունվում:
Այսքանով
հանդերձ
գտնում
եմ,
որ
դեռեւս
ոչինչ
կորած
չէ,
եւ
ամենեւին
էլ
ուշ
չէ
դեպքերի
մեզ
համար
ոչ
բարենպաստ
ընթացքի
առաջն
առնելու
համար:
Վրիպումների
ու
սխալների
վերլուծությունն
ընդամենը
պիտի
հանգեցնի
դրանցից
դասեր
քաղելուն
եւ
դրանք
շտկելու
վրա
մտասեւեռվելուն:
Վերոնշյալ
հարցերի
շուրջ
մեր
ազնիվ,
սկզբունքային,
հայրենանվեր
ու
համարձակ
դիրքորոշման
դեպքում
մենք
կարող
ենք
ոչ
միայն
դիմակայել
մեր
առջեւ
ծառացած
մարտահրավերներին
ու
պաշտպանել
մեր
նվաճումները,
այլեւ
եւս
մի
ծանրակշիռ
քայլ
անել
մեր
նորանկախ
պետականության
ամրապնդման
ուղղությամբ:
Հայ
ժողովուրդն
իր
բազմադարյա
պատմության
մեջ
շատ
է
մեծ
փորձությունների
առաջ
կանգնել
եւ,
ցավոք
սրտի,
հազվադեպ
է
հաջողվել
դրանք
հաղթահարելու
համար
ժողովել
համազգային
ողջ
ներուժը:
Առավել
հաճախ
հենց
այդ
ծանր
փորձությունների
ժամանակ
ենք
եղել
առավելս
մասնատված,
եւ
ինքներս
չենք
հավատացել
մեր
իսկ
ներուժին,
հանրության
տարբեր
շերտերի,
իշխանության
ու
ժողովրդի
շահերը
նույնական
չէին,
նրանք
տարանջատված
էին:
Բայց
հայոց
ներուժն
այնքան
մեծ
է
եղել,
որ
անգամ
տարանջատված
ու
ջլատված
ուժերի
մի
մասի
հուսահատ
ժողովումը
թույլ
է
տվել
գոնե
հիմնովին
չոչնչանալ,
գոյատեւել՝
թեկուզեւ
մեծ
կորուստների
գնով:
Եւ
երբ
պատկերացնում
ես,
թե
ինչ
կարող
էր
անել
մեր
ամբողջ
հավաքական
ներուժը,
ապա
նոր
ես
լիովին
պատկերացնում
իրական
կորուստները:
Այսօր
պատմական
պատեհ
առիթն
է
եւս
մեկ
անգամ
ապացուցելու
մեր
հավաքական
ներուժի
հրաշագործ
էությունը:
«Մեկ
անգամ
եւս»,
քանի
որ
արցախյան
շարժումը
եւ
դրանով
խթանված
համազգային
զարթոնքն
արդեն
իսկ
ապացուցել
են
դա,
ուստի
երկրորդ
անգամն
ավելի
դյուրին
է
լինելու:
Արցախցիների
իրական
միասնությունը
հենց
հայրենիքի
փրկության
գաղափարի
շուրջ
կարող
է
ձեւավորվել:
Իսկ
դրա
համար
այսօր
անհրաժեշտ
է
տեր
կանգնել
արցախյան
հանրության
մեջ
այսօր
առկա
հայրենանվիրական
նկրտումներին,
աջակցել
դրանց,
ժողովել
հանրության
առողջ
ու
կարող
ուժերը,
թիկունք
ու
սատար
կանգնել
դրանց:
Մեր
նվիրական
երազանքների
իրականացման
գործում
«յուրայիններ»
ու
«ոչ
յուրայիններ»
չկան
ու
սկզբունքորեն
չպիտի
լինեն:
Պարզապես
հարկ
է
հենվել
առողջ,
ունակ,
ազնիվ
ու
պատասխանատու,
մտածող
ու
նախաձեռնող
մարդկանց,
այլ
ոչ
թե
կամակատարների
վրա:
Պատմական
այս
վճռորոշ
պահին
երիցս
կարեւորվում
է
սոցիալական
արդարության
լիակատար
վերականգնումը,
որպեսզի
հայոց
ազատագրված
հողում
ապրեն
ազատ
հայեր,
ում
իրավունքները
պաշտպանված
են,
ում
կյանքը
բարեկեցիկ
ու
արժանապատիվ
է:
Ազատ,
ապահով
ու
արժանապատիվ
մարդիկ
կարող
են
պաշտպանել
իրենց
հայրենիքը:
Իսկ
դրան
կարելի
է
հասնել
ժողովրդավարական
բարեփոխումների
համակարգային
արմատավորմամբ
ու
քաղաքացիական
հասարակության
ստեղծմամբ:
Այսօր
օդի
պես
անհրաժեշտ
է
ժողովել
ու
խնայողաբար
օգտագործել
մեր
ունեցած
նյութական,
մարդկային
եւ
մյուս
բոլոր
պաշարները,
խուսափել
անիմաստ
ծախսերից
ու
անթույլատրելի
շռայլումներից,
այլ
ընդհակառակը՝
հարկ
է
բոլոր
միջոցները
ձեռնարկել
անձեռնմխելի
պահուստների
ստեղծման
ու
ավելացման
ուղղությամբ՝
մտապահելով
հնարավոր
վտանգներն
ու
փորձությունները:
Մեր
բոլոր
ռեսուրսների
մոբիլիզացումը
կարող
է
կայուն
երաշխիք
լինել
փորձություններին
դիմակայելու
մեր
ունակության: |