Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Հայտարարություն

Սուրբ Նորաշեն. Հանդուրժողականության միջազգային օրը և հայկական շիրիմների պղծումը

Bagin.info 117/11/08

BAGIN ԼԿ ներկայացնում է հայկական Սուրբ Նորաշեն եկեղեցու նկատմամբ վրացիների հերթական ոտնձգությունների վերաբերյալ Վրաստանի Հայկական Համագործակցության Կենտրոնի (ՎՀՀԿ) հայտարարությունը                

Կիրակի օրը` նոյեմբերի 16-ին, երբ քաղաքակիրթ աշխարհը 13 տարի անընդմեջ նշում է հանդուրժողականությանը նվիրված Միջազգային օրը` «International Day for Tolerance», Վրաստանի մայրաքաղաքի հայկական համայնքը հերթական անգամ բախվեց իր հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքի դաժան իրականության հետ 

Մոտավորապես ցերեկվա ժամը մեկին Սուրբ Գևորգ մայր տաճարի այցելուներին հայտնի դարձավ հարևանությամբ` Լեսելիձե փողոցում գտնվող մեկ այլ` արդեն բոլորի համար տխրալի դարձած «պահածոյացված» Սուրբ Աստվածամոր Նորաշեն հայկական եկեղեցու նկատմամբ իրագործվող հերթական ոտնձգության մասին:                  

Քաղաքի հայկական հանրության ներկայացուցիչերը դարձան բարբարողության ակտի` ավելի քան հարյուր տարի առաջ հայկական Սուրբ Նորաշեն եկեղեցու պատերի մոտ թաղված երկու հայտնի հայերի` քաղաքի մեկենասների, Թամամշևների (Թամամշյանների) ընտանիքների ներկայացուցիչներ Միախիլ Իվանի և Լիդիյա Պյոտրի շիրիմների պղծման վկաներ: Ինչպես նախկին դեպքերում, «գործը» գլխավորեց վրացական պատրիարքարանի ներկայացուցիչ հայր Տարիել Սիկինչելաշվիլին, որը, իր իսկ խոսքով, «տապանաքարերի տակ և դրանց շուրջ հողը մաքրելու նպատակով» հողափորի օգնությամբ «տեղաշարժեց» քարերը` հայկական եկեղեցուն հարակից տարածքի բարելավման իր անձնական ծրագրի շրջանակներում:    

Վրաստանի Հայկական Համագործակցության Կենտրոնի ներկայացուցիչները դեպքի վայր կանչեցին օմբուդսմենի անձնակազմի աշխատակիցներին և ոստիկանության պարեկին: Վերջիններիս հարկ եղավ երկար պարզաբանել իրավիճակը, բացատրել իրենց անհանգստացնելու պատճառները, գրել բացատրություն և համարյա ներողություն խնդրել` «կեղծ» կանչի համար: Այնուամենայնիվ, Նորաշեն ժամանած ազգությամբ հայ քաղաքացիների ճնշման տակ, որոնց թվաքանակը հասնում էր մինչև 50 մարդ, հայր Տարիելը, մի խումբ աշխատակից-մեղսակիցների հետ ստիպված եղավ տապանաքարերը իրենց տեղը դնել: Զուգահեռաբար, Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի ներկայացուցիչները վարում էին բանակցություններ վրացական պատրիարքարանի հետ:  

Ակնհայտորեն, քրիստոնյա շիրիմների սրբապղծության գործում «հոգևոր» անձ հայր Տարիել Սիկինչելաշվիլին մեծ փորձ ունի: Հիշեցնենք, որ դեռ 2005 թվականին իր իսկ կողմից գյուղական գերեզմաններից մեկից բերվեցին վրացական տապանաքարեր և տեղադրվեցին Նորաշեն եկեղեցու բակում:

Ցավով ստիպված ենք փաստել, որ հայկական պատմական և մշակութային ժառանգության` առջին հերթին, եկեղեցիների և գերազմանների ոչնչացումը դարձավ մեր տարածաշրջանի որոշ երկրների անբաժանելի դերակատարությունը:  

Հիշեցնենք նաև, որ Թբիլիսիի հայկական հերթական եկեղեցու` Սուրբ Աստվածամոր Նորաշենի բռնատիրման փորձերի հարցը մեր կողմից վերջին անգամ բարձրացվեց ընթացիկ տարվա մայիսին, երբ վրացական կողմը ձեռնամուխ եղավ տվյալ եկեղեցու շուրջ ցանկապատի կառուցմանը: Այնժամ այս հիմնախնդրի մասին սկսեցին խոսել Վրաստանի և Հայաստանի կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում` երկու երկրների վարչապետները: Շինարարությունը ժամանակավորապես կանգնեցվեց, հայտարարվեց ապօրինի, և Վրաստանի հայերին տրվեց ամենամոտ ժամանակ ցանկապատն քանդելու խոստումը: Սակայն, հակառակ խոստումների, ցանկապատի կառուցումն առանց որևէ խոչըդոտների ավարտին հասցվեց արդեն հոկտեմբերին:  

Մենք ստիպված ենք նաև փատել, որ Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի հիմնախնդիրը համալիր լուծելու վերաբերյալ երկու երկրների կառավարությունների և երկու եկեղեցիների ներկայացուցիչերի կողմից տված խոստումները, որն իր մեջ ներառում է Եկեղեցուն իրավաբանական կարգավիճակ տրամադրելը և հայկական չգործող տաճարները վերդարձնելը, այնպես էլ չիրականացան, իսկ Վրաստանի հայ և ազգային և կրոնական այլ փոքրամասնությունների սահմանադրական իրավունքների ոտնահարումը դառնում է կանոն:  

Վերոնշյալի և այսօրվա միջադեպին նախորդող բոլոր իրադարձությունների կապակցությամբ Վրաստանի Հայկական Համագործակցության Կենտրոնը մոտակա ժամանակներս կծանոթացնի հանրությանն իր պաշտոնական դիրքորոշմանը և հետագա գործողությունների ծրագրին: 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: