Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

 

 

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 12–ին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը «Կենաց տուն» մշակութային կենտրոնում անցկացրեց «Պետության թռիչքային զարգացման կառավարման թեզերի մասին» թեմայով հավաք–քննարկում, բանախոսությամբ  տեխնիկական գիտությունների թեկնածու, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի։

            Քննարկման  ընթացքում բանախոսի կողմից բնութագրվեց  «պետության ճգնաժամն» ընդհանրապես և ցույց տրվեց ճգնաժամից դուրս գալու համար թռիչքային զարգացման մոդելները։

                Ներկայացվեց նորագույն պատմության մեջ գոյություն ունեցող թռիչքային զարգացման հինգ մոդելները ՝ Սինգապուրի, Չինաստանի, Իսրայելի, Խորհրդային Միության և Նացիստական Գերմանիայի օրինակներով։

                Ըստ բանախոսի, որևէ պետության թռիչքային զարգացում հնարավոր է միայն, եթե տվյալ պետությունը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ։

                Զուգահեռելով Հայաստանի և թռիչքային զարգացում ապրած երկրների իրավիճակները, լսարանը նկատեց, թե որքան է նման մերօրյա իրավիճակը տվյալ երկրների նախաթռիչքային իրավիճակին

Հայ քաղաքական միտքը պարտավոր է հաշվի առնել այս իրողությունը և ըստ այդմ մշակել համապատասխան մարտավարություն և ծրագրեր, հակառակ պարագայում Հայաստանի ներկան և ապագան վտանգված են պետության և ինքնիշխանության կորստով։

                Բանախոսությունն ավարտվեց հավաքի մասնակիցների կողմից Հարություն Մեսրոբյանին ուղղված բազում հարցերով և տրված լիարժեք պատասխաններով։

 «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ

13.08.10թ. Երևան     

 

 

 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: