Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

ՄԱՐՏԻ 1-Ը ՄՈՌԱՆԱԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ

 

Մարտի 1-ին “Թեքեյան կենտրոն”-ի դահլիճում տեղի ունեցավ Արաքս-Կուր հիմնադրամի և “Սարդարապատ” շարժման նախաձեռնող խմբի համատեղ կազմակերպած “Մարտի 1-ի դասերը և Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերները” թեմայով հավաք-քննարկումը:

Միջոցառմանը խոսք ասաց նաև Մարտի 1-ին զոհված, Արցախյան պատերազմի մասնակից Սամվել Հարությունյանի հայրը Էդիկ Հարությունյանը:

 Ստորև ներկայացվում է խոսքը:

 

Ողջունում եմ կոնֆերանսի բոլոր հավաքվածներին և խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց ովքեր այսօր` մարտի 1-ին հարգում են բոլոր զոհվածներին: Մարտի 1-ը մոռանալ հնարավոր չի: Խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր զոհվածների ծնողների անունից: Խոսքեր չեմ գտնում ասելու, հիմա մի քիչ ընկճված եմ : Այսօր գերեզման ենք այցելել, այսօր շարժմանը պիտի մասնակցենք:  Երբ 1989թ-ին շարժումը, սկսվեց մարդիկ գնացին պաշտպանելու մեր սահմանները ես նույնպես անդամագրվեցի և գնացի սահմանները պաշտպանելու: Կարող էինք մենք էլ զոհվել կամ վիրավորվել կամ անդամալույծ դառնալ: Ինձ մոտ մնացել էր մի տոզ տիպի հրացան և մի քանի հատ ել փամփուշտ, դրա համար ինձ դատապարտեցին 1 տարվա ազատազրկման: Այսինքն ովքեր, որ կռվել էին, հայրենասեր էին, երբեք զենք չէին ուղղել ոչ ժողովրդի, ոչ հայի դեմ, պետք է դատապարտվեին այնպես, ինչպես ես: Եվ դա  այս իշխանությունների քաղաքականությունն էր, ուստի նրանք պետք է հավաքերին մեր մոտ գտնվող զենքերը, որպեսզի անպատիժ կատարեին իրենց ոճրագործությունը: Դա եղել է պատմության մեջ, երբ թուրքերն էին հավաքում զենքերը հայերից և սկսում կոտորածը: Այդպես կատարվեց նաև 2008թ. մարտի 1-ին:

01.03.10

 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: