ՎԱՀԱԳՆ
ՉԱԽԱԼՅԱՆԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Վրացական
իշխանությունները
խստացնում
են
ջավախքահայության
իրավունքների
ոտնահարման
քաղաքականությունը
15
հուլիսի 2010թ,
Ռուսթավի
քաղաքի N6
քրեակատարողական
հիմնարկ
2010թ.
հուլիսի 5-ին
Վրաստանի
Գերագույն
դատարանը
որոշում
ընդունեց,
որով
հրաժարվեց
իմ
հոր՝
Ռուբեն
Չախալյանի,
կրտսեր
եղբոր՝
Արմեն
Չախալյանի
և
իմ
գործն
ընդունել
վարույթ՝
թողնելով
մեր
նկատմամբ
կայացված
դատավճիռներն
անփոփոխ:
Այս
որոշումը
սպասելի
էր.
գերագույն
դատարանը,
ինչպես
մինչ
այդ՝
առաջին
ատյանի
ու
վերաքննիչ
դատարանները,
հլու
հնազանդ
ենթարկվեց
վրացական
իշխանությունների
կամքին՝
ոտնահարելով
արդար
դատավարության
տարրական
սկզբունքները:
Դատարանի
այս
որոշումը
համահունչ
է
ջավախքահայության
քաղաքական,
քաղաքացիական,
լեզվա-կրթական,
կրոնական
և
մշակութային
իրավունքների
ոտնահարման
վրացական
իշխանությունների
քաղաքականությանը
վերջին
շրջանում
նոր
թափ
հաղորդելու
միտումներին.
-
Քաղաքական
և
տնտեսական
ճնշման
են
ենթարկվում,
ոստիկանության
հսկողության
տակ
են
գտնվում
Ջավախքում
գործող
հայկական
հասարակական-քաղաքական
կազմակերպությունների
ակտիվ
անդամները,
ազգային
գործիչները,
հայ
ակտիվիստներին
ստիպում
են
հեռանալ
երկրից.
-
Նոր
դրսևորումներ
է
ստանում
Վրաստանի
հայաբնակ
շրջանների (Սամցխե-Ջավախք-Ծալկա)
էթնո-ժողովրդագրական
պատկերի
փոփոխման
վրացական
իշխանությունների
ավանդական
քաղաքականությունը.
վերսկսվել
է
աջարների
Ջավախք
վերաբնակեցման
գործընթացը,
-
Վրացերենի
իմացության
բարելավման
պատրվակով
միջոցներ
են
ձեռնարկվում
հայկական
դպրոցների
վրացականացման
գործընթացի
արագացման
ուղղությամբ,
աշխատանքից
են
ազատվում
իշխանություններին
անցանկալի
հայ
ուսուցիչները,
-
Նոր
անուններով
է
համալրվում
ջավախքահայության
իրավունքների
պաշտպանությամբ
զբաղվող
գործիչների
Վրաստան
մուտքն
արգելող «սև
ցուցակը»:
Առկա
իրավիճակից
միջազգային
հանրության
հետզհետե
աճող
մտահոգությանը
իշխանությունները
պատասխանում
են
ապատեղեկատվություն
տարածելով
և
կտրականապես
ժխտելով
հայ
բնակչության
նկատմամբ
խտրականության
փաստերը:
Այս
պայմաններում
ջավախքահայության
շրջանում
հետզհետե
ուժեղանում
են
դժգոհության,
օտարվածության,
հիասթափության
և
անտարբերության
տրամադրությունները:
Դրա
վերջին
և
ամենավառ
վկայությունը
մայիսի 30-ի
Վրաստանի
ՏԻՄ
ընտրությունների
ջավախքահայության
կողմից
փաստացի
բոյկոտն
էր,
ինչը
վրացական
իշխանություններին
ստիպեց
կեղծել
Ջավախքում
դրանց
արդյունքները՝ «նկարելով»
75-78%
մասնակցություն
և
ստեղծելով
իշխող
կուսակցության
օգտին
քվեարկած «մեռյալ
հոգիների»
ստվար
բանակ:
Հաշվի
առնելով
վերոնշյալը՝
ես
վերահաստատում
եմ
իմ
և
իմ
ընտանիքի
անդամների
նկատմամբ
արդարության
վերականգնման
համար
միջազգային
բոլոր
ատյաններում
պայքարելու
վճռականությունը:
Մնում
եմ
այն
համոզման,
որ
բանտերի
ու
հալածանքների
միջոցով
ջավախքահայության
բողոքը
լռեցնելու
միտված
բոլոր
քայլերը
չեն
հասնելու
իրենց
նպատակին:
Մեր
պայքարը
հանգեցնելու
է
նրան,
որ
վրացական
իշխանությունները
վաղ
թե
ուշ
ստիպված
են
լինելու
ենթարկվել
առկա
խնդիրները
երկխոսության
միջոցով
լուծելու
հրամայականին:
Երկխոսության
դաշտ
ստեղծելու
համար
վրացական
իշխանությունները
առաջին
հերթին
պարտավոր
են
վերջ
տալ
ճնշումների,
սպառնալիքների
ու
բռնությունների
լեզվով
ջավախքահայության
հետ
խոսելու
իրենց
քաղաքականությանը
և
մասնավորապես`
- Դադարեցնել
ջավախքահայ
հասարակական-
քաղաքական
գործիչների
հետապնդումները,
-
Բեկանել
իմ
հոր,
կրտսեր
եղբոր
և
իմ
նկատմամբ
ընդունված
անարդար
դատավճիռները,
փոխհատուցել
այս
անօրինական
գործընթացների
հետևանքով
առաջացած
բոլոր
վնասները,
-
Թույլ
տալ
վերադառնալ
հալածանքների
արդյունքում
երկրից
հեռացած
բոլոր
հայ
ակտիվիստներին,
-
Կատարել
իմ
ձերբակալությանը
նախորդած
դեպքերի
արդար
եւ
անկողմնակալ
հետաքննություն,
-
Վերացնել
Վրաստան
մուտք
գործելու
վրա
արգելք
դրված
հայ
գործիչների «սև
ցուցակը»:
Ջավախքահայությանը
հուզող
քաղաքական,
քաղաքացիական,
լեզվա-կրթական,
կրոնական
եւ
մշակութային
խնդիրներին
պետք
է
տրվեն
ազգային
փոքրամասնության
պաշտպանության
գործող
միջազգային
նորմերի
տառից
և
ոգուց
բխող
լուծումներ:
Վրաստանի
հայաբնակ
շրջանների
էթնո-ժողովրդագրական
պատկերի
արհեստական
փոփոխմանն
ուղղված
բոլոր
ծրագրերը
պետք
է
կասեցվեն:
Միջազգային
կառույցները
պարտավոր
են
հստակ
կեցվածք
որդեգրել
հայ
բնակչության
նկատմամբ
վրացական
իշխանությունների
կողմից
իրականացվող
խտրական
քաղաքականության
անհանդուրժելիության
վերաբերյալ:
Երկակի
չափանիշները,
անորոշ
և
լղոզված
քայլերը
միմիայն
ավելի
են
խորացնելու
խնդիրները,
մեծացնելու
են
անկայունությունը
և
անկանխատեսելի
զարգացումների
հավանականությունը:
Lragir.am
16.07.10