| |
«ՀՅԴ-Ի
ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ
ԱՆՑԵԼ
ԵՆ»

Հային
կործանող
3 «էությունները»՝
ըստ
Արամ
Մանուչարյանի
«1998
թվականից
Դաշնակցության
հետ
գործ
չունեմ
ու
չեմ
էլ
ուզում
ունենալ»,-
«Առավոտի»
հետ
զրույցում
ասաց
Արամ
Մանուչարյանը,
ով
ներկայումս
«Սարդարապատ»
շարժման
համակիր
է,
բայց
Դաշնակցության
հետ
անցած
ճանապարհ
ունի:
Ավելին,
իր
մատուցմամբ,
եղել
է
Հրանտ
Մարգարյանի
«աջ
ու
ձախ
ձեռքերը
միաժամանակ»:
1990-94-ականներին
Արամ
Մանուչարյանը
եղել
է
ՀՅԴ
մարտական
ջոկատների
կազմավորման,
մարզման,
մարտական
գործողությունների
մշակման
եւ
իրագործման
պատասխանատուն:
Մինչեւ
1992
թվականը
մարտական
գործողությունների
ակտիվ
մասնակից
է
եղել:
Շուշիի
ազատագրումից
հետո
Շուշիի
առանձնակի
գումարտակի
կազմում
առավելապես
զբաղվել
է
ջոկատների
մարզումներով:
ՀՅԴ
անդամ,
սակայն,
երբեք
չի
եղել:
«Առավոտի»
զարմանքին՝
ՀՅԴ-ի
հետ
մարտական
անցյալ
ունեցող
անձին
ի՞նչն
է
ստիպել
նման
կտրուկ
վերաբերմունք
դրսեւորել
Դաշնակցության
նկատմամբ՝
ասաց.
«Ես
գտնում
եմ,
որ
ՀՅԴ-ի,
այսպես
կոչված,
ազգային
գաղափարախոսության
ժամանակն
անցել
է:
Հիմա
ավելի
վեհ,
ազգային,
ճիշտ
ու
նաեւ
հոգեւոր,
արժեքային
համակարգ
ունեցող
գաղափարներ
կան:
Դրանք
Աստծո
պատվիրաններն
են:
Դրանք
նաեւ
Դաշնակցությանն
են
խանգարում»:
Նկատեցինք,
որ
դրանք
պատվիրում
են՝
չխաբել,
չգողանալ,
չշնանալ,
այսինքն՝
ՀՅԴ-ն
միանգամից
խախտում
է
բոլո՞ր
պատվիրանները:
«Չէ,
չեմ
կարծում,
որ
միայն
Դաշնակցությունն
է
խաբում:
Պարզապես
նաեւ
հասարակությունն
է
հոգեւոր
այնպիսի
վիճակում,
որ
կամա
թե
ակամա՝
այդ
ամենը
թափանցում
է
թե
պետական,
թե
կուսակցական
կառույցներ»,-
եղավ
պատասխանը:
Համեմատելով
ներկայիս
հայ
իրականությունն
անցյալ
դարասկզբի
ողբերգական
իրադարձություններին
հաջորդած
ժամանակաշրջանի
հետ՝
Արամ
Մանուչարյանը
կարծիք
է
հայտնում,
որ
հայդատականները
«դեռ
դոփում
են
նույն
տեղում»:
Բացատրությունն
այսպիսին
է.
«Այն
ժամանակ
մեր
երկիրը
կործանվեց
երեք
էությունների
շնորհիվ.
թուրքական
էությունը
կոտորեց,
հետո՝
քուրդը
եւ
սուտ
եվրոպացին:
Այդ
երեք
էությունների
պատճառով
մենք
այսօր
նույն
եղեռնն
ենք
ապրում:
Թուրքն
այսօր
պճնամոլությունն
ու
շահամոլությունն
է,
քուրդը
հրոսակն
ու
բարբարոսն
է:
Սրանց
գումարվել
է
նաեւ
սուտ
եվրոպացին»:
Հետաքրքրվեցինք,
թե՝
ըստ
մեր
զրուցակցի,
ի՞նչ
պետք
է
անի
այսօր
հայն
իր
ազգապահպանման
խնդիրը
լուծելու
համար,
հատկապես,
երբ
առկա
են
հայ-թուրքական
հարաբերությունների
կարգավորման,
իսկական
եվրոպացի
դառնալու
եւ
ԼՂՀ
չլուծված
հարցեր:
«Հայ-թուրքական
հարաբերությունների
կարգավորման
մասին
այժմ
խոսելը
դեռ
վաղ
է,
որովհետեւ
դեռ
չեն
հստակեցվել
բոլոր
այն
եզրերը,
որոնցով
կարելի
էր
նստել
բանակցությունների:
Իսկ
այն,
ինչը
հիմա
արվում
է,
ընդամենն
Արեւմուտքի
պարտադրանքն
է:
Իսկ
այս
ամենից
դուրս
գալու
համար,
այն
էլ՝
հաղթանակած,
մեր
ժողովուրդն
իր
մեջ
պետք
է
վերականգնի
ազգային
եւ
հոգեւոր
արժեքները:
Այն,
ինչ
տեղի
ունեցավ
1988-ին:
Ի
դեպ,
88-ին
տեղի
ունեցածը
նման
էր
ձայնային-ռեզոնանսային
թնդանոթ
կոչվող
զենքին,
որի
մի
նոտայի
տակ
պատեր
կարելի
էր
ջարդել:
Այսօր
այդ
նոտան
չունենք,
կամակատար
ենք
դարձել»,-
կարծում
է
նա:
Հարցին՝
ազգային
հոգեւոր
արժեքներին
վերադառնալու
հարցում
իշխանությո՞ւնն
ավելի
շատ
անելիք
ունի,
թե՞
ընդդիմությունը,
Արամ
Մանուչարյանը
պատասխանեց.
«Սարդարապատի
կռիվը
որ
սկսվեց,
առաջինը
հոգեւորականները
զենք
վերցրեցին:
Տրամաբանությունը
հուշում
է,
որ
եկեղեցին
պիտի
դրանով
զբաղվի,
բայց...
Իսկի
իշխանություն
չունենք.
այ,
երբ
կունենանք
մեր
իշխանությունը՝
նոր
կմտածենք,
թե
ով
ինչով
պիտի
զբաղվի»:
Հարցին՝
չե՞ք
կարծում,
որ
հասարակությունն
այնքան
հուսալքված
ու
անտարբեր
է,
որ
արդեն
ոչնչի
եւ
ոչ
ոքի
հավատալ
չի
ուզում,
Արամ
Մանուչարյանը
հակադարձեց.
«Եթե
համեմատենք
Սարդարապատի
ճակատամարտի
շրջանի
հետ՝
չէ:
Այն
ժամանակ
ավելի
կոտրված
էր,
եղեռն
տեսած:
Չնայած
այն
ժամանակ
ֆիզիկապես
էին
ոչնչացրել,
իսկ
հիմա
հոգեւոր
եղեռն
է.
դա
ավելի
վտանգավոր
է:
Արեւմուտքից
եկած
շահամոլությունը,
որը
մտավ
մեր
ժողովրդի
մեջ,
շատ
դժվար
է
հանել:
Վաղը-մյուս
օրն
Արեւմուտքն
իր
Աստվածաշունչն
էլ
է
փոխելու.
եթե
գրված
է՝
«Ի
սկզբանէ
բանն
էր»,
իրենք
գրելու
են՝
ի
սկզբանէ
բանկն
էր,
հետո
Աստված
հիպոթեքային
վարկ
վերցրեց՝
սարքեց
երկինքն
ու
երկիրը:
Այդ
ամենն
արմատախիլ
է
պետք
անել
մեր
ժողովրդի
միջից:
Երբ
սկսվեց
կոմունիստական
տոտալ
ռեժիմի
դեմ
եւ
ազատության
համար
պայքարը,
մարդիկ
այս
ազատության
համար
չէին
պայքարում:
Սա
ազատություն
չի:
Սա
ավելի
մեծ
զնդան
է,
քան
այն,
ինչն
ունեինք:
Այն
ժամանակ
հարգում
էին
մարդուն,
կարեւորում,
եւ
դա
մատուցվում
էր:
Հիմա
մատուցվում
է
սուրճ
ու
ջերմուկ:
Ազգով
դարձել
ենք
սպասարկող
երկիր»:
Բայց
մեր
զրուցակիցը
լավատես
է.
«Պատմությունը
ցույց
է
տալիս,
որ
նման
իրավիճակներում
միշտ
էլ
հայտնվում
է
այն
մեկը,
ում
հետեւից
ժողովուրդը
գնում
է
եւ
ասում
իր
«ոչ»-ը»:
ՆԵԼԼԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆ
aravot.am 18.02.10 |