Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

ԱՄԵՆՕՐՅԱ "ՄԱՐՏԻ 1-Ի" ԱՄԱՆՈՐՅԱ ՊԱՀԱՆՋԱԳԻՐ

ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

 

Անձամբ` "մարտի 1-ի էջը փակող".

                             Աբրահամյան Հովիկին,

                             Հարությունյան Դավիթին,

                             Նաղդալյան Հերմինեին,

                             Շարմազանով Էդուարդին,

                          Նիկոյան Սամվելին,

                             "մարտի 1-ի" ժամանակավոր հանձնաժողովի բոլոր այն                  

                          անդամներին, ովքեր ստորագրել են զեկույցը,

                          կոալիցիայի այն ներկայացուցիչներին ու կամակատարներին, ովքեր

                          համարում են, թե մեր որդիների սպանությունների "էջը շրջված է…":

 

            Մենք` "մարտի 1-ի" զոհերի հարազատներս, վերոնշյալ անձանցից և նրանց սպասարկուներից քանիցս լսեցինք, թե "մարտի 1-ի էջը փակված է"Քաջ հասկանում ենք ­– դա ձեր, և առհասարակ` իշխանակիրների փափագն է: Ուզում եք  Նոր տարվա օրերին "միախառնելով"` հասարակությանը "մատուցեք", թե` "հարցը լուծված է": Հավանաբար, փորձում եք շուտ ազատվել այդ "գլխացավանքից"` գալիք ընտրություններին անմեղի կարգավիճակով մասնակցելու համար: Չե՛ք հաջողվի, չե՛նք հանդուրժի, ու վստահ ենք` գեթ այդ խնդրում հասարակությունը միակամ է ու զորավիգ է մեր` սպանվածների իրավահաջորդներիս ԴԱՏԻՆ

             Իսկ մենք համոզված ենք, որ "մարտի 1-ն" ԱՆՑՈՂԻԿ ՉԷ, որ 21-րդ դարում, քաղաքակիրթ համարվող Եվրոպայի աչքի առաջ, նրա ընտանիքի մասը համարվող Հայաստանում մեզ` ծնողներիս, ու հայ ժողովրդին պատուհասած այդ ոճրագործության ամբողջական բացահայտումը և բոլոր մեղավորներին խստագույն պատժի ենթարկումը ԵՐԻՑՍ  ԱՐԴԱՐ Է ՈՒ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ: Եվ հավատում ենք, որ մեր համոզմունքն ու պահանջը աջակից արձագանք է գտնում անվախ ու արժանապատիվ բոլոր հայ մարդկանց սրտերում:

            Ի գիտություն ձեզ.

            Չբացահայտված յուրաքանչյուր հանցագործություն ծնում է մի քանի ոճիր, չպատժված յուրաքանչյուր հանցագործ հայրանում է մի քանի ոճրագործի:  Հիշե՛ք այն բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր դեռ 1990-ականների սկզբից, նպաստելով ընտրությունների կեղծմանը, մարդկանց իրավունքների բռնացմանը, անկախ դատարան հասկացության հուղարկավորմանը` հետագայում հենց իրենք ուղղակի կամ անուղղակի զոհերը դարձան իրենց իսկ ստեղծած անմարդկային, հանցածին համակարգին… Լա՛վ հիշեք:

         Ասում եք` "Մարտի 1-ի էջը փակված է", "Ամեն մարդ իր արարքների համար է պատասխանատու", "Ի տխրություն զոհերի հարազատների և ընդդիմադիրների` մարտի 1-ի էջը փակված է"Որքան հեշտ եք արտասանում այդ խոսքերը, ինչքան հանգիստ ու անխռով: Նաև այդպես եք ցույց տալիս, որ ծնողներիս ՑԱՎՆ ՈՒ ՎԻՇՏԸ ձերը չեն, օտար են, "բեռ" են ձեզ համար… "Զեկույցներ" եք պատրաստում, Եվրոպայում ինչ-որ իրավական հիմնավորումներ ներկայացնումՁեր այդ վերաբերմունքին մեկ ու ճշմարիտ գնահատական կա` փորձում եք կոծկել հանցագործությունը, պարտակել` մեղավորներին, նշանառու ոստիկաններին, իշխանության հավատարիմ մարդասպաններին: Դրանով եք ՄԵՂՍԱԿԻՑԸ դառնում ոճրագործության, դրանով և` ձեր վախով, անտարբերությամբ, անսրտությամբ

            Հրամայել էր` 20 օր արտակարգ դրություն. որ` ի՞նչ, քրիստոնյա զավակներիս արյո՞ւնը մարսեինԱյցելեց միայն մեկ զոհի հարազատներին` ցավակցության. իսկ մե՞ր որդիներըզոհե՞ր չէին, մեր լացն ու ողբըծնողակա՞ն չէր:

            Պետությունը դարձրել եք գանձարան` դանայան տակառի պես ձեր անկուշտ ընչաքաղցության համար, երկիրը` մահկանացուներիս կյանքի կազինո ու խորովածանոց, ժողովրդին համարում եք լոկ ձեր ստնտուն, իրավապահ համակարգն էլ օգտագործում եք որպես վահան ու մահակ

            Շատ խոսք ունենք ասելու` ծնողի, մարդու, հայի, քաղաքացուՈւ դեռ` կասենք: Բայց հիմաՆոր տարի է, մեզ համար` հին – 2008…: Ձեր ապագա արու թոռնիկներին` բարի ծնունդ, բարի ծառայություն Հայոց բանակում, և թող նրանք ապրեն իրավական-քաղաքացիական Հայաստանում, որպեսզի այդ երիտասարդ զինծառայողների վերադասները նրանց ապօրինաբար չտեղափոխեն մայրաքաղաքի փողոցներ` ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒ սուրբ երդումը "ի կատար ածելու" հայրենակիցների դեմ: Ամանորին` մեր պետությանը մաղթում ենք օրենք, իրավունք, արդարություն:

             "Մարտի 1-ի" որդեկորույս ծնողներ`

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: