|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Խոչընդոտում
են
«Միացում»
ազգային
նախաձեռնության
միջոցառումները
01/12/08 ՚՚Միացումՙ ազգային նախաձեռնությունը տեղեկացնում է, որ ՀՀ իշխանությունների հրահանգով պարբերաբար փորձ է արվում խոչընդոտելու Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու շուրջ ընթացող բանակցային գործընթացի էությունը քողազերծելու նպատակով ՚Միացմանՙ նախաձեռնած միջոցառումները: Վաղարշապատ, Արմավիր եւ Իջեւան քաղաքներում մշակույթի տան դահլիճներն անհեթեթ եւ ակնհայտորեն մտացածին պատճառաբանությամբ չտրամադրելու, ՀՀ ԱԳՆ շենքից ՚Արցախ, Հայաստան, Միացումՙ եւ ՚Հող հանձնողը դավաճանՙ կարգախոսներովով օրենսդրորեն թույլատրելի սակավամարդ երթ անցկացնելու, ինչպես նաեւ Եռաբլուրում մի խումբ ազատամարտռիկների ՚Ո�չ մի թիզ հողՙ եւ ՚Արցախը ճանաչել Հայաստանի անբաժանելի մասՙ պահանջով եռօրյա նախազգուշական հացադուլը տապալելու ոտնձգություններն ամրապնդում են նախաձեռնության անդամների եւ Հայոց հանրության մտահոգությունը` Հայաստանի ազատագրված տարածքը հանձնելու եւ դրանով իսկ երկրի պաշտպանական համակարգը փլուզելու ներկայիս իշխանությունների անպատասխանատու եւ հանցավոր մտադրության վերաբերյալ: Այսուհանդերձ, միանգամայն լիհույս ենք, որ հայության եւ, ի մասնավորի` արցախահայության, գիտակից եւ վճռական կեցվածքի շնորհիվ այդօրինակ կործանարար ծրագրերը երբեւէ կյանքին չեն կոչվելուՙ,-ասված է հայտարարության մեջ: |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: