Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Հայտարարություն

Հայոց հինավուրց հողի վրա 20-րդ դարի վերջում ազատագրական պայքարի ելան հայ ժողովրդի ընտրանին, մեր լավագույն զավակները:

Շուրջ 6000 զոհ, հարյուրհազարավոր խեղված ճակատագրեր, փախստականների դժբախտությամբ ողողված Հայաստան, մթի ու ցրտի հերոսական տարիներ:

Ազգովի ոտքի ելած հայությունը պայքարի դրոշ բարձրացրեց Արցախը պաշտպանելու և ազատագրելու…

Եվ ազատագրեց:

Հայ զինվորի զենքը, քաջությունը, ժողովրդի հավաքական կամքը արդարացիորեն պսակվեցին Հաղթանակով, իսկ հաղթանակն ու ազատագրված տարածքներն ապահովեցին Հայոց նորաստեղծ հանրապետության և Հայաստանի հետ փաստացի միավորված Արցախի անվտանգությունը, մեր գոյության իրավունքը:

Այսօր Հայաստանի հանրապետության իշխանությունը բռնազավթածները փորձ են կատարում օրինականացնել իրենց կարգավիճակը Արցախի և ազատագրված տարածքները հանձնելու հաշվին:

Արցախը, ազատագրված տարածքները Հայոց Հայրենիքի անբաժան մասն են, և Հայաստանի հանրապետության անկախության և ազգի անվտանգության կարևորագույն երաշխիքը:

Ինչպես 1988-ին, երբ վտանգված էր Արցախ աշխարհը և Հայ կանայք կոչով դիմեցին հայ ժողովրդին պաշտպանելու հող Հայրենին, այնպես էլ այսօր, երբ իրական է դառնում ազատագրված տարածքները թշնամուն հանձնելը, կոչով դիմում ենք մեր ամուսիններին, եղբայրներին, որդիներին` կանխեք, արգելեք այն ստոր գործարքը,  որ փորձում է այսօր կատարել իշխող վարչախումբը: 

 "Ի պաշտպանություն ազատագրված տարածքների "

կանանց միության կազմակերպած  "Կլոր սեղանի " մասնակիցներ 

16 հոկտեմբեր 2008թ.  

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: