Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
   

ՔԱՐՈԶՎՈՒՄ Է ՀԱՆՑԱԳՈՐԾ-ԲԻԶՆԵՍՄԵՆԻ ԿԵՐՊԱՐԸ

Այսօր Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտում Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը խոսել է հայկական տեղեկատվական դաշտով քարոզվող երևույթների մասին:
 
Նրա կարծիքով` Հայաստանի տեղեկատվական դաշտում գերակա սկզբունքը այն է, որ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Հետևելով Հայաստանի տեղեկատվական դաշտին` հարց է առաջանում, թե նրանք ինչ կերպար են քարոզում որպես մեր ժամանակների հերոս: Այսօր քարոզվում է հանցագործ բիզնեսմենի կերպարը, որը իշխանության մեջ է, կամ հանցավոր բիզնեսով զբաղվող իշխանավոր, այսիքն նման իշխանության մեջ գտնվող կերպարներին: Բնականաբար, իշխանությունները որպես հերոս իրենց պետք է ներկայացնեն: Նրանց համար գրական հայերենով խոսելըզապադլոէ: Սերիալներում շատ հաճախ օրինապաշտությունը ներկայացվում է որպես խանգարող հանգամանք ընտանեկան և ընկերական հարբերություների մեջ: Քարոզվում է կերպար, որը առաջնորդվում է գողական օրենքներով, այլ ոչ թե քրեական օրենսգրքով, կերպար, որ հավատարիմ է միայն ինքն իրեն և չի ենթարկվում հասարակական և պետական նորմերին, չի խոսում հասարակական պարտքից և ազգային իդեալներից, ասել է Հայկ Բալանյանը:
 
Ըստ բանախոսի՝ այսպիսի քարոզչությունը նպատակ ունի մարդկանց մոտ բթացնել պետականության, օրինականության զգացումը և ազգային գիտակցությունը՝ քարոզելով էգոիզմը և ծայրահեղ եսասիրությունը, արդարացնել սեփական կերպը, բոլորին դարձնելով իրենց մտածողության կրող և դրանով ապրող մարդիկ: Նման արդարացման գործընթացը իշխանություններին տալիս է լեգիտիմության շղարշ:  Քարոզչության նպատակն է կանխել հասարակական միավորումները, ապաքաղաքականացնել հասարակությանը: Այս գործընթացը նպատակ ունի պահպանել իշխանությունը և պայմաններ ստեղծել դրա վերարտադրման համար, նշել է Բալանյանը:

lragir.am 04/02/2010

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: