«Միացում» Ազգային
Նախաձեռնությունն Արցախցի Կանանց
08/12/08
lragir
Դեկտեմբերի
8-ին
հաղորդագրություն
է
տարածել
“Միացում”
ազգային
նախաձեռնությունը,
որը
պատասխան
է
մի
խումբ
արցախցի
կանանց
հայությանն
ուղղված
կոչին:
“Միացումը”
այդ
պատասխանը
հղում
է
որպես
արցախցի
կանանց
կոչի
զորակցում:
“«Միացում»
ազգային
նախաձեռնությունը
ոգու
ցնծությամբ
զորակցում
է
ազատամարտում
իրենց
որդիներ
և
ամուսիններ
կորցրած
արցախցի
քաջարի
կանանց
Ալվինա
Քալաշյանի,
Վարյա
Տոնյանի
Գալյա
Ամիրջանյանի
և
Գրետա
Ավետիսյանի
համայն
հայությանն
ուղղված
կոչին`
անսասան
պաշտպանելու
զոհված
հայորդիների
անվեհեր
նվիրումով
ազատագրված
Հայոց
հողը:
Մենք,
«Միացում»
ազգային
նախաձեռնության
անդամներս,
մեր
հիացմունքի
և
երախտագիտության
ողջույն
ենք
հղում
հարազատ
որդիներին
ու
ամուսիններին
կորցրած
արցախցի
բոլոր
մայրերին
ու
կանանց
և
հայ
ժողովրդի
բոոլոր
հատվածների
անունից
վերահաստատում
ենք
ազատագրված
Արցախը
ռազմական
և
դիվանագիտական
բոլոր
ոտնձգություններից
մինչև
վերջ
պաշտպանելու
մեր
անդրդվելի
վճռականությունը:
Ձեր
որդիների
ու
ամուսինների
ազատարար
արյան
հեղմամբ
հայությունը
վերստին
ճաշակել
է
հաղթանակի
բերկրանքը
և
վերականգնել
նախորդ
պարտություններով
նսեմացած
ազգային
արժանապատվությունը:
Մեր
հայրենակիցների
նվիրական
մահվան
գնով
վերադարձված
հայրենի
հողը`
բոլորիս
գերագույն
սրբությունն
է
և
Հայոց
պետականության
գոյատևման,
հզորացման
և
խաղաղության
գլխավոր
երաշխավորը:
Միանալով
ձեր
կոչին`
մենք
մեր
կտրուկ
և
անհաղթահարելի
ո՛չ
ենք
ասում
բոլոր
նրանց,
ում
հետին
մտքով
անգամ
անցնում
է
ազատագրված
Հայրենիքի
փոքրագույն
իսկ
մասը
հակառակորդին
հանձնելու
հանցավոր
մտադրությունը:
Ամուր
և
հպարտ
մնացեք,
քանզի
Հայոց
զորության
բազուկը
վերստին
պահապան
է
Հայրենի
երկրին
և
մենք
հաստատակամ
ենք
ազատագրված
Հայրենիքը
թշնամուն
հանձնելու
մեկնած
հայրենավաճառ
ձեռքը
բռնելու
և
դրան
հանդգնած
անձանց
օրենքի
ողջ
խստությամբ
պատժելու
հարցում”,
ասված
է
«Միացում»
ազգային
նախաձեռնության
պատասխանի
մեջ: