|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Հերքում Այն, որ Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ Նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանին “ձեռնոց է նետել” և հրավիրել բանավեճի, իրողություն է, որի մասին նա հայտնել է “7օր”-ի թղթակցին: Սակայն “Իրավունք” թերթի թղթակից Ա.Հակոբյանը, խեղաթյուրելով փաստերը, նույն թերթի թիվ 76 համարում տարածել է ապատեղեկատվություն: Ըստ հոդվածագրի` Ժիրայր Սեֆիլյանը բանավեճի հրավերը կատարել է Հանրային խորհրդի և Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ, որին իբր ներկա է գտնվել նաև Ժիրայր Սեֆիլյանը: Ի գիտություն “Իրավունք” թերթի խմբագրության և նրա ընթերցողների, Ժիրայր Սեֆիլյանը չի մասնակցել Հանրային խորհրդի որևէ նիստի և ցանկություն էլ չունի: “Միացում” ազգային նախաձեռնության գրասենյակ 02.10.09թ. Երևան |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: