Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

ՀՀ  ՔԱՂԱՔԱՑՈՒ  ՏՈՆ

 

Մարտի 1-ին “Թեքեյան կենտրոն”-ի դահլիճում տեղի ունեցավ Արաքս-Կուր հիմնադրամի և “Սարդարապատ” շարժման նախաձեռնող խմբի համատեղ կազմակերպած “Մարտի 1-ի դասերը և Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերները” թեմայով հավաք-քննարկումը:

Միջոցառմանը խոսք ասաց նաև փաստաբան Վահե Գրիգորյանը:

Ստորև ներկայացվում է:

 

Ճիշտն ասած տիրող մթնոլորտը ինձ ստիպում է պատրաստած խոսքը մի կողմ  թողնել, որովհետև այստեղ բանախոսներից ես ավելի շատ լսելու և սովորելու բան ունեմ, քան իմ խոսքը կարող է արժանի լինի Ձեզ ասելու: Բայց ընդամենը մի բան կուզեի ասել , մնացած իմ ժամանակը թողնելով մյուսներին լսելու համար:

Ասեմ միայն, որ  վերջերս հեռուստատեսությամբ հայտարարվեց, որ ՀՀ կառավարության պետական ինչ-որ մարմին մրցույթ է հայտարարել պետական տոնի առաջարկ ներկայացնելու վերաբերյալ: Ճիշտն ասած մի տեսակ տարօրինակ մրցույթ է հայտարարվել, պետությունը մինչև հիմա չի կարողանում կողմնորոշվել թե որ իրադարձությունը պետք է տոն հռչակի: Իմ կարծիքով եթե երբևէ ունենանք ողջախոհ կառավարություն, ապա մարտի 1-ը պետք է հռչակվի ՀՀ քաղաքացու տոն: Եվ հույս ունեմ, որ դա կլինի և ոչ միայն իրավա-քաղաքական իմաստով, այլ ՀՀ քաղաքացու` որպես ազատ մարդու տոն: Առաջին հերթին շնորհավորում եմ Մարտի 1-ի զոհերի հարազատներին այդ տոնի կապակցությամբ: Թեկուզ և չնչին, բայց որոշ մխիթարանք կլինի իրենց համար, իմանալով, որ որոշ մարդիկ այդ օրը նաև հաղթանակի տոն են համարում: Այս օրվա մասին որպես ազատ մարդու և քաղաքացու հաղթանակի մասին խոսում են ազատ մարդիկ և քաղաքացիները: Այս կապակցությամբ թերևս շնորհավորում եմ Ձեզ ՀՀ քաղաքացու օրվա կապակցությամբ և տոնի:

01.03.10

 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: