|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
Խնդրանք Կաթողիկոսին03/12/08 ՚Միացումՙ ազգային նախաձեռնությունը դատապարտում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ՚ապօրինի եւ սրբապիղծ ոտնձգությունները Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ եւ իր զորակցությունն է հայտնում առաջնորդ սրբազան Հորը` Հայաստանյայց Եկեղեցու հոգեւոր իշխանությունն ու անձեռնմխելիությունը քաղաքապետի քրեական նկրտումներից պաշտպանելու հարցում: ՚Միացումՙ ազգային նախաձեռնությունը, միանալով Շիրակի հավատավոր հայության արդար վրդովմունքին, վճռականորեն վերահաստատում է իր զորակցությունը Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին եւ զգոնության կոչ անում ՏՏ.Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին` ՚եւս մեկ պարսավելի արարքով Աստուծո եւ ազգի դատաստանի առաջ սեփական պատասխանատվության չափը չմեծացնելու խնդրանքովՙ: ՚Արձանագրելով, որ ազատագրված հայրենի տարածքը պաշտպանելու անհրաժեշտությունը չէր ծագի, եթե Հայաստանի քաղաքական եւ հոգեւոր վերնախավը գիտակցեր իր դերն ու պատասխանատվությունը հայության առջեւ, ՚Միացումՙ ազգային նախաձեռնությունը մեծապես կարեւորում է Հայաստանյայց Եկեղեցու արժանավոր սպասավոր Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին սատարելու բոլորիս քաղաքացիական պարտավորությունը` հանուն Հայոց քաղաքակրթական ոգեղեն արժեքների եւ սահմանադրական իրավունքի գերակայությամբ արդար, զորեղ եւ հայեցի պետություն կերտելու անսասան կամքիՙ,-ասված է նախաձեռնության հայտարարության մեջ: |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: