|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ
Մարտի 1-ին “Թեքեյան կենտրոն”-ի դահլիճում տեղի ունեցավ Արաքս-Կուր հիմնադրամի և “Սարդարապատ” շարժման նախաձեռնող խմբի համատեղ կազմակերպած “Մարտի 1-ի դասերը և Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերները” թեմայով հավաք-քննարկումը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ նաև նախկին քաղբանտարկյալ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Ստորև ներկայացվում է :
Իմ խոսքը ողջույնի խոսք է: Ցանկանում եմ ողջունել “Սարդարապատ” շարժման նախաձեռնությանը իր գործունեության համար: Շնորհակալություն եմ հայտնում Տիգրանին Խզմալյանին, որը մեզ ուրախացրեց ցուցադրված “Հայաստան մինուս Ա1+” ֆիլմով և դրանից ավելի լավ ներածական նախաբան այս հավաքին չէր էլ կարելի պատկերացնել: Շատ շնորհակալ եմ: Իմ լավ բարեկամ Ժիրայրի ելույթից մի միտք հիշեցնեմ, որը լիովին կիսում եմ: “Սարդարապատ” շարժումը որևէ բանի ընդդեմ չի, հանուն է և կոչված է միավորելու և ոչ թե պառակտելու ընդդիմադիր դաշտը: Այդ առումով ես հաճախ մասնակցելով Ձեր բոլոր կլոր սեղաններին, քննարկումներին, պետք է ասեմ,որ դուք շատ կարևոր գործառույթ եք իրականացնում ոչ միայն ընդհանուր խնդիր լուծելով, քաղաքացիական հասարակության ամրապնդման աջակցության առումով, այլ նաև կոնկրետ խնդիր եք լուծում ընդդիմադիր դաշտր միավորելու և ժողովրդավարեցնելու նպատակով: Այդ ամենը շատ կարևոր է, որովհետև եթե մենք ուզում ենք Հայաստանում որևէ բան փոխել, երբ մենք մշտապես խոսում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքի պաշտպանության մասին, մենք, նախ և առաջ պետք է ժողովրդավար լինենք ընդդիմության ներսում, հանդուրժող լինենք և դա մեր հարստությունն է: Այսօր ընդդիմադիր դաշտը այսպիսի բազմազանությամբ և բազմակարծությամբ է հանդես գալիս և այս բազմազանության ու բազմակարծության ծնունդ կարող է լինել միայն ռացիոնալ լուծումը, ռացիոնալ միտքը, որի բացակայությունն այսօր ակնառու է: Այդ առումով նույնպես “Սարդարապատ” նախաձեռնությունը շատ կարևոր դերակատարություն ունի: Եվ ընդամենը ուզում եմ ողջունել, և միասին շարունակենք պայքարել այն Հայաստանի համար, որի կերտումից հետո մենք Մարտի 1-ը մեկ այլ խորհրդով կնշենք: Այսօր, ամբողջ աշխարհում, բոլոր քաղաքակիրթ երկրներում մարդիկ միմյանց ժպտում են, որովհետև գարուն է եկել, ուրախ են: Միայն այսպիսի “բեսպրեդել” իշխանություն ունեցող երկրում է, որ մենք 21-րդ դարի սկզբին նահատակների հիշատակ ենք հարգում և խոսում դասերի մասին: Սա աբսուրդ է: Բայց ինչ կարող ենք անել, ունենք այն, ինչ ունենք: Համամիտ եմ այստեղ արտահայտած շատ շատերի մտքերին: 01.03.10 |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի
խմբագրության տեսակետի հետ: