Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Հաղորդագրություն

 

Այսօր «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի ունեցավ “Սարդարապատ” շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Նյութական և հոգևոր մշակույթի» հանձնաժողովի անդրանիկ նիստը։

                Հանձնաժողովի պատասխանատու, «Կենաց տուն» մշակութային–հասարակական կազմակերպության նախագահ Վանո Դադոյանը ներկայացրեց մշակույթի ոլորտում  առկա իրավիճակը, հրատապ լուծումներ պահանջող խնդիրները և այն քայլերը, որոնք կմշակվեն հանձնաժողովի կողմից և կյանքի կկոչվեն ապագայում։

                Հավաքի մասնակիցները կարևորելով քննարկվող թեմայի այժմեականությունը,

կատարեցին մի շարք առաջարկներ.

-         Ճշգրտելով նյութական և հոգևոր մշակույթի անհրաժեշտ ուղղությունները, մշակել համապատասխան հայեցակարգ և այն կիրառել գործնական դաշտում,

-         հստակեցնել, թե ինչպիսի՞ երկիր ենք փորձում կառուցել, այդ երկրում ի՞նչ բարոյական արժեհամակարգով քաղաքացիներ են դաստիարակվելու,

-         որո՞նք  են լինելու հոգևոր և նյութական մշակույթի չափորոշիչները,

-         ինչպիսի՞ն պետք է լինի  հայ մարդ–քաղաքացի դաստիարակող դպրոցը,

-         ի՞նչ մեխանիզմներով պետք է ընթանան այս աշխատանքները,

-         թատրոնի, հեռուստատեսության և տեղեկատվական հնարավոր բոլոր միջոցներով ստեղծել վաղվա Հայաստանի գեղարվեստական կերպարը, որպես տեսլական յուրաքանչյուր հայ մարդու համար։

Քննարկման ընթացքում կարևորվեց  նաև «նյութական և հոգևոր մշակույթի» հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել այն մտավորականներին, որոնց գիտական, մտավոր և կազմակերպչական հնարավորությունները հանընկնում են նշված մոտեցումներին։

 Հավաքին մասնակցում էին ոլորտին իրազեկ գիտնականներ, արվեստագետներ, մանկավարժներ։

 

“Սարդարապատ” շարժման նախաձեռնող խմբի մամուլի ծառայություն

25.06.10

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: