Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Սթափեցնող նամակ Հայաստանի լրատվամիջոցներին

Hetq 23/12/08

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մի շարք երիտասարդական կազմակերպություններ հանդես են եկել հայկական լրատվամիջոցների ուղղված կոչ-նամակով:

­Սույն թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 9-ին Ար­ցա­խի ե­րի­տա­սար­դա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը բաց նա­մա­կով դի­մել են Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Ս. Սարգ­սյա­նին՝ կոչ ա­նե­լով ՀՀ հե­ռուս­տա­կա­յան­նե­րի կող­մից հե­ռար­ձակ­վող  ե­ղա­նա­կի տե­սու­թյան քար­տեզ­նե­րից հա­նել վա­ղուց ար­դեն պատ­մու­թյան գիրկն ան­ցած ԼՂԻՄ պատ­կե­րն ու փո­խա­րի­նել այն ՀՀ և ԼՂՀ քար­տե­զով։

Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում հրա­դա­դա­րի ստո­րագ­րու­մից 14 տա­րի ան­ց ստեղծ­վել է մի աբ­սուրդ ի­րա­վի­ճակ. մի կող­մից օբյեկ­տիվ ի­րա­կա­նու­թյուն է այն փաս­տը, որ նախ­կին Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ ո­րոշ շր­ջան­ներ ը­նդ­գրկ­ված են ներ­կա ԼՂՀ կազ­մի մեջ, այն­տեղ մշտա­կան բնա­կու­թյուն են հաս­տա­տել հա­զա­րա­վոր մեր հայ­րե­նա­կից­նե­ր, մյուս կող­մից այդ ի­րա­կա­նու­թյու­նը չի ար­տա­ցոլ­վում ՀՀ զանգ­վա­ծային լրատ­վու­թյան մի­ջոց­նե­րում։ Լի­նի դա հոդ­ված­նե­րում, հե­ռուս­տա­հա­ղոր­դում­նե­րում, ե­ղա­նա­կի տե­սու­թյու­նում, թե ո­ւղ­ղա­կի գո­վազդ­նե­րում Լեռ­նային Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նը կամ ը­նդ­հան­րա­պես չի պատ­կեր­վում քար­տե­զի վրա կամ է­լ լա­վա­գույն դեպ­քում ը­նդ­գրկ­վում է մի­այն խորհր­դային ժա­մա­նա­կաշր­ջա­նի ԼՂԻՄ տես­քով։ Ավելին՝ նման քարտեզները խախտում են ԼՂՀ Սահմանադրության 142-րդ հոդվածը, համաձայն որի. «Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո»։

Մի­ա­ժա­մա­նակ Ա­դր­բե­ջա­նի ղեկավարությունն ու ԶԼՄ-ներն ոչ մի­այն չեն ճա­նա­չում այդ հին սահ­ման­նե­րը, այլև բա­ցե­ի­բաց հա­վակ­նու­թյուն­ներ են հայտ­նում նույ­նիսկ ՀՀ տա­րած­քի նկատ­մամբ։ Օ­րի­նակ՝ սույն թվա­կա­նի հոկտեմբերի 31 ա­դր­բե­ջա­նա­կան day.az լրատ­վա­կան կայ­քը՝ գրելով երկրի տնտեսական զարգացման նոր նախարար նշանակելու մասին, հատուկ նշել էր, որ Շահին Մուսթաֆայևը ծնվել է «Արևմ­տյան Ա­դր­բե­ջա­նի Նոյեմ­բե­րյա­նի շր­ջա­նում»։ Նմանատիպ հայ­տա­րա­րու­թյուն­ների հան­դի­պու­մ ենք նաև Ա­դր­բե­ջա­նի մշա­կույ­թի ու զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան պաշ­տո­նա­կան կայ­քում, Հեյ­դար Ա­լի­ևի ան­վան պե­տա­կան հիմ­նադ­րա­մի կայ­քում։

­Զա­վեշ­տա­լի ի­րա­վի­ճակ է ստեղծ­վել. հայ­կա­կան ԶԼՄ-նե­րը կտր­ված են ի­րա­կա­նու­թյու­նից ու հա­մա­ռո­րեն ան­տե­սում են ա­զա­տագր­ված տա­րած­քում ապ­րող մեր հայ­րե­նա­կից­նե­րի շա­հե­րը՝ ա­կա­մա սա­տա­րե­լով ա­դր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չա­կան մե­քե­նային՝ հա­յու­թյան դեմ մղ­վող տե­ղե­կատ­վա­կան ու հո­գե­բա­նա­կան պա­տե­րազ­մում։ Փաս­տո­րեն, մեր հայ­րե­նա­կից­նե­րը զրկ­ված են նույ­նիսկ ի­րենց շր­ջա­նում սպաս­վե­լիք ե­ղա­նա­կի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ ստա­նա­լուց։ Ա­վե­լին՝ ա­զա­տագր­ված տա­րած­քում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, այդ շր­ջան­նե­րի բնակ­չու­թյան կյանքն ու ա­ռօ­րյան գրե­թե չեն լու­սա­բան­վում ՀՀ ԶԼՄ-նե­րի կող­մից։

­Հա­մա­րե­լով հան­րա­պե­տու­թյան տե­ղե­կատ­վա­կան դաշ­տում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը ա­նըն­դու­նե­լի և գի­տակ­ցե­լով այն բա­ցա­ռիկ դե­րը, որ կա­տա­րում են զանգ­վա­ծային լրատ­վու­թյան մի­ջոց­նե­րը այդ դաշ­տի ձևա­վոր­ման հար­ցում, կոչ ե­նք ա­նում.

* չ­խու­սա­փել ԼՂՀ ներ­կա ի­րա­կան ու ԼՂՀ սահ­մա­նադ­րու­թյու­նով ամ­րագր­ված սահման­նե­րը պատ­կե­րե­լուց.

* ա­վե­լի հա­ճախ ու ման­րա­մասն լու­սա­բա­նել ա­զա­տագր­ված տա­րած­քի բնակ­չու­թյան կյան­քը, ան­դրա­դառ­նալ մեր հայ­րե­նա­կից­նե­րի խն­դիր­նե­րին.

* կր­թել ու տե­ղե­կաց­նել ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին ա­զա­տագր­ված տա­րած­քի ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան մա­սին։

­Հաշ­վի առ­նե­լով խնդ­րի լր­ջու­թյու­նը նաև խնդ­րում ե­նք բո­լոր ԶԼՄ-նե­րին՝ ան­կախ կու­սակ­ցա­կան ու քա­ղա­քա­կան շա­հե­րից, զերծ մնալ այս հար­ցի ներ­քա­ղա­քա­կան շա­հար­կու­մից ի օ­գուտ հա­մազ­գային շա­հի։

­Հայաս­տա­նի Հան­րա­պե­տության Մե­ծար­գո Նա­խա­գահ ­Տի­ար Սերժ Սարգսյա­նին

Ար­ցա­խի ա­զա­տագ­րու­թյան հա­մար մղ­ված ազ­գային-ա­զա­տագ­րա­կան պա­տե­րազ­մը 14 տա­րի ա­ռաջ պսակ­վեց հա­յու­թյան հաղ­թա­նա­կով: Այս հաղ­թա­նա­կի շնոր­հիվ հայ զին­վո­րը դուրս ե­կավ Հայոց Հայ­րե­նի­քի հյու­սիս-ար­ևե­լյան այժ­մյա սահ­ման­նե­րը: Այս պա­տե­րազ­մը նախ և ա­ռաջ մղ­վել է Հայոց Հայ­րե­նի­քի սր­բա­զան հո­ղի ա­զա­տագ­րու­թյան հա­մար: Ջն­ջե­լով հայ ժո­ղովր­դին պար­տադր­ված «­Լեռ­նային Ղա­րա­բա­ղի Ի­նք­նա­վար մար­զի» ա­պօ­րի­նի, ար­հես­տա­կան և ան­կեն­սու­նակ նախ­կին սահ­ման­նե­րը 2006 թ. Հան­րաք­վե­ով ըն­դուն­ված ԼՂՀ Սահ­մա­նադ­րու­թյունն ամ­րագ­րել է մեր ժո­ղովր­դի լա­վա­գույն զա­վակ­նե­րի ա­րյան գնով ա­զա­տագր­ված Հայոց հո­ղի ի­նք­նիշ­խան սահ­ման­նե­րը

Այս պա­տե­րազ­մը ոչ մի­այն պա­տե­րազմ էր հա­նուն հայ­րե­նի հո­ղի ա­զա­տագ­րու­թյան, այլև ար­դա­րա­ցի հա­տու­ցում` Ար­ցա­խի հա­յու­թյան քա­ղա­քա­կան պա­հանջ­նե­րին` ի պա­տաս­խան Ա­դր­բե­ջա­նի կող­մից սան­ձա­զեր­ծած Ցե­ղաս­պա­նու­թյան: Ամ­րագ­րե­լով հաղ­թա­նա­կի ար­դյունք­նե­րը, հայ ժո­ղո­վուր­դը հա­մայն աշ­խար­հին վճ­ռա­կա­նո­րեն ցույց է տվել, որ նման նկր­տում­ներն այ­սու­հետ ե­րբ­ևէ ան­պա­տիժ չեն մնա­լու: Գա­ղա­փա­րա­խո­սու­թյան կամ գործ­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան ո­լորտ­նե­րում հայ ժո­ղովր­դի տա­րած հաղ­թա­նա­կի ար­դյունք­նե­րի ան­տե­սու­մը ոչ մի­այն սր­բապղ­ծում է մար­տում զոհ­ված հե­րոս­նե­րի հա­վերժ վաս­տա­կը, այլև ոտ­նա­հա­րում Սում­գայի­թում, Բաք­վում, Գան­ձա­կում (Կի­րո­վա­բա­դում) և Ա­դր­բե­ջա­նի մյուս քա­ղաք­նե­րում ու գյու­ղե­րում ցե­ղաս­պան­ված հա­յու­թյան հի­շա­տա­կը` խրա­խու­սե­լով Հայոց պե­տա­կա­նու­թյան դեմ Ա­դր­բե­ջա­նի նոր ռազ­մա­կան ագ­րե­սի­ան

Այս­պի­սի հար­ցե­րում չկան և չեն կա­րող լի­նել ման­րուք­ներ: Հա­յաս­տա­նի հան­րային, ի­նչ­պես նաև մյուս հե­ռուս­տա­տե­սու­թյուն­նե­րի ե­թե­րում ԼՂՀ հռ­չակ­ման պա­հից գո­յու­թյուն չու­նե­ցող ԼՂԻՄ քար­տե­զի ա­մե­նօ­րյա ցու­ցադ­րումն ա­մեն օր շա­րու­նակ խո­րա­պես ա­նար­գում է ոչ մի­այն ՀՀ և ԼՂՀ, այլև Սփյուռ­քի հե­ռուս­տա­դի­տող­նե­րին: Քա­ղա­քա­կան ա­ռու­մով այն հատ­կա­պես բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն է ու­նե­նում այժմ, ե­րբ ազ­գի հա­մար հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման բա­նակ­ցու­թյուն­նե­րի վճ­ռո­րոշ փու­լում, ի­նչ­պես բո­լորս հույս ու­նենք, հայոց դի­վա­նա­գի­տու­թյու­նը պայ­քա­րում է հայ ժո­ղովր­դի շա­հե­րի պաշտ­պա­նու­թյան հա­մար:

Պա­հան­ջում ե­նք բո­լոր հե­ռուս­տա­տե­սու­թյուն­նե­րի ցու­ցադ­րած օ­դեր­ևու­թա­բա­նա­կան կան­խա­տես­ման քար­տեզ­նե­րից հա­նել «Լ­ՂԻՄ»-ի պատ­կե­րը և փո­խա­րի­նել այն ՀՀ և ԼՂՀ քար­տե­զով: Հա­մոզ­ված ե­նք, որ ա­մե­նա­կարճ ժամ­կետ­նե­րում կգոր­ծադր­վեն բո­լոր ան­հրա­ժեշտ մի­ջոց­նե­րը` ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը փո­փո­խե­լու ո­ւղ­ղու­թյամբ:

«Ար­ցա­խի Ե­րի­տա­սարդ Քա­ղա­քա­գետ­նե­րի ա­կումբ»

Ար­ցա­խի Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի Մի­ու­թյան «Հայ­րե­նաց պաշտ­պան» ՀԿ

ՀՅԴ «Ար­ցա­խի Ե­րի­տա­սար­դա­կան Մի­ու­թյուն»­

ԱԺԿ Ե­րի­տա­սառ­դա­կան թեւ

­«Ա­զատ հայ­րե­նիք» ե­րի­տա­սառ­դա­կան թեւ

«­Վա­չա­գան Բա­րե­պաշտ» ՀԿ

«­Հայ­կի Սե­րունդ» ՀԿ

­«Ալ­ֆա-Օ­մե­գա» ՀԿ

«­Զե­փյուռ» ՀԿ

 
 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: