Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Նամակ Ղարաբաղից  

04/12/08

  «Ուշի ուշով հետեւում ենք լրատվամիջոցների կցկտուր տեղեկություններին` ԼՂ հիմնահարցի լուծման մասին: Այդ տեղեկությունները հասարակության մեջ զանազան պարտվողական տրամադրությունների տեղիք են տալիս: Մենք մտահոգություն ունենք, որ այս տրամադրությունները ի վերջո կմղեն պարտության: Սիրելի հայրենակիցներ, մենք ոչ ենք ասում բոլոր նրանց, ովքեր կփորձեն մեր որդիների, մեր զավակների, ամուսինների եւ եղբայրների արյամբ ազատագրված հողը զիջել հանուն իրենց իշխանության: Դատապարտել, դատապարտում ենք  եւ կդատապարտենք այն հային, որ կբարձրաձայնի կամ կմտածի անգամ, որ մեր ապագան ազատագրված հողերը զիջելու մեջ է: Ազատագրական պայքարի ողջ ընթացքում նահատակ մեր որդիները, մեր ամուսինները երբեք չեն էլ մտածել, որ իրենց արյամբ ազատագրված եւ սրբացած հողը երբեւէ փոխզիջման առարկա կդառնա: Մենք ազատագրական պայքարին տվել ենք ամեն ինչ, այդ թվում եւ մեր թանկագին հարազատների կյանքն ու արյունը: Իսկ այսօր ոչինչ չունենք տալու նրան կամ նրանց, ովքեր ազատագրված պատմական հայրենիքը շահարկման առարկա կդարձնեն: Դիմում ենք հայ ժողովրդին: Այս սրբացած հողի զիջմամբ զիջվում է մեր պայքարը, զիջվում է Ղարաբաղը, մեր արժանապատվությունը, սրբապղծվում են մեր նահատակների շիրիմները: Թող իրենք զիջեն այն, ինչ իրենք ունեն, բայց ոչ` արյամբ ազատագրված հողի որեւէ թիզ: Հավատարիմ մնացեք մեր հաղթանակին:

Զոհված ազատամարտիկ
Սարգիս Ամիլյանի այրի
Ալվինա Քալաշյան
Զոհված ազատամարտիկ
Ռոբերտ Տոնյանի մայր`
Վարյա Տոնյան
Զոհված ազատամարտիկ
Ռուդիկ Աբրահամյանի հայր`
Երվանդ Աբրահամյան
Զոհված ազատամարտիկ
Վահան Ամիրջանյանի մայր` Գալյա Ամիրջանյան
Զոհված ազատամարտիկ
Վիգեն Գրիգորյանի այրի`
Գրետա Ավետիսյան»:

 
 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: