Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Սուրբ Նորաշեն. Վրաստանի հայ հանրությունը պահանջում է

 bagin.info 28/11/08

BAGIN ԼԿ ներկայացնում է Թբիլիսիում գտնվող հայկական Սուրբ Նորաշեն եկեղեցու վրացականացման կապակցությամբ Վրաստանի հայ հանրության բաց նամակը: Այն ստորագրել են Վրաստանի հանրության ավելի քան հազար ներկայացուցիչներ, և ստորագրությունների հավաքումը շարունակվում է: Մասնավորապես, իրենց ստորագրությունները դրեցին` Վարուժան Խաչատուրովը` նկարիչ, Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքովան` նկարչուհի, Եսայի Աբովյանը` դաշնակահար, Արտյոմ Կիրակոզովը` գրականագետ, Սվետլանա Տատոևան` երաժիշտ, Գեորգի Մանոյանը` նկարիչ, Գարեգին Գաբրիելյանը` Սայաթ-Նովա Հանրային միության ղեկավար, Մարինա Կիրակոսյանը` լեզվաբան, Ռոբերտ Սահակյանը` երաժշտագետ, Կարեն Մխիթարյանը` բժիշկ, պրոֆեսոր Մերուժան Շահումյանը` նկարիչ, Կարինե Հովհաննիսյանը` ուսուցչուհի, և այլոք: Նամակի տեքստը մեջբերվում է ամբողջովին:

 Մենք` Վրաստանի Հայ համայնքի ներքո ստորագրյալ ներկայացուցիչներս, խնդրում ենք դադարեցնել Վրաստանի Ուղղափառ Եկեղեցու (ՎՈՒԵ) առանձին ներկայացուցիչերի կողմից իրականացվող Վրաստանի հայկական պատմական ժառանգության պլանաչափ ոչնչացումը: Խորին վրդովմունք է առաջացնում XV դարի կեսից հայ ժողովրդին ծառայող հայկական Սուրբ Նորաշեն եկեղեցու բռնազավթման հերթական փորձը: Թբիլիսիի հայերի բազմաթիվ սերունդներ կնքվել են Նորաշենում, դրա պատերի տակ հանգչում է Թիֆլիսի հարգարժան քաղաքացիների` Թումանով, Թամամշև, Վարթանով, Պրիդոնյան իշխանների աճյունը: Այստեղ հանգչում է այս եկեղեցու ավագերեց` Բաժբեուկ-Մելիքովի աճյունը: Իր  ծոռնուհին` հայտնի նկարչուհի Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքովան, Թիֆլիսի հայկական գեղանկարչության հիմնադիր Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքովի դուստրը, այժմ բնակվում է Թբիլիսիում, սակայն, նա, և ոչ միայն նա, այլ Թբիլիսիի բոլոր հայերն արդեն մի քանի տարի զրկված են Նորաշեն հաճախելու հնարավորությունից: Եկեղեցին ոչ միայն փակ է այցելուների համար. ընթանում է եկեղեցու  զոհասեղանի և Հովնան Հովնաթանյանի աշխատանքի բացառիկ որմնանկարների բարբարոսական ոչնչացումը:  Ոչնչացվում են եկեղեցու ներսում և ճակատային մասում հայկական մակագրությունները, պղծվում են դրա պատերի տակ գտնվող շիրիմները:

 2008 թվականի մայիսին` Վրացական Ուղղափառ Եկեղեցու քահանա հայր Թարիել Սիկինչելաշվիլու (հարևան Ջվարիսմամա եկեղեցու ավագերեցի) անմիջական ղեկավարության ներքո, սկսվեց Նորաշենի շուրջ ցանկապատի կառուցումը: Փաստորեն, եկեղեցին շրջապատված է դրան փակող ցանկապատով` կողքը գտնվող վրացական եկեղեցու հարևանության պարագայում: Ցանկապատը զարդարված է բացառապես Վրացական Ուղղափառ Եկեղեցուն բնորոշ խորհրդանիշներով: Հայ հանրությունը տվյալ առիթով բազմիցս արտահայտել է իր վրդովմունքը: 

 Հարկ է հիշեցնել, որ Նորաշեն եկեղեցին վրացականացնելու փորձերը սկիզբ են առել դեռևս 1989թ.-ից: 1994-1995թթ-ին` նույն այդ հայր Թարիելի կողմից, տվյալ եկեղեցական կառույցի հայկական ծագման մասին վկայող փաստերը վերացնելու նպատակով ոչնչացվել է զոհասեղանը, որի ձևը բնորոշ է զուտ Հայ Սռաքելական Եկեղեցուն, ոչնչացվել է 1650 թ.-ին գմբեթի վերակառուցման մասին պատմող վարպետ Պետրոսի պատի մակագրությունները: Հայկական այլ մակագրությունները` XIX  դարի Հովնաթանյանների դպրոցի երկու սքանչելի որմնանկարները և երկու խաչքարերը ևս վնասվել և ոչնչացվել են: Փոխարինվել են հայկական   վիմագրությամբ դռները:

 Մինչ օրս չլուծված է մնում Խորհրդային ժամանակաշրջանում Թբիլիսի քաղաքում բռնագրավված հայկական 5 (հինգ) եկեղեցիները` Սուրբ Նորաշենը (XV դար), Սուրբ Նշանը (XVIII դար), Շամխորեցոց Սուրբ Աստվածածինը (երկրորդ անվանումը` Կարմիր Ավետարան, XVIII դար), Երևանցոց Սուրբ Մինասը (XVIII դար) և Մուղնի Սուրբ Գևորգը (XIV դար), ինչպես նաև Սամցխե-Ջավախք տարածաշրջանի Ախալցխայում գտնվող Սուրբ Նշան եկեղեցին (XIX դար) վերադարձնելու հիմնախնդիրը: Օգտվելով Կրոնի մասին Օրենքի բացակայությունից, որը, ըստ երևույթին, չի ընդունվում դիտավորյալ, որպեսզի զրկեն մեր եկեղեցուն  (ինչպես նաև կիոնական բոլոր փոքրամասնություններին) օրինական ճանապարհով իրենց սահմանադրական իրավունքերը պաշտպանելուց, ՎՈՒԵ-ի առանձին հոգևորականներ` Վրաստանի օրենսդիր և սահմանադրական իշխանության թողտվության պարագայում, բռնագրավում են դեռ Խորհրդային իշխանության օրոք փակված հայկական եկեղեցիները: Ցավոք սրտի, այս ամենը չի կարելի որակել այլ կերպ, քան կրոնական հատկանիշով խտրականություն, հայկական եկեղեցու այցելուների զգացմունքներին ուղիղ վիրավորանք հասցնել, բարոյական և հոգևոր ճնշում, իսկ ՎՈՒԵ-ի մի շարք  հոգևորականների գործունեությունը` որպես միջդավանական թշնամանքի հրահրում: Ավելին, երկրում ոչնչացվում են բացառիկ ճարտարապետական հուշարձանները, որոնք հանդիսանում են ոչ միայն հայ ժողովրդի, այլ բուն Վրաստանի մշակութային սեփականությունը:

 

Մենք` Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներս, պահանջում ենք ձեռնարկել վճռական միջոցներ, որոնք կկանգնեցնեն Վրաստանում մեր ժողովրդի պատմական և մշակութային ժառանգության բարբարոսական պլանաչափ ոչնչացումը, և դադարեցնել ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքների ոտնահարումը: Դա է պահանջում հանուն հավատքի և ճշմարտության մեր եղբայրական քրիստոնյա ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը: Հարկ է նշել, որ տվյալ նամակում բարձրացված հիմնախնդիրները հայտնվել են միջազգային կազմակերպությունների տեսադաշատում, որոնք նշել են դրանց արդար լուծման անհրաժեշտությունը: Այսպես, ՄԱԿ-ի Մարդու իրավունքի հարցերով Հանձնաժողովը 2007թ.-ի նոյեմբերի 15-ին նշել է, որ Վրաստանին հարկ է կրոնական համոզմունքների ազատություններն ապահովելու համար ձեռնարկել քայլեր, ինչպես նաև նպաստել, որպեսզի երկրի օրենսդրությունը և գործելաոճն ամբողջապես համապատասխանեն դրան:

 Մեր պահանջներն են.

 1) վերջ դնել մեր եկեղեցիների նկատմամբ ոտնձգություններին;

 2) դրանց վերադարձնելը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն (ՀԱՍԵ);

 3) ընդունել Կրոնի մասին Օրենքը, որը կհանդիսանա բոլոր հավատացյալների` ոչ միայն ուղղափառների, ինչպես դա տեղի է ունենում այժմ, այլ նաև այլ կրոների և դավանանքների (այդ թվում, նաև ՀԱՍԵ-ի) ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը երաշխիքը;

4) պատասխանատվության կանչել եղբայրական հայ և վրացի ժողովուրդների միջև միջդավանական և միջէթնիկ թշնամանքի հրահրմանը նպաստող և անմիջականորեն իրականացնող անձանց;

 5) վերջ դնել ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքների ոտնահարմանը:

 

 
 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: