|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
«Միացում» Ազգային Նախաձեռնության Հայտարարությունը Վաղարշապատ Եվ Արմավիր Քաղաքներում Նախաձեռնության Միջոցառումները Տապալելու Փորձերի Վերաբերյալ «Միացում» ազգային նախաձեռնությունը, հետամուտ լինելով Հայաստանի ազատագրված տարածքի հանձնումը ենթադրող կարգավորման բանակցային գործընթացի քողազերծմանը, նոյեմբերի 14-ին Վաղարշապատ և 18-ին` Արմավիր քաղաքների մշակույթի մայր օջախներում նախատեսել է անցկացնել բաց սեմինար, որի ընթացքում պետք է ցուցադրվեր Տիգրան Խզմալյանի «Արաքսից Կուր, Արցախից Ջավախք» վավերագրական կինոնկարը և տեղի ունեար բանախոսություն` «Հայաստանի ազատագրված տարածքը և Հայոց պետականության ապագան» անվամբ: Վաղարշապատի և Արմավիրի քաղաքային իշխանությունները, սկզբում համաձայնություն արտահայտելով միջոցառման անցկացմանը, այնուհետև ենթարկվելով ԱԱԾ մարմինների ճնշմանը, նախաձեռնության անդամների ու սեփական ժողովրդի առաջ փակել են մշակույթի տների դռները: Ավելին` Արմավիր քաղաքի ոստիկանությունը, շրջափակելով քաղաքի կենտրոնական հրապարակը և ահաբեկելով հանդիպմանը եկած քաղաքացիներին, կամեցել է տապալել «Միացման» նախաձեռնությունը: Ի հեճուկս հարուցված խոչընդոտների, «Միացում» ազգային նախաձեռնության անդամները երթ են կազմակերպել Վաղարշապատում դեպի Էջմիածնի Մայր տաճարը, իսկ Արմավիրում` շրջել են կենտրոնական փողոցներով` բարձրակոչելով «Արցախ, Հայաստան, Միացում» և «հող հանձնողը դավաճան է» կարգախոսները: «Միացում» ազգային նախաձեռնությունը կրկին զգուշացնում է ՀՀ բարձագույն իշխանությանը և իշխանամետ ու ընդդիմադիր քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին, որ Հայաստանի ազատագրված տարածքի ամբողջական կամ մասնակի հանձնումն անմիջապես հանգեցնելու է խաղաղության և կայունության միակ երաշխիքը հանդիսացող Հայաստանի ներկայիս անվտանգության համակարգի ամբողջական և անդառնալի փլուզմանը և երկրի պաշտպանունակության ոչնչացմանը: Ուստի, միջազգային սին «երաշխիքների» վկայակոչմամբ Հայաստանի ազատագրված տարածքի որևէ հատվածի ենթադրվող հանձնումը` Հայոց պետականության հիմքերը քայքայելուն ուղղված ծանրագույն պետական հանցագործություն է և Հայաստանի քաղաքացիների կյանքի նկատմամբ` անհանդուրժելի ոտնձգություն: «Միացում» ազգային նախաձեռնությունը կոչ է անում ՀՀ ներկայիս իշխանությանը հրաժարվել հայրենի հողերի որևէ մաս հանձնելու պետականակործան, անիրագործելի և անհեթեթ ոտնձգություններից և, այսուհետ, կառուցել ՀՀ արտաքին դիվանագիտությունը` ելնելով Հայոց պետականության և Հայաստանի բնակչության ռազմական և տարածքային անվտանգությունն անվերապահորեն ապահովելու սահմանադրորեն ստանձնած պարտականություններից : 19.11.08թ. ք. Երևան հեռ. 010.27.77.83, 093.43.45.79 E_mail: miacumn@gmail.com
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: