|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
«ՍԵՐԺԻՆ ԻՐԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ Է ՊԵՏՔ»
Գտնում է «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ալեքսանդր Քանանյանը «Սերժ
Սարգսյանի
խարխուլ
իշխանությունը
ձգվելու
է
այնքան
ժամանակ,
քանի
դեռ
նրան
չի
առաջարկվել
իրական
այլընտրանք:
Տվյալ
պարագայում
Լեւոն
Տեր-Պետրոսյանը
թե
մարտավարական,
թե
գաղափարախոսական
առումներով
ապացուցեց,
որ
որեւէ
պարագայում
չի
կարող
լինել
Սերժ
Սարգսյանին
իրական
այլընտրանք».
այս
կարծիքին
է
«Հայկական
ընտրություն»
կուսակցության
նախաձեռնող
խմբի
անդամ
Ալեքսանդր
Քանանյանը:
«Առավոտի»
դիտարկմանը՝
մարտի
1-ին
Հայ
ազգային
կոնգրեսը
հանրահավաք
է
հրավիրում,
եւ,
ինչպես
կոնգրեսականներն
են
խոստանում,
այն
լինելու
է
բեկումնային
եւ
բերելու
է
բաղձալի
արդյունքի.
անկեղծ
չե՞ն
այդ
մղումները,
պարոն
Քանանյանը
նկատեց,
որ
չէր
ցանկանա
բոլոր
կոնգրեսականների
մղումները
դիտարկել
որպես
ոչ
անկեղծ:
Նա
համարում
է,
որ
Կոնգրեսում
կան
շատ
արժանի
մարդիկ՝
ի
դեմս
երիտասարդական
թեւի,
ովքեր
զուտ
որպես
իրենց
քաղաքացիական
կեցվածք՝
չեն
կամենում
լռելյայն
հանդուրժել,
սատարել
ստեղծված
ապօրինի
վիճակը
եւ
ձգտում
են
վերականգնել
այն,
ինչն
իրենք
կոչում
են
սահմանադրական
օրինականություն:
Մեր
զրուցակիցը
գտնում
է,
որ
իր
կողմից
առնվազն
անազնիվ
կլիներ
ասել,
որ
դեմ
է,
որպեսզի
նման
փորձեր
ձեռնարկվեն.
«Եթե
մարդը
ձգտում
է
իր
երկրում
հաստատել
իրական
օրենքի
գերակայություն,
ապա
ես
նրան
միայն
հաջողություն
կարող
եմ
մաղթել:
Բայց
ես
խորապես
համոզված
եմ,
որ
այն
գաղափարախոսությունը,
այն
լիդերները,
որոնց
շուրջ
կառուցված
է
ՀԱԿ-ը,
Կոնգրեսի
ներքին
էությունը,
գաղափարական
բովանդակությունը,
ի
վերջո,
նաեւ
իրենց
լիդերների
պարզապես
ներքին,
մարդկային
համարձակությունը
բոլորովին
թույլ
չեն
տալիս,
որ
նրանք
իրականում
որեւէ
նպատակի
հասնեն:
Եթե
նրանք
նպատակի
հասնող
էին,
ապա
բարի
լինեին
հասնել
այն
ժամանակ,
երբ
ժողովուրդն
իրոք
եւ
անտեղի
ներեց
Տեր-Պետրոսյանի
խայտառակ
սխալները
եւ
միտումնավոր
հանցագործությունները
հայ
ժողովրդի
առաջ,
այդ
թվում
նաեւ՝
հայտնի
անձանց
ճանապարհ
հարթելը
դեպի
իշխանություն...
նա
պարտավոր
էր
մինչեւ
վերջ
իր
ժողովրդի
հետ
կանգնել,
ինչը,
իմ
խորին
համոզմամբ,
չի
արել:
Տեր-Պետրոսյանը
կարող
է
շատ
լավ
հռետոր
լինել,
բայց
նա
պատրաստ
չէ
ամբողջապես,
անգամ
մասամբ
զոհաբերելու
իր
հանգիստը,
իր
անվտանգությունը՝
հանուն
ժողովրդի
շահի»:
Ընդունելով,
որ
թերեւս
ինչ-որ
հրաշքով
ՀԱԿ-ին
հաջողվի
հասնել
իշխանափոխության,
մեր
զրուցակիցը
մնում
է
այն
համոզման
որ.
«կոնգրեսական
իշխանափոխությունը
չի
բերելու
ոչ
մեկ
խնդրի
կարգավորման:
Հայաստանը
պահպանելու
է
եվրոստանդարտ
միտված
քաղաքականություն,
ԼՂՀ-ի
եւ
թուրքական
հարցում
ունենալու
ենք
նույն
սերժական
քաղաքականությունը,
մի
քանի
անձանց
կոսմետիկ
փոփոխություն,
մի
քանի
օլիգարխի
տեւական
եւ
ոչ
ըստ
էության
պատիժ,
այդ
թվում
եւ
սահմանադրական
կարգի
իրական
վերականգնումը
մնալու
է
սոսկ
երազանք»:
Միակ
դրականը,
որը
կարելի
է
ակնկալել
հավանական
ՀԱԿ-ական
իշխանափոխությունից,
ըստ
մեր
զրուցակցի՝
այն
է,
որ
որոշակի
ժամանակահատվածով
երկրում
ստեղծվելու
է
ավելի
ազատ,
քաղաքականապես
մրցունակ
մթնոլորտ,
որը
նոր
ուժերին
եւ
նոր
քաղաքական
գործիչներին
թույլ
կտա
առավել
արագ
կայանալ:
27.02.10 aravot.am ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: