|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 19-ին տեղի ունենացավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Արտաքին քաղաքականության հարցերի» հանձնաժողովի հերթական նիստը «Հայաստանը տարածաշրջանային վերջին զարգացումների լույսի ներքո» թեմայով բանախոսությամբ քաղաքագետ Իգոր Մուրադյանի: Հայ-ռուսական հարաբերությունների նոր փուլը նա բնութագրեց որպես Մոսկվայի կողմից քաղաքականության բացարձակ կոմերցիալիզացում, իսկ Հայաստանի կողմից` ինքնավարության կորուստ: Կարևորելով ժողովուրդների դերակատարումը երկրների անկախություն կերտելու գործում, բանախոսը շեշտեց, որ իրական անկախություն են ձեռք բերում այն երկրներն ու ժողովուրդները, որոնք ցանկանում են այն ունենալ և գործնական քայլեր անել: Նրա համոզմամբ, աշխարհը հաշվի է առնում ոչ այնքան կառավարությունների դիրքորոշումը, որքան ժողովուրդների կամքը: Ի.Մուրադյանը համարում է ԱՄՆ-ը տարածաշրջանային զարգացումների հիմնական գործոն, անգամ ներկայիս թվացող անգործության պայմաններում: Նրա կարծիքով, այժմ ԱՄՆ ու Եվրոպան միավորված ջանքերով սկսել են Թուրքիային զսպելու քաղաքականությունը, ուր Հայաստանն ունի իր ուրույն դերակատարությունը: Ուստի մեր կողմից միամիտ կլիներ միանշանակ առաջնորդվել Ռուսաստանի կամքով, քանի որ վերջինս պատրաստ է որոշակի զիջումներ անել Հայաստանի հաշվին, տարածաշրջանում սեփական դիրքերն ամրապնդելու նպատակով, մինչդեռ մեր միակ կայուն ու կանխատեսելի դաշնակից հանդիսանում է Իրանը: Հատկապես անթույլատրելի է Հայաստանի դիրքորոշումը պայմանավորել էներգակիրների տեղափոխման ծրագրերով, քանզի նավթի ու գազի գործոնը կտրուկ նվազելու է մոտ ապագայում, ինչի պատճառով էլ նվազելու է նաև Ադրբեջանի դերը տարածաշրջանում: Իգոր Մուրադյանի գնահատմամբ, ԱՄՆ-ը ներկայիս փուլում թույլ է տալիս, որ Թուրքիան առաջ գնա տարածաշրջանային հավակնությունների առումով եւ այդպիսով բախվի տարածաշրջանի երկրների ու հարեւանների հետ: Հաջորդ փուլը լինելու է այն, որ ակտիվացնելու են Թուրքիային զսպելու ներուժ ունեցող երկրներին:
Ըստ բանախոսի
ամերիկացիները
առաջին
անգամ
դիմում
են
նոր`
Ղարաբաղի
հարցի
խաղարկման,
ընդդեմ
Թուրքիայի:
Այդ
առումով,
Իգոր
Մուրադյանն
ասում
է,
որ
այդ
հարցը
չի
լուծվի,
քանի
որ
ամերիկացիները
չեն
ցանկանում
դրա
լուծումը:
Քաղաքագետի
կարծիքով,
ԱՄՆ-ի
համար
Ղարաբաղի
հարցը
Թուրքիայի
եւ
Ռուսաստանի
միջեւ
շահի
լուրջ
բախում
առաջացնող
հարց
է: Այս իշխանությունները առաջադրված խնդիրները կամ չեն գիտակցում կամ էլ չեն կարողանում լուծել: Ուստի հնչում է հռետորական հարց. կա արդյոք Հայաստանում էլիտար մի խումբ, որն ունի իշխանության գալու հավակնություններ եւ կարող է օգտվել ներկայիս նպաստավոր իրավիճակից, հռետորաբար հարցնում է Իգոր Մուրադյանը: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի մամլո ծառայություն ք.Երևան 20.08.10թ. |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: